ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2025 թվականի N 1469-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 43-րդ հոդվածի 1-ին մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2025 թվականի դեկտեմբերի 31-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի (այսուհետ նաև՝ հիմնարկ) գործունեությունը:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ապահովել հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով հանձնաժողովի ստեղծումը.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում առաջարկություն ներկայացնել հիմնարկի համապատասխան փաստաթղթերի, անշարժ և շարժական գույքի հանձնման-ընդունման, ինչպես նաև դրանց տնօրինման և հետագա պահպանության վերաբերյալ.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո առնվազն երկամսյա ժամկետի պահպանմամբ լուծել հիմնարկի հաստիքային միավորները, ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության այլ ստորաբաժանումների մեջ վերաբաշխելու կամ կրճատելու հարցը, ինչպես նաև ապահովել հիմնարկի գործունեության դադարեցման արդյունքում զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողներին (աշխատողներ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով կադրերի համապատասխան ռեզերվում գրանցելու գործընթացը.
4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել հիմնարկում՝
ա. պատիժ կրող դատապարտյալների տեղաբաշխումը համապատասխան քրեակատարողական հիմնարկ,
բ. պահվող կալանավորված անձանց տեղափոխումը համապատասխան քրեակատարողական հիմնարկ.
5) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել հիմնարկին ամրակցված զենքերի, զինամթերքի և հատուկ միջոցների հանձնումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնին։
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո առնվազն երկամսյա ժամկետի պահպանմամբ տեղաբաշխել հիմնարկում տեղակայված՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ բժշկական ստորաբաժանման հաստիքները և դրանք, ըստ անհրաժեշտության, հատկացնել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության այլ քրեակատարողական հիմնարկների կազմում գործող տեղակայված ստորաբաժանումներին։
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում հիմնարկը պետական հաշվառումից հանելու համար օրենքով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
17.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հոկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|