ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԻ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 4
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
22.01.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
22.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


22 հունվարի 2025 թվականի

թիվ 4

քաղ. Մինսկ 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԻ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 100 որոշման իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության ուժի մեջ մտած տեխնիկական կանոնակարգերի և դրանց ստանդարտների ցանկերի գիտատեխնիկական մակարդակի գնահատման միջոցառումների կցվող պլանը։

2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում, սույն կարգադրությամբ հաստատված պլանին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողով տեղեկություններ ներկայացնելու խնդրանքով՝ Եվրասիական տնտեսական միության՝ ուժի մեջ մտած տեխնիկական կանոնակարգերի և դրանց ստանդարտների ցանկերի գիտատեխնիկական մակարդակի գնահատման աշխատանքներ անցկացնելու համար պատասխանատու պետական իշխանության մարմինների և այդ աշխատանքներին մասնակից պետական իշխանության մարմինների մասին։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2025

թվականի հունվարի 22-ի թիվ 4

կարգադրությամբ

 

ՊԼԱՆ

 

Եվրասիական տնտեսական միության ուժի մեջ մտած տեխնիկական կանոնակարգերի և դրանց ստանդարտների ցանկերի գիտատեխնիկական մակարդակի գնահատման միջոցառումների

 

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի անվանումը

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունը, որը պատասխանատու է գիտատեխնիկական մակարդակի գնահատման աշխատանքներ անցկացնելու համար

Աշխատանքների մեկնարկը

Աշխատանքների ավարտը

1

2

3

4

1. Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 006/2011)

Ռուսաստանի Դաշնություն

2025 թվական

2026 թվական

2. Գազանման վառելիքով աշխատող ապարատների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 016/2011)

Ռուսաստանի Դաշնություն

2025 թվական

2026 թվական

3. Ատրակցիոնների անվտանգության մասին (ԵԱՏՄ ՏԿ 038/2016)

Ռուսաստանի Դաշնություն

2025 թվական

2026 թվական

4. Մանկական խաղահրապարակների համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին (ԵԱՏՄ ՏԿ 042/2017)

Ղազախստանի Հանրապետություն

2025 թվական

2026 թվական

5. Վերելակների անվտանգություն (ՄՄ ՏԿ 011/2011)

Ղազախստանի Հանրապետություն

2026 թվական

2027 թվական

6. Ավտոմոբիլային եւ ավիացիոն բենզինին, դիզելային եւ նավթային վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին եւ մազութին ներկայացվող պահանջների մասին (ՄՄ ՏԿ 013/2011)

Ղազախստանի Հանրապետություն

2026 թվական

2027 թվական

7. Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 023/2011)

Ռուսաստանի Դաշնություն

2026 թվական

2027 թվական

8. Գյուղատնտեսական եւ անտառատնտեսական տրակտորների եւ դրանց կցորդների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 031/2012)

Բելառուսի Հանրապետություն

2026 թվական

2027 թվական

9. Որպես վառելիք օգտագործվելու դեպքում հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ (ԵԱՏՄ ՏԿ 036/2016)

Ռուսաստանի Դաշնություն

2026 թվական

2027 թվական

10. Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 004/2011)

Բելառուսի Հանրապետություն

2027 թվական

2028 թվական

11. Երեխաների եւ դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 007/2011)

Ռուսաստանի Դաշնություն

2027 թվական

2028 թվական

12. Մեքենաների եւ սարքավորումների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 010/2011)

Ռուսաստանի Դաշնություն

2027 թվական

2028 թվական

13. Հացահատիկի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 015/2011)

Ղազախստանի Հանրապետություն

2027 թվական

2028 թվական

14. Թեթեւ արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 017/2011)

Ղազախստանի Հանրապետություն

2027 թվական

2028 թվական

15․ Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 018/2011)

Ռուսաստանի Դաշնություն

2027 թվական

2028 թվական

16. Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն (ՄՄ ՏԿ 020/2011)

Բելառուսի Հանրապետություն

2027 թվական

2028 թվական

17. Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 035/2014)

Ռուսաստանի Դաշնություն

2027 թվական

2028 թվական

18. Փոքրաչափս նավերի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 026/2012)

Ռուսաստանի Դաշնություն

2028 թվական

2029 թվական

19. Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ եւ դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 027/2012)

Ղազախստանի Հանրապետություն

2028 թվական

2029 թվական

20. Սննդային հավելումների, բուրավետիչների եւ տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ (ՄՄ ՏԿ 029/2012)

Ղազախստանի Հանրապետություն

2028 թվական

2029 թվական

21․ Ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 032/2013)

Ղազախստանի Հանրապետություն

2028 թվական

2029 թվական

22. Տրանսպորտային փոխադրման եւ (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին (ԵԱՏՄ ՏԿ 045/2017)

Ռուսաստանի Դաշնություն

2028 թվական

2029 թվական

23. Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին (ԵԱՏՄ ՏԿ 046/2018)

Ռուսաստանի Դաշնություն

2028 թվական

2029 թվական

24. Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 012/2011)

Ռուսաստանի Դաշնություն

2029 թվական

2030 թվական

25. Սննդամթերքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 021/2011)

Ռուսաստանի Դաշնություն

2029 թվական

2030 թվական

26. Սննդամթերքի մակնշման մասին (ՄՄ ՏԿ 022/2011)

Բելառուսի Հանրապետություն

2029 թվական

2030 թվական

27. Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 024/2011)

Ռուսաստանի Դաշնություն

2029 թվական

2030 թվական

28. Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 033/2013)

Ռուսաստանի Դաշնություն

2029 թվական

2030 թվական

29. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին (ԵԱՏՄ ՏԿ /2016 )

Բելառուսի Հանրապետություն

2029 թվական

2030 թվական

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան