ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
29 մայիսի 2024 թվականի |
թիվ 12 |
քաղ. Մոսկվա |
ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ 4.8.1 ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի 4.8.1 կետի «անդամ պետությունների պետական սահմաններին՝ միջպետական հատման կետերում, Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայում էլեկտրաէներգիայի առևտրի իրականացման ժամանակ էլեկտրաէներգիայի քանակի և որակի պարամետրերի չափումների վերաբերյալ պահանջների սահմանման մասով Միության մարմնի ակտի ընդունում՝ հաշվի առնելով գիտականորեն հիմնավորված մոտեցումը» դիրքում՝
երկրորդ վանդակում «պահանջների սահմանման մասով Միության մարմնի ակտի ընդունում» բառերը փոխարինել «ընդհանուր մոտեցումների մասով հանձնարարականի նախագծի նախապատրաստում» բառերով․
հինգերորդ վանդակում «Միության իրավունքի մաս կազմող ակտ» բառերը փոխարինել «Կոլեգիայի առաջարկությունների նախագիծ» բառերով։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|