ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
17 դեկտեմբերի 2024 թվականի |
թիվ 142 |
քաղ. Մոսկվա |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ) ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան (այսուհետ՝ Հանձնաժողով), Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 16-րդ կետի 5-րդ ենթակետին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի (այսուհետ՝ Տուգանքների հաշվարկման մեթոդիկա և նշանակման կարգ) 17-րդ կետին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության կարգի 44-րդ և 45-րդ կետերին համապատասխան, քննել է Հանձնաժողովի հարցմամբ պահանջված տեղեկությունները (տեղեկատվությունը) չներկայացնելու վերաբերյալ գործը (այսուհետ՝ գործ):
Գործի նյութերի քննության արդյունքներով, հիմնվելով Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող՝ մրցակցության ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթների վրա, ուսումնասիրելով քննվող գործի փաստական հանգամանքները և սույն որոշման նկարագրական և պատճառաբանական մասերում՝ հավելվածի համաձայն ներկայացված՝ գործի քննության վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները, ղեկավարվելով Տուգանքների հաշվարկի մեթոդիկայով և նշանակման կարգով, Հանձնաժողովի կոլեգիան որոշեց
1. Ճանաչել՝
ա) անհատ ձեռնարկատեր «Նիգայ Կ.Ա.»-ի (010000, Ղազախստանի Հանրապետություն, քաղ. Աստանա, Պուշկինի փող., 48 շ., պետական գրանցման վկայական թիվ 62 0276653, գրանցման ամսաթիվ՝ 28 հունիսի 2004 թ., ԱՆՀ 860617351037) (այսուհետ՝ ԱՁ «Նիգայ Կ.Ա.») անգործությունը, որն արտահայտվել է Հանձնաժողովի հարցման հիման վրա տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու, Արձանագրության 13-րդ կետի դրույթների խախտման մեջ, որի համար պատասխանատվությունը նախատեսված է Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետով.
բ) սույն կետի «ա» ենթակետում նշված անձի նկատմամբ գործի քննությունը դադարեցնելու համար հիմքերի բացակայությունը։
2. Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետին և Տուգանքների հաշվարկման մեթոդիկային և նշանակման կարգին համապատասխան՝ ԱՁ «Նիգայ Կ.Ա.»-ին նշանակել տուգանք՝ 26 666 ռուսական ռուբլու 66 կոպեկի չափով։
Սույն որոշմամբ նշանակված տուգանքը ենթակա է վճարման Արձանագրության 17-րդ և 18-րդ կետերով սահմանված կարգով (Ղազախստանի Հանրապետության տարածքում գրանցված տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) կողմից տուգանքների վճարման համար բանկային վավերապայմանները, բյուջետային դասակարգման ծածկագիրը՝ 204176, վճարման նպատակի ծածկագիրը՝ 913)։
3. Հանձնաժողովին՝ տեղեկացնել ԱՁ «Նիգայ Կ.Ա.»-ին հետևյալի անհրաժեշտության մասին՝
ա) Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի 171-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ ամբողջությամբ վճարել սույն որոշման 2-րդ կետում նշված տուգանքը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրացուցային օրվանից ոչ ուշ։ Նշված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում Հանձնաժողովը ձեռնարկում է սույն որոշման հարկադիր կատարմանն ուղղված միջոցներ՝ Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի 18-րդ կետին համապատասխան.
բ) Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության կարգի 45-րդ կետին համապատասխան՝ սույն կետի «ա» ենթակետով նախատեսված ժամկետը լրանալուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում Հանձնաժողովին տեղեկացնել սույն որոշման 2-րդ կետում նշված տուգանքի վճարման մասին։
4. Սույն որոշումը սահմանված կարգով կարող է բողոքարկվել Եվրասիական տնտեսական միության դատարանում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 142 որոշման |
ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 142 որոշման
Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ համապատասխանաբար՝ Արձանագրություն, Պայմանագիր) 10-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ Արձանագրության 13-րդ կետի դրույթների խախտման կապակցությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2024 թվականի հունիսի 11-ի թիվ 24/որոշ. որոշմամբ անհատ ձեռնարկատեր «Նիգայ Կ.Ա.»-ի (010000, Ղազախստանի Հանրապետություն, քաղ. Աստանա, Պուշկինի փող., 48 շ., ԱՆՀ 860617351037) (այսուհետ՝ ԱՁ «Նիգայ Կ.Ա.») նկատմամբ տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու փաստի առթիվ հարուցել է գործ (այսուհետ՝ գործ) և նշանակվել է գործի քննության հարցերով հանձնաժողով հետևյալ կազմով՝
գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահ՝ Ա.Գ. Սուշկևիչ.
գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Ա.Ա. Կալիև.
գործի քննության հարցերով հանձնաժողովի անդամներ՝ Ս.Ս. Սումենկով և Ա.Լ. Սեյտալիև:
Գործի քննությանը մասնակցած այլ անձինք՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների ներկայացուցիչներ (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ), որոնց իրավասության մեջ են մտնում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը և (կամ) կատարումը՝ Վ.Վ. Կուզմինա, Վ.Վ. Լազարևա, Ն.Կ. Պիրմատով, Ե.Վ. Պրիվեզենցևա և Ժ.Բ. Սագդատ։
Պատասխանող՝ ԱՁ «Նիգայ Կ.Ա.»։
Գործի քննության հարցերով հանձնաժողովի կազմը փոխելու մասին 2024 թվականի հուլիսի 29-ի թիվ 35/որոշ. որոշմամբ գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահ է նշանակվել Ս.Վ. Մաքսիմովը։
Որոշում կայացնելու համար լրացուցիչ տեղեկություններ (տեղեկատվություն) ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործի քննության ժամկետը երկարաձգվել է 60 աշխատանքային օրով, ինչի մասին կայացվել է 2024 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 46/որոշ. որոշումը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկայում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգի 23-րդ կետին համապատասխան՝ 2024 թվականի հոկտեմբերի 2-ին գործի քննության հանձնաժողովի նախագահ Ս.Վ. Մաքսիմովը հայտարարել է գործի քննության ավարտի մասին:
Գործի քննության արդյունքներով պարզվել է հետևյալը․
2024 թվականի մարտի 19-ի թիվ ա/հ գրությամբ (2024 թվականի մարտի 19-ի մտից թիվ 4391) Հանձնաժողովը «Կոմպանիա «ՍԻՎԻԿ» գիտաարտադրական միավորում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (644076, Ռուսաստանի Դաշնություն, Օմսկի մարզ, քաղ. Օմսկ, Կոսմիչեսկի պող., 109 շ., Ա մասնաշենք, ՊԳՀՀ 1055511001897, գրանցման ամսաթիվ՝ 3 փետրվարի 2005 թ., ՀՎՆՀ 5506057995) ստացել է անվադողերի մոնտաժման կայանների և տեխնիկական սպասարկման կենտրոնների համար անվադողերի մոնտաժման և հավասարակշռող սարքավորումների անդրսահմանային ապրանքային շուկայում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հնարավոր հատկանիշների մասին դիմում (այսուհետ՝ դիմում)։ Հանձնաժողովը, անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխման իր լիազորություններն իրագործելու նպատակով, ղեկավարվելով Արձանագրության 13-րդ կետով, խնդրել է 2024 թվականի ապրիլի 8-ի թիվ 22-152 գրությամբ ԱՁ «Նիգայ Կ.Ա.»-ին մինչև 2024 թվականի ապրիլի 19-ը Հանձնաժողով ներկայացնել ապրանք արտադրողների և սպառողների ու փոխարինելի ապրանքների մասին տեղեկատվությունը (տեղեկությունները)։
Սակայն Հանձնաժողովի սահմանած ժամկետներում տեղեկատվությունը չի տրամադրվել։
Այդ առնչությամբ Հանձնաժողովը 2024 թվականի ապրիլի 27-ի թիվ 22-185 գրությամբ խնդրել է ԱՁ «Նիգայ Կ.Ա.»-ին մինչև 2024 թվականի մայիսի 13-ը ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը (տեղեկությունները)՝ ապրանքի արտադրությունը և իրացումը կանոնակարգող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի ցանկ հետևյալի մասին՝ ԱՁ «Նիգայ Կ.Ա.»-ի հետ անձանց մեկ խումբ կազմող անձանց մասին, գործունեության տեսակների մասին, արտադրվող (իրացվող) ապրանքների մասին, դիլերային (դիստրիբյուտորական) պայմանագրերի մասին, այդ թվում՝ 2024 թվականի ապրիլի 8-ի թիվ 22-152 գրությամբ ավելի վաղ հարցմամբ պահանջված տեղեկատվությունը (տեղեկությունները) ապրանք արտադրողների և սպառողների ու փոխարինելի ապրանքների մասին։
Ի պատասխան Հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 27-ի թիվ 22-185 հարցման՝ ԱՁ «Նիգայ Կ.Ա.»-ն 2024 թվականի մայիսի 29-ի թիվ 5 (2024 թվականի հունիսի 3-ի մտից թիվ 9161) գրությամբ հայտնել է, որ ԱՁ «Նիգայ Կ.Ա.»-ին՝ որպես անհատ ձեռնարկատեր «NIK Pro»-ին բացառիկ իրավունքով պատկանող ապրանքային նշանի ներքո իրացվող ապրանքի բարեխիղճ ձեռք բերողի, ուղղված հարցերը, ըստ ԱՁ «Նիգայ Կ.Ա.»-ի, առնչություն չունեն անվադողերի մոնտաժման և հավասարակշռող սարքավորումների անդրսահմանային ապրանքային շուկայում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների հետ, քանի որ խոսքը «Ապրանքային նշանների, սպասարկման նշանների, աշխարհագրական նշումների և ապրանքների ծագման տեղանունների մասին» Ղազախստանի Հանրապետության գործող օրենսդրության շրջանակներում ապրանքային նշանի իրավատիրոջ իրավունքների խախտման մասին է։ ԱՁ «Նիգայ Կ.Ա.»-ին ուղղված հարցերը, ըստ իրեն, առնչվում են առանձին պետության սուբյեկտի տնտեսական գործունեությանը՝ կոնկրետ երկրի ներսում, հետևաբար, անվադողերի մոնտաժման և հավասարակշռող սարքավորումների անդրսահմանային ապրանքային շուկայում մրցակցության ընդհանուր կանոններին մատնացույց անելը՝ ճիշտ չէ։
Հանձնաժողովն այդ իսկ պատճառով 2024 թվականի հունիսի 11-ի թիվ 24/որոշ. որոշմամբ՝ Հանձնաժողովի պահանջով, տեղեկատվություն (տեղեկություններ) չներկայացնելու փաստի առթիվ ԱՁ «Նիգայ Կ.Ա.»-ի նկատմամբ գործ է հարուցել։
Գործի քննության հարցերով հանձնաժողովի նիստերի շրջանակներում 2024 թվականի հունիսի 9-ի թիվ 28/որոշ., 2024 թվականի օգոստոսի 1-ի թիվ 37/որոշ., 2024 թվականի օգոստոսի 22-ի թիվ 45/որոշ. և 2024 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 46/որոշ. որոշումներում Հանձնաժողովը խնդրել է ԱՁ «Նիգայ Կ.Ա.»-ին ներկայացնել ԱՁ «Նիգայ Կ.Ա.»-ի գործողություններում (անգործության մեջ) Արձանագրության 13-րդ կետի խախտման հատկանիշների առկայությանը համաձայն լինելու կամ չլինելու մասին դիրքորոշումը և Արձանագրության 13-րդ կետի խախտման հատկանիշների վերացման մասով՝ ԱՁ «Նիգայ Կ.Ա.»-ի ձեռնարկած միջոցների մասին տեղեկատվությունը։
Սակայն, գործի քննության հարցերով հանձնաժողովը ԱՁ «Նիգայ Կ.Ա.»-ից պատասխան չի ստացել։
Գործի քննության շրջանակներում ԱՁ «Նիգայ Կ.Ա.»-ին ուղարկվել են հետևյալ որոշումները՝ 2024 թվականի հունիսի 11-ի թիվ 24/որոշ. (ուղարկվել է 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 22-277 գրությամբ, փոստային նույնականացուցիչ թիվ RS021132072RU՝ հանձնվել է հասցեատիրոջը 2024 թվականի հունիսի 28-ին), 2024 թվականի հուլիսի 9-ի թիվ 28/որոշ. (ուղարկվել է 2024 թվականի հուլիսի 10-ի թիվ 22-213 գրությամբ, փոստային նույնականացուցիչ թիվ RS021132316RU՝ հանձնվել է հասցեատիրոջը 2024 թվականի հուլիսի 31-ին), 2024 թվականի օգոստոսի 1-ի թիվ 37/որոշ. (ուղարկվել է 2024 թվականի օգոստոսի 5-ի թիվ 22-391 գրությամբ, փոստային նույնականացուցիչ թիվ RS021132608RU՝ հանձնվել է հասցեատիրոջը 2024 թվականի օգոստոսի 28-ին), 2024 թվականի օգոստոսի 22-ի թիվ 45/որոշ. (ուղարկվել է 2024 թվականի օգոստոսի 22-ի թիվ 22-419 գրությամբ, փոստային նույնականացուցիչ թիվ RS021132846RU՝ հանձնվել է հասցեատիրոջը 2024 թվականի սեպտեմբերի 10-ին) և 2024 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 46/որոշ. (ուղարկվել է 2024 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 22-428 գրությամբ, փոստային նույնականացուցիչ թիվ RS021132996RU՝ հանձնվել է հասցեատիրոջը 2024 թվականի սեպտեմբերի 17-ին)։
Համաձայն Արձանագրության 10-րդ կետի 7-րդ ենթակետի՝ Հանձնաժողովը հարցում է կատարում և տեղեկատվություն ստանում պետական կառավարման մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, իրենց գործառույթներն իրականացնող՝ անդամ պետությունների այլ մարմիններից և կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ այնպիսի գաղտնի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանումը վերահսկելուն ուղղված լիազորությունների կատարման համար:
Արձանագրության 13-րդ կետի համաձայն՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերը քննելիս Հանձնաժողովն անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց գործառույթներն իրականացնող այլ մարմիններից կամ կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից պահանջում է գործը քննելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը: Անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտները (շուկայում գործող սուբյեկտները), ոչ առևտրային կազմակերպությունները, պետական իշխանության մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց գործառույթներն իրականացնող այլ մարմիններ կամ կազմակերպություններ (դրանց պաշտոնատար անձինք), ֆիզիկական անձինք պարտավոր են Հանձնաժողովին՝ նրա պահանջով սահմանված ժամկետներում, տրամադրել այն տեղեկությունները, փաստաթղթերը, տվյալները, պարզաբանումները, որոնք անհրաժեշտ են Հանձնաժողովին՝ իր ստանձնած լիազորություններին համապատասխան:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 97 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին դիմումների (նյութերի) ուսումնասիրության կարգի (այսուհետ՝ Դիմումների ուսումնասիրության կարգ) 1313-րդ կետի համաձայն, դիմումը (նյութերը) ուսումնասիրելիս Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումն իրավունք ունի անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց գործառույթներն իրականացնող այլ մարմիններից կամ կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից պահանջել անհրաժեշտ տեղեկատվությունը:
Այսպիսով, Հանձնաժողովը, Դիմումների ուսումնասիրության կարգին համապատասխան դիմումների ուսումնասիրության շրջանակներում, անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտներ) կողմից մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները կանխելուն ուղղված իր լիազորություններն իրագործելով և առաջնորդվելով Պայմանագրի դրույթներով, ԱՁ «Նիգայ Կ.Ա.»-ից պահանջել է համապատասխան տեղեկությունները (տեղեկատվությունը)։
Սակայն Հանձնաժողովի պահանջած տեղեկությունները (տեղեկատվությունը) ԱՁ «Նիգայ Կ.Ա.»-ն Հանձնաժողովի սահմանած ժամկետներում չի ներկայացրել։ Դրանք չեն ներկայացվել նաև գործի քննության ընթացքում։
Գործի քննության հարցերով հանձնաժողովը համարում է, որ ԱՁ «Նիգայ Կ.Ա.»-ի անգործությունն արտահայտվել է նրանում, որ ԱՁ «Նիգայ Կ.Ա.»-ն, ունենալով հակամենաշնորհային կարգավորման ոլորտում Միության իրավունքի դրույթները կատարելու հնարավորություն, դրանք կատարելու անհրաժեշտ և բավարար միջոցներ չի ձեռնարկել, ուստի կարելի է եզրակացնել, որ ԱՁ «Նիգայ Կ.Ա.»-ն իր անգործությամբ խախտել է Արձանագրության 13-րդ կետի դրույթները, մասնավորապես՝ Հանձնաժողովի պահանջով չի ներկայացրել տեղեկություններ (տեղեկատվություն)։
Գործի քննության շրջանակներում ԱՁ «Նիգայ Կ.Ա.»-ի համար ապահովվել է Գործերի քննության կարգի 13-րդ կետով նախատեսված բոլոր իրավունքների իրացման հնարավորությունը։ Բացի այդ՝ նրանցից պահանջվել են տվյալ գործի վերաբերյալ պարզաբանումներ, ինչպես նաև Արձանագրության 13-րդ կետի դրույթների խախտման փաստի հետ համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ դիրքորոշում։ Սակայն ԱՁ «Նիգայ Կ.Ա.»-ն չի ներկայացրել տվյալ գործով պարզաբանումներ, ինչպես նաև իր գործողություններում Արձանագրության 13-րդ կետի դրույթների խախտման առկայության փաստին համաձայն լինելու կամ չլինելու մասին դիրքորոշում։
Գործի քննության հարցերով հանձնաժողովի նիստերին ԱՁ «Նիգայ Կ.Ա.»-ի ներկայացուցիչները չեն մասնակցել, գործի քննության հարցերով հանձնաժողովի նիստի օրը տեղափոխելու մասին միջնորդություն չեն ներկայացրել։
ԱՁ «Նիգայ Կ.Ա.»-ն և (կամ) նրա ներկայացուցիչները գործի քննության հարցերով հանձնաժողովի նիստերին չմասնակցելու հարգելի պատճառի մասին տեղեկատվություն չեն ներկայացրել:
Հանձնաժողովի պահանջած տեղեկությունները (տեղեկատվությունը) ԱՁ «Նիգայ Կ.Ա.»-ի կողմից ներկայացվելուն խոչընդոտող հանգամանքներ չեն հայտնաբերվել։
Գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, գործի քննության հարցերով հանձնաժողովը համարում է, որ ԱՁ «Նիգայ Կ.Ա.»-ի մեղքը հաստատված է, իսկ իր անգործությունը ճիշտ է որակված՝ որպես Արձանագրության 13-րդ կետի դրույթները խախտող։
Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ Հանձնաժողովը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների հաշվարկման մեթոդիկային և նշանակման կարգին (այսուհետ՝ Տուգանքների հաշվարկման մեթոդիկա և նշանակման կարգ) համապատասխան՝ տուգանքներ է նշանակում Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տեղեկությունները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելու, այդ թվում՝ Հանձնաժողովի պահանջով տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու համար՝ ֆիզիկական անձանց նկատմամբ 10 000-ից մինչև 15 000 ռուսական ռուբլու չափով, պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ 10 000-ից մինչև 60 000 ռուսական ռուբլու, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 150 000-ից մինչև 1 000 000 ռուսական ռուբլու չափով:
ԱՁ «Նիգայ Կ.Ա.»-ն Հանձնաժողով չի ներկայացրել Հանձնաժողովի կողմից առաջին անգամ պահանջված տեղեկությունները (տեղեկատվությունը)։ Համաձայն տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի թիվ 2 հավելվածի՝ տուգանքների չափը հաշվարկելիս նշված հանգամանքը կարող է համարվել որպես պատասխանատվությունը մեղմացնող:
Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի թիվ 1 և 2 հավելվածներով նախատեսված՝ պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող այլ հանգամանքներ, որոնք կարող են հաշվի առնվել տուգանքների չափը հաշվարկելիս, չեն բացահայտվել: