ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
31.01.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

31 հունվարի 2025 թվականի

թիվ 1

քաղ. Ալմաթի

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ

 

Փոխադարձ էլեկտրոնային առևտրի զարգացման և իրականացման պայմաններն ապահովելու, ինչպես նաև փոխադարձ էլեկտրոնային առևտրի մասնակիցների իրավունքները պաշտպանելու նպատակով.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ 2025 թվականի մարտի 1 ից ոչ ուշ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ (այսուհետ՝ անդամ պետություններ) ուղարկել «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին» համաձայնագրի նախագիծը՝ ներպետական համաձայնեցման ընթացակարգն անցկացնելու համար։

Խնդրել անդամ պետությունների կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի համապատասխան կարգադրությունն ընդունելու օրվանից 30 օրվա ընթացքում տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ սույն կետի 1-ին մասում նշված՝ Համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցման ընթացքի մասին։

2. Խնդրել անդամ պետությունների կառավարություններին՝ մինչև 2025 թվականի մարտի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել ֆիզիկական անձանց կողմից իրացվող ապրանքների էլեկտրոնային առևտրի իրականացման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգը սահմանելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծի ներպետական համաձայնեցման ընթացքի մասին։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին՝ 2025 թվականի III եռամսյակում տեղեկացնել սույն կետի 1-ին պարբերության կատարման արդյունքների մասին։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝