ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՎ ՆՐԱ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ՀՈՂԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 298
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/5, մայիս 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.05.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մայիսի 1995 թ. N 298

քաղ. Երևան

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՎ ՆՐԱ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ՀՈՂԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» բաժնետիրական ընկերությունը գտնվում է վերականգնման գործընթացում, գործունեություն չի իրականացնում, և նրա պահպանման ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեի կողմից, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության առաջարկությունը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» բաժնետիրական ընկերությունը մինչև նրա գործարկումը (այդ թվում` մասնակի) ազատել հողի հարկից, բացառությամբ վարձակալության և ծառայողական օգտագործման տրված հողերի մասով:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան