ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԵՐՔԻՆ ՇԵՆԳԱՎԻԹ 11-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.2 ՆՐԲԱՆՑՔԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.1-ԱԿԱՆ ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4210-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 15.10.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
15.10.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4210-Ա

«15» հոկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԵՐՔԻՆ ՇԵՆԳԱՎԻԹ 11-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.2 ՆՐԲԱՆՑՔԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.1-ԱԿԱՆ ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել ՀՀ վարչական դատարանի 16.10.2024թ. թիվ ՎԴ/10056/05/20 օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով պարտավորեցվել է Երևանի քաղաքապետարանին ճանաչել Ն.Շենգավիթ 11-րդ փողոցի հ.2 նրբանցքին հարող տարածքում գտնվող 0.1-ական հա մակերեսով հողամասերի նկատմամբ Աղավնի Մանուկյանի, Մարո Մանուկյանի և Տիգրան Մանուկյանի՝ սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունքը:

ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի հողամասերը գտնվում են 8-րդ գոտում։

ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի հ.1517-Ն որոշման համաձայն՝ Ն.Շենգավիթ 11-րդ փողոցի հ.2 նրբանցքին հարող տարածքում գտնվող 0.1հա մակերեսով հողամասերն ընդգրկված են 01-011-0338-0023 ծածկագրի մեջ, որը ներառված է Երևանի ավագանու 26.06.2012թ. հ.470-Ն որոշման մեջ (տող՝ 53766)։

Երևանի ավագանու 10.09.2024թ. h.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի համաձայն՝ նշված հողամասերը հանդիսանում են որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման հողեր։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 72-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի 16.10.2024թ. թիվ ՎԴ/10056/05/20 օրինական ուժի մեջ մտած վճիռը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության Դ-49450-25 ու ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/49942-25 եզրակացությունները.

1. Ն.Շենգավիթ 11-րդ փողոցի հ.2 նրբանցքին հարող տարածքում գտնվող 0.1-ական հա մակերեսով հողամասերի նկատմամբ ճանաչել Աղավնի Մանուկյանի, Մարո Մանուկյանի և Տիգրան Մանուկյանի՝ հողամասերը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունքը:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական, ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան