ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 16
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.10.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

1 հոկտեմբերի 2024 թվականի

թիվ 16

քաղ. Երևան

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 24 հավելված) 11-րդ կետի 2-րդ ենթակետին և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 20-ի թիվ 15 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի իրագործմանն ուղղված՝ 2021-2023 թվականների միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») 42-րդ կետին համապատասխան՝

1. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ օդային տրանսպորտի ծառայությունների ընդհանուր շուկայի գործունեության ապահովման և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի իրագործման նպատակներով մինչև 2025 թվականի հունվարի 1-ը անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքը քաղաքացիական ավիացիայի բնագավառում միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան՝ օդանավերի թռիչքային պիտանիության ոլորտում հետևյալ ուղղություններով կազմակերպելու խնդրանքով.

ա) Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածք (Հայաստանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ղրղզստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն) թռիչքային պիտանիության սերտիֆիկատ չունեցող կամ թռիչքային պիտանիությունը ժամանակավորապես կորցրած օդանավի տեղափոխման ժամանակ տեղեկացման կարգի սահմանում.

բ) թռիչքային պիտանիության սերտիֆիկատ չունեցող կամ թռիչքային պիտանիությունը ժամանակավորապես կորցրած օդանավի թռիչքի թույլտվության տրամադրման համար հիմքերի սահմանում (Հայաստանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն, Ղրղզստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն)։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ իրականացնել սույն կարգադրության իրագործման մոնիթորինգ։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան