ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
28 մայիսի 2024 թվականի |
թիվ 60 |
քաղ. Մոսկվա |
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԵՂԵԿԱԳՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝
կենսաթոշակային ապահովության ոլորտում իրավասու մարմիններ ուղարկվող տեղեկությունների հարցումների տեսակների տեղեկագիրքը․
բարեկամական կապերի աստիճանների տեղեկագիրքը․
ուսուցման ձևերի տեղեկագիրքը․
աշխատանքային գործունեության իրականացման ձևերի տեսակների տեղեկագիրքը․
հաշմանդամության խմբերի, առողջության կորստի աստիճանների տեղեկագիրքը․
մարդու օրգանիզմի լաբորատոր-գործիքային հետազոտության տեսակների տեղեկագիրքը․
պացիենտի օրգանների և օրգանիզմի համակարգերի ֆունկցիաների խախտումների հիմնական տեսակների տեղեկագիրքը․
հաշմանդամության պատճառների տեղեկագիրքը․
բժշկական հետազոտության արդյունքների հնարավոր արժեքների տեղեկագիրքը․
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովության ոլորտում օգտագործվող՝ փաստաթղթերի տեսակների տեղեկագիրքը․
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովության ոլորտում օգտագործվող՝ հայտատուների և նրանց ներկայացուցիչների տեսակների տեղեկագիրքը․
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում այն կենսաթոշակների տեսակների տեղեկագիրքը, որոնց նկատմամբ գործում են «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովության մասին» 2019 թվականի դեկտեմբերի 20-ի համաձայնագրի նորմերը.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների կողմից ընդունվող՝ կենսաթոշակի նշանակման, կենսաթոշակների վճարումը կասեցնելու (դադարեցնելու) մասին որոշումների տեսակների տեղեկագիրքը․
պացիենտի օրգանների և օրգանիզմի համակարգերի ֆունկցիաների խախտումների արտահայտվածության աստիճանների տեղեկագիրքը․
կենսաթոշակի սահմանման և վճարման համար հայտատուների դիմելու պատճառների տեղեկագիրքը․
ներկայացվող փաստաթղթերի և դրանց պատճենների բնութագրերի տեղեկագիրքը․ բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրելու նպատակների տեղեկագիրքը։
2. Սույն որոշմամբ հաստատված տեղեկագրքերն ընդգրկել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։
3. Սահմանել, որ՝
սույն որոշմամբ հաստատված տեղեկագրքերը կիրառվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.
սույն որոշմամբ հաստատված տեղեկագրքերի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է՝ աշխատանքային միգրացիայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացներն իրագործելիս:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 90 օրացուցային օրը լրանալուց հետո:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
ՏԵՂԵԿԱԳԻՐՔ
Բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրելու նպատակների
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2025 թվական: