ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԱԶԱՅԻՆ ՏՈՒՐԲԻՆԻ ՈՒՂՂՈՐԴԻՉ ԹԻԱԿԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 117
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվակ
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
22.10.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հոկտեմբերի 2024 թվականի

թիվ 117

քաղ. Մոսկվա

 

ԳԱԶԱՅԻՆ ՏՈՒՐԲԻՆԻ ՈՒՂՂՈՐԴԻՉ ԹԻԱԿԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․

1. Գազային տուրբինի ուղղորդիչ թիակը, որը բարդ երկրաչափական ձևի արտադրատեսակ է՝ նախատեսված այրման խցից ստացվող տաք գազի հոսքով կառավարման համար, պատրաստված ջերմադիմացկուն պողպատից, ունի օդային հովացման հատուկ անցքեր, գազային տուրբինում (գազատուրբինային շարժիչում) տեղադրման համար տեխնոլոգիական փորակներ, գազատուրբինային շարժիչի 5000 կՎտ, բայց որ ավելի քան 50 000 կՎտ անվանական հզորությամբ, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8411 99 001 ստորաենթադիրքում։

2. Գազային տուրբինի ուղղորդիչ թիակը, որը բարդ երկրաչափական ձևի արտադրատեսակ է՝ նախատեսված այրման խցից ստացվող տաք գազի հոսքով կառավարման համար, պատրաստված ջերմադիմացկուն պողպատից, ունի օդային հովացման հատուկ անցքեր, գազային տուրբինում (գազատուրբինային շարժիչում) տեղադրման համար տեխնոլոգիական փորակներ, գազատուրբինային շարժիչի 50 000 կՎտ անվանական հզորությամբ, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8411 99 009 ստորաենթադիրքում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան