ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՏՐՎԱԾ Հ. 01/18-07/2-Ն/36716-1201 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4182-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 15.10.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
14.10.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
14.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4182-Ա

«14» հոկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՏՐՎԱԾ Հ. 01/18-07/2-Ն/36716-1201 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանի 11.07.2025թ. հ.Ն/38460-25 դիմումը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.ՈՆ/2835-25 զեկուցագիրը`

1. Երևանի քաղաքապետարանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 30-ին տրված հ. 01/18-07/2-Ն/36716-1201 նախագծման թույլտվության 9.7 «այլ պայմաններ» կետում «Նախագծով նախատեսվում է մանկապարտեզի շենքի հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներ» բառերը փոխարինել «Նախագծով նախատեսվում է մանկապարտեզի շենքի հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներ, ընդլայնման` կցակառույցի իրականացման» բառերով:

2. Սահմանել, որ սույն որոշման գործողությունը տարածվում է 2022 թվականի դեկտեմբերի 30-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:

 

Տ. Ավինյան