ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿՈՏԱՅՔԻ ՇՐՋԱՆԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՔԱՂԱՔԱՏԻՊ ԱՎԱՆՈՒՄ 12 ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ԱՐՏԱՔԻՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՂԻՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 294
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/5, մայիս 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.05.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի առաջին տեղակալ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 1995 թ. N 294

քաղ. Երևան

 

ԿՈՏԱՅՔԻ ՇՐՋԱՆԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՔԱՂԱՔԱՏԻՊ ԱՎԱՆՈՒՄ 12 ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ԱՐՏԱՔԻՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՂԻՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կոտայքի շրջանի Բյուրեղավան քաղաքատիպ ավանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատի միջոցների հաշվին Հայաստանում երիտասարդ մարդկանց քրիստոնյա ասոցիացիայի կողմից շահագործման հանձնված 12 բնակելի շենքի արտաքին ինժեներական հաղորդակցուղիների շինարարության համար Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության 1995 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերը հաստատելու մասին» N 87 որոշմամբ նախատեսված միջոցներից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը տրամադրել 20,0 մլն դրամ, ընդ որում, 10,0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչության և 10,0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության միջոցներից:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշումից բխող փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերում:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐչի առաջին տեղակալ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ