ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
4 սեպտեմբերի 2024 թվականի |
թիվ 103 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 14-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերի համակարգման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ուժը կորցրած ճանաչել՝
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Այն ապրանքների ցանկի մասին, որոնց նկատմամբ չեն կարող կիրառվել լիազորված տնտեսական օպերատորին տրամադրվող հատուկ պարզեցված ընթացակարգեր» թիվ 323 որոշումը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի մայիսի 13-ի «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 323 որոշման 1-ին կետում փոփոխություն կատարելու մասին» թիվ 60 որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2025 թվականի ապրիլի 1-ից ոչ շուտ։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |