ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 7 ՈՐՈՇՈՒՄԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 18.11.2025
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
31.01.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 31 հունվարի 2025 թվականի

թիվ 1

քաղ. Ալմաթի

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 7 ՈՐՈՇՈՒՄԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» hիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 30-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հունվարի 14-ի «Ճապոնիայի, Թաիլանդի Թագավորության, Թուրքիայի Հանրապետության ու Մալայզիայի ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ ձուլված ալյումինե անվասկավառակների նկատմամբ հակագնագցման տուրքի սահմանման միջոցով հակագնագցման միջոց կիրառելու մասին» թիվ 7 որոշման մեջ (այսուհետ՝ թիվ 7 որոշում) փոփոխություններ կատարելու անհրաժեշտության հարցով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից անցկացված խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ հերթական նիստին որոշում կայացնել թիվ 7 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, նախատեսելով Ճապոնիայից Ղրղզստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության տարածքներ համապատասխանաբար 300 և 135 տոննան չգերազանցող ծավալով ձուլված ալյումինե անվասկավառակների ներմուծման հնարավորությունն առանց հակագնագցման տուրքի վճարման՝ թիվ 7 որոշմանը համապատասխան կիրառվող հակագնագցման միջոցի գործողության յուրաքանչյուր տարվա ընթացքում։

2. Սահմանել, որ թիվ 7 որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման 1-ին կետին համապատասխան՝ դրանում փոփոխություններ կատարելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2025 թվական: