ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-289
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.05.1994-15.06.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/9 (1061) 15 մայիս, Հոդ.126
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
05.05.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.05.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.06.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ քրիստոնեությունը որպես պետական կրոն աշխարհում առաջինը ընդունվել է Հայաստանի կողմից և բացառիկ դեր է խաղացել հայ ժողովրդի հոգևոր ու մշակութային զարգացման գործում, փաստելով քրիստոնյա Հայաստանի և Հայ Առաքելական եկեղեցու անուրանալի ներդրումը մարդկային արժեքների ձևավորման և համաշխարհային քաղաքակրթության մեջ, նկատի ունենալով, որ 2001 թվականին լրանում է Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակը, և որի պատշաճ մակարդակով նշումը պահանջում է տևական ու համակողմանի աշխատանք, որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի նախապատրաստման աշխատանքները կազմակերպող պետական հանձնաժողովի կազմը (կցվում է):

2. Հանձնարարել հանձնաժողովին`

ա) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, տարբեր գիտական, մշակութային կազմակերպությունների հետ համագործակցաբար մինչև 1995 թվականի մարտի 1-ը մշակել Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակը միջազգայնորեն նշելու համապարփակ ծրագիր` փոխհամաձայնեցնելով եկեղեցական և պետական միջոցառումների կազմակերպումը, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

բ) ձեռնարկել բոլոր նախապատրաստական աշխատանքները սկսած 1996 թվականից Հայաստանը քրիստոնյաների համար ուխտագնացության երկիր դարձնելու և զբոսաշրջիկության համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու ուղղությամբ.

գ) կազմակերպել բանակցություններ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և միջազգային այլ կազմակերպությունների հետ` նրանց մասնակցության և Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակը միջազգայնորեն նշելու հնարավորությունների ու ձևի առնչությամբ.

դ) ի գիտություն ընդունելով, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կազմվել է Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության եկեղեցական կենտրոնական հանձնաժողով, ապահովել պետական և եկեղեցական հանձնաժողովների համագործակցված աշխատանքը ինչպես ծրագրերի մշակման, այնպես էլ միջոցառումների իրականացման փուլերում.

ե) հանձնաժողովի աշխատանքներին ակտիվ մասնակից դարձնել սփյուռքի մշակութային ու հասարակական կազմակերպությունները, առանձին անհատների.

զ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության նախագահի հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի կանոնադրությունը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

5 մայիսի 1994 թ.

ՆՀ-289

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

 

Գագիկ Հարությունյան - Հայաստանի Հանրապետության փոխնախագահ (հանձնաժողովի նախագահ)

Արա Սահակյան - Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ

Արմենակ Ղազարյան - Հայաստանի Հանրապետության պետական նախարար 

Ռաֆայել Ղազարյան - Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության անդամ

Ռաֆայել Պապայան - Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության անդամ

Մերուժան Տեր-Գուլանյան - Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության անդամ

Հակոբ Մովսես - Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար

Վահան Փափազյան - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

Տիգրան Հակոբյան - Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության ռադիոհաղորդումների պետական վարչության պետ

Սամվել Գևորգյան - Հայաստանի Հանրապետության  նախագահի խորհրդական

Ալեքսանդր Արզումանյան - ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ

Ֆադեյ Սարգսյան - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ

Սեն Արևշատյան - Մատենադարանի տնօրեն

Շահեն Խաչատրյան - Պետական պատկերասրահի տնօրեն

Ռադիկ Մարտիրոսյան - Երևանի պետական համալսարանի ռեկտոր

Տիգրան Մանսուրյան - Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր

Գևորգ Ջահուկյան - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի լեզվի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս

Գագիկ Սարգսյան - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտական ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս

Բաբկեն Հարությունյան - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան

Հրաչ Բարթիկյան - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի բաժնի վարիչ

Պարույր Մուրադյան - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտական ինստիտուտի բաժնի վարիչ

Կտրիճ Սարդարյան - պատմական գիտությունների թեկնածու

Գևորգ Աբգարյան - Մատենադարանի ավագ գիտաշխատող

Մանուշակ Պետրոսյան - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրեն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.06.1998, ՆՀ-57 05.05.1994, ՆՀ-289
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան