ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
14 մայիսի 2025 թվականի |
թիվ 27 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2023-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ, ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 24 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից 2023-2024 թվականներին ծառայությունների առևտրի, հիմնադրման ու գործունեության կարգավորման կանոններով նախատեսված դրույթների կատարման մոնիթորինգի արդյունքների մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տեղեկատվությունը, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 24-րդ կետի 5-րդ ենթակետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 24 որոշման 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից 2023-2024 թվականներին ծառայությունների առևտրի, հիմնադրման ու գործունեության կարգավորման կանոններով նախատեսված դրույթների կատարման մոնիթորինգի արդյունքների մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կարգադրության նախագծին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Վ. Կարանիկ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2023-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ, ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից 2023-2024 թվականներին ծառայությունների առևտրի, հիմնադրման ու գործունեության կարգավորման կանոններով նախատեսված դրույթների կատարման մոնիթորինգի արդյունքների մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցը (այսուհետ՝ զեկույց)
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ շարունակել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 24 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների առևտրի, հիմնադրման և գործունեության կարգավորման կանոններով նախատեսված դրույթների իրագործման աշխատանքները, որի շրջանակներում հաշվի առնել զեկույցում արտացոլված մոնիթորինգի արդյունքները։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2025 թվական: