ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԻ ՀԵՏ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ԱՅԼ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆԱՐԳԵԼ ՏԵՂԱՓՈԽՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ (ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 42
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.11.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
24.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

24 նոյեմբերի 2023 թվականի

թիվ 42

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԻ ՀԵՏ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ԱՅԼ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆԱՐԳԵԼ ՏԵՂԱՓՈԽՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ (ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 23 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ոչ մեկի հետ ընդհանուր սահման չունեցող անդամ պետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով այլ անդամ պետության տարածք Եվրասիական տնտեսական միության ապրանքների անարգել տեղափոխումն ապահովելու համար պայմանների ստեղծմանն ուղղված միջոցառումների պլանի (ճանապարհային քարտեզի) 2-րդ կետում՝ չորրորդ սյունակում, «մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը» բառերով։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ