ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
8 ապրիլի 2025 թվականի |
թիվ 33 |
քաղ. Մոսկվա |
ԻՆՔՆԱԳՆԱՑ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՀԱՆՔԱՀՈՐ ՄԵՔԵՆԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ստորգետնյա հանքափորվածքների պայմաններում պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի տեղափոխման համար նախատեսված ինքնագնաց ստորգետնյա հանքահոր մեքենան, որը բաղկացած է դիզելային շարժիչով, փոխանցման տուփով և արգելակման համակարգով հոդակապերով ամրակապված դարձկեն անիվային շրջանակից, ղեկային կառավարմամբ խցիկից, պայթուցիկ նյութերի համար նախատեսված հարթակից և անձնակազմի համար կամ առանց դրա նախատեսված հատվածամասից, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8704 ապրանքային դիրքում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական: