ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՃԱՊՈՆԻԱՅԻ, ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱԼԱՅԶԻԱՅԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՁՈՒԼՎԱԾ ԱԼՅՈՒՄԻՆԵ ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 7
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.03.2025-22.03.2025)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 18.11.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.01.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 2025 թվականի

թիվ 7

քաղ. Մոսկվա

 

ՃԱՊՈՆԻԱՅԻ, ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱԼԱՅԶԻԱՅԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՁՈՒԼՎԱԾ ԱԼՅՈՒՄԻՆԵ ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 107-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Կիրառել հակագնագցման միջոց Ճապոնիայի, Թաիլանդի Թագավորության, Թուրքիայի Հանրապետության ու Մալայզիայի ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8708 70 500 9 ծածկագրով դասակարգվող, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ նոր և օգտագործված՝ 13-ից մինչև 20 դյույմ ներառյալ տրամագծով, 1150 կգ-ից ոչ ավելի առավելագույն թույլատրելի բեռնվածքով, մինչև 131 մմ-ը ներառյալ կենտրոնական բացվածքի տրամագծով, դողերով և (կամ) հավաքակցված անիվների մեկ կամ մի քանի այլ մասերով և (կամ) անվասկավառակների լրացուցիչ պարագաներով լրակազմված կամ չլրակազմված ձուլված ալյումինե անվասկավառակների նկատմամբ, հավելվածի համաձայն սահմանված չափով հակագնագցման միջոց կիրառելու միջոցով՝ տվյալ հակագնագցման միջոցի գործողության ժամկետը սահմանելով 5 տարի։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ ապահովել սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝ ղեկավարվելով ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի հունվարի 14-ի

թիվ 7 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

հակագնագցման տուրքի

 

Ծագման երկիրը

Արտադրողը

Հակագնագցման տուրքի դրույքաչափը (մաքսային արժեքից տոկոսներ)

Ճապոնիա

 

36,54

Թաիլանդի Թագավորություն

 

42,82

Թուրքիայի Հանրապետություն

CMS Jant Sanayi А. Ş. (իրավաբանական հասցեն՝

Erkut Sokak No: 11 Ege Serbest BՓlge Gaziemir İzmir, TՖrkiye), CMS Jant ve Makina Sanayii A. Ş. (իրավաբանական հասցեն՝ Kemalpasa Caddesi No:302 Bornova İzmir, TՖrkiye)

35,29

 

այլ

35,29

Մալայզիա

 

9,38

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.02.2025, թիվ 20 14.01.2025, թիվ 7
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան