ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
23 դեկտեմբերի 2024 թվականի |
թիվ 152 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Բելյոդոբրոմ» մասնավոր առևտրային ունիտար ձեռնարկության և «Բելֆարմակոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի մայիսի 28-ի «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման առկայության մասին» թիվ 61 որոշման բողոքարկման վերաբերյալ գործով Եվրասիական տնտեսական միության դատարանի կոլեգիայի 2024 թվականի հոկտեմբերի 29-ի որոշման և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական միության դատարանի ստատուտի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 2 հավելված) 111-րդ կետով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգի 44-րդ կետով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Չեղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի մայիսի 28-ի «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման առկայության մասին» թիվ 61 որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերը, 3-5-րդ կետերը։
2. Վերսկսել անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործի քննությունը, որը հարուցվել է 2022 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 77/որոշ․ որոշմամբ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|