ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ Դ-4 ԹԱՂԱՄԱՍԻ Հ.10 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4181-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 15.10.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
14.10.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
14.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4181-Ա

«14» հոկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՆՈՒԲԱՐԱՇԵՆ Դ-4 ԹԱՂԱՄԱՍԻ Հ.10 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Եղիշե Պետրոսյանի լ/ա Հայկ Ապրեսյանի դիմումը՝ Նուբարաշեն Դ-4 թաղամասի հ.10 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության էրեբունու շրջանի ժողովրդական պատգամավորների Նուբարաշենի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 11.06.1993թ. հ.2/1 որոշումը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից տրված 02.03.2021թ. Հ-2867 և Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի հ.33/01-09 տեղեկանքները:

Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Նուբարաշեն վարչական շրջանում, Նուբարաշեն Դ-4 թաղամասի հ.10 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 420քմ։

Քննարկվող հողամասը /ծածկագիր՝ 01-010-049-012/ ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ հողամասը բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում է և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածի համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 11-րդ գոտում։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/12484-25 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Նուբարաշեն Դ-4 թաղամասի հ.10 հասցեում գտնվող հողամասի սահմանները որոշվում են 420.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։

2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Նուբարաշեն Դ-4 թաղամասի հ.10 հասցեում գտնվող 420.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը` բնակելի կառուցապատման:

3. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեում։

4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման հիման վրա հողամասի նպատակային նշանակության փոփոխման իրավունքի պետական գրանցումը ենթակա է իրականացման հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի տարբերության գումարը սեփականատիրոջ կողմից վճարված լինելու դեպքում:

5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

7. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան