ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՈՐՍԱՅԱԿԱՆ (ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ) ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 14
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.10.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

1 հոկտեմբերի 2024 թվականի

թիվ 14

քաղ. Երևան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՈՐՍԱՅԱԿԱՆ (ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ) ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների 2.2.1 կետի իրագործման՝

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի ձևավորման հայեցակարգը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական

խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 1-ի

թիվ 14 կարգադրությամբ

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի ձևավորման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

Սույն հայեցակարգը մշակվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների 2.2.1 կետի կատարման նպատակներով, և ուղղված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ Միություն, անդամ պետություններ) կողմից Միության շրջանակներում ապրանքների և այն ածանցյալ ֆինանսական գործիքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի ձևավորման ապահովմանը, որոնց բազիսային ակտիվն ապրանքն է ։

Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի ձևավորումն իրականացվում է՝ հաշվի առնելով.

անդամ պետությունների՝ ապրանքների ու այն ածանցյալ ֆինանսական գործիքների բորսայական առևտրի հետ կապված փոխհարաբերություններն ու պարտավորությունները, որոնց բազիսային ակտիվն ապրանքն է,

անդամ պետությունների ապրանքների բորսայական շուկաների գործունեության և զարգացման առանձնահատկությունները,

անդամ պետությունների օրենսդրությունները:

Էլեկտրաէներգիայի, գազի, նավթի ու նավթամթերքի բորսայական առևտրի հետ կապված հարցերը կուսումնասիրվեն էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորման շրջանակներում։

 

II. Սահմանումները

 

Սույն հայեցակարգի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

ապրանքների բորսայական (կազմակերպված) առևտուր, ապրանքների բորսայական (կազմակերպված) սակարկություններ՝ Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայում այնպիսի սակարկությունների կազմակերպմանն ուղղված գործունեություն, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով, որոնք բորսայի (սակարկությունների կազմակերպչի) կողմից կանոնավոր անցկացվում են սահմանված այն կանոններով, որոնցով նախատեսվում է անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների՝ սակարկություններին մասնակցության թույլատրումը՝ նրանց կողմից ապրանքների առքուվաճառքի պայմանագրերի և (կամ) այն ածանցյալ ֆինանսական գործիքներ հանդիսացող պայմանագրերի կնքման նպատակով, որոնց բազիսային ակտիվն ապրանքն է.

Միության շրջանակներում ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկա՝ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների՝ այն ապրանքների բորսայական առևտրի ոլորտում առևտրատնտեսական հարաբերությունների ամբողջություն, որոնք անհրաժեշտ են Միության ներքին շուկայի կարիքները բավարարելու համար.

Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայում սակարկությունների կազմակերպիչներ՝ անդամ պետությունների գործող բորսաներ և առևտրի այլ կազմակերպիչներ, որոնք իրականացնում են ապրանքների և (կամ) այն ածանցյալ ֆինանսական գործիքների բորսայական (կազմակերպված) առևտուր, որոնց բազիսային ակտիվն ապրանքն է.

ապրանքի մասնագիր՝ բորսայական կազմակերպված սակարկություններին թույլատրված ապրանքի անվանումը, դրա բնութագրերը և շրջանառության պայմանները ներառող փաստաթուղթ.

ապրանք՝ Միության շրջանակներում ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի ապրանք, որի առևտուրը Միության շրջանակներում ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայում համաձայնեցված է անդամ պետությունների կողմից.

Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի մասնակից՝ տնտեսավարող սուբյեկտ (իրավաբանական կամ ֆիզիկական անձ), որը գրանցված է որպես անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) սակարկությունների մասնակից և անդամ պետությունների տարածքներում իրականացնում է ապրանքների և (կամ) այն ածանցյալ ֆինանսական գործիքների առքուվաճառքի գործունեություն, որոնց բազիսային ակտիվն ապրանքն է.

գնային ապրանքային ցուցիչ՝ ցուցանիշ, որը կանոնավոր հաշվարկվում է՝ հաշվի հառնելով բորսայական (կազմակերպված) սակարկություններին և արտաբորսայական շուկայում կնքված պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվության մշակման հիման վրա ձևավորվող գների՝ բորսայական և արտաբորսայական ցուցիչները, և կողմնորոշիչ է համարվում՝ ապրանքի գինը որոշելու համար։

Սույն հայեցակարգում օգտագործվող մյուս հասկացությունները հասկացվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով (այսուհետ՝ Պայմանագիր) սահմանված իմաստներով:

 

III. Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի ձևավորման նպատակներն ու խնդիրները

 

Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի ձևավորումն իրականացվում է հետևյալ նպատակներով՝

բորսայական ապրանքների օբյեկտիվ շուկայական գների ձևավորում. ապրանքների ու այն ածանցյալ ֆինանսական գործիքների բորսայական (կազմակերպված) առևտրի ծավալների աճ, որոնց բազիսային ակտիվն ապրանքն է.

ազգային արժույթների օգտագործման ընդլայնում՝ անդամ պետությունների միջև հաշվարկներում։

Այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները՝

մշակել անդամ պետություններում ապրանքների արտաբորսայական գործարքների գրանցման կարգը.

կատարելագործել Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի ձևավորման ենթակառուցվածքը.

զարգացնել ապրանքների ու այն ածանցյալ ֆինանսական գործիքների բորսայական (կազմակերպված) առևտուրը, որոնց բազիսային ակտիվն ապրանքն է.

զարգացնել կոնկրետ ապրանքի շուկայի վիճակն ու դինամիկան արտացոլող՝ սակարկությունների կազմակերպիչների կողմից հաշվարկվող գնային ապրանքային ցուցիչների ձևավորման ու կիրառման համակարգը.

կատարելագործել Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայում ապրանքների բորսայական (կազմակերպված) առևտրի հետ կապված հարցերի վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությունն այն չափով, որն անհրաժեշտ է դրա արդյունավետ գործունեության համար.

ներդաշնակեցնել Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայում բորսայական (կազմակերպված) սակարկություններին թույլատրված ապրանքների մասնագրերի ընդհանուր ձևերին մոտեցումները.

համաձայնեցնել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը ներկայացվող պահանջները՝ ներառյալ էլեկտրոնային թվային ստորագրության ճանաչումը.

համաձայնեցնել Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի սուբյեկտների միջև տեղեկատվության փոխանակման իրականացման նկատմամբ մոտեցումները, այդ թվում՝ հաշվի առնելով անդամ պետությունների օրենսդրության առանձնահատկությունները և տեղեկատվության փոխանակման համաձայնեցված կարգի ու կազմի հիման վրա.

հաշվի առնելով ազգային գործելակերպը՝ ձգտել բորսայական սակարկությունների անցկացման ռեժիմների միասնականացմանը՝ Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայում գնային ապրանքային ցուցիչների ձևավորման նպատակով։

 

IV. Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի ձևավորման սկզբունքները

 

Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի ձևավորումն իրականացվում է՝ ելնելով հետևյալ սկզբունքներից՝

իրավահավասարություն, ազգային շահերը հաշվի առնելը, փոխշահավետություն և որևէ անդամ պետության վնաս հասցնելու ռիսկը թույլ չտալը.

սակարկությունների կազմակերպիչների և Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի մասնակիցների տնտեսական շահերի հաշվեկշռի պահպանում.

շուկայական հարաբերությունների և մրցակցության վրա հիմնված մեխանիզմների օգտագործում.

Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայում պահանջարկն ու առաջարկը բնութագրող տեղեկատվության թափանցիկություն.

ապրանքների նկատմամբ շուկայական գնագոյացման ապահովում.

Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայում բարեխիղճ մրցակցության զարգացման ապահովում.

ձգտում՝ Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայում առևտրի խոչընդոտների վերացմանը.

Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայում անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների համար ոչ խտրական պայմանների ապահովում.

ձգտում՝ ազգային նորմերի ու Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի ենթակառուցվածքի գործունեության կանոնների ներդաշնակեցմանը։

 

V. Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի սուբյեկտները

 

Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի սուբյեկտների կազմի մեջ են մտնում՝

Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայում սակարկությունների կազմակերպիչները (բորսայի և առևտրի այլ կազմակերպիչներ).

Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի մասնակիցները.

Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի կազմակերպման այլ ենթակառուցվածքային կազմակերպություններ։

Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի այլ ենթակառուցվածքային կազմակերպությունների կազմի մեջ են մտնում՝

Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի մասնակիցներին հաշվարկային-քլիրինգային ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք (քլիրինգային կազմակերպություններ և այլն).

ապրանքների պահպանման ու փոխադրման ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք (ապրանքային մատակարարումների օպերատորներ, լիազորված պահեստներ և այլն).

Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի գործունեությունն ապահովող այլ կազմակերպություններ։

 

VI. Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի գործունեությունը

 

Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի գործունեությունն ուղղված է տվյալ շուկայի սուբյեկտների տնտեսական շահերի հաշվեկշռի պահպանման ապահովմանը։

Միության շրջանակներում ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկան գործում է Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկան կարգավորող՝ Միության իրավունքի հիման վրա՝ հաշվի առնելով անդամ պետությունների օրենսդրության առանձնահատկությունները։

Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի գործունեության շրջանակներում կիրականացվի գործունեություն հետևյալ ուղղություններով՝

ազգային (բորսայական) սակարկություններին ապրանքների առևտուր՝ Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի մասնակիցների միջև՝ բորսաների (սակարկությունների կազմակերպիչների) սակարկություններին անդամ պետություններից ոչ ռեզիդենտների փոխադարձ ոչ խտրական մասնակցության ճանապարհով.

առաջատար տեխնոլոգիաների, ինչպես նաև Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի մասնակիցներին հաշվարկային-քլիրինգային և լոգիստիկ ծառայությունների տրամադրման պայմանների զարգացում և ներդնում՝ Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայում կատարված գործարքներով հաշվարկների ու ապրանքների մատակարարումների ապահովման նպատակով՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայում բորսայական (կազմակերպված) սակարկություններին թույլատրված ապրանքների մասնագրերի ընդհանուր ձևերի մշակում.

Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայում տեղեկատվության փոխանակման ապահովում՝ Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի բոլոր սուբյեկտների կողմից օբյեկտիվ ու ժամանակին՝ տեղեկատվության ստացման նպատակով՝ փոխանակման համաձայնեցված կարգի ու փոխանակվող տեղեկատվության կազմի հիման վրա։

 

VII. Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի գործունեության կարգավորումն ու ապահովումը

 

Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի գործունեության կարգավորումն ու ապահովումն իրականացվում են Միության իրավունքին և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան և ներառում են՝

Միության շրջանակներում ապրանքների սփոթային բորսայական (կազմակերպված) շուկայի կարգավորումը.

այն ածանցյալ ֆինանսական գործիքների բորսայական (կազմակերպված) շուկայի կարգավորումը, որոնց բազիսային ակտիվն ապրանքն է.

գների բորսայական ու արտաբորսայական ցուցիչների, ինչպես նաև գնային ապրանքային ցուցիչների ձևավորման ու օգտագործման կարգավորումը։

Բորսայական (կազմակերպված) առևտրի կարգավորման համար լիազորված՝ անդամ պետությունների մարմինների և Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի սուբյեկտների փոխգործակցության իրականացման նպատակով, ինչպես նաև Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայում միջպետական սակարկությունների թափանցիկ ու արդար անցկացման ապահովման մասով հանձնարարականների ու որոշումների մշակման համար՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր ստեղծվում է Միության շրջանակներում ապրանքների բորսայական (կազմակերպված) շուկայի ձևավորման հարցերով խորհրդատվական կոմիտե (Բորսայական կոմիտե), որը խորհրդատվական մարմին է։

Բորսայական կոմիտեի վերաբերյալ հիմնադրույթը և դրա կազմը հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կողմից։

 

VIII. Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայում գնագոյացման մեխանիզմները

 

Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայում գնագոյացումն իրականացվում է շուկայական սկզբունքների ու բարեխիղճ մրցակցության հիման վրա։

Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայում գնագոյացման մեխանիզմները ձևավորվում են՝ հաշվի առնելով անդամ պետությունների շուկաներում բորսայական (կազմակերպված) սակարկություններին գնագոյացման առկա մեխանիզմները։

Գնագոյացման թափանցիկությունն ապահովելու նպատակով ձևավորվում են բորսայական (կազմակերպված) շուկայի գնային ապրանքային օբյեկտիվ ցուցիչներ՝ բորսայական (կազմակերպված) սակարկություններին և արտաբորսայական շուկայում կնքված պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և մշակման մեխանիզմների հետ մեկտեղ:

 

IX. Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի ձևավորման և գործունեության մշտադիտարկումն ու տեղեկատվական ապահովումը

 

Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի ձևավորման և գործունեության մշտադիտարկումն ու տեղեկատվական ապահովումը կիրագործվեն տեղեկատվության փոխանակման կազմակերպման ճանապարհով։

Սակարկությունների կազմակերպիչների միջև եւ անդամ պետությունների ենթակառուցվածքային կազմակերպությունների միջև տեղեկատվության փոխանակումը կիրականացվի փոխադարձ պայմանավորվածությամբ՝ համաձայնեցված կարգով և Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի արդյունավետ աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ ծավալով։

Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայում և արտաքին ապրանքային շուկաներում գների դինամիկայի մշտադիտարկման համար օգտագործվում են անդամ պետությունների կողմից համաձայնեցված տեղեկատվության աղբյուրները։

 

X. Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկան կարգավորող միջազգային պայմանագրերն ու ակտերը

 

Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկան կարգավորող միջազգային պայմանագրերի ու ակտերի համակարգը կազմում են՝

Պայմանագիրը.

Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագիրը.

Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի ձևավորման մասին սակարկությունների կազմակերպիչների, անդամ պետությունների ենթակառուցվածքային կազմակերպությունների միջև համաձայնագիրը.

Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի սուբյեկտների գործունեությունը սահմանող և սույն հայեցակարգի իրագործման շրջանակներում ընդունվող՝ ապրանքների բորսայական (կազմակերպված) սակարկությունների զարգացման ծրագրին համապատասխան մշակվող՝ Միության մարմինների ակտերը.

Միության իրավունքի մեջ մտնող միջազգային պայմանագրերն ու ակտերը, որոնք ընդունվում են Պայմանագրի XX բաժնին համապատասխան։

 

XI. Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի ձևավորման փուլերը

 

Անդամ պետությունները Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի ձևավորումն ապահովում են հետևյալ փուլերին համապատասխան՝

I փուլ՝ Բորսայական կոմիտեի ստեղծում, Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի և Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի ձևավորման մասին սակարկությունների կազմակերպիչների ու անդամ պետությունների ենթակառուցվածքային կազմակերպությունների միջև համաձայնագրի ստորագրում և իրագործում, ապրանքների ազգային բորսայական (կազմակերպված) շուկաներ անդամ պետություններից ոչ ռեզիդենտների փոխադարձ ոչ խտրական մուտքի ապահովում, այն ապրանքների ցանկի համաձայնեցում, որոնց առևտուրն իրականացվում է Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայում, Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայում տեղեկատվության փոխանակման կազմակերպում.

II փուլ՝ ապրանքների մասնագրերի ձևերի նկատմամբ մոտեցումների ներդաշնակեցում, բորսայական սակարկությունների անցկացման ռեժիմների միասնականացման վերաբերյալ առաջարկների նախապատրաստում, անդամ պետություններում ապրանքների մասով արտաբորսայական գործարքների գրանցման կարգի սահմանում, բորսայական (կազմակերպված) սակարկությունների շրջանակներում և անդամ պետությունների արտաբորսայական շուկաներում ձևավորվող գնային ապրանքային ցուցիչների հաշվարկի մեթոդաբանության համաձայնեցում և դրանց օգտագործում, ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայում և համաշխարհային ապրանքային շուկաներում գների դինամիկայի մոնիթորինգի կազմակերպում.

III փուլ՝ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկների նախապատրաստում՝ Միության շրջանակներում ապրանքների և այն ածանցյալ ֆինանսական գործիքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի գործունեության ապահովման նպատակով, որոնց բազիսային ակտիվն ապրանքն է, հաշվարկային-քլիրինգային և լոգիստիկ ծառայությունների տրամադրման առաջատար տեխնոլոգիաների ներդնում.

IV փուլ՝ Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայում ապրանքների ու այն ածանցյալ ֆինանսական գործիքների առևտրի իմիտացիոն սակարկությունների, պիլոտային ծրագրերի ու իրական սակարկությունների իրագործում, որոնց բազիսային ակտիվն ապրանքն է։

Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի ձևավորման յուրաքանչյուր փուլի շրջանակներում մանրամասն միջոցառումներն ու դրանց իրագործման ժամկետները կարտացոլվեն սույն հայեցակարգի իրագործման շրջանակներում ընդունվող՝ ապրանքների բորսայական (կազմակերպված) սակարկությունների զարգացման ծրագրում։