ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴՎԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿՈՆՑԵՌՆԻՆ ԵՎ ՆՐԱ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ 4-ՐԴ ԵՎ 1994 ԹՎԱԿԱՆԻ 1-ԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 301
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/5, մայիս 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.05.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մայիսի 1995 թ. N 301

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴՎԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿՈՆՑԵՌՆԻՆ ԵՎ ՆՐԱ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ 4-ՐԴ ԵՎ 1994 ԹՎԱԿԱՆԻ 1-ԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության «Դվին» պետական արտադրաառևտրական կոնցեռնի կողմից կարևորագույն միջպետական փոխկապակցված առաքումների կատարումը և այդ առաքումների դիմաց նրան եռամսյակային ընդհատումներով գումարների վճարումները, որոնք հանգեցրել են 1993 թվականի 4-րդ  և 1994 թվականի 1-ին եռամսյակներում կոնցեռնի կողմից հարկերի վճարման օրենսդրորեն սահմանված ժամկետների խախտման, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության «Դվին» պետական արտադրաառևտրական կոնցեռնը և նրա կազմի մեջ մտնող «Ադանա» ՍՊԸ-ն, «Տեմպ-92» ՍՊԸ-ն, Հրազդանի «Դվին» գործարանն ազատել 1993 թվականի 4-րդ և 1994 թվականի 1-ին եռամսյակներում` հարկային օրենսդրությամբ սահմանված հարկերի վճարումների ժամկետների խախտումների համար կիրառվող տույժերից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան