ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
10 դեկտեմբերի 2024 թվականի |
թիվ 138 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՏԱՐՐԵՐԻ՝ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՀՍԿՄԱՆ (ՏԵՍԱՀՍԿՄԱՆ) ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԻՊԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 353-րդ հոդվածի 3-րդ կետի իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված մաքսային ենթակառուցվածքների տարրերի՝ հեռուստատեսային հսկման (տեսահսկման) համակարգով սարքավորմանը և տեխնիկական հագեցվածությանը ներկայացվող տիպային պահանջները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիսը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 138 որոշմամբ |
ՏԻՊԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված մաքսային ենթակառուցվածքների տարրերի՝ հեռուստատեսային հսկման (տեսահսկման) համակարգով սարքավորմանը և տեխնիկական հագեցվածությանը ներկայացվող
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն տիպային պահանջներով սահմանվում են մաքսային հսկողության տեխնիկական միջոցներով, ինժեներական, տեղեկատվական, հեռահաղորդակցման համակարգերով և դրանց ապահովման միջոցներով (մաքսային ենթակառուցվածքի տարրեր) համալրված, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված՝ նորից կառուցվող կամ վերակառուցվող շենքերի, կառույցների, շինությունների, բաց հարթակների՝ ապրանքների, տրանսպորտային միջոցների, ֆիզիկական անձանց անցկացման գործընթացի, մաքսային գործառնությունների կատարման նկատմամբ մաքսային հսկողության իրականացման ժամանակ պոտենցիալ վտանգավոր և անօրինական գործողությունների բացահայտման և այդ գործողությունների մասին հսկող մարմինների պաշտոնատար անձանց տեղեկացման մասով վերահսկողության նկատմամբ հեռուստատեսային հսկման (տեսահսկման) համակարգով (այսուհետ՝ ՀՀՀ) սարքավորմանն ու տեխնիկական համալրմանը ներկայացվող պահանջները։
2. Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված մաքսային ենթակառուցվածքի տարրերը սարքավորվում և տեխնիկապես հագեցվում են, հաշվի առնելով մաքսային մարմինների գործունեության ապահովման հետ կապված դրանց ֆունկցիոնալ նշանակության առաձնահատկությունները, ՀՀՀ-ով, որը բաղկացած է՝
ա) տեսախցիկներից.
բ) կառավարման (վարչարարության), պտտվող տեսախցիկների (առկայության դեպքում) կառավարման սարքավորումներից․
գ) համակարգային և կիրառական ծրագրային ապահովումից.
դ) տեսատեղեկատվության պահման սարքավորումներից.
ե) տեսատեղեկատվության արտացոլման սարքավորումներից.
զ) պահուստային սնուցման սարքավորումներից։
II. Միության մաքսային սահմանով ապրանքների, տրանսպորտային միջոցների տեղափոխման վայրերում տեղակայված ՀՀՀ-ին ներկայացվող ընդհանուր տիպային պահանջները
3. ՀՀՀ-ի միջոցով պետք է ապահովվեն՝
ա) շուրջօրյա աշխատանքի ռեժիմն ամբողջ տարվա ընթացքում (բացառությամբ ՀՀՀ-ի պլանային տեխնիկական սպասարկման գործողություններ անցկացնելու համար անհրաժեշտ ժամանակը)՝ հեռավար տեսահսկման ռեժիմով.
բ) տեղեկատվության արտացոլումն ու ձայնագրումը, ՀՀՀ-ի արխիվի ավտոմատ ձևավորումը՝ ելնելով ՀՀՀ-ի տեխնիկական բնութագրերից և սահմանված կարգաբերումներից.
գ) պատճենահանման հնարավորությունը և տեղեկատվության փոխանցումը կապի ուղիներով։
III. ՀՀՀ-ի հիմնական տարրերին ներկայացվող տիպային պահանջները
4. Մաքսային զննման (տեսազննման) անցկացման վայրերում տեղադրվող տեսախցիկներին ներկայացվում են հետևյալ պահանջները՝
ա) տեսախցիկները շինություններից դուրս տեղադրելու դեպքում՝ զգայունությունը՝ 0,01 լկ-ից ոչ պակաս,
օբյեկտիվը՝ ավտոկիզակետմամբ,
տեսախցիկի պատկերը՝ գունավոր,
նվազագույն թույլտվությունը՝ 2 մեգապիքսելից ոչ պակաս,
օպտիկական զումը՝ առկայությունը.
բ) տեսախցիկները 10 մ2-ից պակաս մակերեսով շինություններում տեղադրելու դեպքում՝
զգայունությունը՝ 0,01 լկ-ից ոչ պակաս,
օբյեկտիվը՝ ավտոկիզակետմամբ,
տեսախցիկի պատկերը՝ գունավոր,
նվազագույն թույլտվությունը՝ 4 մեգապիքսելից ոչ պակաս,
ինֆրակարմիր լուսավորության հեռավորությունը՝ առնվազն 5 մ.
գ) տեսախցիկները 10 մ2 և ավելի մակերեսով շինություններում տեղադրելու դեպքում՝
զգայունությունը՝ 0,01 լկ-ից ոչ պակաս,
օբյեկտիվը՝ ավտոկիզակետմամբ,
տեսախցիկի պատկերը՝ գունավոր,
նվազագույն թույլտվությունը՝ 4 մեգապիքսելից ոչ պակաս,
ինֆրակարմիր լուսավորության հեռավորությունը՝ առնվազն 20 մ,
օպտիկական զումը՝ առկայությունը։
5. Այլ վայրերում տեղադրվող տեսախցիկներին, որոնց տարածքում կարող են կատարվել մաքսային գործառնություններ և կարող է անցկացվել մաքսային հսկողություն, ներկայացվում են հետևյալ պահանջները՝
զգայունությունը՝ 0,01 լկ-ից ոչ պակաս,
նվազագույն թույլտվությունը՝ 2 մեգապիքսելից ոչ պակաս,
ինֆրակարմիր լուսավորության հեռավորությունը՝ առնվազն 5 մ,
տեսախցիկի պատկերը՝ գունավոր,
օպտիկական զումը՝ առկայությունը։
6. Տեսախցիկներին ու դրանց տեղադրման վայրերին ներկայացվում են հետևյալ շահագործման պահանջները՝
ա) տեսախցիկների քանակը և տեսակները (ստացիոնար և պտտվող), դրանց տեղադրման վայրերը և տարածքի պահանջվող դիտանկյունները որոշվում են նախագծման ընթացքում՝ ելնելով մաքսային մարմինների պահանջներից, որպեսզի ապահովվի մաքսային գործառնությունների, այդ թվում՝ փաստացի մաքսային հսկողության իրականացման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման նկատմամբ մաքսային հսկողության, օպերատիվ մոնիթորինգի և վերլուծության անցկացումը.
բ) ՀՀՀ տեսախցիկների շահագործման համար ջերմաստիճանի միջակայքը, երբ դրանք գտնվում են ջեռուցվող կամ օդափոխվող սենյակներից դուրս՝ - 30-ից + 40° C.
գ) տեսախցիկների շուրջօրյա սնուցման ապահովումը՝ սնուցման բլոկերից (220/12 Վ կամ 220/24 Վ) կամ «ոլորված զույգ» մալուխի միջոցով (Ethernet)։
7. Կառավարման (վարչարարության), պտտվող տեսախցիկների (առկայության դեպքում) կառավարման սարքավորումներին և դրանց տեղադրման վայրերին ներկայացվում են հետևյալ պահանջները՝
ա) կառավարման (վարչարարության), պտտվող տեսախցիկների կառավարման սարքավորումները պետք է տեղադրվեն այնպիսի վայրերում, որոնց չթույլատրված հասանելիության հնարավորությունը բացառված է.
բ) տեսաձայնագրող սարքի առկայություն՝ տեղեկատվության ծրագրային սեղմում ապահովելու և տեսապատկերները կոշտ սկավառակի վրա ձայնագրելու հնարավորությամբ՝ մեկ ալիքում առնվազն 10 կադր վայրկյանում ձայնագրման արագությամբ, 2 մեգապիքսելից ոչ պակաս տեսապատկերի ձևաչափով տեղեկատվության ստացման և առնվազն 30 օր պահման հնարավորությամբ.
գ) տեսապատկերների սեղմման ստանդարտների առկայություն՝ H.264, H.265, MPEG-4, MJPEG.
դ) տվյալների փոխանցման արձանագրությունների առկայություն՝ TSP/IP, UDP, RTSP, SMTP, FTP, SNTP.
ե) վեբ-միջերեսի առկայություն՝ ՀՀՀ մուտք գործելու համար.
զ) տեսաարխիվը դիտելու հնարավորության առկայություն հետևյալ չափորոշիչներով՝ տեսախցիկի ամսաթիվը, ժամը, համարը (նկարագրությունը).
է) մաքսային մարմնի համար ՀՀՀ վեբ-միջերեսին լիազորված մուտք (մուտքանուն և գաղտնաբառ) ապահովելու գործառույթի առկայություն.
ը) ՀՀՀ-ի՝ այլ տեղեկատվության և ծրագրային գործիքների հետ փոխկապակցելու հնարավորության առկայություն.
թ) ՀՀՀ համակարգի գործառույթներին հասանելիության իրավունքների հիերարխիկ կառավարման համար աջակցության առկայություն.
ժ) ՀՀՀ-ի աշխատանքը մաքսային մարմնի միասնական հստակ ժամանակային համակարգի հետ սինքրոնացնելու հնարավորություն (առկայության դեպքում).
ժա) տեսախցիկների միջոցով ստացված գունավոր տեսապատկեր ստեղծելու և փոխանցելու գործառույթի առկայություն կամ վատ տեսանելիության պայմաններում սև եւ սպիտակ տեսապատկեր՝ լրացուցիչ լուսավորության օգտագործման հնարավորության բացակայության դեպքում.
ժբ) տեսախցիկներից ստացված տեսապատկերների վերարտադրումը ինչպես լիաէկրան, այնպես էլ բազմաէկրան ռեժիմով՝ ՀՀՀ օպերատորների աշխատավայրերում, որոնք տեղակայված են Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում, ինչպես նաև այլ վայրերում, որոնց տարածքում կարող են կատարվել մաքսային գործառնություններ և կարող է անցկացվել մաքսային հսկողություն՝ ՀՀՀ-ի միջոցով.
ժգ) ՀՀՀ օպերատորների աշխատավայրերից պտտվող տեսախցիկների (առկայության դեպքում) կառավարման գործառույթի առկայություն.
ժդ) մաքսային հսկողության գոտիներում տեղադրված տեսախցիկներից ստացվող աուդիո տեղեկատվությունը կարգավորելու և ֆիքսելու հնարավորություն (անհրաժեշտության դեպքում)՝ ՀՀՀ արխիվ ստեղծելիս.
ժե) ՀՀՀ արխիվում պահվող տեղեկատվության մշակման հնարավորություն (որոնում, վերարտադրում, պատճենում և այլն)՝ տարբեր չափորոշիչներով հարցումներ (տեսախցիկի համարը, ամսաթիվը, ժամը և այլն) ձևավորելու միջոցով.
ժզ) ՀՀՀ-ին միացված տեսախցիկների աշխատունակության շուրջօրյա մոնիթորինգ.
ժէ) Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերի, ինչպես նաև այնպիսի վայրերի քարտեզագրական հատակագծերում տեսախցիկների վիզուալացման հնարավորություն, որոնց տարածքում կարող են կատարվել մաքսային գործառնություններ և կարող է անցկացվել մաքսային հսկողություն՝ ՀՀՀ-ի միջոցով։
8. ՀՀՀ համակարգային և կիրառական ծրագրային ապահովման միջոցով պետք է ապահովվեն՝
ա) տեսատեղեկատվության ցիկլային ձայնագրումը՝ տեսախցիկներից տեսաարխիվ՝ տեխնիկական առաջադրանքով նախատեսված որակով փոխանցմամբ, տեսաձայնագրման մեջ ժամի, տեսախցիկի պարամետրերի արտացոլմամբ և խմբագրումից պաշտպանվածությամբ.
բ) տեսախցիկներից պատկերների գրանցումը` փոխանցվող տեսահոսքից ոչ վատ որակով.
գ) յուրաքանչյուր տեսախցիկի համար տեսապատկերի ձայնագրման պարամետրերը առանձին կարգավորելու հնարավորությունը.
դ) բոլոր տեսախցիկներից ստացված տեսապատկերների գրանցում՝ ձայնագրման որակ ընտրելու հնարավորությամբ.
ե) ՀՀՀ տեսաարխիվի արտոնագրված հասանելիության հնարավորությունը.
զ) ՀՀՀ բոլոր օգտատերերի ավտորիզացում և գրանցում անուններով, գաղտնաբառերով, ինչպես նաև ՀՀՀ օգտատերերի համար ՀՀՀ ծրագրային ապահովման գործառույթներին մուտքի իրավունքի սահմանազատում.
է) վերահսկվող գոտիներում ազդանշանային գոտիների ստեղծում՝ ըստ տարբեր պարամետրերի (օբյեկտի հայտնաբերում, վերահսկվող տարածքի հատում, վերահսկվող տարածքում տեղաշարժ և այլն).
ը) դիտման, պատճենման և վերարտադրման համար նախատեսված ժամանակային պարամետրերի և իրադարձությունների համաձայն՝ տեսատեղեկատվությունն ընտրելու հնարավորություն.
թ) մշտական ձայնագրում տեսապատկերի ձևաչափով՝ 2 մեգապիքսելից ոչ պակաս և վայրկյանում 25 կադր փոխանցման հաճախականությամբ, մաքսային հսկողության գոտի մուտքի և մաքսային հսկողության գոտուց ելքի կետերում (տրանսպորտային միջոցների երթևեկության ուղիները, տրանսպորտային միջոցների կուտակիչները, արգելապահված կամ ժամանակավորապես արգելապահված տրանսպորտային միջոցների կայանատեղերը, մաքսային գործառնությունների կատարման վայրերը, ապրանքների ու տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողության անցկացման վայրերը, բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարման վայրերը, մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներով պահեստային շինություններն ու բաց հարթակները, արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների ներկայացուցիչներին սպասելու վայրերը, հաճախորդներին ընդունելու շինությունները) (վերահսկվող գոտում աուդիոձայնագրության հնարավորությամբ).
ժ) շարժման գրանցման վերահսկման օբյեկտի ձայնագրում՝ 2 մեգապիքսելից ոչ պակաս և վայրկյանում 25 կադր փոխանցման հաճախականությամբ տեսապատկերի ձևաչափով, ապրանքների ու տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողության անցկացման վայրերի և բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարման վայրերի կողքին տեղակայված հարթակների վերահսկվող գոտիների համար։
9. ՀՀՀ տեսատեղեկատվության պահման սարքավորումներին և դրա տեղադրման վայրերին ներկայացվում են հետևյալ պահանջները՝
ա) սարքավորումների միջոցով պետք է ապահովվեն տեղեկատվության ձայնագրումն ու պահումը, ՀՀՀ արխիվի ավտոմատ ձևավորումը (սահմանված պահման ժամկետով՝ 30 օրվանից ոչ պակաս).
բ) սարքավորումները պետք է տեղադրվեն մաքսային մարմինների հատուկ շինություններում՝ սահմանափակ հասանելիությամբ.
գ) ՀՀՀ-ի միացումը մաքսային մարմինների տեղական տեղեկատվական ցանցին պետք է իրականացվի Միության անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերին համապատասխան հավաստագրված կամ պետական փորձաքննություն անցած՝ տեղեկատվության պաշտպանության միջոցների օգտագործմամբ։
10. ՀՀՀ տեսատեղեկատվության արտացոլման սարքավորումները պետք է ապահովեն՝
ա) աշխատանք՝ շուրջօրյա ռեժիմով.
բ) տեղապատկերի ձևաչափ՝ 2 մեգապիքսելից ոչ պակաս.
գ) տրամագծով մեկ տեսամոնիտորի վրա։
11. Պահուստային սնուցման սարքավորումները պետք է ունենան ՀՀՀ-ի անխափան էլեկտրասնուցման աղբյուր, որն առնվազն 30 րոպեի ընթացքում կապահովի ՀՀՀ-ի ավտոնոմ աշխատանքը՝ 220Վ արտաքին ցանցից անջատվելու դեպքում։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|