ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
1 հուլիսի 2025 թվականի |
թիվ 61 |
քաղ. Մոսկվա |
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ (ՏԵԽՆԻԿԱԿԱՆ) ՖԵՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Շինարարական (տեխնիկական) ֆենը, որը 220 Վ փոփոխական հոսանքի սնուցման լարմամբ ձեռքի էլեկտրական գործիք Է, բաղկացած է ատրճանակային տիպի բռնակով իրանից, որի ներսում գտնվում են օդափոխիչով էլեկտրական շարժիչը, տաքացնող տարրը, ծայրափողակը, ռեժիմների փոխարկիչը, ջերմապաշտպան պատյանը, և որը նախատեսված է տաք օդի ուղղորդված հոսքով մակերևույթների և նյութերի մշակման համար (օրինակ՝ ներկերի հեռացման, պլաստմասսաների կաղապարման ու եռակցման, ջերմակծկումային խողովակների տաքացման, և նյութերի տաքացման, զոդման ու անագապատման, սոսնձային միացումների (կարերի) փափկեցման, ջրմուղային խողովակների ապասառեցման անհրաժեշտության և այլնի հետ կապված աշխատանքներ իրականացնելու նպատակով), Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման՝ 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8467 29 850 9 ստորաենթադիրքում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Բ. Սուլթանով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|