ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4158-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 15.10.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
13.10.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4158-Ա

«13» հոկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

13.10.2025 թ.

հ. 4158-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Բարսեղ Միրզոյան /լիազորված անձ/

Արմինե Միրզոյան

Ա. Գրիբոյեդովի փողոց, հ.17 շենք, 3-րդ մասնաշենք, հ.34

բնակարան

Արմինե Միրզոյանին սեփականության իրավունքով պատկանող, Ա. Գրիբոյեդովի փողոցի հ.17 շենքի 3-րդ մասնաշենքի հ.34 հասցեում գտնվող բնակարանի բաժանման հատակագծով առանձնացվող 45.3քմ մակերեսով մասին /վկ. հ.28082025-01-0316, ընդ. բաժ. 2.2քմ/ տրամադրել հասցե՝ Ա. Գրիբոյեդովի փողոց, հ.17 շենք, 3-րդ մասնաշենք, բն.34/1

01033BPC4ZLF

 

2

Զոյա Վասիլյան, Խաչատուր և Սուսաննա Խաչատուրյաններ, Վլադիմիր Մոսիկյան

Դավթաշեն 3-րդ թաղամաս, հ.25 շենք, հ.20

տարածք

15.07.2025թ. հ.ԱՇԹԴ/4/5034-25 ավարտական ակտի /շահագործման թույլտվություն/ համաձայն /Երևանի քաղաքապետի 06.10.2025թ. 4065-Ա որոշում/, Զոյա Վասիլյանի, Խաչատուր և Սուսաննա Խաչատուրյանների, Վլադիմիր Մոսիկյանի կողմից՝ Դավթաշեն 3-րդ թաղամասի հ.25 շենքի հ.20 հասցեում գտնվող բնակարանի մի հատվածը վերակառուցված տարածքին տրամադրել հասցե՝ Տիգրան Պետրոսյան փողոց, հ.36 շենք, շինություն հ.20/1

01043NPZWSLK

 

3

Գեղամ Ավետիսյան /լիազորված անձ/

Անուշ, Անահիտ և Ալվարդ Վիրաբյաններ

Վ. Փափազյան փողոց, հ.21 շենք, հ.47 և հ.47ա

 բնակարան

Վ. Փափազյան փողոցի հ.21 շենքի հ.47 և հ.47ա հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հ.16062025-01-0119 և վկ. հ.29092025-01-0190/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Վահր. Փափազյան փողոց, հ.21 շենք, բն.47

010334PQGMS9

 

4

Գրիգոր Յախնյան

Նուբարաշենի 2-րդ փողոց, հ.10 և հ.11

հողամաս

Գրիգոր Յախնյանին սեփականության իրավունքով պատկանող, Նուբարաշենի 2-րդ փողոցի հ.10 և հ.11 հասցեներում գտնվող շինությունների զբաղեցրած հողամասերին /վկ. հ.26092025-01-0250 և սեփ. վկ. հ.2416910/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Նուբարաշեն Բ-2 թաղամաս, հ.10-11

01103FPCFW7N

 

5

Սուրեն, Էդգար և Լուսինե Զարգարյաններ

Ն. Զեյթուն 2-րդ փողոց, հ.30

 բնակելի տուն

Սուրեն, Էդգար և Լուսինե Զարգարյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Ն. Զեյթուն 2-րդ փողոցի հ.30 հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.2191641/ տրամադրել հասցե՝ Ա. Չոլաքյան փողոց, հ.30/1

01123FBKGCF6

 

6

Գուրգեն Նասիբյան

Ար. Միկոյան փողոց, հ.7 շենք, հ.20 և հ.20/1

բնակարան

Գուրգեն Նասիբյանին սեփականության իրավունքով պատկանող, Ար. Միկոյան փողոցի հ.7 շենքի հ.20 և հ.20/1 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հ.08102025-01-0118, հ.03102025-01-0243/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Արտ. Միկոյան փողոց, հ.7 շենք, բն.20

0108346TEH8K

 

7

Սյուզաննա Հակոբյան

Ա. Խաչատրյան փողոց, հ.33/2 շենք, հ.15

բնակարան

Սյուզաննա Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող, Ա. Խաչատրյան փողոցի հ.33/2 շենքի հ.15 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.28072025-01-0124, ընդհ. բաժն. 2.60քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 50.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ա. Խաչատրյան փողոց, հ.33/2 շենք, բն.15/1

01033WFBDKWL

 

8

Մագդալինա Աղուզումցյան

/լիազորված անձ/

Մարգարիտ Հովսեփյան

/սեփականատեր/

Չեխովի փողոց, հ.1 շենք, հ.4

բնակարան

Մարգարիտ Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող, Չեխովի փողոցի հ.1 շենքի հ.4 հասցեում գտնվող բնակարանի /սեփ. վկ. հ.2394843/ բաժանման հատակագծով առանձնացվող 18.90քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ա. Չեխովի փողոց, հ.1 շենք, բն.4/1

01113ZRELT3L

 

9

Գայանե Մարգարյան /լիազորված անձ/

Տիգրան Քիրիշչյան

Լուչևայա «Բ» շենք, 1-ին հարկ

արվեստանոց

Տիգրան Քիրիշչյանին պատկանող, Լուչևայա «Բ» շենքի 1-ին հարկում գտնվող արվեստանոցին /սեփ.վկ. հ.4974/ տրամադրել հասցե՝ Ճառագայթային փողոց, հ.«Բ» շենք, հ.63

01073LSGUJBJ

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան