ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-Ի ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ-Ի ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԳԻՏԱՓՈՐՁ (ՓՈՐՁՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ) ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 19
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.06.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

2 հունիսի 2025 թվականի

թիվ 19

քաղ. Մոսկվա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԳԻՏԱՓՈՐՁ (ՓՈՐՁՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ) ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 23 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ոչ մեկի հետ ընդհանուր սահման չունեցող անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք Եվրասիական տնտեսական միության ապրանքների անարգել տեղափոխումն ապահովելու համար պայմանների ստեղծման միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») 2-րդ կետին համապատասխան՝

1. Խնդրանքով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝

ա) ապահովել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով Հայաստանի Հանրապետության տարածքից Ռուսաստանի Դաշնության տարածք և Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով Ռուսաստանի Դաշնության տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք՝ ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների ժամանակ Միության ապրանքների (բացառությամբ սույն կարգադրության 2-րդ կետի «ա» ենթակետում նշված ապրանքների) համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման գիտափորձի (փորձնական նախագիծ) (այսուհետ՝ գիտափորձ) անցկացումը՝ 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը․

բ) սահմանել գիտափորձի անցկացումն ապահովող լիազորված մարմիններ (կազմակերպություններ) և նրանց հանձնարարել դրա իրականացման կարգի և պայմանների որոշումը.

գ) 2025 թվականի IV եռամսյակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին տեղեկացնել գիտափորձի անցկացման արդյունքների մասին։

2. Սահմանել, որ՝

ա) գիտափորձի անցկացումը չի տարածվում Միության հետևյալ ապրանքների վրա.

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) 2203 00, 2204, 2205, 2206 00, 2207, 2208 ապրանքային դիրքերում դասակարգվող ալկոհոլային արտադրանք․

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2401-2404 ապրանքային դիրքերում դասակարգվող ծխախոտ, ծխախոտային արտադրատեսակներ, նիկոտին պարունակող արտադրատեսակներ, նիկոտինային հումք․

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4303, 6101-6106, 6110, 6401-6405, 8517, 8519, 8521, 8525-8528 ապրանքային դիրքերում դասակարգվող ապրանքներ.

բ) գիտափորձն անցկացնելիս Միության ապրանքների նկատմամբ նավիգացիոն կապարակնիքները կիրառվում են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն 50 փոխադրումների և Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն 50 փոխադրումների ընթացքում.

գ) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների (փոխադրողների) համար փորձին մասնակցությունն իրականացվում է կամավոր և անհատույց հիմունքով.

դ) սույն կարգադրությանը համապատասխան՝ հսկողություն իրականացնող մարմիններն են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմինները.

ե) Միության անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծումն ապահովում են ազգային օպերատորները, որոնք Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում սահմանված են «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 4-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան.

զ) գիտափորձն անցկացվում է Համաձայնագրով սահմանված պահանջներին համապատասխանող նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ.

է) գիտափորձն անցկացնելիս նավիգացիոն կապարակնիքների դնելը (հանելը) իրականացվում է սույն կետի «ե» ենթակետում նշված ազգային օպերատորի կողմից կամ փոխադրողի կողմից՝ հսկողություն իրականացնող մարմինների որոշմանը համապատասխան.

ը) գիտափորձն անցկացնելիս նավիգացիոն կապարակնիքներ դնելու և ակտիվացնելու (ապաակտիվացնելու և հանելու) մասին որոշումներն ընդունում են հսկողություն իրականացնող մարմինները՝ Միության ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս («մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ավարտելիս) կամ ուղարկողի պահեստից դրանք ուղարկելիս (ստացողի պահեստ ժամանելիս):

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Վ. Կարանիկ

Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան