ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 105
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
04.09.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.09.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 սեպտեմբերի 2024 թվականի

թիվ 105

քաղ. Մոսկվա

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի З093-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու՝ մաքսային մարմնի թույլտվության ստացման և ձևակերպման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2023 թվականի դեկտեմբերի 25-ին ստորագրված՝ ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի սեպտեմբերի 4-ի

թիվ 105 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու՝ մաքսային մարմնի թույլտվության ստացման և ձևակերպման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման

 

1. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի այն ապրանքները, որոնց մասով՝ մինչև ժամանակավոր պահպանման ժամկետը լրանալը, մաքսային հայտարարագրում և այլ մաքսային գործառնություններ չեն իրականացվել (այսուհետ՝ էլեկտրոնային առևտրի ապրանքներ), Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից (այսուհետ՝ մաքսային տարածք) արտահանելու հետ կապված մաքսային գործառնությունները կատարվում են այն մաքսային մարմնի թույլտվությամբ, որի գործունեության տարածաշրջանում է իրականացվում այդ ապրանքների ժամանակավոր պահպանումը (այսուհետ՝ թույլտվություն)։

2. Թույլտվությունը ձևակերպվում է մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ էլեկտրոնային փաստաթղթի ձևով ներկայացված՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի դիմումի հիման վրա։

Թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմումը ներկայացնել թույլատրվում է մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի կողմից՝ էլեկտրոնային փաստաթղթի ձևով այդ դիմումի ընդունման անհնարինության դեպքում։

3. Դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝

ա) էլեկտրոնային առևտրի օպերատորի կրճատ (կրճատված) կամ լրիվ անվանումը, էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում անձին ընդգրկելու մասին վկայող փաստաթղթի համարը կամ էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում անձի գրանցման համարը.

բ) էլեկտրոնային առևտրի ապրանքների անվանումը, համաքաշը (կգ)՝ ըստ անհատական բեռնագրի կամ դրա փոխադրման ժամանակ միջազգային փոստային առաքանին ուղեկցող՝ Համաշխարհային փոստային միության ակտերով սահմանված փաստաթղթի (այսուհետ՝ ՀՓՄ փաստաթուղթ).

գ) ժամանակավոր պահպանման ժամկետը լրանալու ամսաթիվը.

դ) էլեկտրոնային առևտրի ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար ներկայացված փաստաթղթերի գրանցման մասին տեղեկությունները.

ե) անհատական բեռնագրի համարը կամ ՀՓՄ փաստաթղթի համարը,

որոնցով էլեկտրոնային առևտրի ապրանքները ներմուծվել են մաքսային տարածք.

զ) անհատական բեռնագրի համարը կամ ՀՓՄ փաստաթղթի համարը,

որոնցով էլեկտրոնային առևտրի ապրանքները ենթադրվում են արտահանվել մաքսային տարածքից.

է) ժամանակավոր պահպանման վայրից էլեկտրոնային առևտրի ապրանքների արտահանման պատճառը.

ը) էլեկտրոնային առևտրի ապրանքներ ստացող ֆիզիկական անձի՝ դրանցից հրաժարվելու մասին դիմումի առկայությունը (բացակայությունը)։

4. Այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ներկայացվել է դիմումը՝

ա) դիմումն ստանալու պահից ոչ ուշ, քան մաքսային մարմնի 1 աշխատանքային ժամվա ընթացքում գրանցում է այն՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ (իսկ սույն կարգի 2-րդ կետում նշված դեպքում թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելիս և մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ դրա գրանցման հնարավորության բացակայության դեպքում՝ առանց այդ տեղեկատվական համակարգի օգտագործման)՝ գրանցման համար շնորհելու միջոցով, որը ձևավորվում է հետևյալ կերպ՝

 

XXXXXXX/

XXXXXXX

/ԴXXXXXXX,


1


2


3

 

որտեղ՝

1-ին տարրը՝ այն մաքսային մարմնի ծածկագիրն է, որի գործունեության տարածաշրջանում է իրականացվում էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանումը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 145 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների դասակարգչին համապատասխան.

2-րդ տարրը՝ դիմումի գրանցման ամսաթիվն է՝ օօ.աա.տտ (օր, ամիս, օրացուցային տարվա վերջին 2 թվանշաններ) ձևաչափով.

3-րդ տարրը՝ հերթական համարն է, որտեղ՝ որպես առաջին պայմանանշան, դրվում է «Դ» մեծատառը.

բ) դիմումի գրանցման պահից 4 ժամվա ընթացքում, իսկ որոշումն ընդունելու ժամկետը երկարաձգելու դեպքում՝ դիմումը գրանցելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում թույլտվությունը տրամադրելու կամ թույլտվության տրամադրումը մերժելու որոշում է ընդունում։

Որոշում ընդունելու ժամկետը կարող է երկարաձգվել՝ մաքսային մարմնի ղեկավարի (պետի), նրա կողմից լիազորված՝ մաքսային մարմնի ղեկավարի տեղակալի (պետի տեղակալի) կամ նրանց փոխարինող անձանց թույլտվությամբ՝ սկսած մաքսային հսկողությունն անցկացնելու կամ ավարտելու համար անհրաժեշտ ժամանակով։ Այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ստացվել է դիմումը, որոշում ընդունելու ժամկետը երկարաձգելու մասին տեղեկացնում է էլեկտրոնային առևտրի օպերատորին՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ կամ սույն կարգի 2-րդ կետում նշված դեպքում թղթային կրիչով փաստաթղթի ձևով ծանուցում ուղարկելու միջոցով։

5. Այն մաքսային մարմնի կողմից, որտեղ ստացվել է դիմումը, թույլտվության տրամադրումը մերժելու համար հիմք է հետևյալը՝

ա) դիմումը ներկայացվել է այն մաքսային մարմին, որի գործունեության տարածաշրջանում չէ, որ իրականացվում է էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանումը.

բ) դիմումը ներկայացվել է այն անձի կողմից, որն էլեկտրոնային առևտրի ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնած՝ էլեկտրոնային առևտրի օպերատորը չէ.

գ) դիմումի մեջ սույն կարգի 3-րդ կետի «ա» - «է» ենթակետերում նշված տեղեկությունների բացակայությունը։

6. Այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ստացվել է դիմումը, սույն կարգի 4-րդ կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետում դիմումի համապատասխան դաշտում տեղեկություններ է մուտքագրում (նշումներ է կատարում) ընդունված որոշման մասին՝ նշելով ամսաթիվը և ժամը, իսկ թույլտվության տրամադրումը մերժելու դեպքում՝ նշելով նաև մերժման պատճառները, և այն ուղարկում է էլեկտրոնային առևտրի օպերատորին՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ կամ սույն կարգի 2-րդ կետում նշված դեպքում թղթային կրիչով փաստաթղթի ձևով։

7. Թույլտվության տրամադրումը մերժելու համար հիմք հանդիսացած պատճառները վերացնելու դեպքում էլեկտրոնային առևտրի օպերատորը՝ մինչև էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանման ժամկետը լրանալը, նոր դիմում ներկայացնելու իրավունք ունի։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան