ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
24 նոյեմբերի 2023 թվականի |
թիվ 39 |
քաղ. Մոսկվա |
ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 39 կարգադրության |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի մեջ կատարվող
1. 6.4.5 կետում՝
«Միության գիտատեխնիկական զարգացման՝ «շրջանակային» բնույթ ունեցող ռազմավարական ծրագիրը Միության մարմինների քննարկմանը ներկայացնելը» դիրքի՝
չորրորդ սյունակում «2023» թիվը փոխարինել «2024» թվով.
«Միության գիտատեխնիկական զարգացման՝ «շրջանակային» բնույթ ունեցող ռազմավարական ծրագրի իրագործման մասին հաշվետվության նախապատրաստում» դիրքի չորրորդ սյունակում «2024» թիվը փոխարինել «2025» թվով։
2. 8.2.1 կետի «անդամ պետությունների գիտատեխնոլոգիական և նորարարական զարգացման ոլորտում համատեղ հետազոտությունների անցկացումը կազմակերպելու վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում» դիրքի չորրորդ սյունակում «2023» թիվը փոխարինել «2024» թվով։
3. 8.2.3 կետում՝
«փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ հետազոտությունների և նորարարական նախագծերի կազմակերպման չափորոշիչների մշակում» դիրքի՝
չորրորդ սյունակում «2022 թվական - 2023 թվականի սեպտեմբերի 30» բառերը փոխարինել «մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը» բառերով.
«փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների ցանկի սահմանում՝ համատեղ հետազոտությունների կազմակերպման և համատեղ նախագծերի իրականացման համար» դիրքի՝
չորրորդ սյունակում «2023» թիվը փոխարինել «2024» թվով.
«փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ հետազոտությունների և նորարարական նախագծերի կազմակերպման վերաբերյալ առաջարկների մշակում» դիրքի չորրորդ սյունակում «2023» թիվը փոխարինել «2024» թվով։