ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՆԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 108
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
23.09.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 սեպտեմբերի 2024 թվականի

թիվ 108

քաղ. Մոսկվա

 

ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՆԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 4-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 35-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել Սերբիայի Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածքներ համաձայնագրին համապատասխան ներմուծվող ապրանքների առանձին տեսակների համար սակագնային քվոտաների (այսուհետ՝ սակագնային քվոտաներ) 2025 թվականի ծավալները՝ թիվ 1 հավելվածի համաձայն։

2. Սահմանել, որ՝

անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիայի առկայության և Համաձայնագրով սահմանված՝ ազատ առևտրի ռեժիմի տրամադրման պայմանները պահպանելու դեպքում՝ սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված սակագնային քվոտաների ծավալների շրջանակներում ներմուծվող ապրանքների համար կիրառվում է ներմուծման մաքսատուրքի՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով դրույքաչափը.

սակագնային քվոտաները կիրառվում են սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված՝ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար.

սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված՝ սակագնային քվոտաների ծավալները գերազանցող քանակով ապրանքների ներմուծման և (կամ) Համաձայնագրով սահմանված՝ ազատ առևտրի ռեժիմի տրամադրման պայմանները չպահպանելու դեպքում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը:

3. Անդամ պետություններին.

իրականացնել սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված սակագնային քվոտաների ծավալների բաշխումն արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև՝ իրենց օրենսդրությանը համապատասխան.

հանձնարարել գործադիր իշխանության լիազորված մարմիններին՝ իրականացնել սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված ապրանքների ներմուծման լիցենզիաների տրամադրումը․

հանձնարարել մաքսային մարմիններին՝ յուրաքանչյուր եռամսյակ Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված ապրանքների՝ իրենց պետության տարածք ներմուծման ծավալների մասին տեղեկատվությունը՝ թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ձևով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 
 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի սեպտեմբերի 23-ի

թիվ 108 որոշման

 

ԾԱՎԱԼՆԵՐ

 

«Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրին համապատասխան՝ Սերբիայի Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներ ներմուծվող ապրանքների առանձին տեսակների համար 2025 թվականի սակագնային քվոտաների

 

Ապրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Չափման միավորը

Սակագնային քվոտայի ծավալները

ընդամենը

Հայաստանի Հանրապե-տություն

Բելառուսի Հանրապե-տություն

Ղազախստանի Հանրապե-տություն

Ղրղզստանի Հանրապե-տություն

Ռուսաստանի Դաշնություն

Այլ պանիրներ՝ բացառությամբ խոտերի հավելումով պատրաստված Գլարյան պանրի, Բուտերկազե պանրի և ոչխարի կամ այծի կաթից պանրի, որոնք Սերբիայի Հանրապետության ծագում ունեն և դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0406 90 690 0, 0406 90 740 0, 0406 90 860 0, 0406 90 890 0, 0406 90 920 0, 0406 90 930 0, 0406 90 990 1 և 0406 90 990 9 ծածկագրերով, և որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք իրականացվում է սակագնային առանձնաշնորհման կիրառմամբ՝ ներմուծման մաքսատուրքերի վճարումից ազատման տեսքով՝ ապրանքի ծագման հավաստագրի 8-րդ վանդակում «Glarus cheese with herbs», կամ «Buttercase cheese», կամ «Cheese made of goat’s or sheep’s milk» նշման առկայության դեպքում

0406 90 690 0 0406 90 740 0 0406 90 860 0 0406 90 890 0 0406 90 920 0 0406 90 930 0 0406 90 990 1 0406 90 990 9

տոննա

400

2

17,34

133,57

5,33

241,76

Սպիրտային թուրմեր` ստացված խաղողի գինու կամ խաղողի մզվածքի թորման արդյունքում, այլ

2208 20 290 0 2208 20 890 0

լ 100% սպիրտի

35 000

8 708

3 810

49

500

21 933

Սիգարետներ` ծխախոտ պարունակող

2402 20 100 0 2402 20 900 0

1 000 հատ

2 000 000*

240 309**

30 000

21 993

608

551

187 157

______________________

* Սակագնային քվոտա՝ «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրին համապատասխան:

** Սակագնային քվոտայի բաշխվող ծավալ:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի սեպտեմբերի 23-ի

թիվ 108 որոշման

 

(ձև)

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածք Սերբիայի Հանրապետության ծագում ունեցող այն ապրանքների առանձին տեսակների ներմուծման ծավալների մասին, որոնց համար կիրառվում են սակագնային քվոտաներ՝ «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրին համապատասխան

_____ թվականի ___ եռամսյակի համար

 

Ապրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Եռամսյակի տվյալները (ըստ ամիսների)

 

չափման միավորը

քանակը

արժեքը (ԱՄՆ դոլարով)

Այլ պանիրներ՝ բացառությամբ խոտերի հավելումով պատրաստված Գլարյան պանրի, Բուտերկազե պանրի և ոչխարի կամ այծի կաթից պանրի, որոնք Սերբիայի Հանրապետության ծագում ունեն և դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0406 90 690 0, 0406 90 740 0, 0406 90 860 0, 0406 90 890 0, 0406 90 920 0, 0406 90 930 0, 0406 90 990 1 և 0406 90 990 9 ծածկագրերով, և որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք իրականացվում է սակագնային առանձնաշնորհման կիրառմամբ՝ ներմուծման մաքսատուրքերի վճարումից ազատման տեսքով՝ ապրանքի ծագման հավաստագրի 8-րդ վանդակում «Glarus cheese with herbs», կամ «Buttercase cheese», կամ «Cheese made of goat’s or sheep’s milk» նշման առկայության դեպքում

0406 90 690 0 0406 90 740 0 0406 90 860 0 0406 90 890 0 0406 90 920 0 0406 90 930 0 0406 90 990 1 0406 90 990 9

I ամիս

տոննա

 

 

II ամիս

   

III ամիս

 

 

ընդամենը՝ եռամսյակում

   

Սպիրտային թուրմեր` ստացված խաղողի գինու կամ խաղողի մզվածքի թորման արդյունքում, այլ

2208 20 290 0 2208 20 890 0

I ամիս

լ 100% սպիրտ

 

 

II ամիս

 

 

III ամիս

 

 

Ընդամենը՝ եռամսյակում

   

Սիգարետներ` ծխախոտ պարունակող

2402 20 100 0 2402 20 900 0

I ամիս

1 000 հատ

 

 

II ամիս

 

 

III ամիս

 

 

ընդամենը՝ եռամսյակում

 

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական: