ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4182-Ա |
«14» հոկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՏՐՎԱԾ Հ. 01/18-07/2-Ն/36716-1201 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանի 11.07.2025թ. հ.Ն/38460-25 դիմումը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.ՈՆ/2835-25 զեկուցագիրը`
1. Երևանի քաղաքապետարանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 30-ին տրված հ. 01/18-07/2-Ն/36716-1201 նախագծման թույլտվության 9.7 «այլ պայմաններ» կետում «Նախագծով նախատեսվում է մանկապարտեզի շենքի հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներ» բառերը փոխարինել «Նախագծով նախատեսվում է մանկապարտեզի շենքի հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներ, ընդլայնման` կցակառույցի իրականացման» բառերով:
2. Սահմանել, որ սույն որոշման գործողությունը տարածվում է 2022 թվականի դեկտեմբերի 30-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|