ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 1995 թ. N 294
քաղ. Երևան
ԿՈՏԱՅՔԻ ՇՐՋԱՆԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՔԱՂԱՔԱՏԻՊ ԱՎԱՆՈՒՄ 12 ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ԱՐՏԱՔԻՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՂԻՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Կոտայքի շրջանի Բյուրեղավան քաղաքատիպ ավանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատի միջոցների հաշվին Հայաստանում երիտասարդ մարդկանց քրիստոնյա ասոցիացիայի կողմից շահագործման հանձնված 12 բնակելի շենքի արտաքին ինժեներական հաղորդակցուղիների շինարարության համար Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության 1995 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերը հաստատելու մասին» N 87 որոշմամբ նախատեսված միջոցներից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը տրամադրել 20,0 մլն դրամ, ընդ որում, 10,0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչության և 10,0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության միջոցներից:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշումից բխող փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերում:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐչի առաջին տեղակալ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|