ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 32
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.10.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


20 հոկտեմբերի 2023 թվականի

թիվ 32

քաղ. Մոսկվա 

 

ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2023 թվականի հոկտեմբերի 20-ի

թիվ 32 կարգադրության

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի մեջ կատարվող

 

1. 4․1․5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

4.1.5. Միության տեխնիկական կանոնակարգերի մեկնաբանման և կիրառման նկատմամբ միատեսակ մոտեցման ապահովման մեխանիզմի ընդունումը

պայմանագրի մեջ փոփոխությունների կատարումը՝ Հանձնաժողովին Միության տեխնիկական կանոնակարգերի կիրառման հարցերի պարզաբանմանը միատեսակ մոտեցում ապահովելուն ուղղված ակտի ընդունման իրավասություններով օժտելուն վերաբերող մասով

Տեխնիկական կանոնակարգման հարցերով կոլեգիայի անդամ (Նախարար), համակատարող անդամ պետություններ՝ Հանձնաժողովի իրավական դեպարտամենտ, Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (Նախարար) (Պայմանագրում փոփոխությունների կատարման վերաբերյալ արձանագրության նախագծի մշակման մասով)

Մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31–ը

Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն

 

Միության տեխնիկական կանոնակարգերի կիրառման հարցերի պարզաբանմանը միատեսակ մոտեցման ապահովման մասին որոշման ընդունում

մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31–ը**

Խորհրդի որոշում

»:

2. 4.1.6 կետում՝ չորրորդ սյունակում, «մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը» բառերով։

3. 4.3.1 կետում՝ չորրորդ սյունակում, «մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31 ը» բառերը փոխարինել «մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը» բառերով։

4. 4.4.1 կետում՝ չորրորդ սյունակում «մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31 ը» բառերը փոխարինել «մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով։

5. 4.6.1 կետում՝ չորրորդ սյունակում, «մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31 ը**» բառերը փոխարինել «մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը» բառերով։

6. 4.7.1 կետում՝ չորրորդ սյունակում, «մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31 ը**» բառերը փոխարինել «մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը**» բառերով։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան