ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի Հ.1793-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4121-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 14.10.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
10.10.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.10.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4121-Ա

«10» հոկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի Հ.1793-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, hաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 03.10.2025 թվականի եզրակացությունը, ըստ օրենքի 11.10.2023 թվականի ժառանգության իրավունքի վկայագիրը և քաղաքացու դիմումը.

1. Երևանի քաղաքապետի 2023 թվականի հունիսի 27-ի «Երևան, Նուբարաշեն, Նուբարաշենի 12-րդ փողոցի հ.6 հասցեի բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու, բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Եղսա Եղիայի Քեշիշյանի, Տիգրան Սամվելի Հակոբյանի, Շաքե Սարգսի Սարգսյանի, Մանիկ Սարգսի Սարգսյանի, Արաքսյա Սամվելի Ստամբոլցյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.1793-Ա որոշման վերնագրից, նախաբանից, 1-ին կետից հանել «Եղսա Եղիայի Քեշիշյանի» բառերը:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան