ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 143
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
17.12.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2024 թվականի

թիվ 143

քաղ. Մոսկվա

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-ին կետին և 3094-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի ձևը.

Էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի լրացման կարգը (այսուհետ՝ Կարգ)։

2. Սահմանել, որ ֆիզիկական անձի կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից մաքսային հայտարարագրման դեպքում մինչև 2026 թվականի հունվարի 1-ը թույլատրվում է էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի մեջ հետևյալ տեղեկությունների նշումը՝

ֆիզիկական անձի վերաբերյալ՝ Կարգի 14-րդ կետի «ե» ենթակետի երրորդ և չորրորդ պարբերություններով և «զ» ենթակետի երրորդ ու չորրորդ պարբերություններով նախատեսված տեղեկությունները՝ ապրանքների բացթողումից հետո.

էլեկտրոնային առևտրային հարթակի անվանման վերաբերյալ՝ Կարգի 29-րդ կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված տեղեկությունները (եթե էլեկտրոնային առևտրի օպերատորն ունի նման տեղեկատվություն)։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, բայց 2023 թվականի դեկտեմբերի 25-ին ստորագրված՝ ««Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
նախագահ`

Բ. Սագինտաև

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

 2024 թվականի դեկտեմբերի 17-ի

 թիվ 143 որոշմամբ

 

ՁԵՎ

 

էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի

 

Էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիր

Ուղարկողը (ըստ ընդհանուր բեռնագրի)

Ստացողը (ըստ ընդհանուր բեռնագրի)

A

ԷԱՀ

Առանձնահատ-կությունը

 

Ապրանքների գտնվելու վայրը

Ապրանքների կատեգորիան

Թերթերի քանակը

Ընթացա-կարգը

Ընդհանուր տեղեկությունները

Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները

Փաս-տաթղթերի վերա-բերյալ տեղեկութ-յունները

Թիվ ը/կ

Ընդ-հանուր

բեռ-նագիրը

Անհ

բեռ-նա-գիրը

Անհ.

ուղար-կողը

Անհ.

ստա-ցողը

Թիվը՝ ը/կ

Անվա-նումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ

ծած-կա-գիրը

Քա-նակը

Քաշը

Ար-ժույթը և ար-ժեքը

Մաք-սային ար-ժեքը

Ծած-կագիրը,

հատ-կանիշ

Ամսա-թիվը,

հա-մարը

Նախոր-դող

փաս-տա-թուղթը

համա-քաշը

զտա-քաշը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

1

 

 

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

                   

Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի

         

2

       

3

                   

4

                   

Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի

         

3

       

                   

                   

Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի

         

       

                   

                   

Ընդամենը ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի

         

Ընդամենը ըստ հայտարարագրի

       

B. Վճարումների հաշվարկումը

ԷԱՀ-ը լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը

Ապրանքը

Տեսակը

Հաշվարկման բազան

Հաշվարկման բազայի ծածկագիրը

Դրույքաչափը

Գումարը

1

2

3

4

5

6

           
           

Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի

         
           
           

Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի

         

С

           
           

Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի

         

Ընդամենը՝ ըստ հայտարարագրի

         

В1. Վճարման (բռնագանձման) մանրամասները

D

Վճարման (բռնագանձման) մասին տեղեկությունները

Պարտավորության դադարումը

1

2

   
 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

 2024 թվականի դեկտեմբերի 17-ի

 թիվ 143 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի լրացման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում են էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի (այսուհետ՝ ԷԱՀ) լրացման կանոնները։

2. Մեկ ԷԱՀ-ի մեջ հայտարարագրվում են մեկ ապրանքային խմբաքանակի մեջ առկա էլեկտրոնային առևտրի ապրանքների (այսուհետ՝ ապրանքներ) մասին տեղեկությունները։

Սույն կարգի նպատակների համար որպես մեկ ապրանքային խմբաքանակ դիտարկվում են՝

ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված ապրանքները Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) տարածք ներմուծելիս՝ մեկ կամ մի քանի ընդհանուր բեռնագրերով միևնույն ուղարկողից (ընդհանուր բեռնագրով) միևնույն ստացողի հասցեով (ընդհանուր բեռնագրով) տեղափոխվող ապրանքներ՝ եթե այդ ապրանքները Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 110-րդ հոդվածով նախատեսված ժամկետների սահմաններում ներկայացվել են միևնույն մաքսային մարմին՝ Միության մաքսային տարածք ժամանման վայրում կամ առաքման վայրում, եթե կիրառվել էր «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը, և գտնվում են ժամանակավոր պահպանման մեկ վայրում (եթե ապրանքները հանձնվել էին ժամանակավոր պահպանման).

ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված ապրանքները Միության մաքսային տարածքից արտահանելիս՝ մեկ կամ մի քանի ընդհանուր բեռնագրերով միևնույն մաքսային մարմնի գործունեության տարածաշրջանում միևնույն ուղարկողից (ընդհանուր բեռնագրով) Միության մաքսային տարածքից դուրս գտնվող միևնույն ստացողի հասցեով (ընդհանուր բեռնագրով) միաժամանակ բեռնառաքվող ապրանքներ.

ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելիս՝ միևնույն ուղարկողից միևնույն ստացողի հասցեով Միության մաքսային տարածքով տեղափոխվող ապրանքներ՝ գործարքի կատարումը հաստատող մեկ փաստաթղթով պարտավորությունների կատարման շրջանակներում կամ միակողմանի գործարքով, կամ առանց որևէ գործարքի կատարման, եթե այդպիսի ապրանքները Օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված ժամկետների սահմաններում ներկայացվել են միևնույն մաքսային մարմին՝ Միության մաքսային տարածք ժամանման վայրում կամ առաքման վայրում, եթե կիրառվել էր «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը, և գտնվում են ժամանակավոր պահպանման մեկ վայրում (եթե ապրանքները հանձնվել էին ժամանակավոր պահպանության).

ավելի վաղ հայտագրված «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակելիս այն ապրանքների նկատմամբ, որոնք նախատեսված են ֆիզիկական անձանց իրացնելու համար՝ այդ ապրանքները «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպելով՝ ֆիզիկական անձանց կողմից էլեկտրոնային առևտրային հարթակներում ձեռք բերված և էլեկտրոնային առևտրի միևնույն օպերատորի կառույց (շինություն, հարթակ) հանդիսացող՝ ապրանքների պահպանման միևնույն վայրից միաժամանակ կամ 1 օրացուցային ամսվա ընթացքում արտահանված ապրանքներ.

ավելի վաղ հայտագրված «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակելիս այն ապրանքների նկատմամբ, որոնք նախատեսված են ֆիզիկական անձանց իրացնելու համար՝ այդ ապրանքները «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով՝ Միության մաքսային տարածքից արտահանելու նպատակով էլեկտրոնային առևտրի միևնույն օպերատորի կառույց (շինություն, հարթակ) հանդիսացող՝ ապրանքների պահպանման միևնույն վայրից Միության մաքսային տարածքից դուրս գտնվող միևնույն ստացողի հասցեով միաժամանակ բեռնառաքվող ապրանքներ.

Ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված ապրանքների նկատմամբ ավելի վաղ հայտագրված «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելիս այդ ապրանքների ձևակերպումը Օրենսգրքի 3096 հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպմամբ՝ էլեկտրոնային առևտրի մեկ օպերատորի կողմից մեկ կամ մի քանի ԷԱՀ-ով նախորդող մաքսային ընթացակարգով ձևակերպված, միևնույն մաքսային մարմնի գործունեության տարածաշրջանում մաքսային հսկողության տակ գտնվող և էլեկտրոնային առևտրի միևնույն օպերատորի կողմից «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքներ.

ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված այն ապրանքները «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս, որոնց նկատմամբ, Օրենսգրքի 3096 հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան, ավարտվել է «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգը՝ էլեկտրոնային առևտրի մեկ օպերատորից էլեկտրոնային առևտրի այլ օպերատորի հասցեով փոխադրվող ապրանքներ, եթե այդպիսի ապրանքները Օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետների շրջանակներում ներկայացվել են միևնույն մաքսային մարմին առաքման վայրում, կամ ժամանակավոր պահպանման միևնույն վայրում (եթե ապրանքները ձևակերպվել են ժամանակավոր պահպանման)։

3. Հայտարարատուն իրավունք ունի մեկ ապրանքային խմբաքանակում ներառված ապրանքների մասին տեղեկությունները հայտագրելու միևնույն մաքսային մարմին ներկայացվող մի քանի ԷԱՀ-ներում, բացառությամբ այն դեպքի, երբ ելնելով Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի մեկնաբանման 2(ա) հիմնական կանոնից՝ մեկ ապրանքային խմբաքանակում ներառված ապրանքները դիտարկվում են որպես չհավաքված կամ կազմատված տեսքով ներկայացված ապրանքի բաղադրամաս և դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) դիրքում՝ կոմպլեկտային կամ ավարտուն ապրանքին համապատասխան:

4. Մեկ ԷԱՀ-ի մեջ կարող են հայտագրվել տեղեկություններ ոչ ավելի, քան 999 ապրանքների մասին:

5. Եթե մեկ ապրանքային խմբաքանակում ներառված ապրանքները հայտագրվում են տարբեր մաքսային ընթացակարգերով ձևակերպման համար, ապա յուրաքանչյուր մաքսային ընթացակարգի համար պետք է ներկայացվեն առանձին ԷԱՀ-ներ:

6. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ը լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող կառուցվածքին համապատասխան։

Օրենսգրքի 104-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան ներկայացվող ԷԱՀ-ը թղթային կրիչով փաստաթղթի տեսքով լրացվում է A4 ձևաչափի թղթի թերթերի վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի _____ թվականի թիվ ______ որոշմամբ հաստատված ձևով։

7. ԷԱՀ-ը լրացնելիս կիրառվում են Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերն ու դասակարգիչները, ինչպես նաև Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությանը համապատասխան ձևավորվող և կիրառման ենթակա՝ մաքսային նպատակներով օգտագործվող տեղեկագրքերն ու դասակարգիչները:

8. Որպես մեկ ապրանք հայտարարագրվում են՝

ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան մեկ դասակարգման ծածկագրին վերաբերող (6 նիշերի մակարդակով) այն ապրանքները, որոնք ունեն մեկ անվանում (առևտրային, կոմերցիոն կամ այլ ավանդական անվանում) և որոնց վերաբերյալ տեղեկություններն առկա են մեկ անհատական բեռնագրի կամ դրա փոխադրման ժամանակ միջազգային փոստային առաքանին ուղեկցող՝ Համաշխարհային փոստային միության ակտով սահմանված փաստաթղթի (այսուհետ՝ ՀՓՄ փաստաթուղթ) մեջ.

ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված ապրանքները, որոնք ունեն մեկ անվանում (առևտրային, կոմերցիոն կամ այլ ավանդական անվանում), առկա են մեկ ապրանքային խմբաքանակի մեջ, վերաբերում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան մեկ դասակարգման ծածկագրին և որոնց նկատմամբ կիրառվում են մաքսասակագնային կարգավորման միևնույն միջոցները, արգելքները և սահմանափակումները, ներքին շուկայի պաշտպանության միջոցները:

Ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված՝ մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքները, որոնք ներառված են անդամ պետության մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրում (այսուհետ՝ մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստր), որում այդ ապրանքները ձևակերպվում են մաքսային ընթացակարգով, և (կամ) անդամ պետությունների մտավոր սեփականության միասնական մաքսային ռեեստրում, հայտարարագրվում են նշված ռեեստրում (ռեեստրներում) ներառված՝ մտավոր սեփականության օբյեկտներ չպարունակող ապրանքներից առանձին։

9. Սույն կարգի նպատակներով «վանդակ» ասելով հասկանում ենք էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ի կառուցվածքի վավերապայմանը (վավերապայմանները) կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ի ձևի կառուցվածքային միավորը, որը կարող է ներառել ենթաբաժիններ, սյունակներ (ենթասյունակներ), տարրեր։ Մեկ վանդակում նշվում են ըստ մեկ հատկանիշի միավորված տեղեկությունները:

10. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ը կարող է պարունակել ԷԱՀ-ի ավտոմատացված մշակման համար անհրաժեշտ տեխնիկական բնույթի տեղեկություններ: Այդպիսի տեղեկությունները ձևավորվում են տեղեկատվական համակարգի միջոցով։ Նշված տեղեկությունների կազմը սահմանվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ի կառուցվածքում:

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ի թղթային պատճենը տպելիս տեխնիկական բնույթի տեղեկությունները չեն արտացոլվում:

11. ԷԱՀ-ը լրացվում է փոքրատառերով։

Եթե օտարերկրյա անձանց, ապրանքային նշանների, մակնիշների, մոդելների, ապրանքատեսակների, սորտերի, ստանդարտների և այլնի անվանումների մեջ, փաստաթղթերի համաձայն, օգտագործվում են լատիներենի այբուբենի տառեր, ապա այդ տեղեկությունները ԷԱՀ-ում նշվում են՝ օգտագործելով լատիներենի այբուբենի տառերը։

12. ԷԱՀ-ի բոլոր վանդակները, բացառությամբ «А», «C» և «D» վանդակների, լրացվում են մաքսային հայտարարագրում իրականացնող անձի կողմից։ «А», «С» և «D» վանդակները լրացվում են մաքսային մարմնի կողմից:

13. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ը կազմվում է 2 օրինակից, որոնցից մեկը նախատեսված է այն մաքսային մարմնի համար, որտեղ ներկայացվում է ԷԱՀ-ն, իսկ մյուսը՝ մաքսային հայտարարագրում իրականացնող անձի համար: Ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ՝ դրանք Միության մաքսային տարածքից արտահանելու նպատակով թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ը կազմվում է 3 օրինակից, որոնցից մեկը ներկայացվում է Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման վայրում տեղակայված մաքսային մարմին։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ը լրացվում է տպիչ սարքերի օգտագործմամբ, չպետք է պարունակի ջնջումներ, ուղղումներ, շտկումներ:

Այն դեպքում, երբ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ը լրացնելիս «Ընդհանուր տեղեկություններ», «Ապրանքների վերաբերյալ տեղեկություններ», «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ», «Նախորդող փաստաթուղթ» վանդակներում, «Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի» և «Ընդամենը՝ ըստ հայտարարագրի» տողերում տեղեկություններ նշելու համար տեղը բավարար չէ, այդ տեղեկությունները նշվում են А4 ձևաչափի թղթի երկրորդ և հաջորդող այն թերթերի վրա, որոնք թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ի անբաժանելի մասն են։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ի երկրորդ և հաջորդող թերթերը լրացնելիս՝

բոլոր թերթերը (բացի առաջինից) պետք է համարակալվեն (համարը դրվում է թերթի վերին լուսանցքի կենտրոնում).

յուրաքանչյուր թերթ ներքևի աջ անկյունում ստորագրվում է ԷԱՀ-ը լրացրած անձի կողմից և հաստատվում է էլեկտրոնային առևտրի օպերատորի կնիքով, եթե ինքն իրականացնում է մաքսային հայտարարագրում և անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ էլեկտրոնային առևտրի օպերատորը պետք է կնիք ունենա:

«В. Վճարումների հաշվարկում», «ԷԱՀ-ը լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը», «С» և «В1. Վճարման (գանձման) մանրամասները» և «D» վանդակները տեղակայվում են թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ի վերջին թերթի դարձերեսի վրա։

14. Ապրանքներն ուղարկողի և ստացողի մասին տեղեկությունները էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում նշվում են ԷԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում՝ ԷԱՀ-ի համապատասխան վանդակների առանձին տողերով և ներառում են հետևյալ տվյալները.

ա) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ստեղծված իրավաբանական անձի (իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության) համար՝

կրճատ (կրճատված) կամ լրիվ անվանումը,

հարկային համարը (սույն կարգի 16-րդ կետին համապատասխան).

կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 18-րդ կետին համապատասխան).

բ) օտարերկրյա կազմակերպության համար՝

կրճատ (կրճատված) կամ լրիվ անվանումը.

գտնվելու վայրը (սույն կարգի 17-րդ կետին համապատասխան).

կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 18-րդ կետին համապատասխան).

գ) իրավաբանական անձ չհանդիսացող և անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ստեղծված իրավաբանական անձի (իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության) անունից հանդես եկող առանձնացված ստորաբաժանման համար՝

այն իրավաբանական անձի (իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության) կրճատ (կրճատված) անվանումը, որի առանձնացված ստորաբաժանումն է այն.

առանձնացված ստորաբաժանման կրճատ (կրճատված) կամ լրիվ անվանումը (առկայության դեպքում).

առանձնացված ստորաբաժանման գտնվելու վայրը (սույն կարգի 17-րդ կետին համապատասխան).

առանձնացված ստորաբաժանման հարկային համարը (սույն կարգի 16-րդ կետին համապատասխան).

այն իրավաբանական անձի (իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության) հարկային համարը, որի առանձնացված ստորաբաժանումն է այն (սույն կարգի 16-րդ կետին համապատասխան).

կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 18-րդ կետին համապատասխան).

դ) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝

ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

բնակության վայրը (սույն կարգի 17-րդ կետին համապատասխան).

հարկային համարը (սույն կարգի 16-րդ կետին համապատասխան).

կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 18-րդ կետին համապատասխան).

ե) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող անդամ պետության ֆիզիկական անձի համար`

ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները (սույն կարգի 15-րդ կետին համապատասխան)։ Հայաստանի Հանրապետությունում և Ղազախստանի Հանրապետությունում անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները նշվում են, եթե անձի հարկային համարը բացակայում է.

հարկային համարը (սույն կարգի 16-րդ կետին համապատասխան) (Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության համար)։ Ռուսաստանի Դաշնությունում հարկային համարի վերաբերյալ տեղեկությունները նշվում են այն դեպքում, երբ ֆիզիկական անձը ապրանքների նկատմամբ մաքսատուրքի, հարկերի վճարող է.

ապրանքների առաքման (ուղարկման) հասցեն՝ համաձայն անհատական բեռնագրի կամ ՀՓՄ փաստաթղթի (փոստային առաքանին ուղեկցող փաստաթղթի) (սույն կարգի 17-րդ կետին համապատասխան).

կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 18-րդ կետին համապատասխան).

զ) օտարերկրյա ֆիզիկական անձի համար՝

ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները (սույն կարգի 15-րդ կետին համապատասխան): Հայաստանի Հանրապետությունում և Ղազախստանի Հանրապետությունում անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները նշվում են, եթե անձի հարկային համարը բացակայում է.

հարկային համարը (սույն կարգի 16-րդ կետին համապատասխան) (Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության համար).

ապրանքների առաքման հասցեն՝ համաձայն անհատական բեռնագրի կամ ՀՓՄ փաստաթղթի (փոստային առաքանին ուղեկցող փաստաթղթի) (սույն կարգի 17-րդ կետին համապատասխան).

կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 18-րդ կետին համապատասխան):

15. Անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկություններն էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում նշվում են ԷԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով՝ անջատելով ստորակետով, և ներառում են հետևյալ տվյալները.

ա) այն երկրի (տարածաշրջանի կամ երկրի մասի) ծածկագիրը, որի լիազորված մարմնի կողմից տրվել է անձը հաստատող փաստաթուղթը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան.

բ) անձը հաստատող փաստաթղթերի տեսակների դասակարգչին համապատասխան փաստաթղթի ծածկագիրը.

գ) փաստաթղթի սերիան (առկայության դեպքում) և համարը (անջատելով բացատով).

դ) փաստաթղթի տրամադրման ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով:

16. Անձի հարկային համար ասելով հասկանում ենք՝

ա) Հայաստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

բ) Բելառուսի Հանրապետությունում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ) (բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի) կամ ֆիզիկական անձի նույնականացման համարը (առկայության դեպքում).

գ) Ղազախստանի Հանրապետությունում՝ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ)՝ կազմակերպության (մասնաճյուղի և ներկայացուցչության) ու համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ անհատական նույնականացման համարը՝ (ԱՆՀ) ֆիզիկական անձի, այդ թվում՝ անձնական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար.

դ) Ղրղզստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ)՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ անձնական նույնականացման համարը (ԱՆՀ)՝ Ղրղզստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն իրականացնող և որպես անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձի համար.

ե) Ռուսաստանի Դաշնությունում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ), իսկ իրավաբանական անձի համար՝ նաև հաշվառման կանգնեցնելու պատճառի ծածկագիրը (ՀԿՊԾ) (իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման համար նշվում է ՀԿՊԾ-ն, որը տրվել է ըստ առանձնացված ստորաբաժանման գտնվելու վայրի): Հաշվառման կանգնեցնելու պատճառի ծածկագիրը (ՀԿՊԾ) նշվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում՝ ԷԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում՝ «/» բաժանման նշանով:

17. Ապրանքների գտնվելու վայրի, բնակության վայրի, բնակվելու (գտնվելու) վայրի կամ առաքման (ուղարկման) հասցեի մասին տեղեկություններն էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում նշվում են ԷԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով՝ անջատելով ստորակետով, և ներառում են հետևյալ տվյալները՝

ա) երկրի (տարածաշրջանի կամ երկրի մասի) ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան.

բ) վարչատարածքային միավորի (տարածաշրջանը, մարզը, շրջանը և այլն) անվանումը (Ղրղզստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի մասին տեղեկություններ նշելիս՝ վարչատարածքային միավորի ծածկագիրը՝ վարչատարածքային և տարածքային միավորների օբյեկտների նշագրման համակարգի պետական դասակարգչին համապատասխան (ՎՏՄՆՀ ՊԴ)՝ Ղրղզստանի Հանրապետության համար).

գ) բնակավայրի անվանումը.

դ) փողոցի (բուլվարի, պողոտայի և այլն) անվանումը.

ե) շենքի համարը.

զ) մասնաշենքի (շինության) համարը.

է) բնակարանի (սենյակի, գրասենյակի) համարը:

18. Անձի կոնտակտային վավերապայմանների մասին տեղեկությունները ներառում են հետևյալ տվյալները՝

կապի միջոցի (կապուղու) տեսակի ծածկագիրը՝ կապի միջոցների (կապուղիների) տեսակների ցանկին համապատասխան.

կապի միջոցի (կապուղու) նույնականացուցիչը (հեռախոսի, ֆաքսի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և այլն):

Անձի կոնտակտային վավերապայմանների մասին տեղեկությունները նշվում են՝

էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում՝ ԷԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում.

թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում՝ մեկ տողով (կապի միջոցի (կապուղու) տեսակի ծածկագիրը և անջատելով բացատով՝ կապի միջոցի (կապուղու) նույնականացուցիչը)։ Ընդ որում, թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում յուրաքանչյուր կոնտակտային վավերապայմանի մասին տեղեկությունները նշվում են՝ անջատելով ստորակետով:

 

II. Ֆիզիկական անձի կողմից ձեռք բերված ապրանքների ԷԱՀ-ի լրացման կարգը

 

19. Սույն կարգի 14-րդ կետին համապատասխան՝ «Ուղարկողը (ըստ ընդհանուր բեռնագրի)» վանդակում նշվում են տեղեկություններ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում (ըստ ընդհանուր բեռնագրի) որպես ապրանքներ ուղարկող նշված անձի վերաբերյալ։

20. Սույն կարգի 14-րդ կետին համապատասխան՝ «Ստացողը (ըստ ընդհանուր բեռնագրի)» վանդակում նշվում են տեղեկություններ տրանսպորտային (փոխադրման) այն փաստաթղթերում (ընդհանուր բեռնագրում) որպես ապրանքներ ստացող նշված անձի վերաբերյալ, որոնց համապատասխան ավարտվել է (ավարտվելու է) ապրանքների փոխադրումը:

21. «ԷԱՀ» վանդակի ձախ ենթաբաժնում (ԷԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է «ИМ» [«ՆԵՐ»] հապավումը՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելիս, կամ «ЭК» [«ԱՐՏ»] հապավումը՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված ապրանքները Միության մաքսային տարածքից արտահանելիս։

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ը լրացնելիս՝ «ԷԱՀ» վանդակի աջ ենթաբաժնին համապատասխանող՝ ԷԱՀ-ի կառուցվածքի վավերապայմանում նշվում է «ЭД» [«ԷՓ»] հապավումը։ Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ը լրացնելիս վանդակի աջ ենթաբաժինը չի լրացվում:

22. Նախնական մաքսային հայտարարագրման ժամանակ «Առանձնահատկությունը» վանդակում նշվում է ապրանքների մաքսային հայտարարագրման առանձնահատկության ծածկագիրը՝ ապրանքների հայտարարագրման առանձնահատկությունների դասակարգչին համապատասխան:

Այլ դեպքերում վանդակը չի լրացվում:

23. «Ապրանքների կատեգորիան» վանդակում նշվում է ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված ապրանքների կատեգորիայի տառային ծածկագիրը՝ «ЭФ»:

24. «Ապրանքների գտնվելու վայրը» վանդակում նշվում են տեղեկություններ այն տեղի մասին, որտեղ ապրանքները գտնվում են ԷԱՀ-ը ներկայացնելու պահին կամ գտնվելու են նախնական մաքսային հայտարարագրման ժամանակ (էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում՝ ԷԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում՝ առանձին տողերով)՝

ապրանքների գտնվելու վայրի ծածկագիրը՝ ապրանքների գտնվելու վայրերի դասակարգչին համապատասխան.

մաքսային մարմնի ծածկագիրը, որի գործունեության տարածաշրջանում է գտնվում ապրանքների գտնվելու նշված վայրը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների դասակարգչին համապատասխան.

Էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում իրավաբանական անձի ներառումը հաստատող փաստաթղթի համարը կամ էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում իրավաբանական անձի գրանցման համարը։ Տեղեկությունները նշվում են այն դեպքում, երբ ապրանքները գտնվում են ժամանակավոր պահպանության տակ.

սույն կարգի 17-րդ կետին համապատասխան՝ ապրանքների գտնվելու վայրը կամ երկաթուղային կայարանի անվանումը (եթե ապրանքները գտնվում են երկաթուղային կայարանի տարածքում (մերձատար ուղիների վրա)), կամ ծովային (գետային) նավահանգստի անվանումը (եթե ապրանքները գտնվում են ծովային (գետային) նավահանգստի տարածքում), կամ օդային անցակետի անվանումը (եթե ապրանքները գտնվում են օդային անցակետի տարածքում): Ընդ որում, սույն կետի չորրորդ պարբերությամբ նախատեսված տեղեկությունները վանդակում չեն նշվում:

Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում վանդակը չի լրացվում։

25. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ը լրացնելիս «Թերթերի քանակը» վանդակը չի լրացվում: Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ը լրացնելիս վանդակում նշվում է ԷԱՀ-ի թերթերի ընդհանուր քանակը։

26. «Ընթացակարգը» վանդակը լրացվում է ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված այն ապրանքների նկատմամբ, որոնք ձևակերպվում են «հրաժարում՝ հօգուտ պետության» կամ «ոչնչացում» մաքսային ընթացակարգով՝ Օրենսգրքի 3093-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան։

Վանդակում նշվում է այն ծածկագիրը, որը ձևավորվում է ըստ հետևյալ սխեմայի՝

 

Ներմուծեք նկարագրությունը_24373

 

որտեղ՝

1-ին տարրը՝ հայտագրվող մաքսային ընթացակարգի երկնիշ ծածկագիրն է՝ մաքսային ընթացակարգերի տեսակների դասակարգչին համապատասխան.

2-րդ տարրը՝ «00» երկնիշ թվային ծածկագիրն է։

27. «Ընդհանուր տեղեկություններ» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

1-ին սյունակում նշվում է անհատական բեռնագրի կամ միջազգային փոստային առաքանու հերթական համարը։

2-րդ սյունակում նշվում է ընդհանուր բեռնագրի համարը։

3-րդ սյունակում նշվում է անհատական բեռնագրի համարը կամ միջազգային փոստային առաքանու եզակի համարը (յուրաքանչյուր փոստային առաքանու վրա զետեղվող նամակագրական թղթակցության և ծանրոցների եզակի 13-նիշանոց տառաթվային նույնականացուցիչը՝ Համաշխարհային փոստային միության տեխնիկական ստանդարտների հավաքածուի S10 ստանդարտին համապատասխան)։

4-րդ և 5-րդ սյունակներում համապատասխանաբար նշվում են տեղեկություններ ուղարկողի և ստացողի վերաբերյալ՝ համաձայն անհատական բեռնագրի կամ ՀՓՄ փաստաթղթի (Կարգի 14-րդ կետին համապատասխան)։

28. «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

6-րդ սյունակում նշվում է ապրանքի հերթական համարը, որը բաղկացած է, ըստ ԷԱՀ-ի, ապրանքի համարից և ըստ անհատական բեռնագրի կամ ՀՓՄ փաստաթղթի՝ ապրանքի համարից, որոնք տարանջատվում են «/» բաժանման նշանով։

7-րդ սյունակում նշվում է ապրանքի անվանումը (առևտրային, կոմերցիոն կամ այլ ավանդական անվանում):

8-րդ սյունակում նշվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքի ծածկագիրը՝ առնվազն առաջին 6 նիշերի մակարդակով։

9-րդ սյունակում նշվում է ապրանքի՝ կիլոգրամից տարբերվող չափման միավորով քանակը, այդ միավորի պայմանական նշագիրը և ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության չափման և հաշվի միավորների դասակարգչին համապատասխան։

10-րդ սյունակում նշվում է ապրանքների համաքաշը (կգ)՝ ըստ անհատական բեռնագրի կամ ՀՓՄ փաստաթղթի։ Նշվող արժեքը կլորացվում է մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև երկու նիշ ճշգրտությամբ:

11-րդ սյունակը չի լրացվում։

12-րդ սյունակում՝ ԷԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում` էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում՝ անջատելով «/» բաժանման նշանով նշվում են արժույթի տառային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան և ապրանքի արժեքը՝ թվերով՝ ֆիզիկական անձի կողմից էլեկտրոնային առևտրի հարթակներում ապրանքների ձեռքբերումը հաստատող փաստաթղթերին (այդ ապրանքների ձեռքբերման հետ կապված չեկերին, հաշիվներին, բանկային վճարային փաստաթղթերին ու այդպիսի ապրանքների ձեռքբերման հետ կապված այլ փաստաթղթերի) համապատասխան: Ապրանքի արժեքի ստացված արժեքը կլորացվում է մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև երկու նիշ ճշգրտությամբ: Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների նկատմամբ 12-րդ սյունակը լրացվում է, եթե այդ ապրանքների արժեքի որոշումը նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որին ներկայացվում է ԷԱՀ-ը։

13-րդ սյունակում՝ ԷԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում` էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում՝ անջատելով «/» բաժանման նշանով նշվում են արժույթի տառային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան և ապրանքի արժեքը՝ թվերով՝ այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին ներկայացվում է ԷԱՀ-ը՝ ԷԱՀ-ի գրանցման օրվա դրությամբ։ Ապրանքի արժեքի մեծությունը կլորացվում է մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշգրտությամբ (Հայաստանի Հանրապետությունում՝ մինչև ամբողջ թիվը):

13-րդ սյունակը չի լրացվում ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված ապրանքները «ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս՝ Օրենսգրքի 3093-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան։

29. «Փաստաթղթերի մասին» վանդակում նշվում են տեղեկություններ այն ապրանքների վերաբերյալ, որոնք հաստատում են ֆիզիկական անձի կողմից էլեկտրոնային առևտրային հարթակներից ապրանքների ձեռքբերումը և այլ տեղեկություններ, որոնք կապված են այդ ապրանքների ձեռքբերման հետ, ինչպես նաև տեղեկություններ այն փաստաթղթերի մասին, որոնք հաստատում են արգելքների և սահմանափակումների պահպանումը, եթե այդպիսի արգելքներն ու սահմանափակումները ենթակա են պահպանման՝ Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան, հետևյալ կարգով՝

14-րդ սյունակում՝ ԷԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում՝ (յուրաքանչյուր փաստաթղթի (տեղեկությունների) մասով առանձին), իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում (յուրաքանչյուր փաստաթղթի (տեղեկությունների) մասով ըստ տողերի)՝ անջատելով «/» բաժանման նշանով, նշվում են փաստաթղթի և տեղեկությունների ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան և փաստաթուղթը (այդ թվում՝ ապրանքների ձեռքբերման հետ կապված տեղեկություններ պարունակող փաստաթուղթը) ներկայացնելը կամ չներկայացնելը հաստատող հատկանիշը՝ ԷԱՀ-ը ներկայացնելիս․

«0»՝ ԷԱՀ-ում հայտագրված տեղեկությունները հաստատող փաստաթուղթը ներկայացված չէ.

«1»՝ ԷԱՀ-ում հայտագրված տեղեկությունները հաստատող փաստաթուղթը ներկայացված է։

15-րդ սյունակում՝ ԷԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում` էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում (յուրաքանչյուր փաստաթղթի (տեղեկությունների) մասով առանձին), իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում (յուրաքանչյուր փաստաթղթի (տեղեկությունների) մասով ըստ տողերի)՝ 14-րդ սյունակում նշված ծածկագրին համապատասխան նշվում են՝

ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով և այն փաստաթղթի համարը, որը հաստատում է ֆիզիկական անձի կողմից ապրանքի ձեռքբերումը էլեկտրոնային առևտրային հարթակներում (չեկի, հաշվի, բանկային վճարային փաստաթղթի, ինտերնետ պատվերի և այլն).

էլեկտրոնային առևտրային հարթակի անվանումը.

«Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում այն կայքէջի հղումը, որտեղ տեղադրվել է ապրանքի վաճառքի վերաբերյալ առաջարկը՝ դրա առկայության դեպքում.

ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով և այն փաստաթղթի համարը, որը հաստատում է արգելքների և սահմանափակումների պահպանումը, եթե այդպիսի արգելքներն ու սահմանափակումները ենթակա են պահպանման՝ Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև փաստաթղթի գործողության ժամկետը (եթե գործողության ժամկետը սահմանափակ է).

30. «Նախորդող փաստաթուղթը» վանդակում նշվում են՝

փաստաթղթի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան, և տարանցման հայտարարագրի գրանցման համարն այն դեպքում, երբ մինչև ԷԱՀ-ը ներկայացնելն ապրանքները ձևակերպվել են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով, այդ թվում՝ այն դեպքում, երբ որպես տարանցման հայտարարագիր օգտագործվել են տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր․

փաստաթղթի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան, և ապրանքների՝ ժամանակավոր պահպանման հանձնելը հաստատող փաստաթղթի համարը՝ այն դեպքում, երբ ապրանքները՝ մինչև ԷԱՀ-ն ներկայացնելը, հանձնվել են ժամանակավոր պահպանման։

Տվյալ տեղեկությունները ենթակա են նշման էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ի մեջ՝ ԷԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ի մեջ՝ «-» նշանով:

Վանդակը չի լրացվում հետևյալ դեպքերում՝

նախնական մաքսային հայտարարագրում, եթե ԷԱՀ-ը ներկայացվելու է՝ մինչև Միության մաքսային տարածք ապրանքները ներմուծելը.

Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանում:

31. «Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի» տողում նշվում են տեղեկություններ ընդհանուր արժեքի մասին այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ԷԱՀ-ը (բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված այն ապրանքների, որոնք ձևակերպվում են «հրաժարում՝ հօգուտ պետության» կամ «ոչնչացում» մաքսային ընթացակարգով՝ Օրենսգրքի 3093-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան), և անհատական բեռնագրով կամ ՀՓՄ փաստաթղթով փոխադրվող ապրանքների ընդհանուր համաքաշի մասին տեղեկություններ։

32. «Ընդամենը՝ ըստ հայտարարագրի» տողում նշվում են տեղեկություններ գումարային արժեքի մասին այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ԷԱՀ-ը (բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված այն ապրանքների, որոնք ձևակերպվում են «հրաժարում՝ հօգուտ պետության» կամ «ոչնչացում» մաքսային ընթացակարգով Օրենսգրքի 3093-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան), և ԷԱՀ-ում հայտագրված՝ բոլոր ապրանքների գումարային համաքաշի մասին տեղեկություններ։

33. «В. Վճարումների հաշվարկումը» վանդակում նշվում են հետևյալ տեղեկությունները՝

ապրանքների մասով մաքսատուրքերի հաշվարկման մասին.

հարկերի հաշվարկման մասին, եթե այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմին է ներկայացվում ԷԱՀ-ը, նախատեսված է այդպիսի հարկերի վճարումը.

ապրանքների բացթողման հետ կապված՝ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման դիմաց մաքսավճարների (այսուհետ՝ մաքսավճար) հաշվարկման մասին, եթե այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմին ներկայացվում է ԷԱՀ-ը, նախատեսված են այդպիսի մաքսավճարների վճարումը և ԷԱՀ-ի օգտագործումը՝ դրանց հաշվարկման և վճարման մասին տեղեկությունների արտացոլման համար.

տույժերի հաշվարկման մասին։

Ապրանքների, հարկերի, մաքսավճարների (այսուհետ սույն բաժնում՝ վճարումներ) և տույժերի վերաբերյալ մաքսավճարների հաշվարկման մասին տեղեկությունները նշվում են առանձին՝ ըստ վճարումների յուրաքանչյուր տեսակի։ Ընդ որում, ապրանքների, հարկերի նկատմամբ մաքսատուրքերի հաշվարկումը կատարվում է առանձին՝ ըստ յուրաքանչյուր ապրանքի, որի վերաբերյալ ենթակա է վճարման ապրանքների, հարկերի վերաբերյալ մաքսատուրքը, իսկ մաքսավճարների հաշվարկումը՝ ըստ յուրաքանչյուր ապրանքի՝ առանձին կամ ըստ յուրաքանչյուր անհատական բեռնագրի, կամ ՀՓՄ փաստաթղթի՝ պայմանավորված այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկման կարգով, որի մաքսային մարմին է ներկայացվում ԷԱՀ-ը։

Վանդակում չեն նշվում տեղեկություններ ըստ վճարման տեսակի, եթե այն ապրանքների համար, որոնց առնչությամբ վճարումը հաշվարկվում է, դրույքաչափը սահմանված չէ, կամ վճարման այդ տեսակի համար սահմանվել է զրոյական դրույքաչափ, կամ վճարում կատարելու պարտավորություն չի առաջանում։

Այն դեպքում, երբ կիրառվում է վճարման համակցված դրույքաչափ, որով նախատեսվում է ադվալորային և յուրահատուկ բաղադրիչների գումարում կամ մեկ բաղադրիչի հանում մյուս բաղադրիչից, այդ վճարման հաշվարկման մասին տեղեկությունները էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում նշվում են ԷԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում՝ երկու տողով առանձին՝ յուրաքանչյուր բաղադրիչի համար։

Վանդակը լրացնելիս թվային և պայմանանշանային արժեքները նշվում են առանց միջակայքերի:

1-ին սյունակում՝ ԷԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում` էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում՝ անջատելով «/» բաժանման նշանով այն ապրանքի մասով, որի առնչությամբ հաշվարկվում են մաքսատուրքերը, հարկերը, նշվում են ԷԱՀ-ի «Ընդհանուր տեղեկությունները» վանդակի 1-ին սյունակում նշված՝ անհատական բեռնագրի կամ միջազգային փոստային առաքանու հերթական համարը և ԷԱՀ-ի՝ «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները» վանդակի 6-րդ սյունակում նշված՝ ապրանքի հերթական համարը։

2-րդ սյունակում նշվում է վճարման տեսակի ծածկագիրը՝ հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին։

3-րդ սյունակում նշվում է վճարման հաշվարկման բազան:

Եթե վճարման հաշվարկման բազան արտահայտված է դրամական միավորներով, ապա դրա արժեքը նշվում է այն միավորներով, որոնց նկատմամբ սահմանված է վճարման դրույքաչափը, և մաթեմատիկական կանոններով կլորացվում է ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ (Հայաստանի Հանրապետությունում՝ մինչև ամբողջ թիվը):

Եթե վճարման հաշվարկման բազան արտահայտված է այլ կերպ, քան դրամական միավորներով, ապա դրա արժեքը նշվում է այն միավորներով, որոնց նկատմամբ սահմանված է վճարման դրույքաչափը, և մաթեմատիկական կանոններով կլորացվում է մինչև՝

Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում՝ ստորակետից հետո մինչև 2 նիշի ճշգրտությամբ։ Եթե ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշգրտությամբ այդ արժեքի մասին տեղեկությունները բացակայում են, ապա համապատասխան կարգերում՝ ստորակետից հետո, դրվում է «0» թվանշանը։ Այն դեպքում, երբ կլորացումը հանգեցնում է 0,10-ից փոքր արժեքի, և ընդ որում, առկա են ավելի ճշգրիտ տեղեկություններ՝ այն ապրանքի միավորներով արտահայտված քանակի մասին, որի նկատմամբ սահմանված է վճարման դրույքաչափը, արժեքի կլորացումն իրականացվում է ստորակետից հետո մինչև 4 նիշ ճշգրտությամբ։ Եթե ստորակետից հետո մինչև 4 նիշ ճշգրտությամբ այդ արժեքի մասին տեղեկությունները բացակայում են, ապա համապատասխան կարգերում՝ ստորակետից հետո, դրվում է «0» թիվը։

Ռուսաստանի Դաշնությունում՝ ստորակետից հետո 6 նիշի ճշտությամբ՝ անկախ ապրանքի ընդհանուր զանգվածից, եթե վճարման հաշվարկման բազան արտահայտված է զանգվածի միավորներով, և ստորակետից հետո 2 նիշի ճշտությամբ՝ այլ դեպքերում։ Այն դեպքում, երբ այլ կերպ, քան դրամական միավորներով և զանգվածի միավորներով արտահայտված վճարման հաշվարկման բազայի՝ ստորակետից հետո 2 նիշի ճշգրտությամբ կլորացված արժեքի մասին տեղեկությունները բացակայում են, ստորակետից հետո համապատասխան կարգերում դրվում է «0» թիվը։

4-րդ սյունակը լրացվում է, եթե վճարման հաշվարկման բազան արտահայտված է այլ կերպ, քան դրամական միավորներով՝ նշվում է չափման միավորի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության չափման և հաշվի միավորների դասակարգչին համապատասխան։

5-րդ սյունակում նշվում է վճարման սահմանված դրույքաչափը:

6-րդ սյունակում նշվում է վճարման ենթակա վճարի գումարը՝ այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվել ԷԱՀ-ը։ Արժեքը կլորացվում է մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշգրտությամբ, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ մինչև ամբողջ թիվը:

«Ընդամենը ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի» տողում նշվում են՝

այն մաքսատուրքերի ընդհանուր գումարը ապրանքների, հարկերի և մաքսավճարների նկատմամբ (եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան հարկերի, մաքսատուրքերի հաշվարկումն իրականացվում է առանձին՝ ըստ յուրաքանչյուր ապրանքի), որոնք ենթակա են վճարման ըստ մեկ անհատական բեռնագրի կամ ՀՓՄ փաստաթղթի.

մաքսավճարների հաշվարկման մասին տեղեկությունները, եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, դրանց հաշվարկումը կատարվում է մեկ անհատական բեռնագրի կամ ՀՓՄ փաստաթղթի մեջ նշված բոլոր ապրանքների նկատմամբ.

տույժերի հաշվեգրված գումարները։

Ապրանքների նկատմամբ վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի մասին տեղեկությունները նշելիս՝

2-րդ սյունակում նշվում է վճարման տեսակի ծածկագիրը՝ հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.

3-5-րդ սյունակները չեն լրացվում.

6-րդ սյունակում նշվում է մեկ անհատական բեռնագրի կամ ՀՓՄ փաստաթղթի մեջ նշված բոլոր ապրանքների համար վճարման ենթակա վճարի գումարը։

Մաքսավճարների գումարների հաշվարկման վերաբերյալ տեղեկություններ նշելիս՝

2-րդ սյունակում նշվում է վճարման տեսակի ծածկագիրը՝ հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.

3-րդ սյունակում նշվում է վճարման հաշվարկման բազան: Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար մաքսավճարները հաշվարկելիս սյունակը չի լրացվում.

4-րդ սյունակում նշվում է չափման միավորի ծածկագիրը վճարման հաշվարկման ժամանակ օգտագործվող՝ Եվրասիական տնտեսական միության չափման և հաշվի միավորների դասակարգչին համապատասխան, այն դեպքում, երբ վճարման հաշվարկման բազան արտահայտված է այլ կերպ, քան դրամական միավորներով։ Այլ դեպքերում սյունակը չի լրացվում.

5-րդ սյունակում նշվում է վճարման սահմանված դրույքաչափը.

6-րդ սյունակում նշվում է վճարման հաշվարկված գումարը:

Տույժերի հաշվեգրված գումարների վերաբերյալ տեղեկություններ նշելիս՝

2-րդ սյունակում նշվում է վճարման տեսակի ծածկագիրը՝ հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.

3-րդ սյունակում նշվում է վճարման այն գումարը, որի նկատմամբ հաշվեգրվում են տույժերը.

4-րդ սյունակը չի լրացվում.

5-րդ սյունակում նշվում են (էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ի մեջ՝ ԷԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ի մեջ՝ «*» նշանով):

տույժի դրույքաչափի չափը՝ ստորակետից հետո 2 նիշի ճշգրտությամբ, իսկ այն դեպքում, երբ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, տույժի հաշվեգրման համար կիրառվում է տույժի այն դրույքաչափը, որը սահմանվում է որպես սահմանված վերաֆինանսավորման դրույքաչափից (առանցքային դրույքաչափից) բաժին՝ այդ բաժնի արժեքը և վերաֆինանսավորման դրույքաչափի (առանցքային դրույքաչափի) չափը.

օրերի քանակն այն ժամանակահատվածում, որի համար հաշվեգրվում են տույժերը.

6-րդ սյունակում նշվում է տույժերի հաշվեգրված գումարը:

«Ընդամենը՝ ըստ հայտարարագրի» տողում՝

2-րդ սյունակում նշվում է վճարման տեսակի ծածկագիրը՝ հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.

3-5-րդ սյունակները չեն լրացվում.

6-րդ սյունակում վճարման համապատասխան տեսակի մասով նշվում է՝ ԷԱՀ-ում նշված բոլոր ապրանքների համար վճարման ենթակա այդ վճարի, տույժերի գումարը։

Վանդակը չի լրացվում ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված այն ապրանքները հայտարարագրելիս, որոնք ձևակերպվում են «հրաժարում՝ հօգուտ պետության» կամ «ոչնչացում» մաքսային ընթացակարգով՝ Օրենսգրքի 3093-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան։

34. «B1. Վճարման (բռնագանձման) մանրամասները» վանդակում նշվում են տեղեկություններ ԷԱՀ-ի մեջ հայտագրված բոլոր ապրանքների մասով վճարումների փաստացի վճարված (բռնագանձված) գումարների վերաբերյալ, ինչպես նաև տույժերի վճարված (բռնագանձված) գումարների վերաբերյալ։

Վճարումների, տույժերի գումարները կլորացվում են մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշգրտությամբ, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ մինչև ամբողջ թիվը:

Վճարված (բռնագանձված) վճարումների, տույժերի գումարների մասին տեղեկությունները նշվում են վճարումների, տույժերի յուրաքանչյուր տեսակի համար առանձին՝ դրանց վճարումը (բռնագանձումը) հաստատող (արտացոլող) փաստաթղթերի կտրվածքով (Ռուսաստանի Դաշնությունում՝ այդ վճարումները, տույժերը վճարած անձի անձնական հաշվի վրա արտացոլվող գործարքների կտրվածքով)։ Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ը լրացնելիս տեղեկությունները նշվում են ԷԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում: Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ը լրացնելիս այդ տեղեկությունները նշվում են առանձին տողերով, բոլոր տարրերը միմյանցից տարանջատվում են «-» նշանով, տարրերի միջև բացատներ չեն թույլատրվում:

1-ին սյունակում նշվում են տեղեկություններ հետևյալ սխեմայով ձևավորվող վճարումների, տույժերի վճարման (բռնագանձման) մասին՝

1-ին տարրը՝ վճարման տեսակի ծածկագիրը՝ հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.

2-րդ տարրը՝ վճարման, տույժերի վճարված (բռնագանձված) գումարը.

3-րդ տարրը՝ վճարման, տույժերի վճարման (բռնագանձման) արժույթի թվային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան.

4-րդ տարրը՝ վճարման, տույժերի վճարումը (բռնագանձումը) հաստատող փաստաթղթի համարը: Ռուսաստանի Դաշնությունում տարրը չի լրացվում.

5-րդ տարրը՝ Հայաստանի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում՝ վճարման, տույժերի վճարումը (բռնագանձումը) հաստատող փաստաթղթի ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր/ամիս/օրացուցային տարի) ձևաչափով, Բելառուսի Հանրապետությունում՝ վճարման (բռնագանձման) ամսաթիվը (վճարման պարտավորությունը կատարելու ամսաթիվը)՝ օօ.աա.տտտտ (օր/ամիս/օրացուցային տարի) ձևաչափով՝ ըստ վճարման, տույժերի վճարումը (բռնագանձումը) հաստատող փաստաթղթի։ Ռուսաստանի Դաշնությունում տարրը չի լրացվում.

6-րդ տարրը՝ վճարման եղանակի ծածկագիրը՝ այն մաքսային և այլ վճարումների կատարման եղանակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին։ Ռուսաստանի Դաշնությունում տարրը չի լրացվում.

7-րդ տարրը՝ այն անձի հարկային համարը (սույն կարգի 16-րդ կետին համապատասխան), որը կատարել է վճարումները, վճարել է տույժերը կամ ումից բռնագանձվել են վճարումները, տույժերը։

Եթե որպես այնպիսի անձ, որը կատարել է վճարումները, վճարել տույժերը կամ որից բռնագանձվել են վճարումները, տույժերը, հանդես է գալիս օտարերկրյա ֆիզիկական անձը կամ այլ անդամ պետության ֆիզիկական անձը, որը տարբերվում է այն անդամ պետությունից, որի մաքսային մարմին է ներկայացվել ԷԱՀ-ը, 7-րդ տարրը չի լրացվում (բացառությամբ Ռուսաստանի Դաշնության)։ Ռուսաստանի Դաշնությունում նշվում են անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները (սույն կարգի 15-րդ կետին համապատասխան)։

2-րդ սյունակը չի լրացվում։

35. «ԷԱՀ-ը լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը» վանդակում նշվում են ԷԱՀ-ը լրացրած անձի վերաբերյալ տեղեկությունները և դրա լրացման ամսաթիվը։

Եթե մաքսային հայտարարագրումն իրականացվում է ֆիզիկական անձի կողմից, ապա վանդակում նշվում է՝

ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները (սույն կարգի 15-րդ կետին համապատասխան).

անձի հարկային համարը (առկայության դեպքում) (սույն կարգի 16-րդ կետին համապատասխան).

անդամ պետության ֆիզիկական անձի բնակության վայրը կամ օտարերկրյա ֆիզիկական անձի բնակվելու (գտնվելու) վայրը անդամ պետությունում (սույն կարգի 17-րդ կետին համապատասխան).

կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 18-րդ կետին համապատասխան)։

Եթե մաքսային հայտարարագրումն իրականացվում է էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից, վանդակում նշվում է՝

էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրի մեջ իրավաբանական անձի ներառումը հաստատող՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան փաստաթղթի ծածկագիրը, կամ էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրի մեջ իրավաբանական անձի գրանցման համարի ծածկագիրը և էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրի մեջ իրավաբանական անձի ներառումը հաստատող փաստաթղթի համարը, կամ էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրի մեջ իրավաբանական անձի գրանցման համարը (էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում տեղեկությունները նշվում են համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում՝ անջատելով ստորակետով).

ԷԱՀ-ը լրացրած՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի ղեկավարի կամ աշխատողի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

ԷԱՀ-ը լրացրած՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի ղեկավարի կամ աշխատողի անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները (սույն կարգի 15-րդ կետին համապատասխան).

ԷԱՀ-ը լրացրած՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի ղեկավարի կամ աշխատողի զբաղեցրած պաշտոնը՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի հաստիքացուցակին համապատասխան.

էլեկտրոնային առևտրի օպերատորի ղեկավարի իրավասությունները հավաստող՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան փաստաթղթի ծածկագիրը, եթե ԷԱՀ-ը լրացվում է էլեկտրոնային առևտրի օպերատորի ղեկավարի կողմից կամ էլեկտրոնային առևտրի օպերատորի ղեկավարի անունից գործողություններ կատարելու լիազորագրի ծածկագիրը, եթե ԷԱՀ-ը լրացվում է էլեկտրոնային առևտրի օպերատորի աշխատողի կողմից, համապատասխան փաստաթղթի համարը, ամսաթիվը և գործողության ժամկետը (եթե սահմանվել է այդպիսի ժամկետ)՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով.

էլեկտրոնային առևտրի օպերատորի կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 18-րդ կետին համապատասխան)։

Եթե մաքսային հայտարարագրումն իրականացվում է մաքսային ներկայացուցչի կողմից, որն իրականացնում է ապրանքների մաքսային հայտարարագրումն ապրանքների հայտարարատու-ֆիզիկական անձանց անունից և հանձնարարությամբ՝ Օրենսգրքի 464-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան, վանդակում նշվում են՝

փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան՝ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում անձին ներառելու մասին վկայող փաստաթղթի ծածկագիրը կամ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում անձի գրանցման համարի ծածկագիրը և, անջատելով ստորակետով՝ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում անձին ներառելու մասին վկայող փաստաթղթի համարը կամ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում անձի գրանցման համարը (էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում տեղեկությունները նշվում են համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում՝ անջատելով ստորակետով).

ԷԱՀ-ը լրացրած՝ մաքսային ներկայացուցչի ղեկավարի կամ աշխատողի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

ԷԱՀ-ը լրացրած՝ մաքսային ներկայացուցչի ղեկավարի կամ աշխատողի անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները (սույն կարգի 15-րդ կետին համապատասխան).

ԷԱՀ-ը լրացրած՝ մաքսային ներկայացուցչի ղեկավարի կամ աշխատողի զբաղեցրած պաշտոնը՝ մաքսային ներկայացուցչի հաստիքացուցակին համապատասխան.

մաքսային ներկայացուցչի ղեկավարի իրավասությունները հաստատող՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան փաստաթղթի ծածկագիրը, եթե ԷԱՀ-ը լրացվում է մաքսային ներկայացուցչի ղեկավարի կողմից, կամ մաքսային ներկայացուցչի ղեկավարի անունից գործողություններ կատարելու լիազորագրի ծածկագիրը, եթե ԷԱՀ-ը լրացվում է մաքսային ներկայացուցչի աշխատողի կողմից, համապատասխան փաստաթղթի համարը, ամսաթիվը և գործողության ժամկետը (եթե սահմանվել է այդպիսի ժամկետ)՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով.

մաքսային ներկայացուցչի կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 18-րդ կետին համապատասխան)։

 

III. Ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված ապրանքների մասին ԷԱՀ-ի լրացման կարգը

 

36. Սույն կարգի 14-րդ կետին համապատասխան՝ «Ուղարկողը (ըստ ընդհանուր բեռնագրի)» վանդակում նշվում են տեղեկություններ տրանսպորտային (փոխադրման) այն փաստաթղթերում որպես ապրանքներ ուղարկող նշված անձի վերաբերյալ, որոնց համապատասխան մեկնարկել է (մեկնարկում է) ապրանքների փոխադրումը:

Վանդակը չի լրացվում «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելիս։

37. «Ստացողը (ըստ ընդհանուր բեռնագրի)» վանդակում, սույն կարգի 14-րդ կետին համապատասխան, նշվում են՝

«մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելիս՝ էլեկտրոնային առևտրի այն օպերատորի մասին տեղեկությունները, որը, այդ մաքսային ընթացակարգին համապատասխան, իրականացնում է ապրանքների մաքսային հայտարարագրումը.

«Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելիս՝ տեղեկությունները տրանսպորտային (փոխադրման) այն փաստաթղթերում (ընդհանուր բեռնագրում) որպես ապրանքներ ստացող նշված անձի վերաբերյալ, որոնց համապատասխան ավարտվել է (ավարտվելու է) ապրանքների փոխադրումը:

Վանդակը չի լրացվում «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելիս։

38. «ԷԱՀ» վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝

Վանդակի ձախ ենթաբաժինը չի լրացվում:

Սյունակի աջ ենթաբաժնում՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ը ներկայացնելիս նշվում է «ԷՓ» հապավումը: Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում վանդակի աջ ենթաբաժինը չի լրացվում:

39. Նախնական մաքսային հայտարարագրման ժամանակ «Առանձնահատկությունը» վանդակում նշվում է ապրանքների մաքսային հայտարարագրման առանձնահատկության ծածկագիրը՝ ապրանքների հայտարարագրման առանձնահատկությունների դասակարգչին համապատասխան:

Այլ դեպքերում վանդակը չի լրացվում:

40. «Ապրանքների կատեգորիան» վանդակում նշվում է ֆիզիկական անձանց իրացման ենթակա ապրանքների կատեգորիայի տառային ծածկագիրը՝ «ЭС»։

41. «Ապրանքների գտնվելու վայրը» վանդակում նշվում են տեղեկություններ այն տեղի մասին, որտեղ ապրանքները գտնվում են ԷԱՀ-ը ներկայացնելու պահին կամ գտնվելու են նախնական մաքսային հայտարարագրման ժամանակ (էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում՝ ԷԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում՝ առանձին տողերով)՝

ապրանքների գտնվելու վայրի ծածկագիրը՝ ապրանքների գտնվելու վայրերի դասակարգչին համապատասխան.

մաքսային մարմնի ծածկագիրը, որի գործունեության տարածաշրջանում է գտնվում ապրանքների գտնվելու նշված վայրը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների դասակարգչին համապատասխան.

էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում իրավաբանական անձի ներառումը հաստատող փաստաթղթի համարը կամ էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում իրավաբանական անձի գրանցման համարը։ Տեղեկությունները նշվում են այն դեպքում, երբ ապրանքները գտնվում են ժամանակավոր պահպանության ներքո.

սույն կարգի 17-րդ կետին համապատասխան ապրանքների գտնվելու վայրը կամ երկաթուղային կայարանի անվանումը (եթե ապրանքների գտնվելու վայրը երկաթուղային կայարանի տարածքում (մերձատար ուղիների վրա)) է, կամ ծովային (գետային) նավահանգստի անվանումը (եթե ապրանքները գտնվում են ծովային (գետային) նավահանգստի տարածքում), կամ օդային անցակետի անվանումը (եթե ապրանքները գտնվում են օդային անցակետի տարածքում): Ընդ որում, սույն կետի չորրորդ պարբերությամբ նախատեսված տեղեկությունները վանդակում չեն նշվում:

Վանդակը չի լրացվում «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելիս։

42. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ը լրացնելիս «Թերթերի քանակը» վանդակը չի լրացվում: Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ը լրացնելիս վանդակում նշվում է ԷԱՀ-ի թերթերի ընդհանուր քանակը։

43. «Ընթացակարգը» վանդակում նշվում է այն ծածկագիրը, որը ձևավորվում է ըստ հետևյալ սխեմայի՝

 

Ներմուծեք նկարագրությունը_24373

 

որտեղ՝

1-ին տարրը՝ հայտագրվող մաքսային ընթացակարգի երկնիշ ծածկագիրն է՝ մաքսային ընթացակարգերի տեսակների դասակարգչին համապատասխան.

2-րդ տարրը՝ նախորդող մաքսային ընթացակարգի երկնիշ ծածկագիրն է՝ մաքսային ընթացակարգերի տեսակների դասակարգչին համապատասխան, եթե հայտարարագրվող ապրանքները նախկինում ձևակերպվել են մաքսային ընթացակարգով՝ բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի:

44. «Ընդհանուր տեղեկություններ» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

1-ին սյունակում նշվում է՝

«Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելիս՝ անհատական բեռնագրի, փոստային առաքանու կամ այլ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի հերթական համարը, որին համապատասխան ապրանքն ուղարկվել է ստացողին.

«մաքսային պահեստ», «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելիս՝ 2-րդ սյունակում նշված տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի հերթական համարը։

2-րդ սյունակում նշվում է այն տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի համարն ու ամսաթիվը (առկայության դեպքում), որով իրականացվել է (իրականացվելու է) միջազգային փոխադրումը կամ մաքսային հսկողության տակ փոխադրումը՝ մաքսային տարանցում մաքսային ընթացակարգին համապատասխան.

2-րդ սյունակը չի լրացվում «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելիս։

3-րդ սյունակում «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելիս նշվում է անհատական բեռնագրի, փոստային առաքանու կամ այլ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի հերթական համարը, որին համապատասխան ապրանքն ուղարկվել է ստացողին։

3-րդ սյունակը չի լրացվում ապրանքները «մաքսային պահեստ», «վերաարտահանում» մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս։

4-րդ սյունակը չի լրացվում։

5-րդ սյունակում «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելիս նշվում են տեղեկություններ այն ֆիզիկական անձի մասին, որը ձեռք է բերել ապրանքներն այն անհատական բեռնագրի, փոստային առաքանին ուղեկցող փաստաթղթի կամ այլ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի համաձայն, որին համապատասխան ապրանքն ուղարկվել է ստացողին (սույն կարգի 14-րդ կետին համապատասխան)։

5-րդ սյունակը չի լրացվում ապրանքները «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով, «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս։

45. «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

6-րդ սյունակում նշվում է՝

«Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելիս՝ ապրանքի հերթական համարը, որը կազմված է ԷԱՀ-ի համաձայն ապրանքի համարից և այն անհատական բեռնագրի, փոստային առաքանին ուղեկցող փաստաթղթի կամ այլ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի համաձայն ապրանքի համարից, որին համապատասխան ապրանքն ուղարկվել է ստացողին, որոնք տարանջատվում էն «/» բաժանման նշանով.

«մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով, «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելիս՝ ապրանքի հերթական համարը, որը կազմված է ԷԱՀ-ի համաձայն ապրանքի համարից և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի ապրանքի համաձայն համարից, որը նշված է «Ընդհանուր տեղեկություններ» վանդակի 2-րդ սյունակում, որոնք տարանջատվում են «/» բաժանման նշանով։

7-րդ սյունակում նշվում են՝

ապրանքի անվանումը (առևտրային, կոմերցիոն կամ այլ ավանդական անվանում).

ապրանքի նկարագրությունը, ներառյալ ապրանքի բնութագրերի և պարամետրերի մասին տեղեկությունները՝ չափման հիմնական կամ լրացուցիչ միավորից տարբերվող չափման միավորներով (քանակը և պայմանական նշագիրը)՝ Եվրասիական տնտեսական միության չափման և հաշվի միավորների դասակարգչին համապատասխան, եթե այդ տեղեկություններն անհրաժեշտ են մաքսավճարները, հարկերը հաշվարկելու ու գանձելու համար, ներքին շուկայի պաշտպանության միջոցներ կիրառելու և (կամ) արգելքների ու սահմանափակումների կիրառումն ապահովելու համար.

ապրանքային նշանի, ինչպես նաև մտավոր սեփականության օբյեկտի գրանցման համարի (համարների) վերաբերյալ տեղեկությունները (առկայության դեպքում)՝ մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների վերաբերյալ այն տեղեկությունները հայտագրելիս, որոնք ընդգրկված են մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրում, որը վարում է այն անդամ պետության մաքսային մարմինը, որի մաքսային մարմին է ներկայացվում ԷԱՀ-ն, և (կամ) անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում.

ապրանքի ծագման տեղանունը, եթե այն մտավոր սեփականության օբյեկտ է, որն ընդգրկված է մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրում, որը վարում է այն անդամ պետության մաքսային մարմինը, որի մաքսային մարմին է ներկայացվում ԷԱՀ-ն, և (կամ) անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում։

8-րդ սյունակում նշվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքի ծածկագիրը՝ 10 նիշերի (առանց միջակայքերի) մակարդակով։

Բելառուսի Հանրապետությունում ապրանքը «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով, «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս լրացուցիչ նշվում են (էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում՝ համապատասխան վավերապայմանում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում՝ ապրանքի ծածկագրից հետո, առանց միջակայքերի՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան) ծածկագրի 4 նիշերը՝ Բելառուսի Հանրապետությունում օգտագործվող լրացուցիչ մաքսային տեղեկատվության դասակարգչին համապատասխան՝ այն դեպքում, երբ նշված դասակարգիչը պարունակում է հայտարարագրվող ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան։

9-րդ սյունակում՝ եթե ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան հայտարարագրվող ապրանքի նկատմամբ կիրառվում է լրացուցիչ չափման միավոր, նշվում են պայմանական նշագիրը և լրացուցիչ չափման միավորի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության չափման և հաշվի միավորների դասակարգչին համապատասխան և ապրանքի քանակը՝ լրացուցիչ չափման միավորով։

10-րդ և 11-րդ սյունակներում նշվում է համապատասխանաբար ապրանքի համաքաշը (կգ) և զտաքաշը (կգ)։ Նշվող արժեքները կլորացվում են ըստ մաթեմատիկական կանոնների՝ ստորակետից հետո մինչև 3 նիշ ճշգրտությամբ, իսկ այն դեպքում, երբ ապրանքների ընդհանուր զանգվածը կազմում է 1 գրամից պակաս՝ ստորակետից հետո մինչև 6 նիշ ճշգրտությամբ։

12-րդ սյունակում՝ ԷԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում` էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում՝ անջատելով «/» բաժանման նշանով, նշվում են արժույթի տառային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան և ապրանքի արժեքը՝ թվերով՝ առևտրային փաստաթղթերին համապատասխան։ Ապրանքի ստացված արժեքը կլորացվում է մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև երկու նիշ ճշտությամբ:

13-րդ սյունակում (էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ի մեջ՝ ԷԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ի մեջ՝ «/» բաժանման նշանով հետևյալ սխեմայով նշվում են՝

1-ին տարր՝ այն անդամ պետության արտարժույթի տառային ծածկագիրը, որի մաքսային մարմին է ներկայացվում ԷԱՀ-ը՝ արտարժույթների դասակարգչին համապատասխան.

2-րդ տարր՝ ԷԱՀ-ի գրանցման օրվա դրությամբ այն պետության, որի մաքսային մարմին ներկայացվում է ԷԱՀ-ն՝ ազգային (կենտրոնական) բանկի կողմից սահմանված՝ այդ անդամ պետության արժույթի նկատմամբ արտարժույթի փոխարժեքը, որի ծածկագիրը նշված է 12-րդ սյունակում: Տարրը լրացվում է, եթե հայտարարագրվող ապրանքների մաքսային արժեքի սահմանման և (կամ) մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման նպատակով պահանջվում է արտարժույթի վերահաշվարկ.

3-րդ տարր՝ ապրանքի մաքսային արժեքը թվերով՝ այն անդամ պետության արտարժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ԷԱՀ-ը՝ սահմանված Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին համապատասխան։ Ապրանքի մաքսային արժեքը կլորացվում է մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ մինչև ամբողջ թիվը.

4-րդ տարր՝ հայտարարագրվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդի ծածկագիրը՝ մաքսային արժեքի որոշման մեթոդների դասակարգչին համապատասխան.

5-րդ տարր՝ մատակարարման պայմանի ծածկագիրը և աշխարհագրական կետի անվանումը՝ մատակարարման պայմանների դասակարգչին համապատասխան (Բելառուսի Հանրապետության համար).

6-րդ տարր՝ գործարքի բնույթի եռանիշ թվային ծածկագիրը՝ անդամ պետություններում օգտագործվող գործարքների բնույթների դասակարգչին համապատասխան (Բելառուսի Հանրապետության համար)։

Ապրանքները «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս 13-րդ սյունակը չի լրացվում ։

46. «Փաստաթղթերի մասին տեղեկությունները» վանդակում նշվում են ԷԱՀ-ում հայտագրված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի մասին տեղեկություններ, ինչպես նաև այլ տեղեկություններ, որոնք կապված են «Ինտերնետ» տեղեկատվական–հեռահաղորդակցական ցանցում ապրանքը վաճառելու մասին առաջարկի տեղադրման և ապրանքների ձեռքբերման հետ՝ հետևյալ կարգով։

14-րդ սյունակում՝ ԷԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում՝ (յուրաքանչյուր փաստաթղթի (տեղեկությունների) մասով առանձին), իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում (յուրաքանչյուր փաստաթղթի (տեղեկությունների) մասով ըստ տողերի)՝ անջատելով «/» բաժանման նշանով, նշվում են փաստաթղթի և տեղեկությունների ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան և փաստաթուղթը (այդ թվում՝ «Ինտերնետ» տեղեկատվական–հեռահաղորդակցական ցանցում ապրանքը վաճառելու մասին առաջարկը տեղադրելու և ապրանքների ձեռքբերման հետ կապված տեղեկություններ պարունակող փաստաթուղթը) ներկայացնելը կամ չներկայացնելը հաստատող հատկանիշը՝ ԷԱՀ-ը ներկայացնելիս՝

«0»՝ ԷԱՀ-ում հայտագրված տեղեկությունները հաստատող փաստաթուղթը ներկայացված չէ.

«1»՝ ԷԱՀ-ում հայտագրված տեղեկությունները հաստատող փաստաթուղթը ներկայացված է։

15-րդ սյունակում՝ ԷԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում` էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում (յուրաքանչյուր փաստաթղթի (տեղեկությունների) մասով՝ առանձին), իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում (յուրաքանչյուր փաստաթղթի (տեղեկությունների) մասով՝ ըստ տողերի)՝ 14-րդ սյունակում նշված ծածկագրին համապատասխան, նշվում են՝

գործարքի կատարումը հաստատող փաստաթղթի կամ այլ փաստաթղթերի համարը և ամսաթիվը, որոնք հաստատում են ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը գործարքի սահմաններից դուրս («մաքսային պահեստ», «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար).

առևտրային փաստաթղթի համարը և ամսաթիվը.

այն փաստաթղթի համարը և ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, որը հաստատում է արգելքների և սահմանափակումների պահպանումը, եթե այդպիսի արգելքներն ու սահմանափակումները ենթակա են պահպանման՝ Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև փաստաթղթի գործողության ժամկետը (եթե գործողության ժամկետը սահմանափակ է).

ինտերնետ պատվերի համարը և ամսաթիվը («բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար).

էլեկտրոնային առևտրային հարթակի անվանումը.

«Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում այն կայքէջի հղումը, որտեղ տեղադրվել է ապրանքի վաճառքի վերաբերյալ առաջարկը (դրա առկայության դեպքում).

ԷԱՀ-ում հայտագրված տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթերի համարը և ամսաթիվը։

47. «Նախորդող փաստաթուղթը» վանդակում նշվում են՝

ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան, և ապրանքների՝ ժամանակավոր պահպանման հանձնելը հաստատող փաստաթղթի համարը՝ այն դեպքում, երբ ապրանքները՝ մինչև ԷԱՀ-ը ներկայացնելը, հանձնվել են ժամանակավոր պահպանման.

ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան, և տարանցման հայտարարագրի գրանցման համարն այն դեպքում, երբ մինչև ԷԱՀ-ը ներկայացնելը՝ ապրանքները ձևակերպվել են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով, այդ թվում՝ այն դեպքում, երբ որպես տարանցման հայտարարագիր օգտագործվել են տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր:

ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների դասակարգչին համապատասխան և ԷԱՀ գրանցման համարը, որը տրվել է ապրանքին ԷԱՀ-ը ներկայացնելուց առաջ մաքսային ընթացակարգով ձևակերպելու ժամանակ՝ բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի։

Վանդակը չի լրացվում հետևյալ դեպքերում՝

Ապրանքները՝ մինչև ԷԱՀ-ը ներկայացնելը, չեն հանձնվել ժամանակավոր պահպանման և (կամ) չեն ձևակերպվել որևէ մաքսային ընթացակարգով.

նախնական մաքսային հայտարարագրում, եթե ԷԱՀ-ը ներկայացվելու է մինչև Միության մաքսային տարածք ապրանքները ներմուծելը։

«Բացթողում՝ ներքին սպառման համար», «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս վանդակում լրացուցիչ նշվում են՝

ապրանքի՝ նախորդ ԷԱՀ-ում նշված հերթական համարը.

ապրանքի քանակը չափման միավորով, որը տարբերվում է հիմնական և լրացուցիչ չափման միավորներից, եթե այդ միավորը նշված է նախորդ ԷԱՀ-ի «Ապրանքների մասին տեղեկությունները» վանդակի 7-րդ սյունակում, և ապրանքը դրվել է հսկողության՝ այդ չափման միավորով, այդ միավորի պայմանական նշագիրը և ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության չափման և հաշվի միավորների դասակարգչին համապատասխան.

ապրանքի քանակը՝ լրացուցիչ չափման միավորով, որը նշված է նախորդ ԷԱՀ-ի «Ապրանքների մասին տեղեկությունները» վանդակի 9-րդ սյունակում, եթե ապրանքը դրվել է հսկողության՝ լրացուցիչ չափման միավորով, լրացուցիչ չափման միավորի պայմանական նշագիրը և դրա ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության չափման և հաշվի միավորների դասակարգչին համապատասխան.

ապրանքների համաքաշը հիմնական չափման միավորով, եթե ապրանքը դրվել է հսկողության՝ հիմնական չափման միավորով, հիմնական չափման միավորի պայմանական նշագիրը և դրա ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության չափման և հաշվի միավորների դասակարգչին համապատասխան։

Տվյալ տեղեկությունները ենթակա են նշման՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ի մեջ՝ ԷԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ի մեջ՝ «-» գծիկի նշանով:

48. «Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի» տողում նշվում են տեղեկություններ ընդհանուր համաքաշի (կգ) մասին և այն անդամ պետության արտարժույթով ընդհանուր մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունները, որի մաքսային մարմին է ներկայացվում ԷԱՀ-ը՝

ա) «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով մեկ անհատական բեռնագրով, փոստային առաքանին ուղեկցող փաստաթղթով կամ այլ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթով ձևակերպված ապրանքների մասին, որին համապատասխան ապրանքն ուղարկվել է ստացողին.

բ) «մաքսային պահեստ» (բացառությամբ ընդհանուր մաքսային արժեքի մասին տեղեկությունների), «Ընդհանուր տեղեկություններ» վանդակի 2-րդ սյունակում նշված՝ մեկ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթով «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մասին։

49. «Ընդամենը՝ ըստ հայտարարագրի» տողում նշվում են տեղեկություններ ԷԱՀ-ում հայտագրված բոլոր ապրանքների գումարային համաքաշի (կգ) մասին և այն անդամ պետության արտարժույթով մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունները, որի մաքսային մարմին է ներկայացվում ԷԱՀ-ը։

50. «В. Վճարումների հաշվարկումը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակում նշվում են տեղեկություններ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, մաքսավճարների հաշվարկման մասին, եթե այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմին ներկայացվում է ԷԱՀ-ը, մաքսավճարների, ինչպես նաև տույժերի ու տոկոսների հաշվարկման և վճարման համար նախատեսված է ԷԱՀ-ի օգտագործումը։

Մաքսատուրքերի, հարկերի, հատուկ հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, մաքսավճարների (այսուհետ սույն բաժնում՝ վճարումներ), տույժերի և տոկոսների հաշվարկման մասին տեղեկությունները նշվում են առանձին՝ ըստ վճարման յուրաքանչյուր տեսակի։ Ընդ որում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկումը կատարվում է առանձին՝ ըստ յուրաքանչյուր ապրանքի, որի մասով ենթակա են վճարման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը, իսկ մաքսավճարների հաշվարկումը՝ ըստ յուրաքանչյուր ապրանքի՝ առանձին կամ ըստ անհատական բեռնագրի, փոստային առաքանին ուղեկցող փաստաթղթի կամ այլ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի, որին համապատասխան ապրանքն ուղարկվել է ստացողին՝ կապված հաշվարկման այն կարգից, որը սահմանվել է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմին է ներկայացվում ԷԱՀ-ը։

Վանդակում չեն նշվում՝

տեղեկություններ ըստ վճարման տեսակի, եթե այն ապրանքների համար, որոնց առնչությամբ վճարումն հաշվարկվում է, դրույքաչափ սահմանված չէ, կամ վճարման այդ տեսակի համար սահմանվել է զրոյական դրույքաչափ, կամ վճարում կատարելու պարտավորություն չի առաջանում․

«մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգին, «վերաարտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքները հայտարարագրելիս մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման մասին տեղեկությունները։

Այն դեպքում, երբ կիրառվում է վճարման համակցված դրույքաչափ, որով նախատեսվում է ադվալորային և յուրահատուկ բաղադրիչների գումարումը կամ մեկ բաղադրիչի հանումը մյուս բաղադրիչից, այդ վճարման հաշվարկման մասին տեղեկությունները էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում նշվում են ԷԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում՝ երկու տողով առանձին՝ յուրաքանչյուր բաղադրիչի համար։

Վանդակը լրացնելիս թվային և պայմանանշանային արժեքները նշվում են առանց միջակայքերի:

1-ին սյունակում՝ ԷԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում` էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում՝ անջատելով «/» բաժանման նշանով այն ապրանքի մասով, որի առնչությամբ հաշվարկվում են մաքսատուրքերը, հարկերը, նշվում են ԷԱՀ-ի «Ընդհանուր տեղեկությունները» վանդակի 1-ին սյունակում նշված՝ անհատական բեռնագրի, փոստային առաքանու կամ այլ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի հերթական համարը և ԷԱՀ-ի «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները» վանդակի 6-րդ սյունակում նշված՝ ապրանքի հերթական համարը։

2-րդ սյունակում նշվում է վճարման տեսակի ծածկագիրը՝ հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին։

3-րդ սյունակում նշվում է վճարման հաշվարկման բազան:

Եթե վճարման հաշվարկման բազան արտահայտված է դրամական միավորներով, ապա դրա արժեքը նշվում է այն միավորներով, որոնց նկատմամբ սահմանված է վճարման դրույքաչափը, և մաթեմատիկական կանոններով կլորացվում է ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ (Հայաստանի Հանրապետությունում՝ մինչև ամբողջ թիվը):

Եթե վճարման հաշվարկման բազան արտահայտված է այլ կերպ, քան դրամական միավորներով, ապա դրա արժեքը նշվում է այն միավորներով, որոնց նկատմամբ սահմանված է վճարման դրույքաչափը, և մաթեմատիկական կանոններով կլորացվում է մինչև՝

ստորակետից հետո մինչև 2 նիշի ճշտությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում։ Եթե ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ այդ արժեքի մասին տեղեկությունները բացակայում են, ապա համապատասխան կարգերում՝ ստորակետից հետո, դրվում է «0» թիվը։

Այն դեպքում, երբ կլորացումը հանգեցնում է 0,10-ից փոքր արժեքի, և ընդ որում, առկա են ավելի ճշգրիտ տեղեկություններ՝ այն ապրանքի միավորներով արտահայտված քանակի մասին, որի նկատմամբ սահմանված է վճարման դրույքաչափը, արժեքի կլորացումն իրականացվում է ստորակետից հետո մինչև 4 նիշ ճշտությամբ։ Եթե ստորակետից հետո մինչև 4 նիշ ճշտությամբ այդ արժեքի մասին տեղեկությունները բացակայում են, ապա չորրորդ կարգում՝ ստորակետից հետո, դրվում է «0» թիվը։

Ռուսաստանի Դաշնությունում՝ ստորակետից հետո 6 նիշի ճշտությամբ՝ անկախ ապրանքի ընդհանուր զանգվածից, եթե վճարման հաշվարկման բազան արտահայտված է զանգվածի միավորներով, և ստորակետից հետո 2 նիշի ճշտությամբ՝ այլ դեպքերում։ Այն դեպքում, երբ այլ կերպ, քան դրամական միավորներով արտահայտված և զանգվածի միավորներով վճարման հաշվարկման բազայի՝ ստորակետից հետո 2 նիշի ճշտությամբ կլորացված արժեքի մասին տեղեկությունները բացակայում են, ստորակետից հետո համապատասխան կարգերում դրվում է «0» թիվը։

4-րդ սյունակը լրացվում է, եթե վճարման հաշվարկման բազան արտահայտված է այլ կերպ, քան դրամական միավորներով: Սյունակում նշվում է չափման միավորի ծածկագիրը՝ մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման ժամանակ օգտագործվող՝ Եվրասիական տնտեսական միության չափման և հաշվի միավորների դասակարգչին համապատասխան։

5-րդ սյունակում նշվում է վճարման սահմանված դրույքաչափը:

6-րդ սյունակում նշվում է վճարման ենթակա վճարի գումարը՝ այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվել ԷԱՀ-ը։ Արժեքը կլորացվում է մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ մինչև ամբողջ թիվը:

«Ընդամենը՝ ըստ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի» տողում նշվում են՝

մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի և մաքսավճարների ընդհանուր գումարը (եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան մաքսավճարների հաշվարկումը կատարվում է առանձին՝ ըստ յուրաքանչյուր ապրանքի), որոնք ենթակա են վճարման ըստ անհատական բեռնագրի, փոստային առաքանին ուղեկցող փաստաթղթի կամ այլ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի, որին համապատասխան ապրանքն ուղարկվել է ստացողին.

մաքսավճարների հաշվակման վերաբերյալ տեղեկությունները, եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, դրանց հաշվարկումը կատարվում է մեկ անհատական բեռնագրի, փոստային առաքանին ուղեկցող փաստաթղթի կամ այլ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի մեջ նշված բոլոր ապրանքների նկատմամբ, որին համապատասխան ապրանքն ուղարկվել է ստացողին.

տույժերի, տոկոսների հաշվեգրված գումարները։

Վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի մասին տեղեկությունները նշելիս՝

2-րդ սյունակում նշվում է վճարման տեսակի ծածկագիրը՝ հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.

3-5-րդ սյունակները չեն լրացվում.

6-րդ սյունակում նշվում է մեկ անհատական բեռնագրի, փոստային առաքանին ուղեկցող փաստաթղթի կամ այլ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի մեջ նշված բոլոր ապրանքների համար վճարման ենթակա վճարի գումարը, որին համապատասխան ապրանքն ուղարկվել է ստացողին։

Մաքսավճարների գումարների հաշվարկման վերաբերյալ տեղեկություններ նշելիս՝

2-րդ սյունակում նշվում է վճարման տեսակի ծածկագիրը՝ հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.

3-րդ սյունակում նշվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան որոշվող՝ վճարման հաշվարկման բազան։ Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար սյունակը չի լրացվում.

4-րդ սյունակում նշվում է չափման միավորի ծածկագիրը՝ վճարման հաշվարկման ժամանակ օգտագործվող՝ Եվրասիական տնտեսական միության չափման և հաշվի միավորների դասակարգչին համապատասխան, այն դեպքում, երբ վճարման հաշվարկման բազան արտահայտված է այլ կերպ, քան դրամական միավորներով։ Այլ դեպքերում սյունակը չի լրացվում.

5-րդ սյունակում նշվում է վճարման սահմանված դրույքաչափը.

6-րդ սյունակում նշվում է մաքսավճարների հաշվարկված գումարը:

Տույժերի, տոկոսների հաշվեգրված գումարների վերաբերյալ տեղեկություններ նշելիս՝

2-րդ սյունակում նշվում է վճարման տեսակի ծածկագիրը՝ հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.

3-րդ սյունակում նշվում է վճարման այն գումարը, որի նկատմամբ հաշվեգրվում են տույժերը, տոկոսները.

4-րդ սյունակը չի լրացվում.

5-րդ սյունակում նշվում են (էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ի մեջ՝ ԷԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ի մեջ՝ «*» նշանով)՝

տույժերի հաշվեգրված գումարների վերաբերյալ տեղեկությունները նշելիս՝ տույժի դրույքաչափի չափը՝ ստորակետից հետո 2 նիշի ճշտությամբ, իսկ այն դեպքում, երբ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տույժի հաշվեգրման համար կիրառվում է տույժի այն դրույքաչափը, որը սահմանվում է որպես սահմանված վերաֆինանսավորման դրույքաչափից (առանցքային դրույքաչափից) բաժին՝ այդ բաժնի արժեքը և վերաֆինանսավորման դրույքաչափի (առանցքային դրույքաչափի) չափը.

տոկոսների հաշվեգրված գումարների մասին տեղեկությունները նշելիս՝ վերաֆինանսավորման դրույքաչափի (առանցքային դրույքաչափի, հաշվառման դրույքաչափի) չափը՝ ստորակետից հետո մինչև երկու նիշ ճշտությամբ.

օրերի քանակն այն ժամանակահատվածում, որի համար հաշվեգրվում են տույժերը, տոկոսները.

6-րդ սյունակում նշվում է տույժերի, տոկոսների հաշվեգրված գումարը:

«Ընդամենը ըստ հայտարարագրի» տողում՝

2-րդ սյունակում նշվում է վճարման տեսակի ծածկագիրը՝ հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.

3-5-րդ սյունակները չեն լրացվում.

6-րդ սյունակում վճարման համապատասխան տեսակի մասով նշվում է՝ ԷԱՀ-ում նշված բոլոր ապրանքների համար վճարման ենթակա վճարի, տույժերի, տոկոսների գումարը։

51. «B1. Վճարման (բռնագանձման) մանրամասները» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակում նշվում են տեղեկություններ՝ ԷԱՀ-ի մեջ հայտագրված բոլոր ապրանքների մասով փաստացի վճարված (բռնագանձնված) վճարումների, տույժերի, տոկոսների գումարների, ինչպես նաև տույժերի, տոկոսների գումարների վերաբերյալ։

Վճարումների, տույժերի, տոկոսների գումարները կլորացվում են մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ մինչև ամբողջ թիվը:

Վճարումների, տույժերի, տոկոսների վճարման (բռնագանձման) մասին տեղեկությունները նշվում են վճարման, տույժերի, տոկոսների յուրաքանչյուր տեսակի համար առանձին՝ դրանց վճարումը (բռնագանձումը) հաստատող (արտացոլող) փաստաթղթերի կտրվածքով (Ռուսաստանի Դաշնությունում՝ այդ վճարումները վճարած անձի անձնական հաշվի վրա արտացոլված գործարքների կտրվածքով)։ Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ը լրացնելիս տեղեկությունները նշվում են ԷԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում: Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ը լրացնելիս այդ տեղեկությունները նշվում են առանձին տողերով, բոլոր տարրերը միմյանցից տարանջատվում են «-» նշանով, տարրերի միջև բացատներ չեն թույլատրվում:

1-ին սյունակում նշվում են տեղեկություններ հետևյալ սխեմայով վճարումների կատարման (բռնագանձման) մասին՝

1-ին տարրը՝ վճարման տեսակի ծածկագիրը՝ հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.

2-րդ տարրը՝ վճարման, տույժերի, տոկոսների վճարված (բռնագանձված) գումարը.

3-րդ տարրը՝ վճարման, տույժերի վճարման (բռնագանձման) արժույթի թվային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան.

4-րդ տարրը՝ վճարման կատարումը (բռնագանձումը) հաստատող փաստաթղթի համարը։ Ռուսաստանի Դաշնությունում տարրը չի լրացվում.

5-րդ տարրը՝ Հայաստանի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում՝ վճարման, տույժերի, տոկոսների վճարումը (բռնագանձումը) հաստատող փաստաթղթի ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր/ամիս/օրացուցային տարի) ձևաչափով, Բելառուսի Հանրապետությունում՝ վճարման (բռնագանձման) ամսաթիվը (վճարման կատարման, տույժերի, տոկոսների վճարման պարտավորությունը կատարելու ամսաթիվը)՝ օօ.աա.տտտտ (օր/ամիս/օրացուցային տարի) ձևաչափով՝ ըստ վճարման կատարումը, տույժերի, տոկոսների վճարումը (բռնագանձումը) հաստատող փաստաթղթի։ Ռուսաստանի Դաշնությունում տարրը չի լրացվում.

6-րդ տարրը՝ վճարման կատարման, տույժերի, տոկոսների վճարման եղանակի ծածկագիրը՝ այն մաքսային և այլ վճարումների կատարման եղանակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին։ Ռուսաստանի Դաշնությունում տարրը չի լրացվում.

7-րդ տարրը՝ այն անձի հարկային համարը (սույն կարգի 16-րդ կետին համապատասխան), որը կատարել է վճարումները, վճարել տույժերը կամ այն անձը, ումից բռնագանձվել են վճարումները, տույժերը։

Վանդակի 2-րդ սյունակը չի լրացվում։

52. «ԷԱՀ-ը լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը» վանդակում նշվում են ԷԱՀ-ը լրացրած անձի վերաբերյալ տեղեկությունները և դրա լրացման ամսաթիվը։

Տվյալ տեղեկությունները ներառում են՝

էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրի մեջ իրավաբանական անձի ներառումը հաստատող՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան փաստաթղթի ծածկագիրը, կամ էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրի մեջ իրավաբանական անձի գրանցման համարի ծածկագիրը և էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրի մեջ իրավաբանական անձի ներառումը հաստատող փաստաթղթի համարը, կամ էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրի մեջ իրավաբանական անձի գրանցման համարը (էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում տեղեկությունները նշվում են համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ում՝ անջատելով ստորակետով).

ԷԱՀ-ը լրացրած՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի ղեկավարի կամ աշխատողի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

ԷԱՀ-ը լրացրած՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի ղեկավարի կամ աշխատողի անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները (սույն կարգի 15-րդ կետին համապատասխան).

ԷԱՀ-ը լրացրած՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի ղեկավարի կամ աշխատողի զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ տեղեկությունները՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի հաստիքացուցակին համապատասխան.

էլեկտրոնային առևտրի օպերատորի ղեկավարի իրավասությունները հաստատող՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան փաստաթղթի ծածկագիրը, եթե ԷԱՀ-ը լրացվում է էլեկտրոնային առևտրի օպերատորի ղեկավարի կողմից, կամ էլեկտրոնային առևտրի օպերատորի ղեկավարի անունից գործողություններ կատարելու լիազորագրի ծածկագիրը, եթե ԷԱՀ-ը լրացվում է էլեկտրոնային առևտրի օպերատորի աշխատողի կողմից, համապատասխան փաստաթղթի համարը, ամսաթիվը և գործողության ժամկետը (եթե սահմանվել է այդպիսի ժամկետ)՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով.

էլեկտրոնային առևտրի օպերատորի կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 18-րդ կետին համապատասխան)։

IV. Մաքսային մարմնի կողմից ԷԱՀ-ը լրացնելը

53. «A» վանդակում նշվում է ԷԱՀ-ի գրանցման համարը՝ ըստ հետևյալ սխեմայի.

 

ХХХХХХХХ/ХХХХХХ/ХХХХХХХ ,

1 2 3

 

որտեղ՝

1-ին բաղադրիչը՝ ԷԱՀ-ը գրանցած մաքսային մարմնի ծածկագիրն է՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների դասակարգչին համապատասխան.

2-րդ տարրը՝ ԷԱՀ-ի գրանցման ամսաթիվն է (օր, ամիս, օրացուցային տարվա վերջին երկու թվերը).

3-րդ բաղադրիչը՝ ԷԱՀ-ի հերթական համարն է, որը տրվում է ԷԱՀ-ը գրանցած մաքսային մարմնի կողմից (համարակալումն սկսվում է մեկ թվից՝ յուրաքանչյուր օրացուցային տարվանից): Բելառուսի Հանրապետությունում ԷԱՀ-ի հերթական համարն սկսվում է «Э» [«Է»] տառային պայմանանշանից։

Բոլոր տարրերը նշվում են՝ իրարից առանձնացվելով «/» նշանով, իսկ տարրերի միջև միջակայքեր թողնել չի թույլատրվում:

Փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ը ներկայացնելիս ԷԱՀ-ի գրանցման համարը մուտքագրվում է (դրվում է) ԷԱՀ-ի «А» վանդակում և յուրաքանչյուր թերթի վերևի անկյունում և վավերացվում է ԷԱՀ-ը գրանցած պաշտոնատար անձի ստորագրությամբ՝ դնելով անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը:

Օրինակ՝

Հայաստանի Հանրապետությունում՝ «05100011/101014/0004455».

Բելառուսի Հանրապետությունում՝ «11206532/220211/Э001122».

Ղազախստանի Հանրապետությունում՝ «39850208/220211/0002233».

Ղրղզստանի Հանրապետությունում՝ «41710302/231214/0005566».

Ռուսաստանի Դաշնությունում՝ «10226010/220211/0003344»։

54. «C» վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝

Վանդակում համապատասխան համարների տակ կատարվում են նշումներ մաքսային մարմնի կողմից այն ապրանքների մասով մաքսային հսկողություն անցկացնելու վերաբերյալ կայացրած որոշման մասին, որոնց վերաբերյալ տեղեկությունները հայտագրված են ԷԱՀ-ում:

1-ին համարի տակ նշվում է ամսաթիվը (օրը, ամիսը, օրացուցային տարվա վերջին երկու թվերը), եթե Օրենսգրքի 119-րդ հոդվածի 5-րդ կետի հիման վրա կայացվել է որոշում՝ ապրանքների բացթողման ամսաթվի երկարաձգման վերաբերյալ՝ դնելով պաշտոնատար անձի ստորագրությունը:

2-րդ համարի տակ նշվում են օօաատտ ձևաչափով ապրանքների բացթողման կամ բացթողումը մերժելու ամսաթիվը (օրը, ամիսը, օրացուցային տարվա վերջին երկու թվերը), ինչպես նաև ապրանքների բացթողման գրանցման համարը, եթե դրա դնելը նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ: Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ը ներկայացնելիս նաև կատարվում է (դրվում է) «Բացթողումը թույլատրված է» կամ «Բացթողումը մերժված է» համապատասխան նշում (դրոշմվածքի տեսքով դրոշմակնիքը), որը հաստատվում է պաշտոնատար անձի ստորագրությամբ՝ դնելով անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը։

Եթե ապրանքային խմբաքանակում առանձին ապրանքներ բաց թողնելիս ապրանքային խմբաքանակում առանձին ապրանքների բացթողման մասին որոշում չի կայացվել՝ ի լրումն նշված տեղեկությունների ապա 2-րդ համարի տակ կատարվում է հետևյալ գրառումը. «Ապրանք թիվ (ապրանքի հերթական համարը՝ ըստ ԷԱՀ-ի)»։

3-րդ համարի տակ նշվում են մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողման ժամկետի կասեցման, ապրանքների բացթողման ժամկետի կասեցման ժամկետը երկարաձգելու, մաքսային մարմինների կողմից ընդունվող որոշումների դասակարգչին համապատասխան՝ այդ ապրանքների բացթողման ժամկետի կասեցումը վերացնելու մասին տեղեկությունները։

55. «D» վանդակում համապատասխան համարների տակ կատարվում են նշումներն (գրառումներ) այն ապրանքների վերաբերյալ մաքսային մարմնի կայացրած որոշման մասով, որոնց վերաբերյալ տեղեկությունները հայտագրված են տվյալ ԷԱՀ-ում:

1-ին համարի տակ նշվում են տեղեկություններ ԷԱՀ-ում հայտագրված տեղեկություններում մինչև ապրանքների բացթողումը կատարված փոփոխությունների (լրացումների) վերաբերյալ, հետևյալ գրառման տեսքով. «Ճշգրտվել են հետևյալ սյունակները՝ ___________» (նշելով ապրանքի հերթական համարը և ԷԱՀ-ի վանդակների համարները, որոնցում կատարվել են փոփոխությունները (լրացումները))։ Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ը ներկայացնելիս գրառումը վավերացվում է պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով:

2-րդ համարի տակ՝ եթե մաքսային մարմնի կողմից թույլատրվել է ԷԱՀ-ի հետկանչը կամ մաքսային մարմինը չեղարկում է ապրանքների բացթողումը՝ առանց հայտարարատուի կողմից ԷԱՀ-ի հետկանչի հետ կապված գործողություններ իրականացնելու, ապա մաքսային մարմինների կողմից ընդունվող որոշումների դասակարգչին համապատասխան՝ կատարվում է գրառում (այդ որոշումն ընդունելու ամսաթվի նշմամբ)։ Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԱՀ-ը ներկայացնելիս գրառումը վավերացվում է պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով:

3-րդ համարի տակ կատարվում են այլ նշումներ, ինչպես նաև ներմուծվում են մաքսային հսկողության արդյունքներով այլ տեղեկություններ, այդ թվում՝

մաքսային զննման (տեսազննման) ակտի վավերապայմանները,

տեղեկություններ ԷԱՀ-ում հայտագրված տեղեկություններում ապրանքների բացթողումից հետո կատարված փոփոխությունների (լրացումների) վերաբերյալ, հետևյալ գրառման տեսքով. «Ճշգրտվել են հետևյալ սյունակները՝ ___________» (նշելով ապրանքի հերթական համարը և ԷԱՀ-ի վանդակների համարները, որոնցում կատարվել են փոփոխությունները (լրացումները))։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական: