ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՐԿԱՐԱՀԱՏԻԿ ԲՐՆՁԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՅԻ՝ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 100
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
20.08.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.09.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 օգոստոսի 2024 թվականի

թիվ 100

քաղ. Մոսկվա

 

ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՐԿԱՐԱՀԱՏԻԿ ԲՐՆՁԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՅԻ՝ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 2-րդ գլխին և Համաձայնագրի թիվ 1 հավելվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց

1. Սահմանել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածքներ ներմուծվող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների մասով 2025 թվականի սակագնային քվոտայի ծավալները (այսուհետ համապատասխանաբար՝ երկարահատիկ բրինձ, սակագնային քվոտա)՝ հավելվածի համաձայն։

2. Սահմանել, որ սակագնային քվոտան կիրառվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող երկարահատիկ բրնձի մասով:

3. Անդամ պետություններին՝

սույն որոշման 1-ին կետով սահմանված սակագնային քվոտայի ծավալների բաշխումն իրականացնել արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև՝ իրենց օրենսդրությանը համապատասխան.

հանձնարարել գործադիր իշխանության լիազորված մարմիններին իրականացնել երկարահատիկ բրնձի ներմուծման լիցենզիաների տրամադրումը։

4. Խնդրանքով դիմել անդամ պետություններին՝

անհրաժեշտության դեպքում՝ 2025 թվականի հունիսի 1-ից ոչ ուշ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել սակագնային քվոտայի սահմանված ծավալների չընտրված մասն անդամ պետությունների միջև բաշխելու մասով սույն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկները.

2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքների հիման վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել սույն որոշման 1-ին կետով սահմանված՝ սակագնային քվոտայի ծավալների ընտրված մասի, ինչպես նաև մինչև 2025 թվականի ավարտը սակագնային քվոտայի սահմանված ծավալների ընտրանքի վերաբերյալ կանխատեսումների մասին։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի օգոստոսի 20-ի

թիվ 100 որոշման

 

ԾԱՎԱԼՆԵՐ

 

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածք «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան ներմուծվող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների մասով 2025 թվականի սակագնային քվոտայի

Ապրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Սակագնային քվոտայի ծավալները (տոննա)

Հայաստանի Հանրապե-տություն

Բելառուսի Հանրապե-տություն

Ղազախստանի Հանրապե-տություն

Ղրղզստանի Հանրապե-տություն

Ռուսաս-տանի Դաշնություն

Լրիվ ծեծած, շոգեհարած երկարահատիկ բրինձ՝ լայնության նկատմամբ երկարության՝ 3 կամ ավելի հարաբերակցությամբ

1006 30 670 1

150

2447

0

0

7403

Լրիվ ծեծած այլ երկարահատիկ բրինձ՝ լայնության նկատմամբ երկարության՝ 3 կամ ավելի հարաբերակցությամբ

1006 30 980 1

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական: