ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
14 հունվարի 2025 թվականի |
թիվ 8 |
քաղ. Մոսկվա |
ՀԱՍՑԵԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կցվող՝ հասցեի տեսակների ցանկը (այսուհետ՝ տեղեկագիրք)։
2. Տեղեկագիրքը ներառել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։
3. Սահմանել, որ տեղեկագրքի ծածկագրային նշագրումների օգտագործումը պարտադիր է՝
Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման ժամանակ օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) կառուցվածքների վավերապայմանները լրացնելիս, եթե տեղեկագրքի կիրառումը նախատեսված է Միության շրջանակներում համապատասխան ընդհանուր գործընթացները Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս, տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերով.
մաքսային փաստաթղթերն էլեկտրոնային փաստաթղթերի ձևով լրացնելիս և (կամ) մաքսային փաստաթղթերի էլեկտրոնային ձևը լրացնելիս, եթե այդ փաստաթղթերի լրացման կարգերով նախատեսված է այդ տեղեկությունների նշման անհրաժեշտությունը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հունվարի 14-ի թիվ 8 որոշմամբ |
ՑԱՆԿ
հասցեի տեսակների
I. Մանրամասնեցված տեղեկությունները տեղեկագրքից
|
Հասցեի տեսակի ծածկագիրը |
Հասցեի տեսակի անվանումը |
Հասցեի տեսակի նկարագրությունը |
|
01 |
գրանցման հասցեն |
բնակության վայրի, գտնվելու վայրի հասցեն կամ անձի գրանցման ժամանակ նշվող հասցեն՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։ Օգտագործվում է, եթե չի պահանջվում հստակեցնել այն անձի (իրավաբանական, ֆիզիկական և այլն) կարգավիճակը, որի նկատմամբ կիրառվում է հասցեի տեսակը |
|
02 |
փաստացի հասցեն |
բնակության (գտնվելու), փաստացի տեղակայման վայրի հասցեն կամ այն հասցեն, որտեղ փաստացի իրականացվում է գործունեությունը։ Օգտագործվում է, եթե չի պահանջվում հստակեցնել այն անձի (իրավաբանական, ֆիզիկական և այլն) կարգավիճակը, որի նկատմամբ կիրառվում է հասցեի տեսակը |
|
03 |
փոստային հասցեն |
փոստային կապի ծառայությունների օգտատուի հասցեն |
|
04 |
բնակության վայրի հասցեն |
այն հասցեն, որտեղ ֆիզիկական անձը մշտապես կամ առավելապես բնակվում է, որը սահմանվում կամ ճանաչվում է որպես բնակության վայր՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան |
|
05 |
ժամանակավոր բնակվելու (գտնվելու) հասցեն |
այն հասցեն, որտեղ ֆիզիկական անձը ժամանակավորապես բնակվում (գտնվում) է (Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան) |
|
06 |
գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) |
իրավաբանական անձի (իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության), իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման (իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության), օտարերկրյա կազմակերպության գտնվելու վայրի հասցեն |
|
07 |
առաքման (ուղարկման) հասցեն |
այն հասցեն, որով պետք է իրականացվի ապրանքների առաքումը (ուղարկումը) |
|
99 |
այլ վայրի հասցեն |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ վայրի հասցեն |
II. Տեղեկագրքի անձնագիրը
|
Համարը՝ ը/կ |
Տարրի նշագիրը |
Նկարագրությունը |
|
1 |
2 |
3 |
|
1 |
Ծածկագիրը |
066 |
|
2 |
Տեսակը |
1՝ տեղեկագիրք |
|
3 |
Անվանումը |
հասցեի տեսակների ցանկ |
|
4 |
Հապավումը |
ՀՏՑ |
|
5 |
Նշագիրը |
ՄՏ 066-2024 (խմբ. 1) |
|
6 |
Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հունվարի 14-ի թիվ 8 որոշում |
|
7 |
Տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը |
16.02.2025թ. |
|
8 |
Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները |
|
|
9 |
Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառման ավարտի ամսաթիվը |
— |
|
10 |
Օպերատորը (օպերատորները) |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով |
|
11 |
Նշանակությունը |
Եվրասիական տնտեսական միության ընդհանուր գործընթացների շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության իրագործման ժամանակ կիրառվող էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) կառուցվածքում, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների ու ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության իրավունքով նախատեսված դեպքերում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմիններին էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթղթերի կառուցվածքում հասցեի վերաբերյալ տեղեկատվության կազմում փոխանցվող՝ հասցեի տեսակների մասին տեղեկությունների համակարգում և ծածկագրում |
|
12 |
Անոտացիան (կիրառության ոլորտը) |
տեղեկագրքի օգտագործումը նախատեսված է հետևյալ դեպքերում՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր գործընթացների շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության իրագործման ժամանակ կիրառվող էլեկտրոնային փաստաթղթերը (տեղեկությունները) ձևավորելիս, եթե դա նախատեսված է տեխնոլոգիական փաստաթղթերով. տնտեսավարող սուբյեկտների ու ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմիններին ներկայացվող փաստաթղթերը լրացնելիս, եթե դա նախատեսված է այդ փաստաթղթերի լրացման կարգերով |
|
13 |
Առանցքային բառերը |
հասցե, իրավաբանական անձ, ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր, բնակության վայր, գտնվելու վայր |
|
14 |
Այն ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները |
1000՝ բոլոր ոլորտները |
|
15 |
Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման օգտագործումը |
3՝ տեղեկագրքի մշակման ժամանակ միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգիչներ և (կամ) ստանդարտներ չեն կիրառվել |
|
16 |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը |
2՝ տեղեկագիրքը չունի անալոգներ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում |
|
17 |
Համակարգման (դասակարգման) մեթոդը |
1՝ համակարգման հաջորդական մեթոդը |
|
18 |
Վարման մեթոդիկան |
1՝ տեղեկագրքի վարման կենտրոնացված մեթոդիկա: Տեղեկագրքի արժեքների ավելացումը, փոփոխումը կամ հանումը կատարվում է օպերատորի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտին համապատասխան: Արժեքի փոփոխման դեպքում նախկինում գործող՝ տեղեկագրքի գրառման խմբագրությունը չի հանվում, նշվում է որպես չգործող՝ տեղեկագրքի գրառման նոր խմբագրության գործողության մեկնարկի ամսաթվից սկսած՝ նշելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտի վերաբերյալ այն տեղեկությունները, որոնց համապատասխան տեղեկագրքում կատարվել են փոփոխությունները։ Ընդ որում, գրառման նոր խմբագրության ծածկագիրը չի փոխվում և համապատասխանում է նախկինում գործող՝ տեղեկագրքի գրառման խմբագրության ծածկագրին։ Արժեքը հանելու դեպքում տեղեկագրքի գրառումը նշվում է որպես չգործող հանելու օրվանից՝ նշելով տեղեկագրքի գրառման գործողության ավարտը կանոնակարգող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտի մասին տեղեկությունները: Տեղեկագրքից հանված գրառումների ծածկագրերի կրկնակի օգտագործումը չի թույլատրվում։ |
|
19 |
Կառուցվածքը |
տեղեկագրքի կառուցվածքի նկարագրությունը (դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) տրված է սույն տեղեկագրքի III բաժնում |
|
20 |
Տվյալների գաղտնիության աստիճանը |
տեղեկագրքից տեղեկությունները համարվում են բաց հասանելիությամբ տեղեկատվություն |
|
21 |
Վերանայման սահմանված պարբերականությունը |
սահմանված չէ |
|
22 |
Փոփոխությունները |
- |
|
23 |
Հղումը՝ տեղեկագրքից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին |
https://nsi.eaeunion.org/portal/ |
|
24 |
Տեղեկագրքից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը |
հրապարակումը Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում |
III. Տեղեկագրքի կառուցվածքի նկարագրությունը
1. Սույն բաժնով սահմանվում են տեղեկագրքի կառուցվածքն ու վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները և դրանց ձևավորման կանոնները։
2. Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը տրված են աղյուսակում, որում ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները)՝
«վավերապայմանի անվանումը»՝ վավերապայմանի հերթական համարը և ընդունված կամ պաշտոնական բառային նշագիր.
«վավերապայմանի արժեքի տիրույթը»՝ վավերապայմանի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստը.
«վավերապայմանի ձևավորման կանոնները»՝ վավերապայմանի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստը կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրությունը.
«բազմ.»՝ վավերապայմանի բազմաքանակությունը (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը):
3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝
1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.
n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).
1..* տարրը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
n..* վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).
n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).
0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.
0..* վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):
Աղյուսակ
Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը
|
Վավերապայմանի անվանումը |
Վավերապայմանի արժեքի տիրույթը |
Վավերապայմանի ձևավորման կանոնները |
Բազմ. |
|
1. Հասցեի տեսակը |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1..* |
|
1.1. Հասցեի տեսակի ծածկագիրը |
պայմանանշանների տողը։ Ձևանմուշը՝ \d{2} |
ծածկագրային նշագիրը ձևավորվում է հաջորդական մեթոդով, առջևի զրոն թույլատրվում է չնշել |
1 |
|
1.2. Հասցեի տեսակի անվանումը |
պայմանանշանների տողը։ Նվազ. երկարությունը՝ 1 Առավել. երկարությունը՝ 250 |
անվանումը ձևավորվում է բառակապակցության տեսքով՝ ռուսերենով |
1 |
|
1.3. Հասցեի տեսակի նկարագրությունը |
պայմանանշանների տողը։ Նվազ. երկարությունը՝ 1. Առավել. երկարությունը՝ 1000 |
նկարագրությունը ձևավորվում է տեքստային ձևով՝ ռուսերենով |
1 |
|
1.4. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1 |
|
1.4.1. Գործողության մեկնարկի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության մեկնարկի ամսաթվին |
1 |
|
1.4.2. Գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1 |
|
1.4.2.1. Ակտի տեսակի ծածկագիրը |
պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ \d{5} |
ծածկագրային նշագիրը՝ Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի տեսակների տեղեկագրքին համապատասխան |
1 |
|
1.4.2.2. Ակտի համարը |
պայմանանշանների տողը։ Նվազ. երկարությունը՝ 1 Առավել. երկարությունը՝ 50 |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին |
1 |
|
1.4.2.3. Ակտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին |
1 |
|
1.4.3. Գործողության ավարտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին |
0..1 |
|
1.4.4. Գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
0..1 |
|
1.4.4.1. Ակտի տեսակի ծածկագիրը |
պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ \d{5} |
ծածկագրային նշագիրը՝ Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի տեսակների տեղեկագրքին համապատասխան |
1 |
|
1.4.4.2. Ակտի համարը |
պայմանանշանների տողը։ Նվազ. երկարությունը՝ 1 Առավել. երկարությունը՝ 50 |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին |
1 |
|
1.4.4.3. Ակտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին |
1 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|