ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ) ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 151
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
23.12.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2024 թվականի

թիվ 151

քաղ. Մոսկվա

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ) ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան (այսուհետ՝ Հանձնաժողով), Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 16-րդ.կետի 5-րդ ենթակետին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի (այսուհետ՝ Տուգանքների հաշվարկման մեթոդիկա և նշանակման կարգ) 17-րդ կետին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության կարգի 44-րդ և 45-րդ կետերին համապատասխան, քննել է Հանձնաժողովի հարցմամբ պահանջված տեղեկությունները (տեղեկատվությունը) չներկայացնելու վերաբերյալ գործը (այսուհետ՝ գործ):

Գործի նյութերի քննության արդյունքներով, հիմնվելով Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող՝ մրցակցության ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթների վրա, ուսումնասիրելով քննվող գործի փաստական հանգամանքները և սույն որոշման նկարագրական և պատճառաբանական մասերում հավելվածի համաձայն ներկայացված՝ գործի քննության վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները, ղեկավարվելով Տուգանքների հաշվարկի մեթոդիկայով և նշանակման կարգով, Հանձնաժողովի կոլեգիան որոշեց․

1. Ճանաչել՝

ա) անհատ ձեռնարկատեր «Nik Pro»-ի (100000, Ղազախստանի Հանրապետություն, քաղ. Կարագանդա, «Գուլդեր-1» մկրշրջ., 1 շ., բն. 73, պետական գրանցման մասին վկայական՝ սերիա՝ 30, համար՝ 1509328, գրանցման ամսաթիվ՝ 12 ապրիլի 2004 թ., ԱՆՀ՝ 861018301057) (այսուհետ՝ ԱՁ «Nik Pro») կողմից Հանձնաժողովի հարցման հիման վրա տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելը որպես Արձանագրության 13-րդ կետի դրույթների խախտում, որի համար պատասխանատվությունը նախատեսված է Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետով.

բ) սույն կետի «ա» ենթակետում նշված անձի նկատմամբ գործի քննությունը դադարեցնելու համար հիմքերի բացակայությունը։

2. Արձանագրության 16-րդ կետի 5-ին ենթակետին և Տուգանքների հաշվարկման մեթոդիկային և նշանակման կարգին համապատասխան՝ ԱՁ «Nik Pro»-ին նշանակել տուգանք` 26 666 ռուսական ռուբլի 66 կոպեկի չափով։

Սույն որոշմամբ նշանակված տուգանքը ենթակա է վճարման Արձանագրության 17-րդ և 18-րդ կետերով սահմանված կարգով (Ղազախստանի Հանրապետության տարածքում գրանցված տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) կողմից տուգանքները վճարելու համար բանկային վավերապայմանները, բյուջետային դասակարգման ծածկագիրը՝ 204176, վճարման նպատակի ծածկագիրը՝ 913)։

3. Հանձնաժողովին՝ տեղեկացնել ԱՁ «Nik Pro»-ին հետևյալի անհրաժեշտության մասին.

ա) Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի 171-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ ամբողջությամբ վճարել սույն որոշման 2-րդ կետում նշված տուգանքը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրացուցային օրվանից ոչ ուշ։ Նշված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում Հանձնաժողովը ձեռնարկում է սույն որոշման հարկադիր կատարմանն ուղղված միջոցներ՝ Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի 18-րդ կետին համապատասխան.

բ) Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության կարգի 45-րդ կետին համապատասխան՝ սույն կետի «ա» ենթակետով նախատեսված ժամկետը լրանալուց հետո 30 օրացուցային օրվանից ոչ ուշ տեղեկացնել Հանձնաժողովին սույն որոշման 2-րդ կետում նշված տուգանքի վճարման մասին։

4. Սույն որոշումը սահմանված կարգով կարող է բողոքարկվել Եվրասիական տնտեսական միության դատարան։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի դեկտեմբերի 23-ի

թիվ 151 որոշման

 

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 151 որոշման

 

«Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ համապատասխանաբար՝ Արձանագրություն, Պայմանագիր) 10-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ Արձանագրության 13-րդ կետի դրույթների խախտման առնչությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2024 թվականի մայիսի 23-ի թիվ 21/որոշ. որոշմամբ անհատ ձեռնարկատեր «Nik Pro»-ի (100000, Ղազախստանի Հանրապետություն, քաղ. Կարագանդա, «Գուլդեր-1» մկրշրջ., 1 շ., բն. 73, պետական գրանցման մասին վկայական՝ սերիա՝ 30, համար՝ 1509328, գրանցման ամսաթիվ՝ 12 ապրիլի 2004 թ., ԱՆՀ՝ 861018301057) (այսուհետ՝ ԱՁ «Nik Pro») նկատմամբ տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու կամ ժամանակին չներկայացնելու փաստի առթիվ հարուցել է գործ (այսուհետ՝ գործ), և նշանակվել է գործի քննության հարցերով հանձնաժողով՝ հետևյալ կազմով.

գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահ Ա.Գ. Սուշկևիչ.

գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ա.Ա. Կալիև.

գործի քննության հարցերով հանձնաժողովի անդամներ՝ Ս.Ս. Սումենկով և Ա.Բ. Աբդիլդաևա։

Գործի քննությանը մասնակցած անձինք՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների ներկայացուցիչներ (այսուհետ՝ անդամ պետություններ), որոնց իրավասության մեջ են մտնում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը և (կամ) կատարումը՝ Ե.Վ. Պրիվեզենցևա և Վ.Վ. Կուզմինա։

Պատասխանող՝ ԱՁ «Nik Pro» և լիազորագրով նրա ներկայացուցիչ Տ.Ֆ. Բերեկմոինով։

Գործի քննության հարցերով հանձնաժողովի կազմը փոխելու մասին 2024 թվականի հուլիսի 29-ի թիվ 34/որոշ. որոշմամբ գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահ է նշանակվել Ս.Վ. Մաքսիմովը։

Որոշում կայացնելու համար լրացուցիչ տեղեկություններ (տեղեկատվություն) ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործի քննության ժամկետը երկարաձգվել է 60 աշխատանքային օրով, որի մասին կայացվել է 2024 թվականի օգոստոսի 1-ի թիվ 36/որոշ. որոշումը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկայում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության կարգի (այսուհետ՝ Գործերի քննության կարգ) 23-րդ կետին համապատասխան՝ 2024 թվականի հոկտեմբերի 2-ին գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահ Ս.Վ. Մաքսիմովը հայտարարել է գործի քննության ավարտի մասին:

Գործի քննության արդյունքներով պարզվել է հետևյալը․

2024 թվականի մարտի 19-ի թիվ ա/հ գրությամբ (2024 թվականի մարտի 19-ի մտից թիվ 4391) Հանձնաժողովը «Կոմպանիա «ՍԻՎԻԿ»» գիտաարտադրական միավորում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (այսուհետ՝ «Կոմպանիա «ՍԻՎԻԿ»» ԳԱՄ ՍՊԸ) (644076, Ռուսաստանի Դաշնություն, Օմսկի մարզ, քաղ. Օմսկ, Կոսմիչեսկի պող., 109 շ., Ա մասնաշենք, ՊԳՀՀ՝ 1055511001897, գրանցման ամսաթիվ՝ 3 փետրվարի 2005 թ., ՀՎՆՀ՝ 5506057995) ստացել է անվադողերի մոնտաժման կայանների և տեխնիկական սպասարկման կենտրոնների համար անվադողերի մոնտաժման և հավասարակշռող սարքավորումների անդրսահմանային ապրանքային շուկայում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հնարավոր հատկանիշների մասին դիմում (այսուհետ՝ դիմում)։ Հանձնաժողովն անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխման իր լիազորություններն իրագործելու նպատակով, ղեկավարվելով Արձանագրության 13-րդ կետով, խնդրել է 2024 թվականի ապրիլի 2-ի թիվ 22-140 գրությամբ (այսուհետ՝ թիվ 22-140 գրություն) ԱՁ «Nik Pro»-ին մինչև 2024 թվականի ապրիլի 19-ը Հանձնաժողով ներկայացնել ապրանք արտադրողների և սպառողների, փոխադարձ փոխարինելի ապրանքների մասին տեղեկատվությունը (տեղեկությունները), ապրանքի արտադրությունը և իրացումը կանոնակարգող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի ցանկը, ԱՁ «Nik Pro»-ի հետ անձանց մեկ խումբ կազմող անձանց մասին, գործունեության տեսակների, արտադրվող (իրացվող) ապրանքների, դիլերային (դիստրիբյուտորական) պայմանագրերի մասին տեղեկատվությունը (տեղեկությունները) և այլն։

Թիվ 22-140 գրությունն ուղարկվել է փոստային կապի օպերատոր «Ռուսաստանի փոստ» բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ «Ռուսաստանի փոստ» ԲԸ) ծառայությունների միջոցով, պատվիրված փոստային առաքմամբ՝ ծանուցմամբ, որին տրվել է թիվ RS021130641RU փոստային նույնականացուցիչը, պատասխանողի գտնվելու վայրի հետևյալ հասցեով՝ 100000, Ղազախստանի Հանրապետություն, քաղ. Կարագանդա, «Գուլդեր-1» մկրշրջ., 1 շ., բն. 73, ինչպես նաև էլեկտրոնային փոստով։

ԱՁ «Nik Pro»-ի ղեկավարի կողմից միայն 2024 թվականի ապրիլի 19-ին թիվ 22-140 գրությունն ստանալու առնչությամբ, հաշվի առնելով տնտեսավարող սուբյեկտի անձանց խմբի, ինչպես նաև հարցմամբ պահանջված ԱՁ «Nik Pro»-ի կողմից ըստ թիվ 73477 վկայականի «SIVIK» ապրանքային նշանով մակնշված ապրանքների իրացման ծավալների մասին տեղեկատվությունը, ԱՁ «Nik Pro»-ն 2024 թվականի ապրիլի 19-ի թիվ 7 գրությամբ (2024 թվականի ապրիլի 22-ի մտից թիվ 6791) խնդրել է երկարաձգել տեղեկատվություն ներկայացնելու ժամկետը մինչև 2024 թվականի մայիսի 1 ը։

Հանձնաժողովը 2024 թվականի ապրիլի 23-ի թիվ 22-181 գրությամբ ծանուցել է ԱՁ «Nik Pro»-ին տեղեկատվություն ներկայացնելու ժամկետը մինչև 2024 թվականի մայիսի 2-ը երկարաձգելու մասին։

Սակայն, չնայած որ տեղեկատվություն ներկայացնելու ժամկետը երկարաձգվել է, 2024 թվականի մայիսի 2-ի թիվ 16 պատասխան գրությամբ (2024 թվականի մայիսի 3-ի մտից թիվ 7377) ԱՁ «Nik Pro»-ն տեղեկացրել է, որ հրաժարվում է տեղեկատվություն (տեղեկություններ) ներկայացնել ըստ Հանձնաժողովի հարցման (գրություն թիվ 22-140)՝ պայմանավորված նրանով, որ ԱՁ «Nik Pro»-ի գործողություններում բացակայում են անդրսահմանային շուկաներում անբարեխիղճ մրցակցության հատկանիշները, և շուկան, որտեղ ԱՁ «Nik Pro»-ն ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում, սահմանափակվում է բացառապես Ղազախստանի Հանրապետության տարածքով ու անդրսահմանային չէ։ Պայմանավորված դրանով՝ տնտեսավարող սուբյեկտի անձանց խմբի, ինչպես նաև ԱՁ «Nik Pro»-ի կողմից «SIVIK» ապրանքային նշանով մակնշված ապրանքների իրացման ծավալի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու մասին Հանձնաժողովի հարցումները համարում է անհիմն և բավարարման ոչ ենթակա։

2024 թվականի մայիսի 6-ի թիվ 22-191 գրությամբ (այսուհետ՝ թիվ 22-191 գրություն) Հանձնաժողովը կրկնակի տեղեկացրել է ԱՁ «Nik Pro»-ին մինչև 2024 թվականի մայիսի 17-ն այդ տեղեկությունները (տեղեկատվությունը) ներկայացնելու անհրաժեշտության մասին, այդ թվում՝ դրանով իսկ երկարաձգելով դրանք էլեկտրոնային փոստով ներկայացնելու ժամկետը («Ռուսաստանի փոստ» ԲԸ»-ի պաշտոնական կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ թիվ 22-191 գրությանը տրվել է թիվ S021130947RU փոստային նույնականացուցիչը)։

Թիվ 22-191 գրությունն ստանալու առնչությամբ ԱՁ «Nik Pro»-ն ի պատասխան Հանձնաժողովի հարցմանը 2024 թվականի մայիսի 17-ի թիվ ա/հ գրությամբ (2024 թվականի մայիսի 21-ի մտից թիվ 8333) հայտնել է, որ շուկան, որտեղ իր գործունեությունն է իրականացնում ԱՁ «Nik Pro»-ն, սահմանափակվում է բացառապես Ղազախստանի Հանրապետության տարածքով և չի համարվում անդրսահմանային, և ԱՁ «Nik Pro»-ի գործողություններում բացակայում են անբարեխիղճ մրցակցության հատկանիշները, և ռուսաստանյան սպառողը չի կարող «SIVIK» նշագրով մակնշված ապրանքի առնչությամբ մոլորության մեջ դրվել, քանի որ Ռուսաստանի Դաշնության տարածքում տվյալ ապրանքն իրացնում է բացառապես «Կոմպանիա «ՍԻՎԻԿ»» ԳԱՄ ՍՊԸ-ն։ Իսկ տնտեսավարող սուբյեկտի անձանց խմբի, «Nik Pro»-ի կողմից «SIVIK» ապրանքային նշանով մակնշված ապրանքների իրացման ծավալի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու մասին ԱՁ «Nik Pro»-ին ուղարկված հարցումները, ըստ ԱՁ «Nik Pro»-ի, անհիմն են և բավարարման ենթակա չեն։

Այդ իսկ պատճառով Հանձնաժողովը 2024 թվականի մայիսի 23-ի թիվ 21/որոշ. որոշմամբ Հանձնաժողովի հարցման հիման վրա տեղեկատվություն (տեղեկություններ) չներկայացնելու փաստի առթիվ ԱՁ «Nik Pro»-ի նկատմամբ հարուցել է գործ։

Գործի քննության շրջանակներում 2024 թվականի հունիսի 17-ի թիվ 26/որոշ., 2024 թվականի հուլիսի 9-ի թիվ 29/որոշ., 2024 թվականի օգոստոսի 1-ի թիվ 36/որոշ., 2024 թվականի օգոստոսի 22-ի թիվ 44/որոշ. և 2024 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 48/որոշ. որոշումներում Հանձնաժողովը խնդրել է ԱՁ «Nik Pro»-ին ներկայացնել ԱՁ «Nik Pro»-ի գործողություններում (անգործության մեջ) Արձանագրության 13-րդ կետի խախտման հատկանիշների առկայությանը համաձայն լինելու կամ չլինելու մասին դիրքորոշումը և Արձանագրության 13-րդ կետի խախտման հատկանիշների վերացման մասով ԱՁ «Nik Pro»-ի ձեռնարկած միջոցների մասին տեղեկատվությունը։

Սակայն գործի քննության հարցերով հանձնաժողովը ԱՁ «Nik Pro»-ից պատասխան չի ստացել։

Գործի քննության շրջանակներում ԱՁ «Nik Pro»-ին ուղարկվել է 2024 թվականի մայիսի 23-ի թիվ 21/որոշ. որոշումը (2024 թվականի մայիսի 24-ի թիվ 22-232 գրություն, փոստային նույնականացուցիչ՝ թիվ RS021131253RU)։ «Ռուսաստանի փոստ» ԲԸ-ի պաշտոնական կայքի «Փոստային առաքանիների հետագծելիությունը» բաժնում ներկայացված տեղեկատվության համաձայն, ըստ թիվ RS021131253RU փոստային նույնականացուցչի՝ կատարվել է թիվ 22-232 գրությունը հանձնելու 1 անհաջող փորձ, այդ իսկ պատճառով այն վերադարձվել է Հանձնաժողով։

2024 թվականի հունիսի 17-ին Հանձնաժողովը թիվ 26/որոշ. որոշմամբ կրկնակի պահանջել է ԱՁ «Nik Pro»-ից համապատասխան տեղեկությունները (տեղեկատվությունը)։ Նշված որոշումը ուղարկվել է 2024 թվականի հունիսի 17-ի թիվ 22-284 գրությամբ՝ «Ռուսաստանի փոստ» ԲԸ-ի ծառայությունների միջոցով՝ պատվիրված փոստային առաքմամբ՝ ծանուցմամբ, որին տրվել է թիվ RS021132086RU փոստային նույնականացուցիչը։ «Ռուսաստանի փոստ» ԲԸ-ի պաշտոնական կայքի «Փոստային առաքանիների հետագծելիությունը» բաժնում ներկայացված տեղեկատվության համաձայն, ըստ թիվ RS021132086R փոստային նույնականացուցչի՝ կատարվել է թիվ 22-284 գրությունը հանձնելու 4 անհաջող փորձ, այդ իսկ պատճառով այն վերադարձվել է Հանձնաժողով։

«Ռուսաստանի փոստ» ԲԸ-ի 2024 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ Ф822-06/43866 գրության (2024 թվականի հոկտեմբերի 2-ի մտից թիվ 16197) համաձայն՝ թիվ RS021131253RU և թիվ RS021132086RU փոստային նույնականացուցիչներով պատվիրված նամակները վերադարձվել են պահպանման վայր և պահպանման ժամկետը լրանալուց հետո ուղարկվել են չհանձնված փոստային առաքանիների պահեստանոց՝ ժամանակավոր պահպանման։ «Փոստային կապի մասին» 1999 թվականի հուլիսի 17-ի թիվ 176-ԴՕ դաշնային օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան՝ չպահանջված փոստային առաքանիների ժամանակավոր պահումն իրականացվում է 6 ամսվա ընթացքում։ Պահման սահմանված ժամկետը լրանալուց հետո միջազգային փոստային առաքանիները ենթակա են ոչնչացման։

2024 թվականի հուլիսի 9-ին Հանձնաժողովը թիվ 29/որոշ. որոշմամբ տեղեկացրել է ԱՁ «Nik Pro»-ին 2024 թվականի հունիսի 17-ի թիվ 26/որոշ. որոշմամբ Հանձնաժողովի կողմից հարցմամբ պահանջված տեղեկությունները (տեղեկատվությունը) ներկայացնելու անհրաժեշտության մասին։ Նշված որոշումը ուղարկվել է 2024 թվականի հուլիսի 11-ի թիվ 22-320 գրությամբ՝ «Ռուսաստանի փոստ» ԲԸ-ի ծառայությունների միջոցով՝ պատվիրված փոստային առաքմամբ՝ ծանուցմամբ, որին տրվել է թիվ RS021132355RU փոստային նույնականացուցիչը։

Փոստային առաքանին հանձնելու ծանուցման համաձայն՝ տվյալ գրությունը ԱՁ «Nik Pro»-ին է հանձնվել 2024 թվականի օգոստոսի 7-ին:

2024 թվականի օգոստոսի 1-ին Հանձնաժողովը թիվ 36/որոշ. որոշմամբ տեղեկացրել է ԱՁ «Nik Pro»-ին՝ 2024 թվականի հունիսի 17-ի թիվ 26/որոշ. և հուլիսի 9-ի թիվ 29/որոշ. որոշումներով Հանձնաժողովի կողմից նախկինում պահանջված տեղեկությունները (տեղեկատվությունը) ներկայացնելու անհրաժեշտության մասին։ Նշված որոշումը ԱՁ «Nik Pro»-ին ուղարկվել է 2024 թվականի օգոստոսի 5-ի թիվ 22-390 գրությամբ (այսուհետ՝ թիվ 22-390 առաքանի)՝ «Ռուսաստանի փոստ» ԲԸ-ի ծառայությունների միջոցով՝ պատվիրված փոստային առաքանիով՝ ծանուցմամբ։ Թիվ 22-390 առաքանուն տրվել է թիվ RS021132599RU փոստային նույնականացուցիչը։ «Ռուսաստանի փոստ» ԲԸ-ի պաշտոնական կայքի «Փոստային առաքանիների հետագծելիությունը» բաժնում ներկայացված տեղեկատվության համաձայն, ըստ թիվ RS021132599RU փոստային նույնականացուցչի՝ թիվ 22-390 առաքանին ունի «հանձնման վայրում սպասում է հասցեատիրոջը» կարգավիճակը։

2024 թվականի օգոստոսի 22-ին Հանձնաժողովը թիվ 44/որոշ. որոշմամբ տեղեկացրել է ԱՁ «Nik Pro»-ին 2024 թվականի հունիսի 17-ի թիվ 26/որոշ., հուլիսի 9-ի թիվ 29/որոշ. և օգոստոսի 1-ի թիվ 36/որոշ. որոշումներով Հանձնաժողովի կողմից նախկինում պահանջված տեղեկությունները (տեղեկատվությունը) ներկայացնելու անհրաժեշտության մասին։ Նշված որոշումը ԱՁ «Nik Pro»-ին ուղարկվել է 2024 թվականի օգոստոսի 22-ի թիվ 22-417 գրությամբ (այսուհետ՝ թիվ 22-417 առաքանի)՝ «Ռուսաստանի փոստ» ԲԸ-ի ծառայությունների միջոցով՝ պատվիրված փոստային առաքանիով՝ ծանուցմամբ։ Թիվ 22-417 առաքանուն տրվել է թիվ RS021132850RU փոստային նույնականացուցիչը։ «Ռուսաստանի փոստ» ԲԸ-ի պաշտոնական կայքի «Փոստային առաքանիների հետագծելիությունը» բաժնում ներկայացված տեղեկատվության համաձայն, ըստ թիվ RS021132850RU փոստային նույնականացուցչի՝ թիվ 22-417 առաքանին ունի «հանձնման վայրում սպասում է հասցեատիրոջը» կարգավիճակը։

2024 թվականի սեպտեմբերի 4-ին Հանձնաժողովը թիվ 48/որոշ. որոշմամբ տեղեկացրել է ԱՁ «Nik Pro»-ին 2024 թվականի հունիսի 17-ի թիվ 26/որոշ., հուլիսի 9-ի թիվ 29/որոշ., օգոստոսի 1-ի թիվ 36/որոշ. և օգոստոսի 22-ի թիվ 44/որոշ. որոշումներով Հանձնաժողովի կողմից հարցմամբ պահանջված տեղեկությունները (տեղեկատվությունը) ներկայացնելու անհրաժեշտության մասին։ Նշված որոշումը ԱՁ «Nik Pro»-ին ուղարկվել է 2024 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 22-434 գրությամբ (այսուհետ՝ թիվ 22-434 առաքանի)՝ «Ռուսաստանի փոստ» ԲԸ-ի ծառայությունների միջոցով՝ պատվիրված փոստային առաքանիով՝ ծանուցմամբ։ Թիվ 22-434 առաքանուն տրվել է թիվ RS021133020RU փոստային նույնականացուցիչը։ «Ռուսաստանի փոստ» ԲԸ-ի պաշտոնական կայքի «Փոստային առաքանիների հետագծելիությունը» բաժնում ներկայացված տեղեկատվության համաձայն, ըստ թիվ RS021133020RU փոստային նույնականացուցչի՝ թիվ 22-434 առաքանին ունի «հանձնված է» կարգավիճակը։

Համաձայն Արձանագրության 10-րդ կետի 7-րդ ենթակետի՝ Հանձնաժողովը հարցում է կատարում և տեղեկատվություն ստանում պետական իշխանության մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, իրենց գործառույթներն իրականացնող՝ անդամ պետությունների այլ մարմիններից կամ կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ այնպիսի գաղտնի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանումը վերահսկելուն ուղղված լիազորությունների կատարման համար:

Արձանագրության 13-րդ կետի համաձայն՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերը քննելիս Հանձնաժողովն անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց գործառույթներն իրականացնող այլ մարմիններից կամ կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից պահանջում է գործը քննելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը: Անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտները (շուկայում գործող սուբյեկտները), ոչ առևտրային կազմակերպությունները, պետական իշխանության մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց գործառույթներն իրականացնող այլ մարմիններ կամ կազմակերպություններ (դրանց պաշտոնատար անձինք), ֆիզիկական անձինք պարտավոր են Հանձնաժողովին նրա պահանջով սահմանված ժամկետներում տրամադրել այն տեղեկությունները, փաստաթղթերը, տվյալները, պարզաբանումները, որոնք անհրաժեշտ են Հանձնաժողովին՝ իր ստանձնած լիազորությունների հիման վրա:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 97 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին դիմումների (նյութերի) ուսումնասիրության կարգի (այսուհետ՝ Դիմումների ուսումնասիրության կարգ) 1313 կետի համաձայն՝ դիմումը (նյութերը) ուսումնասիրելիս Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումն իրավունք ունի անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց գործառույթներն իրականացնող այլ մարմիններից կամ կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից պահանջելու անհրաժեշտ տեղեկատվությունը:

Այսպիսով, Հանձնաժողովը, Դիմումների ուսումնասիրության կարգին համապատասխան դիմումների ուսումնասիրության շրջանակներում անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտներ) կողմից մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները կանխելուն ուղղված իր լիազորություններն իրագործելով և առաջնորդվելով Պայմանագրի դրույթներով, ԱՁ «Nik Pro»-ից պահանջել է համապատասխան տեղեկությունները (տեղեկատվությունը)։

Սակայն Հանձնաժողովի հարցմամբ պահանջված տեղեկությունները (տեղեկատվությունը) ԱՁ «Nik Pro»-ն Հանձնաժողովի սահմանած ժամկետներում չի ներկայացրել։ Դրանք նաև չեն ներկայացվել գործի քննության ընթացքում։

Գործի քննության հարցերով հանձնաժողովը համարում է, որ ԱՁ «Nik Pro»-ն ունեցել է Հանձնաժողովի պահանջով տեղեկություններ (տեղեկատվություն) ներկայացնելու հնարավորություն, սակայն դրանք ներկայացնելու անհրաժեշտ և բավարար միջոցներ չի ձեռնարկել, ուստի կարելի է եզրահանգել, որ ԱՁ «Nik Pro»-ն տեղեկություններ (տեղեկատվություն) ներկայացնելու իր մերժումներով խախտել է Արձանագրության 13-րդ կետի դրույթները։

Գործի քննության շրջանակներում ԱՁ «Nik Pro»-ի համար ապահովվել է Գործերի քննության կարգի 13-րդ կետով նախատեսված բոլոր իրավունքների իրացման հնարավորությունը։ Բացի այդ, նրանից պահանջվել են տվյալ գործի վերաբերյալ պարզաբանումներ, ինչպես նաև Արձանագրության 13-րդ կետի դրույթների խախտման փաստի հետ համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ դիրքորոշում։ Սակայն ԱՁ «Nik Pro»-ն տվյալ գործով պարզաբանումներ, ինչպես նաև իր գործողություններում Արձանագրության 13-րդ կետի դրույթների խախտման առկայության փաստին համաձայն լինելու կամ չլինելու մասին դիրքորոշում չի ներկայացրել։

ԱՁ «Nik Pro»-ի ներկայացուցիչը մասնակցել է գործի քննության հարցերով հանձնաժողովի նիստերից մեկին։ Դիրքորոշումներ, գործի վերաբերյալ գնահատականներ, տվյալ գործի քննության հարցերով հանձնաժողովի նիստի օրը տեղափոխելու մասին միջնորդություններ ԱՁ «Nik Pro»-ի ներկայացուցիչը չի ներկայացրել։

ԱՁ «Nik Pro»-ն և (կամ) նրա ներկայացուցիչները գործի քննության հարցերով հանձնաժողովի մնացած նիստերին չմասնակցելու հարգելի պատճառի մասին տեղեկատվություն չեն ներկայացրել:

Հանձնաժողովի պահանջած տեղեկությունները (տեղեկատվությունը) ԱՁ «Nik Pro»-ի կողմից ներկայացնելուն խոչընդոտող հանգամանքներ չեն հայտնաբերվել։

Գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, հաշվի առնելով, որ անդրսահմանային շուկայում մրցակցության վիճակի գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը մտադրված չի ներկայացվել, և տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու համար պատասխանատվության մասին Հանձնաժողովի ծանուցումները բազմիցս անտեսվել են, գործի քննության հարցերով հանձնաժողովը համարում է, որ ԱՁ «Nik Pro»-ի մեղքը հաստատված է, իսկ տեղեկություններ (տեղեկատվություն) ներկայացնելու նրա մերժումներն իրավացիորեն որակվել են որպես Արձանագրության 13-րդ կետի դրույթների խախտումներ:

Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ Հանձնաժողովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքների հաշվարկման մեթոդիկային և նշանակման կարգին (այսուհետ՝ Տուգանքների հաշվարկման մեթոդիկա և նշանակման կարգ) համապատասխան, տուգանքներ է նշանակում Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տեղեկությունները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելու, այդ թվում՝ Հանձնաժողովի պահանջով տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու համար՝ ֆիզիկական անձանց նկատմամբ 10 000-ից մինչև 15 000 ռուսական ռուբլու չափով, պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ 10 000-ից մինչև 60 000 ռուսական ռուբլու, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 150 000-ից մինչև 1 000 000 ռուսական ռուբլու չափով:

ԱՁ «Nik Pro»-ն Հանձնաժողով չի ներկայացրել Հանձնաժողովի կողմից առաջին անգամ պահանջված տեղեկությունները (տեղեկատվությունը)։ Համաձայն տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի թիվ 2 հավելվածի՝ տուգանքների չափը հաշվարկելիս նշված հանգամանքը կարող է համարվել որպես պատասխանատվությունը մեղմացնող:

Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի թիվ 1 և 2 հավելվածներով նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող այլ հանգամանքներ, որոնք կարող են հաշվի առնվել տուգանքների չափի հաշվարկման ժամանակ, չեն բացահայտվել:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական: