ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
18 հոկտեմբերի 2024 թվականի |
թիվ 27 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2024-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 63-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2024-2025 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների մասին» թիվ 26 որոշումը կատարելու նպատակով՝
1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2024-2025 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործմանն ուղղված միջոցառումների՝ կցվող ցանկը (այսուհետ՝ ցանկ):
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելիս անդամ պետությունների իրավասությանը վերապահված մասով նախատեսված միջոցառումները ցանկում հաշվի առնելու խնդրանքով:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ անցկացնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2024 2025 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործմանն ուղղված գործողությունների վերլուծություն և համակարգել ցանկում նախատեսված միջոցառումների կատարումը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությանը վերապահված մասով։
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 27 կարգադրությամբ |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2024-2025 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործման միջոցառումների
|
Հիմնական կողմնորոշիչների իրագործմանն ուղղված գործողություններ |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից իրականացվելու համար առաջարկվող միջոցառումներ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումներ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատասխանատու կատարողներ |
Ակնկալվող տնտեսական արդյունք |
|
Ուղղություն 1. Ներդրումների ծավալների ավելացման համար բարենպաստ մակրոտնտեսական պայմանների ստեղծումը | ||||
|
1.1. Գների կայունության պահպանումը |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) գնաճի նպատակային մակարդակներին հասնելուն ուղղված ճկուն դրամավարկային քաղաքականության անցկացում պարենի, վառելիքի, դեղամիջոցների և ծառայությունների գների մշտադիտարկում՝ գների չհիմնավորված աճի դրվագների օպերատիվ հայտնաբերման նպատակով ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում և դրանք Միության մարմինների քննարկմանը ներկայացում՝ առանձին ապրանքների սպառողական գների աճը զսպելու և Միության ներքին շուկայում դեֆիցիտ թույլ չտալու նպատակով |
անդամ պետություններում գնաճի մակարդակի՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 63-րդ հոդվածով սահմանված՝ քանակական արժեքին համապատասխանության մշտադիտարկում Պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված՝ գնաճի քանակական արժեքի հաշվարկման կատարելագործմանն ուղղված աշխատանքի կատարում Պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված՝ գնաճի մակարդակի քանակական արժեքի գերազանցման դեպքում անդամ պետությունների լիազորված մարմինների հետ խորհրդատվությունների անցկացում և առաջարկությունների մշակում Պայմանագրով սահմանված լիազորությունների շրջանակներում անդամ պետությունների առաջարկների վերաբերյալ վերլուծական աջակցության ցուցաբերում Միության մարմինների կողմից ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխման վերաբերյալ առաջարկությունների քննարկման ապահովում՝ առանձին ապրանքների սպառողական գների աճը զսպելու և Միության ներքին շուկայում դեֆիցիտ թույլ չտալու նպատակով |
Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
անդամ պետություններում մակրոտնտեսական կայունության ապահովում անդամ պետություններում գնաճի ցուցանիշների նպատակային արժեքներին հասնելը |
|
1.2. Փոխադարձ առևտրում հաշվարկներ կատարելու համար անդամ պետությունների ազգային արժույթների օգտագործման զարգացում |
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 26-ի թիվ 20 կարգադրությամբ հավանություն ստացած՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային արժույթների օգտագործման զարգացման վերաբերյալ հանձնարարականով որոշված ուղղություններով անդամ պետությունների փոխգործակցություն |
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 26-ի թիվ 20 կարգադրությամբ հավանություն ստացած՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային արժույթների օգտագործման զարգացման վերաբերյալ հանձնարարականի՝ անդամ պետությունների կողմից իրագործման մշտադիտարկում և դրանց կատարման մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) իրազեկում |
էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
փոխադարձ առևտրում անդամ պետությունների ազգային արժույթներով վճարումների մասնաբաժնի ավելացում |
|
1.3. Ազգային արժույթների ուղիղ փոխադարձ գնանշումների ապահովում և անդամ պետությունների բորսայական արժութային շուկաների իրացվելիության բարձրացում |
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 26-ի թիվ 20 կարգադրությամբ հավանություն ստացած՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային արժույթների օգտագործման զարգացման վերաբերյալ հանձնարարականով որոշված ուղղություններով անդամ պետությունների փոխգործակցություն |
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 26-ի թիվ 20 կարգադրությամբ հավանություն ստացած՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային արժույթների օգտագործման զարգացման վերաբերյալ հանձնարարականի՝ անդամ պետությունների կողմից իրագործման մշտադիտարկում և դրանց կատարման մասին Հանձնաժողովի խորհրդի իրազեկում |
էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
փոխադարձ առևտրում անդամ պետությունների ազգային արժույթներով վճարումների մասնաբաժնի ավելացում |
|
1.4. Բյուջեի համախմբման իրականացում, այդ թվում՝ բյուջեի ծախսերն օպտիմալացնելու և բյուջետային միջոցներն առավել մեծ սոցիալ-տնտեսական էֆեկտով ծախսերի օգտին ուղղելու միջոցով. |
անդամ պետությունների բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման և առավելագույն սոցիալ-տնտեսական արդյունքին հասնելու բյուջեների ֆինանսական ռեսուրսների կենտրոնացման մասով միջոցների ձեռնարկումբյուջեի պարզության և թափանցիկության բարձրացում, այդ թվում՝ բյուջետային գործընթացի բոլոր փուլերում թվային տեխնոլոգիաների կիրառման հիման վրաֆիսկալ ռիսկերի վերլուծության և կառավարման աշխատանքների կատարելագործում՝ դրանք նվազագույնի հասցնելու և պետական ֆինանսների կայունությունը բարձրացնելու նպատակով |
անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների վերլուծություն պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի տարեկան դեֆիցիտի՝ Պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված քանակական արժեքին համապատասխանության մշտադիտարկում անդամ պետությունների լիազորված մարմինների հետ խորհրդատվությունների անցկացում և առաջարկների մշակում՝ Պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված՝ պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի տարեկան դեֆիցիտի քանակական արժեքի գերազանցման դեպքում Պայմանագրով սահմանված լիազորությունների շրջանակներում անդամ պետությունների առաջարկների վերաբերյալ վերլուծական աջակցության ցուցաբերում |
Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
անդամ պետություններում մակրոտնտեսական կայունության ապահովում անդամ պետություններում բյուջետային կայունության պահպանում անդամ պետությունների բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացում |
|
1.4. Արժութային ռիսկերը նվազեցնելու նպատակով անդամ պետությունների ազգային արժույթով միջոցների ներգրավում՝ բյուջետային դեֆիցիտի ֆինանսավորման համար |
բյուջետային ծախսերի ֆինանսավորման համար ներգրավվող՝ անդամ պետությունների ազգային արժույթով միջոցների մասնաբաժնի ավելացման ձգտումը՝ հաշվի առնելով անդամ պետությունների տնտեսական շահերը և փոխառու միջոցների արժեքը նվազագույնի հասցնելու ձգտումը ազգային արժույթով պարտքային գործիքների կատարելագործման և բազմազանեցման հնարավորության դիտարկում՝ տարբեր կատեգորիաների ներդրողներին պետական պարտքի շուկա ներգրավելու համար |
անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների վերլուծությունպետական կառավարման հատվածի պարտքի՝ Պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված քանակական արժեքին համապատասխանության մշտադիտարկում անդամ պետությունների լիազորված մարմինների հետ խորհրդատվությունների անցկացում և առաջարկների մշակում՝ Պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված՝ պետական կառավարման հատվածի պարտքի քանակական արժեքի գերազանցման դեպքում Պայմանագրով սահմանված լիազորությունների շրջանակներում անդամ պետությունների առաջարկների վերաբերյալ վերլուծական աջակցության ցուցաբերում |
Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
անդամ պետություններում մակրոտնտեսական կայունության ապահովում պարտքային կայունության պահպանում պետական պարտքի մասով արժութային ռիսկերի նվազեցում |
|
1.6. Կոոպերացիայի զարգացում՝ Միության իրավունքով նախատեսված ֆինանսավորման գործիքների օգտագործմամբ համատեղ կոոպերացիոն նախագծերի իրագործման, այդ թվում՝ գոյություն ունեցող արտադրության արդիականացման և (կամ) ընդլայնման միջոցով |
արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման ժամանակ Միության բյուջեի միջոցների հաշվին ցուցաբերվող ֆինանսական աջակցության մեխանիզմի իրականացմանը մասնակցություն՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի ընտրության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից դրանց իրականացման ժամանակ ֆինանսական աջակցության տրամադրման մասին հիմնադրույթին համապատասխան (այսուհետ՝ նախագծերի ընտրության մասին հիմնադրույթ) |
անդամ պետությունների կողմից արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման ժամանակ Միության բյուջեի միջոցների հաշվին ցուցաբերվող ֆինանսական աջակցության մեխանիզմի իրագործում |
Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
Կոոպերացիոն նախագծերի շրջանակներում փոխադարձ ներդրումների ծավալի բարձրացում արտադրված արտադրանքի ծավալի բարձրացում Փոխադարձ առևտրի շրջանակներում անդամ պետությունների արտահանման ծավալի բարձրացում |
|
1.7. Մանրածախ ներդրողների և ֆինանսական ծառայությունների սպառողների համար ռիսկերի նվազեցման մեխանիզմների զարգացման աշխատանքի շարունակում, այդ թվում՝ ֆինանսական գրագիտության բարձրացման և ֆինանսական կազմակերպությունների, կապի օպերատորների ու պետական իշխանության մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության զարգացման միջոցով |
մասնակցություն մանրածախ ներդրողների և ֆինանսական ծառայությունների սպառողների համար ռիսկերի նվազեցման մեխանիզմների զարգացման աշխատանքներին, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 27 կարգադրությամբ հաստատված՝ ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումների պլանի իրագործման շրջանակներում (այսուհետ՝ ներդաշնակեցման պլան) ֆինանսական ծառայությունների սպառողների ֆինանսական գրագիտության բարձրացում |
մանրածախ ներդրողների և ֆինանսական ծառայությունների սպառողների համար ռիսկերի նվազեցման մեխանիզմների զարգացման մասով անդամ պետությունների փոխգործակցության կազմակերպում՝ ներդաշնակեցման պլանի շրջանակներում բանկային ոլորտում ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության ապահովմանը, ապահովագրական ոլորտում և արժեթղթերի շուկայում ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության պահանջների ներդաշնակեցմանն ուղղված միջոցառումների համակարգում՝ ներդաշնակեցման պլանին համապատասխան |
Էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) |
մանրածախ ներդրողների և ֆինանսական ծառայությունների սպառողների համար ռիսկերի նվազեցում բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացում |
|
Ուղղություն 2. Միության գիտատեխնոլոգիական ներուժի զարգացում | ||||
|
2.1. իտատեխնիկական առաջընթացի համատեղ սահմանվող գերակայությունների հիման վրա գիտատեխնոլոգիական և նորարարական զարգացման ոլորտում անդամ պետությունների համատեղ հետազոտությունների անցկացում |
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ հետազոտությունների և նորարարական նախագծերի իրագործման կազմակերպում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ հետազոտությունների և նորարարական նախագծերի կազմակերպման վերաբերյալ առաջարկների քննարկում և համաձայնեցում |
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ հետազոտությունների և նորարարական նախագծերի իրագործման համակարգման կազմակերպում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ հետազոտությունների և նորարարական նախագծերի կազմակերպման վերաբերյալ առաջարկների նախապատրաստում |
Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
անդամ պետություններում գիտահետազոտական աշխատանքների անցկացման խթանում |
|
2.2. Միության գիտատեխնիկական զարգացման՝ շրջանակային բնույթ ունեցող ռազմավարական ծրագրի մշակում և իրագործում |
Միության գիտատեխնիկական զարգացման՝ շրջանակային բնույթ ունեցող ռազմավարական ծրագրի նախագծի մշակման աշխատանքների շարունակում Միության գիտատեխնիկական զարգացման՝ շրջանակային բնույթ ունեցող ռազմավարական ծրագրի նախագծի համաձայնեցում Միության գիտատեխնիկական զարգացման՝ շրջանակային բնույթ ունեցող ռազմավարական ծրագրի իրագործում |
Միության գիտատեխնիկական զարգացման՝ շրջանակային բնույթ ունեցող ռազմավարական ծրագրի նախագծի մշակմանն ուղղված աշխատանքի կազմակերպում Միության գիտատեխնիկական զարգացման՝ շրջանակային բնույթ ունեցող ռազմավարական ծրագրի նախագծի ներկայացում՝ Միության մարմինների քննարկմանը Միության գիտատեխնիկական զարգացման՝ շրջանակային բնույթ ունեցող ռազմավարական ծրագրի իրագործում |
Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
աջակցություն անդամ պետությունների գիտատեխնիկական զարգացմանը անդամ պետությունների տնտեսությունների մրցունակության և համախառն ներքին արդյունքի արտադրության գիտատարության բարձրացում |
|
2.3. Անդամ պետությունների կողմից Եվրասիական ինտեգրման խորհրդանիշներ դառնալու ունակություն ունեցող համատեղ մասշտաբային բարձր տեխնոլոգիական նախագծերի ստեղծում և իրագործում |
Անդամ պետությունների կողմից Եվրասիական ինտեգրման խորհրդանիշներ դառնալու ունակություն ունեցող համատեղ մասշտաբային բարձր տեխնոլոգիական նախագծերի ստեղծման և իրագործման աշխատանքների շարունակում |
Անդամ պետությունների կողմից Եվրասիական ինտեգրման խորհրդանիշներ դառնալու ունակություն ունեցող համատեղ մասշտաբային բարձր տեխնոլոգիական նախագծերի ստեղծմանն ու իրագործմանն ուղղված աշխատանքների կազմակերպում |
Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
բարձր տեխնոլոգիական նախագծերի իրագործման ժամանակ արտադրական կոոպերացիայի զարգացումտնտեսության բարձր տեխնոլոգիական ճյուղերի զարգացման խթանում անդամ պետությունների տնտեսությունների մրցունակության բարձրացում |
|
2.4. Անդամ պետությունների տարածքներում անդամ պետությունների համար գերակա ուղղություններով բարձր տեխնոլոգիական արտադրությունների տեղայնացման ջանքերի միավորում |
Միության արդյունաբերականացման քարտեզի համար նախագծերի վերաբերյալ արդիական տեղեկատվության տրամադրում Անդամ պետությունների տարածքներում անդամ պետությունների համար գերակա ուղղություններով բարձ տեխնոլոգիական արտադրությունների տեղայնացման զարգացման մասով առաջարկությունների նախապատրաստում անդամ պետություններում արտադրվող բարձր տեխնոլոգիական արտադրանքի մրցունակության բարձրացմանն ուղղված առաջարկությունների մշակում |
Միության պաշտոնական կայքում Միության արդյունաբերականացման քարտեզի վարում և արդիականացում Միության պաշտոնական կայքում Միության արդյունաբերականացման քարտեզի վարման աշխատանքի կատարելագործում Միության մակարդակում կոոպերացիոն արտադրական շղթաների կառուցման աջակցելուն ուղղված առաջարկների մշակում Անդամ պետությունների տարածքներում անդամ պետությունների համար գերակա ուղղություններով բարձր տեխնոլոգիական արտադրությունների տեղայնացման զարգացման մասով անդամ պետությունների առաջարկությունների քննարկում |
Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
անդամ պետությունների տնտեսությունների մրցունակության բարձրացում և ներմուծումից կախվածության նվազեցում |
|
2.5. Անդամ պետությունների տնտեսությունների ճյուղերում թվային տեխնոլոգիաների, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի շուկաների թվային փոխակերպման զարգացում |
Միության թվային օրակարգի նոր մոտեցումների իրագործում՝ հաշվի առնելով անդամ պետությունների ազգային շահերը Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ինտեգրված համակարգ) հիման վրա Միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների մշակման առաջնահերթությունների ենթակառուցվածքային ապահովման միջոցառումների պլանի իրագործում ընդհանուր գործընթացների շրջանակներում անդամ պետությունների լիազորված մարմինների միջերկրային փոխգործակցության թեստավորման ընթացակարգերի կազմակերպման ապահովում՝ հաշվի առնելով անդամ պետությունների ազգային շահերը |
Պայմանագրով նախատեսված համագործակցության ոլորտների թվային փոխակերպման մոտեցումների մշակում և համաձայնեցում Միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների մշակման առաջնահերթությունների ինտեգրված համակարգի հիման վրա ենթակառուցվածքային ապահովման միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») նախապատրաստում Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման ժամանակ անդամ պետությունների տեղեկատվական համակարգերի թեստավորման միջոցառումների պլան-ժամանակացույցի նախապատրաստում՝ հաշվի առնելով դրանց արդյունավետության և պահանջվածության համալիր վերլուծությունը |
Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
Պայմանագրով նախատեսված համագործակցության ոլորտներում անդամ պետությունների լիարժեք տեղեկատվական փոխգործակցության ապահովում՝ ինտեգրված համակարգի օգտագործմամբ |
|
2.6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 18 հանձնարարականին համապատասխան՝ անդամ պետությունների գիտական կազմակերպություններում և բուհերում փոխադարձ ստաժավորումների միջոցով հետազոտողների (այդ թվում՝ մագիստրանտների, ասպիրանտների) որակավորումը բարձրացնելու ծրագրերի իրագործում |
աջակցություն գիտական կազմակերպություններին և բուհերին՝ փոխադարձ պրակտիկայի անցկացման հարցում |
խորհրդատվական աջակցություն անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գիտական կազմակերպություններում և բուհերում փոխադարձ ստաժավորումների միջոցով հետազոտողների (այդ թվում՝ մագիստրանտների, ասպիրանտների) որակավորումը բարձրացնելու ծրագրի մասին» թիվ 18 հանձնարարականը կատարելու հարցում |
Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
աջակցություն հետազոտողների (այդ թվում՝ մագիստրանտների, ասպիրանտների) ակադեմիական փոխանակմանն ու որակավորման բարձրացմանը |
|
2.7. Միության աշխատաշուկայում առավել պահանջված մասնագիտություններին ներկայացվող որակավորման պահանջների մոտարկմանը և մասնագիտական որակավորումների հաստատման կարգին վերաբերող հարցերի մշակում |
մասնակցություն Միության աշխատաշուկայում առավել պահանջված մասնագիտությունների համար առաջարկվող որակավորման պահանջների մշակմանը |
մասնակցություն Միության աշխատաշուկայում առավել պահանջված մասնագիտությունների համար առաջարկվող որակավորման պահանջների մշակմանը և դրանց ներկայացումը Հանձնաժողովի կոլեգիայի քննարմանը |
Էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) |
աջակցություն աշխատողների որակավորման մակարդակի հետևողական մոտարկմանը |
|
Ուղղություն 3. Անդամ պետությունների արտադրական բազայի ամրապնդում և իրական հատվածում կոոպերացիայի զարգացում | ||||
|
3.1. Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից հաստատվող՝ արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններին համապատասխան անդամ պետությունների միջև արդյունաբերական համագործակցության զարգացման համար պայմանների ստեղծում |
մասնակցություն մինչև 2025 թվականը Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի ապրիլի 30-ի թիվ 5 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների (այսուհետ՝ արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններ) իրագործմանը մասնակցություն մինչև 2030 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների նախագծի նախապատրաստմանը և դրա համաձայնեցումը |
արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների մշտադիտարկում և վերլուծություն մինչև 2030 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների նախագծի նախապատրաստման աշխատանքների համակարգում |
Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
արդյունաբերական զարգացման կայունության արագացում և բարձրացում |
|
3.2. Անդամ պետությունների արդյունաբերական համալիրների կոոպերացիոն կապերի զարգացում, եվրասիական արտադրական շղթաների ձևավորում, դրանցում փոքր և միջին արդյունաբերական ընկերությունների մասնակցության ընդլայնում |
մասնակցություն արդյունաբերության ոլորտում նախագծերի ընտրության հիմնադրույթի շրջանակներում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման ժամանակ Միության բյուջեի միջոցների հաշվին ցուցաբերվող ֆինանսական աջակցության մեխանիզմի իրագործմանը միջպետական ծրագրերի մշակման և իրագործման վերաբերյալ նախաձեռնողական առաջարկությունների նախապատրաստում և քննարկում |
անդամ պետությունների կողմից արդյունաբերության ոլորտում նախագծերի ընտրության հիմնադրույթի շրջանակներում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման ժամանակ Միության բյուջեի միջոցների հաշվին ցուցաբերվող ֆինանսական աջակցության մեխանիզմի իրագործում միջպետական ծրագրերի մշակման և իրագործման մասով եվրասիական տեխնոլոգիական հարթակների մասնակիցների նախաձեռնողական առաջարկների մշակում |
Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
Կոոպերացիոն նախագծերի շրջանակներում փոխադարձ ներդրումների ծավալի բարձրացում արտադրված արտադրանքի ծավալի բարձրացում Փոխադարձ առևտրի շրջանակներում անդամ պետությունների արտահանման ծավալի բարձրացում |
|
3.3. Պետությունների, միջազգային կազմակերպությունների և միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ համագործակցության զարգացում՝ Միության շրջանակներում համաշխարհային լավագույն փորձի կիրառման, միջազգային արտադրական ու գիտատեխնիկական կոոպերացիայի զարգացման, երրորդ երկրների շուկաներում արդյունաբերական ապրանքների առաջխաղացման համար պայմանների ստեղծման մասով |
արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների շրջանակներում արդյունաբերական համագործակցության զարգացման վերաբերյալ առաջարկությունների ձևավորում |
պետությունների, միջազգային կազմակերպությունների և միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ համակարգային երկխոսության կազմակերպում՝ Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղություններին համապատասխան՝ արդյունաբերական համագործակցության զարգացման լավագույն համաշխարհային փորձի ուսումնասիրման նպատակով |
Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
երրորդ երկրների շուկաներում կոոպերացիայի զարգացման համար հեռանկարային ուղղությունների ընդլայնում |
|
3.4. աջակցություն անդամ պետությունների գիտահետազոտական կազմակերպությունների, զարգացման ինստիտուտների և արդյունաբերական ձեռնարկությունների միջև գործնական կապերի հաստատման հարցում |
մասնակցություն անդամ պետությունների գիտահետազոտական կազմակերպությունների, զարգացման ինստիտուտների, եվրասիական տեխնոլոգիական հարթակների և արդյունաբերական ձեռնարկությունների միջև գործարար կապերի հաստատմանը, ինչպես նաև գործընկերային հարաբերությունների զարգացմանը նպաստող միջոցառումների նախապատրաստմանն ու անցկացմանը |
աջակցություն անդամ պետություններին գիտահետազոտական կազմակերպությունների, զարգացման ինստիտուտների, եվրասիական տեխնոլոգիական հարթակների և անդամ պետությունների արդյունաբերական ձեռնարկությունների միջև գործարար կապերի հաստատման հարցում |
Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
անդամ պետություններին գիտահետազոտական կազմակերպությունների, զարգացման ինստիտուտների, եվրասիական տեխնոլոգիական հարթակների և անդամ պետությունների արդյունաբերական ձեռնարկությունների միջև գործարար կապերի ակտիվացում |
|
3.5. Արդյունաբերության թվային փոխակերպման ոլորտում անդամ պետությունների համագործակցության զարգացում |
արդյունաբերության թվային փոխակերպման ոլորտում համագործակցության զարգացում՝ անդամ պետությունների ճյուղային ասոցիացիաների, առաջատար տեխնոլոգիական ընկերությունների և պրոֆիլային կազմակերպությունների մասնակցությամբ |
աջակցություն արդյունաբերության թվային փոխակերպման ոլորտում համագործակցության զարգացմանը՝ անդամ պետությունների ճյուղային ասոցիացիաների, առաջատար տեխնոլոգիական ընկերությունների և պրոֆիլային կազմակերպությունների մասնակցությամբ |
Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
առաջատար փորձի և տեխնոլոգիաների փոխանակման ակտիվացում |
|
3.6. Ագրոարդյունաբերական համալիրի բարձր տեխնոլոգիական այն ոլորտների զարգացում, որոնք էապես նվազեցնում են երրորդ երկրներից մատակարարումներից կախվածությունը |
ագրոարդյունաբերական համալիրում նորարարությունների ոլորտում անդամ պետությունների փոխգործակցության վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում և քննարկում ագրոարդյունաբերական համալիրի համար արտադրության նյութատեխնիկական միջոցների ներմուծափոխարինման զարգացման մասով միջոցների ձեռնարկում |
աջակցություն անդամ պետություններին ագրոարդյունաբերական համալիրում նորարարությունների ոլորտում փոխգործակցության հարցում Միության ագրոարդյունաբերության զարգացման քարտեզի արդիականացում |
Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
ագրոարդյունաբերական համալիրի համար արտադրության միջոցների նկատմամբ ներմուծումից կախվածության նվազեցում |
|
3.7. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2021 թվականի մայիսի 21-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ միջոցների ցանկին համապատասխան՝ գյուղատնտեսական բույսերի սորտերի փորձարկման և սերմնաբուծության ոլորտներում անդամ պետությունների օրենսդրության միասնականացում |
անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2021 թվականի մայիսի 21-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ միջոցների ցանկին համապատասխան՝ գյուղատնտեսական բույսերի սորտերի փորձարկման և սերմնաբուծության հարցերը կարգավորող իրենց օրենսդրության միասնականացմանն ուղղված միջոցների ձեռնարկում |
անդամ պետությունների լիազորված մարմինների հետ խորհրդատվությունների անցկացում փաստաթղթերի փաթեթների մշակման համակարգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2021 թվականի մայիսի 21-ի թիվ 7 որոշման իրագործման նպատակով |
Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
Միության շրջանակներում սերմերի շրջանառության խոչընդոտների նվազեցում |
|
3.8 երգախնայողության, էներգաարդյունավետության բարձրացման և էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով անդամ պետությունների փոխգործակցության զարգացման աշխատանքի շարունակում |
էներգախնայողության, էներգաարդյունավետության բարձրացման և էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման ոլորտում փոխգործակցության վերաբերյալ առաջարկությունների մշակում՝ 2018 թվականի դեկտեմբերի 6-ի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրագործման նպատակով աշխատանքի շրջանակներում |
էներգախնայողության, էներգաարդյունավետության բարձրացման և էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման ոլորտում փոխգործակցության վերաբերյալ առաջարկությունների մշակմանն ուղղված աշխատանքի կազմակերպում՝ 2018 թվականի դեկտեմբերի 6-ի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրագործման նպատակով |
էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
անդամ պետությունների տնտեսությունների ներուժի բարձրացում՝ էներգախնայող տեխնոլոգիաների ոլորտում առաջավոր փորձի և լավագույն պրակտիկաների օգտագործման, էներգաարդյունավետության բարձրացման և էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման հաշվին |
|
3.9. Եվրասիական տրանսպորտային միջանցքների տարանցիկ ներուժի արդյունավետ օգտագործմանն ու տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման համակարգմանն ուղղված միջոցառումների իրագործում |
անդամ պետությունների տրանսպորտի ոլորտում գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի իրագործում, որոնց ցանկը հավանություն է ստացել Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 26-ի թիվ 19 կարգադրությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 179 կարգադրությամբ հաստատված՝ եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համալիր ծրագրի իրականացում |
անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի իրագործման մշտադիտարկում, որոնց ցանկը հավանություն է ստացել Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 26-ի թիվ 19 կարգադրությամբ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկի արդիականացում, որը հավանություն է ստացել Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 26-ի թիվ 19 կարգադրությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 179 կարգադրությամբ հաստատված՝ եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համալիր ծրագրի մշտադիտարկում |
Էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
բեռնաշրջանառության, ուղևորաշրջանառության, բեռների ու ուղևորների փոխադրման ծավալների ավելացում եվրասիական տրանսպորտային միջանցքների գործելու արդյունավետության բարձրացում |
|
3.10. Միության տեխնիկական կանոնակարգերում միջազգային և տարածաշրջանային առաջատար ստանդարտների վրա հիմնված՝ արտադրանքին ներկայացվող այնպիսի պահանջների սահմանման աշխատանքի շարունակում (հաշվի առնելով այդ պահանջներին անցում կատարելու նպատակով արդյունաբերության նախապատրաստման համար անհրաժեշտ բավարար անցումային շրջանները և անդամ պետությունների առանձնահատկությունները), որոնք պայմաններ և հնարավորություններ են ստեղծում մրցունակ, բարձր տեխնոլոգիական ու նորարարական արտադրանքի արտադրության համար։ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 57 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման պլանի իրագործում (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգերի մշակման պլան) տեխնիկական կանոնակարգերի մշակման պլանում փոփոխություններ կատարելու մասով առաջարկների նախապատրաստում՝ Միության տեխնիկական կանոնակարգերի կիրառման մշտադիտարկման արդյունքներով (անհրաժեշտության դեպքում) |
Միության տեխնիկական կանոնակարգերի ընդունում և Միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների կատարում տեխնիկական կանոնակարգերի մշակման պլանի կատարման մշտադիտարկում տեխնիկական կանոնակարգերի մշակման պլանում փոփոխությունների կատարում (անդամ պետությունների համաձայնեցված առաջարկությունների առկայության դեպքում) |
Տեխնիկական կանոնակարգման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար)՝ |
անվտանգ արտադրանքի արտադրության համար պայմանների ստեղծում |
|
Ուղղություն 4. Միության ներքին շուկայի զարգացում և արտահանման հնարավորությունների ընդլայնում | ||||
|
4.1. Արգելքների վերացում, բացառումների ու սահմանափակումների կրճատում, ինչպես նաև Միության ներքին շուկայում նոր արգելքների առաջացման բացառում |
Միության իրավունքին անդամ պետությունների օրենսդրության համապատասխանության ապահովում |
անդամ պետությունների հետ համատեղ արգելքների ամբողջական վերացմանն ուղղված համակարգային աշխատանքի շարունակում, ինչպես նաև արգելքների և սահմանափակումների առավելագույն կրճատում, այդ թվում՝ մեդիատիվ ընթացակարգերի կիրառմամբ |
Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
Միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ շարժի ապահովում |
|
4.2. Միության համատեղ նախագծերի մշակման, ֆինանսավորման և իրագործման մասին հիմնադրույթի նախագծի նախապատրաստում և համաձայնեցում |
անդամ պետությունների համատեղ նախագծերի մշակման, ֆինանսավորման և իրականացման մասին դրույթի նախագծի քննարկում ու համաձայնեցում |
անդամ պետությունների համատեղ նախագծերի մշակման, ֆինանսավորման և իրականացման մասին հիմնադրույթի նախագծի մշակում և Միության մարմինների կողմից դրա քննարկման ապահովում |
Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
Միության համատեղ (կոոպերացիոն) նախագծերի իրագործում անդամ պետությունների փոխադարձ առևտրի և փոխադարձ ներդրումների ծավալների ավելացում |
|
4.3. Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսային (կազմակերպված) շուկայի ձևավորման շարունակում |
Եվրասիական տնտեսական միության ապրանքների ընդհանուր բորսային (կազմակերպված) շուկայի ձևավորման հայեցակարգի նախագծի քննարկում և համաձայնեցում մասնակցություն ապրանքների բորսային (կազմակերպված) սակարկությունների զարգացման ծրագրի նախագծի մշակմանը ապրանքների բորսային (կազմակերպված) սակարկությունների զարգացման ծրագրի իրագործում |
Եվրասիական տնտեսական միության ապրանքների ընդհանուր բորսային (կազմակերպված) շուկայի ձևավորման հայեցակարգի նախագծի լրամշակում և Միության մարմինների կողմից դրա քննարկման ապահովում ապրանքների բորսային (կազմակերպված) սակարկությունների զարգացման ծրագրի նախագծի մշակում և Միության մարմինների կողմից դրա քննարկման ապահովում ապրանքների բորսային (կազմակերպված) սակարկությունների զարգացման ծրագրի իրագործում |
Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
բորսային առևտրի ծավալների ավելացում անդամ պետությունների ապրանքային շուկաներում գնագոյացման թափանցիկ մեխանիզմների ձևավորում |
|
4.4. Միևնույն ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի, գազի ընդհանուր շուկայի, նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորում |
Միևնույն ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի, գազի ընդհանուր շուկայի, նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման աշխատանքների շարունակում |
Միևնույն ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի, գազի ընդհանուր շուկայի, նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորմանն ուղղված աշխատանքի կազմակերպում |
Էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
էներգետիկ ռեսուրսների շուկաների արդյունավետության ապահովում |
|
4.5. Տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ստեղծման և Միության շրջանակներում միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման շարունակում |
2024-2026 թվականների Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի նախագծի («ճանապարհային քարտեզի») քննարկում և համաձայնեցում միջոցառումների պլանի կատարում |
միջոցառումների պլանի նախագծի նախապատրաստում՝ Միության մարմինների նիստերում քննարկման ներկայացնելու համար միջոցառումների պլանի կատարման մշտադիտարկում |
Էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
բեռնաշրջանառության, ուղևորաշրջանառության, բեռների ու ուղևորների փոխադրման ծավալների ավելացում |
|
4.6. Առանձին գյուղատնտեսական ապրանքների ու պարենի մասով պահանջարկի և առաջարկի ինդիկատիվ հաշվեկշիռների ձևավորման համար ապրանքների անվանացանկի ընդլայնման նպատակահարմարությունը որոշելու հետ կապված հարցի մշակում |
առանձին գյուղատնտեսական ապրանքների ու պարենի մասով պահանջարկի և առաջարկի ինդիկատիվ հաշվեկշիռների ձևավորման համար ապրանքների անվանացանկի ընդլայնման նպատակահարմարության հարցով առաջարկությունների (առկայության դեպքում) մշակում և դրանք Հանձնաժողովին ներկայացում |
առանձին գյուղատնտեսական ապրանքների ու պարենի մասով պահանջարկի և առաջարկի ինդիկատիվ հաշվեկշիռների ձևավորման համար ապրանքների անվանացանկի ընդլայնման նպատակահարմարության հարցով անդամ պետությունների առաջարկությունների քննարկման կազմակերպում՝ դրանք ստանալուց հետո |
Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
աջակցություն անդամ պետությունների պարենային ապահովվածությանը |
|
4.7. Միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորման ակտիվացում |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 23 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների միասնական շուկայի գործունեության շրջանակներում գնահատման գործունեության իրականացման պայմաններին ընդհանուր մոտեցումների կիրարկումն անդամ պետությունների օրենսդրության մեջ ծառայությունների ոլորտների կարգավորման բովանդակային համարժեքության հասնելու մասով մեթոդական առաջարկությունների համաձայնեցում շինարարության ոլորտում նախագծերի կառավարման ծառայությունների բնագավառում ազատականացման ծրագրերի նախագծերի համաձայնեցում և դրանց իրականացում ծառայությունների ոլորտներով վարչական համագործակցության համաձայնագրերի կնքում |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 23 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների միասնական շուկայի գործունեության շրջանակներում գնահատման գործունեության իրականացման պայմանների նկատմամբ անդամ պետությունների ընդհանուր մոտեցումների կիրարկման մշտադիտարկում ծառայությունների ոլորտների կարգավորման բովանդակային համարժեքության հասնելու մասով մեթոդական առաջարկությունների նախապատրաստում շինարարության ոլորտում նախագծերի կառավարման ծառայությունների բնագավառում ազատականացման ծրագրերի նախագծերի մշակում ծառայությունների ոլորտներով վարչական համագործակցության մասին համաձայնագրերի մշակում և համաձայնեցում անդամ պետությունների իրավասու մարմինների հետ |
Էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) |
անդամ պետությունների տարածքներում ծառայությունների փոխադարձ մատակարարում՝ առանց սահմանափակումների միության շրջանակներում ծառայությունների առուվաճառքի ազատության ապահովում՝ ամբողջ ծավալով ծառայությունների փոխադարձ առևտրի ծավալների ավելացում |
|
4.8. Միության շրջանակներում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծում. |
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 10 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») իրագործում |
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 10 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») իրագործման աշխատանքների համակարգում և կատարում |
Առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
անդամ պետություններում ներքին և փոխադարձ էլեկտրոնային առևտրի ծավալների աճ |
|
4.9. Երրորդ կողմերի հետ առևտրատնտեսական համագործակցության ինտենսիվացման աշխատանքների շարունակում՝ արտահանման հնարավորություններն ընդլայնելու նպատակով |
Միության և դրա անդամ պետությունների՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Հնդկաստանի Հանրապետության, Ինդոնեզիայի Հանրապետության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Մոնղոլիայի հետ առևտրային համաձայնագրեր կնքելու մասին բանակցություններին մասնակցություն՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ առևտրային համաձայնագրեր կնքելու մասին բանակցություններն սկսելու վերաբերյալ որոշումներին համապատասխան Միության և դրա անդամ պետությունների՝ Միության այլ առևտրային գործընկերների հետ առևտրային համաձայնագրեր կնքելու մասին բանակցություններին մասնակցություն՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից համապատասխան որոշումներ ընդունելու դեպքում անդամ պետությունների շահագրգռվածության դեպքում երրորդ երկրների հետ ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքելու վերաբերյալ առաջարկների նախապատրաստում մասնակցություն համատեղ կոմիտեների և օժանդակ մարմինների աշխատանքներին, փորձագիտական խորհրդատվությունների անցկացմանը՝ երրորդ կողմերի հետ կնքված առևտրային համաձայնագրերի իրականացման շրջանակներում փոխգործակցություն անդամ պետությունների գործարար համայնքների հետ՝ կնքված համաձայնագրերի շրջանակներում գործող զիջումների և օգուտների մասին տեղեկացնելու, ինչպես նաև երրորդ կողմերի շուկաներ մուտք գործելու հետ կապված խնդիրների բացահայտման նպատակով երրորդ կողմերի կողմից կիրառվող սահմանափակող միջոցների մասին տեղեկատվության տրամադրում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի «Երրորդ կողմերի հետ առևտրում սահմանափակող միջոցների վերացման նպատակով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխգործակցության կարգը հաստատելու մասին» (այսուհետ՝ Կարգ) թիվ 76 որոշմանը համապատասխան դրանք վերացնելու նպատակով |
Միության և դրա անդամ պետությունների՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Հնդկաստանի Հանրապետության, Ինդոնեզիայի Հանրապետության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Մոնղոլիայի հետ առևտրային համաձայնագրեր կնքելու մասին բանակցություններին մասնակցություն՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ առևտրային համաձայնագրեր կնքելու մասին բանակցությունների կազմակերպում և անցկացում Միության և դրա անդամ պետությունների՝ Միության այլ առևտրային գործընկերների հետ առևտրային համաձայնագրեր կնքելու մասին բանակցությունների կազմակերպում և անցկացում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից համապատասխան որոշումներ ընդունելու դեպքում Հանձնաժողովի հարթակում ազատ առևտրի համաձայնագրերի կնքման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում և քննարկման ապահովում համատեղ կոմիտեների և օժանդակ մարմինների, փորձագիտական խորհրդատվությունների կազմակերպում և անցկացում՝ երրորդ կողմերի հետ կնքված առևտրային համաձայնագրերի իրագործման շրջանակներում անդամ պետությունների գործարար համայնքներին առևտրային համաձայնագրերի կնքման դրական արդյունքների մասին տեղեկացում, անդամ պետությունների օրենսդրության մեջ առևտրային համաձայնագրերի կիրարկման հետ կապված հարցերի քննարկում՝ գործարար երկխոսությունների և բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ այլ միջոցառումների շրջանակներում երրորդ կողմերի կողմից անդամ պետությունների և ընդհանուր առմամբ Միության նկատմամբ կիրառվող սահմանափակող միջոցների մշտադիտարկում, անդամ պետություններից ստացված առաջարկությունների հիման վրա երրորդ կողմերի հետ խորհրդակցությունների անցկացում՝ գործող առևտրային համաձայնագրերի, հուշագրերի և Կարգի դրույթներին համապատասխան սահմանափակող միջոցները վերացնելու նպատակով |
Առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
Միության առևտրային գործընկեր երկրների հետ Միության և դրա անդամ պետությունների առևտրային համագործակցության ակտիվացում երրորդ երկրների շուկաներ անդամ պետությունների ապրանքների մուտքի պայմանների պարզեցում |
|
4.10. Եվրասիական վերաապահովագրական ընկերության գործունեության ապահովում |
Եվրասիական վերաապահովագրական ընկերության գործունեության ապահովում՝ Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին 2022 թվականի հոկտեմբերի 20-ի համաձայնագրին համապատասխան |
Միության ապրանքների արտահանման զարգացման հարցերով Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարման մարմինների հետ փոխգործակցություն |
Առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
Միության փոխադարձ և արտաքին առևտրի ծավալների ավելացում |
|
4.11. Միությանն առընթեր դիտորդ պետությունների՝ Միության շրջանակներում առանձին նախաձեռնություններին մասնակցելու հնարավորության մշակում |
Միությանն առընթեր դիտորդ պետությունների՝ Միության առանձին կոոպերացիոն և ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու հնարավորության մշակում |
Միությանն առընթեր դիտորդ պետությունների՝ Միության առանձին կոոպերացիոն և ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու հնարավորության մշակման ապահովում |
Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
Միությանն առընթեր դիտորդ պետությունների հետ առևտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացում |
|
4.12 Տարածաշրջանային առանցքային տնտեսական միավորումների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համակարգային երկխոսության կառուցում՝ փոխշահավետ համագործակցության հաստատման և համաշխարհային շուկայում Միության շահերի առաջմղման նպատակով |
Հանձնաժողովի հետ փոխգործակցությամբ միջազգային օրակարգի նպատակների և խնդիրների իրագործում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 27 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության 2024 թվականի միջազգային գործունեության հիմնական ուղղություններին համապատասխան Եվրասիական տնտեսական միության 2025 թվականի միջազգային գործունեության հիմնական ուղղությունների նախագծի քննարկում և համաձայնեցում Միության շրջանակներում ընդունվող արտաքին առևտրի կարգավորման միջոցների վերաբերյալ Հանձնաժողովի հարթակում համաձայնեցված ԱՀԿ-ին ծանուցումներն ԱՀԿ անդամ պետությունների կողմից միատեսակ և օպերատիվ ներկայացնելու ապահովումմասնակցություն անդամ պետությունների և Միության համար հետաքրքրություն ներկայացնող՝ ԱՀԿ նախարարների համաժողովի նստաշրջանների և ԱՀԿ մարմինների նիստերի օրակարգային հարցերի քննարկման համակարգող հանդիպումներինԱՀԿ հարթակում աշխատանք կատարելիս նշված հանդիպումների ընթացքում ձեռք բերված քննարկման արդյունքների օգտագործում |
անդամ պետությունների լիազորված մարմինների հետ փոխգործակցությամբ միջազգային օրակարգի նպատակների և խնդիրների իրագործում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 27 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության 2024 թվականի միջազգային գործունեության հիմնական ուղղություններին համապատասխան Եվրասիական տնտեսական միության 2025 թվականի միջազգային գործունեության հիմնական ուղղությունների նախագծի նախապատրաստում և Միության մարմինների կողմից դրա քննարկման ապահովում Միության շրջանակներում ընդունվող՝ արտաքին առևտրի կարգավորման միջոցների վերաբերյալ ծանուցումների նախագծերի նախապատրաստում և համաձայնեցում անդամ պետությունների հետ՝ հետագայում դրանք ԱՀԿ-ին ներկայացնելու համարանդամ պետությունների և Միության համար հետաքրքրություն ներկայացնող՝ ԱՀԿ նախարարների համաժողովի նստաշրջանների և ԱՀԿ մարմինների նիստերի օրակարգային հարցերի քննարկման համակարգող հանդիպումների կազմակերպում և անցկացում |
Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Կոլեգիայի անդամներ (իրենց իրավասությունների շրջանակներում) Առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) |
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով օտարերկրյա գործընկերների հետ Հանձնաժողովի համագործակցության ակտիվացում ԱՀԿ-ում՝ Միության իրավասության մասով թափանցիկության գծով անդամ պետությունների պարտավորությունների կատարման ապահովում, երրորդ երկրների հետ վեճերում համապատասխան հայցերի բացակայություն ԱՀԿ հարթակում Հանձնաժողովի իրավասությանը վերաբերող հարցերի մասով անդամ պետությունների դիրքորոշումների ներկայացման և առաջմղման համակարգում |