ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» (ՄՄ ՏԿ 009/2011) ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 24
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.02.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
04.03.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մարտի 2025 թվականի

թիվ 24

քաղ. Մոսկվա

 

«ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» (ՄՄ ՏԿ 009/2011) ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ՝

ա) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 799 որոշմամբ ընդունված՝ «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 009/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) սահմանված պարտադիր պահանջներին օծանելիքակոսմետիկական արտադրանքի համապատասխանության հավաստման վերաբերյալ այն փաստաթղթերը, որոնք ընդունվել են մինչեւ ««Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 009/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 114 որոշումն ուժի մեջ մտնելու օրը, վավերական են մինչեւ դրանց գործողության ժամկետի ավարտը.

բ) տեխնիկական կանոնակարգով սահմանված պարտադիր պահանջներին օծանելիքակոսմետիկական արտադրանքի համապատասխանությունը հավաստող՝ պետական գրանցման վերաբերյալ փաստաթղթերը, որոնք տրվել են մինչեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 114 որոշումն ուժի մեջ մտնելը, վավերական են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 114 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60 ամսվա ընթացքում.

գ) տեխնիկական կանոնակարգի՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող օծանելիքակոսմետիկական արտադրանքի արտադրությունն ու Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դնելը, սույն կետի «ա» եւ «բ» ենթակետերում նշված փաստաթղթերի առկայության դեպքում, թույլատրվում է մինչեւ այդ փաստաթղթերի գործողության ժամկետի ավարտը.

դ) տեխնիկական կանոնակարգի՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող այն օծանելիքակոսմետիկական արտադրանքի շրջանառությունը, որը շրջանառության մեջ է դրվել սույն կետի «ա» եւ «բ» ենթակետերում նշված փաստաթղթերի գործողության ժամանակահատվածում, թույլատրվում է դրա պիտանիության ժամկետի ընթացքում։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 114 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան