ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
13 մայիսի 2025 թվականի |
թիվ 42 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՊԱԼԱՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն անհատ ձեռնարկատեր Ե.Ա. Կուրկոյի (այսուհետ՝ ԱՁ Ե.Ա. Կուրկո) դիմումի քննության արդյունքներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի օգոստոսի 6-ի «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման առկայության մասին» թիվ 94 որոշման (այսուհետ՝ թիվ 94 որոշում) բողոքարկման մասին Եվրասիական տնտեսական միության դատարանի բողոքարկման պալատի 2025 թվականի մարտի 17-ին կայացված որոշման, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության դատարանի բողոքարկման պալատի եզրակացությունները՝ վեճի կարգավորման պարտադիր մինչդատական կարգի պահպանման շրջանակներում ձեռնարկատիրական գործունեության մեջ անհիմն առավելություններ ստանալու համար ոչ հավաստի տեղեկատվության միջոցով պահանջներ տարածելու, «ՏեխնոԽիմՌեագենտԲել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վնաս պատճառելու վերաբերյալ ԱՁ Ե.Ա. Կուրկոյի գործողությունների ուղղվածության հավաստի ապացույցների բացակայության մասին և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական միության դատարանի ստատուտի 111-րդ կետով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 2 հավելված) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության կարգի (այսուհետ՝ գործերի քննության կարգ) 44-րդ կետով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Չեղարկել թիվ 94 որոշման 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերը, 2-4-րդ կետերը։
2. Դադարեցնել գործի քննությունը ԱՁ Ե.Ա. Կուրկոյի նկատմամբ՝ գործերի քննության կարգի 46-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա։
3. Պատճառաբանական մասից (թիվ 94 որոշման հավելված) հանել ԱՁ Ե.Ա. Կուրկոյի գործողություններում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի խախտման առկայության վերաբերյալ գործի քննության հանձնաժողովի եզրակացությունը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական |
Բ. Սագինտաև |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական: