ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԱՆՁՆԱԳՐԻ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԱՄՐԱՇՐՋԱՆԱԿԻ ԱՆՁՆԱԳՐԻ) ԵՎ ԻՆՔՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՅԻ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 28
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.10.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.10.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


18 հոկտեմբերի 2024 թվականի

թիվ 28

քաղ. Մոսկվա 

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԱՆՁՆԱԳՐԻ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԱՄՐԱՇՐՋԱՆԱԿԻ ԱՆՁՆԱԳՐԻ) ԵՎ ԻՆՔՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՅԻ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակի) էլեկտրոնային անձնագրերի և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի (այսուհետ՝ էլեկտրոնային անձնագրեր) համակարգերի ձևավորման նպատակով՝

1. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ ապահովել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ն էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ազգային օպերատորների (այսուհետ՝ ազգային օպերատորներ) և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ադմինիստրատորի («Էլեկտրոնային անձնագիր» բաժնետիրական ընկերություն) (այսուհետ՝ ադմինիստրատոր) միջև տեղեկատվական փոխգործակցության մասին ժամանակավոր համաձայնագրերի կնքում։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համատեղ՝

սույն կարգադրության 1-ին կետում նշված ժամանակավոր համաձայնագրերին համապատասխան կանոնավոր կերպով անցկացնել ազգային օպերատորների և ադմինիստրատորի կողմից տեղեկատվական փոխգործակցության իրականացման մոնիթորինգ.

հաշվի առնելով նշված մոնիթորինգի արդյունքները՝ շարունակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի հունվարի 25-ի թիվ 4 հանձնարարականին համապատասխան նախապատրաստված՝ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կառուցվածքի կատարելագործմանն ուղղված միջոցառումների պլանի նախագծի մշակումը և ներկայացնել առաջարկություններ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկման համար 2025 թվականի II եռամսյակում։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ