ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4113-Ա |
«10» հոկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի Հ.2697-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 30.06.2025թ. եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի հուլիսի 17-ի «Երևանի քաղաքապետի 2009 թվականի ապրիլի 20-ի հ.3052-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» հ.2697-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում` «Ջեմմա Միսակի Սարգսյանի» և «Սեդա Սուրենի Դեմիրճյանի» բառերը փոխարինել համապատասխանաբար` «Ջեմմա Միսակի Գալստյանի» և «Սեդա Սուրենի Դեմրճյանի» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|