ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
22 հունվարի 2025 թվականի |
թիվ 3 |
քաղ. Մինսկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրագործման հիմնական ուղղությունների և փուլերի II բաժնին, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 15 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի իրագործմանն ուղղված՝ 2024-2026 թվականների միջոցառումների պլանի (ճանապարհային քարտեզի) 17-րդ կետին համապատասխան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի զարգացման նպատակներով՝
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի փոխգործակցության կատարելագործմանը կցվող հայեցակարգին։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը ներկայացնել սույն կարգադրությամբ հավանության արժանացած հայեցակարգի իրագործման միջոցառումների պլանի (ճանապարհային քարտեզի) նախագիծը։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի հունվարի 22-ի թիվ 3 կարգադրությամբ |
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի փոխգործակցության կատարելագործման
I. Ընդհանուր դրույթներ
Սույն հայեցակարգը մշակվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրագործման հիմնական ուղղություններին և փուլերին, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 15 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի իրագործմանն ուղղված՝ 2024-2026 թվականների միջոցառումների պլանի (ճանապարհային քարտեզի) 17-րդ կետին համապատասխան։
Սույն հայեցակարգը սահմանում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ, անդամ պետությունների ԻՏՀ) փոխգործակցության նպատակները, խնդիրները և սկզբունքները։
II. Հասկացություններ
Սույն հայեցակարգի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք նշանակում են հետևյալը.
«Միության ինտեգրված տեղեկատվական համակարգ»՝ անդամ պետությունների ազգային հատվածներով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածով միավորված, ըստ տարածքների տեղաբաշխված՝ լիազորված մարմինների պետական տեղեկատվական ռեսուրսների և տեղեկատվական համակարգերի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական ռեսուրսների և տեղեկատվական համակարգերի կազմակերպական ամբողջություն.
«ինտելեկտուալ տրանսպորտային համակարգ»՝ կառավարման համակարգ, որն ինտեգրում է ժամանակակից տեղեկատվական և տելեմատիկ տեխնոլոգիաները և նախատեսված է տրանսպորտային համակարգի, տրանսպորտային միջոցի կամ տրանսպորտային միջոցների խմբի կողմից կառավարման առավել արդյունավետ սցենարների ավտոմատացված որոնման և իրագործման ընդունման համար՝ ճանապարհային ցանցի օգտագործման ցուցանիշների մաքսիմալացման, անվտանգության բարձրացման և տրանսպորտային գործընթացի արդյունավետության, վարորդների համար հարմարավետության բարձրացման նպատակով.
«սերվիս»՝ անդամ պետությունների ԻՏՀ-ների գործառույթներ, որոնք տրամադրվում են անդամ պետությունների ԻՏՀ-ների ծառայությունների օգտագործողներին և նախատեսված են ճանապարհային երթևեկության անվտանգության, կայունության և (կամ) արդյունավետության բարձրացման համար.
«սերվիսային խումբ»՝ մեկ կամ մի քանի նման կամ զուգակցված սերվիսներ․
«սերվիսային դոմեն»՝ կիրառության սպեցիֆիկ ոլորտ, որը ներառում է մեկ կամ մի քանի սերվիսային խմբեր։
Սույն հայեցակարգի մեջ օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և տրանսպորտի ոլորտում Միության մարմինների ակտերով սահմանված իմաստներով։
III. Միության շրջանակներում անդամ պետությունների ԻՏՀ-ների փոխգործակցության նպատակները և խնդիրները
Միության շրջանակներում անդամ պետությունների ԻՏՀ-ների փոխգործակցության նպատակն անդամ պետությունների ԻՏՀ-ների տեղեկատվական փոխգործակցության ապահովումն է, ինչը թույլ կտա կազմակերպել անդամ պետությունների ԻՏՀ-ների ծառայությունների օգտագործողների տեխնիկական աջակցությունը, բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգությունը և օպտիմալացնել տրանսպորտային հոսքերը։ Այդպիսի տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է անդամ պետությունների ԻՏՀ-ների փոխգործակցության շրջանակներում սերվիսային խմբերի և սերվիսային դոմենների ցանկին համապատասխան, որը մշակվում է Եվրասիական տնտեսական միության կողմից անդամ պետությունների հետ համատեղ։
Լուծվելու են հետևյալ խնդիրները.
Միության շրջանակներում անդամ պետությունների ԻՏՀ-ների տեղեկատվական փոխգործակցության սկզբունքների ձևավորումը․
Միության շրջանակներում անդամ պետությունների ԻՏՀ-ների տեղեկատվական փոխգործակցության ապահովմանն ուղղված փաստաթղթերի մշակումը և ընդունումը.
Միության շրջանակներում անդամ պետությունների ԻՏՀ-ների փոխգործակցության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը.
Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում անդամ պետությունների ԻՏՀ-ների փոխգործակցության իրականացումը։
IV. Հայեցակարգի կարգավորման առարկան և կիրառման ոլորտը
Սույն հայեցակարգը սահմանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 175 կարգադրությամբ հաստատված՝ եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների ցանկում ներառված ավտոմոբիլային ճանապարհների վրա ներդրվող՝ Միության շրջանակներում անդամ պետությունների ԻՏՀ-ների տեղեկատվական փոխգործակցության ապահովման, ինչպես նաև անդամ պետությունների միջև անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման համաձայնեցված մոտեցումները։
Սույն հայեցակարգն ուղղված է Միության շրջանակներում անդամ պետությունների ԻՏՀ-ների տեղեկատվական փոխգործակցության ապահովմանը և չի վերաբերում միջազգային պայմանագրերից բխող անդամ պետությունների այն իրավունքներին ու պարտականություններին, որոնց մասնակիցներն են դրանք։
Անդամ պետություններն ինքնուրույն են իրագործում տրանսպորտի զարգացման ազգային ծրագրերը՝ անդամ պետությունների ԻՏՀ-ների ստեղծման, կառուցման և օգտագործման մասով։
V. Միության շրջանակներում անդամ պետությունների ԻՏՀ-ների փոխգործակցության կառուցման հիմնական սկզբունքները
Միության շրջանակներում անդամ պետությունների ԻՏՀ-ների փոխգործակցությունը պետք է հիմնված լինի տեղեկատվական փոխանակման հաղորդագրությունների միասնականացված արձանագրությունների և ձևաչափերի կիրառման վրա և ներառի՝
Միության շրջանակներում անդամ պետությունների ԻՏՀ-ների փոխգործակցության մեխանիզմները, որոնք իրագործվում են Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործման, տեղեկատվական փոխանակման հաղորդագրությունների միասնականացված արձանագրությունների և ձևաչափերի կիրառման ճանապարհով․
օգտագործողին անդամ պետությունների ԻՏՀ-ների սերվիսների և ծառայությունների տրամադրման վստահելիության, անընդհատության և հասանելիության ապահովումը․
ինտելեկտուալ ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքի կիրառման շնորհիվ օգտագործողին բավարար, արդիական և ամբողջական տեղեկատվության տրամադրման հնարավորությունը։
VI. Միության շրջանակներում անդամ պետությունների ԻՏՀ-ների փոխգործակցության շրջանակներում համագործակցության ուղղությունները
Միության շրջանակներում անդամ պետությունների ԻՏՀ-ների փոխգործակցությանն ուղղված արդյունավետ միջոցների մշակման համար նպատակահարմար է հետևյալ ուղղություններով համագործակցության իրականացումը.
Միության շրջանակներում անդամ պետությունների ԻՏՀ-ների փոխգործակցության մշտադիտարկում․
անդամ պետությունների միջև փորձի փոխանակում (այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների և անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների հետ ակտիվ փոխգործակցության մասով)․
Միության շրջանակներում անդամ պետությունների ԻՏՀ-ների փոխգործակցության հարցերը կարգավորող տեխնիկական փաստաթղթերի նախագծերի մշակում։
VII. Հայեցակարգի իրականացման փուլերը
Նախատեսված են սույն հայեցակարգի իրագործման հետևյալ փուլերը.
Տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում անդամ պետությունների ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի փոխգործակցության հարցերով ենթակոմիտեի ստեղծում.
Միության շրջանակներում անդամ պետությունների ԻՏՀ-ների տեղեկատվական փոխգործակցության ձևաչափերին ներկայացվող պահանջների միասնականացման մասով առաջարկների նախապատրաստում՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում միջպետական մակարդակի վրա դրանց անկար ինտեգրման հնարավորության ապահովման նպատակներով.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ Միության շրջանակներում անդամ պետությունների ԻՏՀ-ների փոխգործակցության հարցերը կանոնակարգող առաջարկությունների մշակում և ընդունում.
Միության շրջանակներում անդամ պետությունների ԻՏՀ-ների տեղեկատվական փոխգործակցության կազմակերպում՝ տեղեկատվական փոխանակման հաղորդագրությունների միասնականացված արձանագրությունների և ձևաչափերի հիման վրա.
Միության շրջանակներում անդամ պետությունների ԻՏՀ-ների փոխգործակցության շրջանակներում իրագործվող հիմնական սերվիսների ցանկի սահմանում։
VIII. Հայեցակարգի իրագործումից ակնկալվող արդյունքներն ու էֆեկտները
Սույն հայեցակարգի իրագործումը կնպաստի Միության շրջանակներում անդամ պետությունների ԻՏՀ-ների փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչը կհանգեցնի անդամ պետությունների ԻՏՀ-ների տեխնոլոգիաների ակտիվ ներդրմանն անդամ պետությունների ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքում։
Եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների ցանկում ներառված ավտոմոբիլային ճանապարհների վրա ներդրվող՝ Միության շրջանակներում անդամ պետությունների ԻՏՀ-ների տեղեկատվական համատեղելիությունը թույլ կտա բարձրացնել՝
անդամ պետությունների ԻՏՀ-ների գործունեության արդյունավետությունը ճանապարհային երթևեկության մասնակիցներին տեղեկատվական աջակցություն տրամադրելիս, այդ թվում՝ եվրասիական տրանսպորտային միջանցքներում անդամ պետությունների ԻՏՀ-ների օպերատորների պատասխանատվության փոխանցման գոտիներում.
միջպետական մակարդակի վրա անդամ պետությունների ԻՏՀ-ների տեղեկատվական-հեռահաղորդակցական փոխգործակցությունը.
սերվիսների հասանելիությունը և որակը, ներառյալ՝ էլեկտրոնային ծառայությունները՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, տրանսպորտային պլանավորման և բազմամոդալ լոգիստիկայի ոլորտում խնդիրներ լուծելիս։
Արդյունքում անդամ պետությունների ԻՏՀ-ների տեխնոլոգիաները կդառնան տրանսպորտային խնդիրների լուծման արդյունավետ գործիք, ինչը կնպաստի՝
ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը․
ճանապարհային երթևեկության կազմակերպման արդյունավետության բարձրացմանը.
անդամ պետությունների աշխարհագրական առավելության և տարանցման ներուժի իրագործմանը՝ համաշխարհային տրանսպորտային շղթաների մեջ ինտեգրման շնորհիվ.
բեռների շարժի արագության բարձրացմանը և տրանսպորտային կապվածությանը.
ճանապարհային երթևեկության մասնակիցների համար ինտեգրված թվային սերվիսների ստեղծմանը և զարգացմանը.
ճանապարհներին իրավիճակի վերաբերյալ անդամ պետությունների ԻՏՀ-ների ծառայությունների օգտագործողների տեղեկացման որակի բարձրացմանը։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|