ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
3 հունիսի 2025 թվականի |
թիվ 49 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ներքին շուկայի գործունեության շրջանակներում Միության անդամ պետությունների՝ վարձու աշխատանք իրականացնող հարկային ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց եկամուտների նկատմամբ հարկի բարձրացված դրույքաչափի կիրառման մասով Ռուսաստանի Դաշնության կողմից պարտավորությունների կատարման մոնիթորինգի արդյունքների մասին տեղեկատվությունը՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ծանուցել Ռուսաստանի Դաշնությանը Ռուսաստանի Դաշնության տարածքում վարձու աշխատանք իրականացնող Միության անդամ պետությունների հարկային ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց եկամուտների հարկման ժամանակ Ռուսաստանի Դաշնության հարկային ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված հարկի դրույքաչափի կիրառման մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 73-րդ հոդվածի կատարման անհրաժեշտության մասին։
2. Խնդրանքով դիմել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 90 օրացուցային օրվա ընթացքում ապահովելու Միության ներքին շուկայում առկա խոչընդոտի վերացումը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել ձեռնարկած միջոցների մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական: