ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
23 հունիսի 2025 թվականի |
թիվ 3 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՄՈՆՂՈԼԻԱՅԻ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությամբ, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի (նշված պայմանագրի թիվ 1 հավելված) 6-րդ կետով և «Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի մասին» 2018 թվականի մայիսի 14-ի համաձայնագրի 10-րդ կետով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի նախագծին (կցվում է)։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բ.Ա. Սագինտաևին՝ Եվրասիական տնտեսական միության անունից ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված ժամանակավոր համաձայնագիրը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտվելուց հետո, թույլատրելով, անհրաժեշտության դեպքում, կից ներկայացվող նախագծի մեջ կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2025 թվական: