ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ), ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ՝ ՈՐՊԵՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ 6-ՐԴ ԿԵՏԻ 3-ՐԴ ԵՆԹԱԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 48
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.02.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
03.06.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 2025 թվականի

թիվ 48

քաղ. Մոսկվա

 

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ), ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ՝ ՈՐՊԵՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ 6-ՐԴ ԿԵՏԻ 3-ՐԴ ԵՆԹԱԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 263 որոշմամբ հաստատված՝ «Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր՝ որպես ապրանքների մասին հայտարարագիր օգտագործելու կարգի մասին» հրահանգի 6-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) քաղաքացիական ուղևորատար օդանավերի, որոնք նշված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի ապրիլի 22-ի թիվ 54 որոշմամբ հաստատված այն ապրանքների կատեգորիաների ցանկի I բաժնի 35-րդ և 36-րդ կետերում, որոնց՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործելը թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու (ներառյալ այդպիսի ժամանակավոր գտնվելու և օգտագործելու պայմանները և վերջնաժամկետները), և այն ապրանքների կատեգորիաների, որոնց համար «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը 2 տարուց կարճ է կամ ավելի երկար, որոնք ձևակերպվում են «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու նպատակով ձևակերպվում են «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով, եթե նախկինում այդպիսի ապրանքները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպվելիս հայտարարագրվել են դիմումի տրամադրմամբ։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան