ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
12 ապրիլի 2024 թվականի |
թիվ 9 |
քաղ. Երևան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին 2023 թվականի դեկտեմբերի 25-ի համաձայնագրի իրագործմանն ուղղված միջոցառումների` կցվող պլանը։
2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ արագացնել «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2023 թվականի դեկտեմբերի 25-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացումը՝ նկատի ունենալով նշված համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության համար պարտադիր լինելու վերաբերյալ դրա համաձայնությունն արտահայտելու մասին ակտը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը հնարավորինս կարճ ժամկետներում ներկայացնելու նպատակահարմարությունը։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 9 կարգադրությամբ |
ՊԼԱՆ
Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2023 թվականի դեկտեմբերի 25-ի համաձայնագրի իրագործմանն ուղղված միջոցառումների
|
Միջոցառում |
Կատարող |
Ժամկետ | |
|
I. «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2023 թվականի դեկտեմբերի 25-ի համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) կիրարկմանն ուղղված միջոցառումներ | |||
|
1. Համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) համար պարտադիր լինելու վերաբերյալ դրա համաձայնությունն արտահայտելու մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ակտի նախագծի սահմանված կարգով նախապատրաստում |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) |
2024 թվական (հաշվի առնելով Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտվելը) | |
|
2. Համաձայնագիրը Միության համար պարտադիր լինելու վերաբերյալ դրա համաձայնությունն արտահայտելու մասին ակտի նախագծի ներկայացում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը |
Հանձնաժողով, Միության անդամ պետություններ (այսուհետ՝ անդամ պետություններ) |
2024 թվական (Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտվելու պայմանով) | |
|
3. Իրանական կողմ ծանուցման ուղարկում՝ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերը Միության և անդամ պետությունների կողմից ավարտվելու մասին |
Հանձնաժողով |
բոլոր համապատասխան ընթացակարգերն ավարտվելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում | |
|
4. Իրանական կողմ և անդամ պետություններ ծանուցման ուղարկում՝ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին |
Հանձնաժողով |
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Իրանական կողմից ծանուցում ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ (եթե Միության կողմից համապատասխան ծանուցումն ավելի վաղ արդեն ուղարկվել է Իրանական կողմ), կամ Միության կողմից համապատասխան ծանուցում ստանալու մասին Իրանական կողմից հայտագիր ստանալու օրվանից (եթե Միության կողմից ծանուցումն ուղարկվել է՝ Իրանական կողմից համապատասխան ծանուցում ստացվելուց հետո) | |
|
5. Հանձնաժողովի կոլեգիայի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության ծագում ունեցող և Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի կիրառման մասին որոշման ընդունում՝ հաշվի առնելով Համաձայնագրի 2.3 հոդվածի 1-ին կետը և թիվ 1 հավելվածը։ |
Հանձնաժողով |
մինչև Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվանից ոչ ուշ | |
|
6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 32 հանձնարարականի 1-ին կետին համապատասխան՝ Համաձայնագրի 1-ին հավելվածում ամրագրված՝ անդամ պետությունների ծագում ունեցող ցորենի և գարու սակագնային քվոտաների շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետություն մատակարարումների ծավալների բաշխման մասին Իրանական կողմ տեղեկատվության ուղարկում |
Հանձնաժողով |
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին անդամ պետություններից և Իրանական կողմից վերջին ծանուցումն ստացվելու օրվանից 5 աշխատանքային օրվանից ոչ ուշ | |
|
7. Հանձնաժողովի կոլեգիայի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 32 հանձնարարականի 2-րդ կետին համապատասխան՝ անդամ պետությունների միջև՝ Իրանի Իսլամական Հանրապետության ծագում ունեցող և Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների առանձին տեսակների համար Համաձայնագրի թիվ 1 հավելվածով նախատեսված սակագնային քվոտաների ծավալների բաշխման մասին որոշման ընդունում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
մինչև Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրը՝ 30 օրացուցային օրվանից ոչ ուշ, այնուհետ՝ ամեն տարի | |
|
8. Հանձնաժողովի կոլեգիայի ներքո առևտրի հարցերով խորհրդատվական կոմիտեում քննարկման համար Հանձնաժողովի առևտրի հարցերով կոլեգիայի անդամին (նախարարին)՝ որպես Միության և դրա անդամ պետությունների կողմից Համաձայնագրի 1.5 հոդվածին համապատասխան ստեղծվող՝ համատեղ կոմիտեի (այսուհետ՝ համատեղ կոմիտե) համանախագահ սահմանելու մասին հարցի ներկայացում |
Հանձնաժողով |
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվանից ոչ ուշ | |
|
9. Իրանական կողմ տեղեկատվության ուղարկում՝ Միության և դրա անդամ պետությունների կողմից համատեղ կոմիտեի համանախագահի մասին |
Հանձնաժողով |
համապատասխան որոշում ընդունվելու օրվանից 5 օրացուցային օրվանից ոչ ուշ | |
|
10. Համաձայնագրի դրույթների իրագործման գծով կոնտակտային կետերի և լիազորված մարմինների սահմանում (նշանակում) և Հանձնաժողով հետևյալ տեղեկատվության ուղարկում՝ կոնտակտային կետերի անվանումների և կոնտակտային տվյալների մասին (Համաձայնագրի 4.9 և 5.11 հոդվածներին համապատասխան). համապատասխան իրավասու մարմինների և կոնտակտային կետերի անվանումների և կոնտակտային տվյալների մասին (Համաձայնագրի 4.9 և 5.11 հոդվածներին համապատասխան). կոնտակտային կետերի անվանումների և կոնտակտային տվյալների մասին՝ անդամ պետությունների և Իրանական կողմի մաքսային մարմինների միջև՝ վարչական համագործակցության համար (Համաձայնագրի 7.9 հոդվածի 6-րդ կետին համապատասխան) կոնտակտային կետերի անվանումների և կոնտակտային տվյալների մասին՝ Իրանական կողմի շահագրգիռ անձանցից մաքսային հարցերի վերաբերյալ հարցումների մշակման համար (Համաձայնագրի 7.9 հոդվածի 2-րդ կետին համապատասխան) |
անդամ պետություններ |
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրացուցային օրվա ընթացքում | |
|
11. Միության կողմից կոնտակտային կետեր սահմանելու հարցը Հանձնաժողովի խորհրդի քննարկմանը ներկայացնելը (Համաձայնագրի 1.7, 4.9, 5.11, 9.4 և 10.5 հոդվածներին համապատասխան) |
Հանձնաժողով |
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրացուցային օրվա ընթացքում | |
|
12. Իրանական կողմ սույն պլանի 10-րդ կետում նշված տեղեկատվության ուղարկում և անդամ պետություններին Իրանական կողմից ստացված համապատասխան տեղեկատվության հետագա ուղարկում |
Հանձնաժողով |
անդամ պետություններից և Իրանական կողմից տեղեկատվություն ստացվելու օրվանից 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ, սակայն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ | |
|
13. Իրանական կողմի շահագրգիռ անձանցից մաքսային հարցերի վերաբերյալ հարցումների մշակման համար կոնտակտային կետերի մասին տեղեկատվության հրապարակում «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ անդամ պետությունների լիազորված մարմինների պաշտոնական կայքերում (Համաձայնագրի 7.12 հոդվածի 2-րդ կետին համապատասխան) |
անդամ պետություններ |
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 90 օրացուցային օրվանից ոչ ուշ | |
|
14. Ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման հարցերով Իրանական կողմի հետ փոխգործակցության համար լիազորված իրավասու մարմինների սահմանում (նշանակում) և դրանց անվանման և կոնտակտային տվյալների մասին Հանձնաժողով տեղեկատվության ուղարկում (Համաձայնագրի 3.6 հոդվածի 3-րդ կետին համապատասխան) |
անդամ պետություններ |
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 15 օրացուցային օրվանից ոչ ուշ | |
|
15. Իրանական կողմ հետևյալ տեղեկատվության ուղարկում (Համաձայնագրի 3.6 հոդվածի 3-րդ կետին համապատասխան)՝ ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման հարցերով Իրանական կողմի հետ փոխգործակցության համար լիազորված անդամ պետությունների իրավասու մարմինների անվանումների և կոնտակտային տվյալների մասին․ Միությունում քննություն անցկացնող մարմնի անվանման և կոնտակտային տվյալների մասին |
Հանձնաժողով |
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվանից ոչ ուշ | |
|
16. Իրանի Իսլամական Հանրապետությունից Միության մաքսային տարածք ներմուծողների համար ապրանքների ներմուծման կարգի վերաբերյալ անգլերենով մանրամասն հրահանգի նախապատրաստում և հրապարակում (Համաձայնագրի 1.12 հոդվածի 4-րդ կետին համապատասխան) |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում | |
|
17. Հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանը՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշմամբ հաստատված՝ մաքսային վճարների վճարման գծով արտոնությունների դասակարգչում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծի ներկայացում (Համաձայնագրի 2.3 հոդվածի 1-ին կետին համապատասխան) |
Հանձնաժողով |
մինչև Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրը | |
|
18. Տեղեկատվության նախապատրաստում՝ ապրանքների ներմուծմանը ներկայացվող պարտադիր պահանջների մասին տեխնիկական կանոնակագրման (Համաձայնագրի 4.6 հոդվածի 10-րդ կետին համապատասխան) և սանիտարական ու բուսասանիտարական միջոցների կիրառման (Համաձայնագրի 5.6 հոդվածի 8-րդ կետին համապատասխան) մասով |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրացուցային օրվա ընթացքում | |
|
19. Իրանական կողմ տեղեկատվության ուղարկում՝ ապրանքների ներմուծմանը ներկայացվող պարտադիր պահանջների մասին՝ տեխնիկական կանոնակարգման (Համաձայնագրի 4.6 հոդվածի 10-րդ կետին համապատասխան) և սանիտարական ու բուսասանիտարական միջոցների կիրառման (Համաձայնագրի 5.6 հոդվածի 8-րդ կետին համապատասխան) մասով |
Հանձնաժողո վ |
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում | |
|
20. Ապրանքի ծագման սերտիֆիկատների տրամադրման համար լիազորված մարմինների (կազմակերպությունների) սահմանում (նշանակում) (անհրաժեշտության դեպքում) և Հանձնաժողով (Համաձայնագրի 6.26 հոդվածին և 6.27 հոդվածի 1-ին կետին համապատասխան) հետևյալի ուղարկում՝ այդպիսի լիազորված մարմինների (կազմակերպությունների) անվանումների և հասցեների մասին տեղեկատվություն. այդպիսի լիազորված մարմինների (կազմակերպությունների) կնիքների նմուշներ. ապրանքների ծագման սերտիֆիկատների ձևաթղթեր. այդպիսի սերտիֆիկատների պաշտպանության կիրառվող միջոցների առանձնահատկությունների մասին տեղեկատվություն |
անդամ պետություններ |
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետության կողմից կատարվելու մասին ծանուցումը Հանձնաժողով ուղարկելու օրվանից 30 օրացուցային օրվանից ոչ ուշ | |
|
21. Իրանական կողմ սույն պլանի 20-րդ կետում նշված տեղեկատվության ուղարկում (Համաձայնագրի 6.27 հոդվածի 1-ին կետին համապատասխան) |
Հանձնաժողով |
անդամ պետությունների կողմից ուղարկվող ծանուցումներից վերջինն ստացվելու օրվանից 5 աշխատանքային օրվանից ոչ ուշ | |
|
22. Ապրանքի ծագման սերտիֆիկատների վերիֆիկացման համար լիազորված մարմինների սահմանում (նշանակում) (անհրաժեշտության դեպքում) և վերիֆիկացման այդպիսի մարմինների անվանումների և հասցեների մասին Հանձնաժողով տեղեկատվության ուղարկում (Համաձայնագրի 6.26 հոդվածին և 6.27 հոդվածի 1-ին կետին համապատասխան) |
անդամ պետություններ |
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետության կողմից կատարվելու մասին ծանուցումը Հանձնաժողով ուղարկելու օրվանից 30 օրացուցային օրվանից ոչ ուշ | |
|
23. Իրանական կողմ տեղեկատվության ուղարկում՝ ապրանքի ծագման սերտիֆիկատի վերիֆիկացման համար լիազորված մարմինների անվանումների և հասցեների մասին (Համաձայնագրի 6.27 հոդվածի 1-ին կետին համապատասխան) |
Հանձնաժողով |
անդամ պետությունների կողմից ուղարկվող ծանուցումներից վերջինն ստացվելու օրվանից 5 աշխատանքային օրվանից ոչ ուշ | |
|
24. Ապրանքի ծագման սերտիֆիկատի տրամադրման համար լիազորված մարմինների (կազմակերպությունների), ինչպես նաև ապրանքի ծագման սերտիֆիկատի վերիֆիկացման համար լիազորված մարմինների անվանումների և հասցեների մասին տեղեկատվության հրապարակում Միության պաշտոնական կայքում (Համաձայնագրի 6.27 հոդվածի 3-րդ կետին համապատասխան) |
Հանձնաժողով |
անդամ պետությունների և Իրանական կողմի կողմից ուղարկվող ծանուցումներից վերջինն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվանից ոչ ուշ | |
|
25. Հանձնաժողով տեղեկատվության ուղարկում՝ ապրանքի ծագման սերտիֆիկատիների տրամադրման համար լիազորված մարմինների (կազմակերպությունների), ապրանքի ծագման սերտիֆիկատիների վերիֆիկացման համար լիազորված մարմինների, ինչպես նաև մաքսային մարմինների էլեկտրոնային հասցեների մասին՝ վերիֆիկացման վերաբերյալ հարցումների և դրանց պատասխանների պատճեններն ուղարկելու համար (Համաձայնագրի 6.27 հոդվածի 6-րդ կետին համապատասխան) |
անդամ պետություններ |
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետության կողմից կատարվելու մասին ծանուցումը Հանձնաժողով ուղարկելու օրվանից 30 օրացուցային օրվանից ոչ ուշ | |
|
26. Իրանական կողմ տեղեկատվության ուղարկում՝ ապրանքի ծագման սերտիֆիկատների տրամադրման համար լիազորված մարմինների (կազմակերպությունների), ապրանքի ծագման սերտիֆիկատների վերիֆիկացման համար լիազորված մարմինների, ինչպես նաև մաքսային մարմինների էլեկտրոնային հասցեների մասին՝ վերիֆիկացման վերաբերյալ հարցումների և դրանց պատասխանների պատճեններն ուղարկելու համար (Համաձայնագրի 6.27 հոդվածի 6-րդ կետին համապատասխան) |
Հանձնաժողով |
անդամ պետությունների կողմից ուղարկվող ծանուցումներից վերջինն ստացվելու օրվանից 5 աշխատանքային օրվանից ոչ ուշ | |
|
27. Հանձնաժողով տեղեկատվության ուղարկում՝ ապրանքի ծագման սերտիֆիկատների տրամադրման համար լիազորված անդամ պետությունների մարմինների (կազմակերպությունների) կողմից ստեղծված տվյալների էլեկտրոնային բազաներ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում Իրանական կողմի մաքսային մարմինների մուտք գործելու պայմանների մասին՝ տրված ապրանքի ծագման սերտիֆիկատներն ստուգելու համար (Համաձայնագրի 6.28 հոդվածի 8-րդ կետին համապատասխան) |
անդամ պետություններ |
մինչև տվյալների համապատասխան էլեկտրոնային բազաների կիրառումն սկսվելու օրը՝ 90 օրացուցային օրվանից ոչ ուշ | |
|
28. Իրանական կողմ տեղեկատվության ուղարկում՝ ապրանքի ծագման սերտիֆիկատների տրամադրման համար լիազորված անդամ պետությունների մարմինների (կազմակերպությունների) կողմից ստեղծված տվյալների էլեկտրոնային բազաներ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում մուտք գործելու պայմանների մասին՝ տրված ապրանքի ծագման սերտիֆիկատներն ստուգելու համար (Համաձայնագրի 6.28 հոդվածի 8-րդ կետին համապատասխան) |
Հանձնաժողով |
անդամ պետությունից ծանուցում ստանալու օրվանից հետո 5 աշխատանքային օրվանից ոչ ուշ | |
|
29. Անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային մարմինների միջև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման համակարգի մշակման հարցերի շուրջ բանակցությունների շարունակում (Համաձայնագրի 7.10 հոդվածին համապատասխան) |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից | |
|
30. Ապրանքների ծագման վերիֆիկացման էլեկտրոնային համակարգի մշակում (Համաձայնագրի 6.28 հոդվածի 9-րդ կետին համապատասխան) |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում | |
|
31. Քրեական կամ վարչական պատասխանատվության սահմանում (անհրաժեշտության դեպքում) Մաքսային օրենսդրության խախտման համար, այդ թվում՝ ապրանքների դասակարգման, ապրանքների մաքսային արժեքի, ապրանքների ծագման, ինչպես նաև Համաձայնագրին համապատասխան սակագնային առանձնաշնորհումներ ստանալու վերաբերյալ տեղեկությունների հայտագրմանը վերաբերող (Համաձայնագրի 6.31 հոդվածին և 7.25 հոդվածի 1-ին կետին համապատասխան), և Հանձնաժողով համապատասխան տեղեկությունների ուղարկում |
անդամ պետություններ |
մինչև Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրը՝ 60 օրացուցային օրվանից ոչ ուշ | |
|
II. Համաձայնագրի իրականացման շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության հետ փոխգործակցության զարգացմանն ուղղված միջոցառումներ | |||
|
1. Եվրասիական տնտեսական հերթական ֆորումին (այսուհետ ՝ ֆորում) որպես գործընկեր Իրանական կողմի մասնակցության հարցի մշակում |
անդամ պետություններ, Հանձնաժողով, ֆորումի օպերատոր |
մինչև հերթական ֆորում անցկացնելու օրը | |
|
2. Հերթական Ֆորումի շրջանակներում ԵԱՏՄ-Իրան գործարար երկխոսության կազմակերպում և անցկացում |
Հանձնաժողով, անդամ պետություններ, ֆորումի օպերատոր |
մինչև հերթական ֆորում անցկացնելու օրը | |
|
3. Համաձայնագրի 1.6 հոդվածի 1-ին կետի իրագործման ապահովում՝ Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի և Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքագործության և գյուղատնտեսության պալատի միջև 2019 թվականի սեպտեմբերի 25-ի համագործակցության հուշագրում փոփոխություններ կատարելու կամ նոր հուշագիր կնքելու միջոցով |
Եվրասիական տնտեսական միության գործարար խորհուրդ (համաձայնությամբ), Հանձնաժողով |
2024 թվական | |
|
4. Միջոցառումների իրականացում գործարար երկխոսության հարթակի շրջանակներում Համաձայնագրի 1.6 հոդվածն իրագործելու նպատակով՝ հաշվի առնելով Համաձայնագրի 10․2 հոդվածի 2-րդ կետով նախատեսված ոլորտային համագործակցության ուղղությունները |
Եվրասիական տնտեսական միության գործարար խորհուրդ (համաձայնությամբ), Հանձնաժողով |
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից | |
|
5. Համաձայնագրի 1.6 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության գործարար համայնքների առաջարկությունների մշակման և համատեղ կոմիտեի կողմից քննարկման ապահովում |
Հանձնաժողով, Եվրասիական տնտեսական միության գործարար խորհուրդ (համաձայնությամբ), անդամ պետություններ |
բիզնես-համայնքներից առաջարկություններ ստանալուն զուգընթաց | |
|
6. Համատեղ կոմիտեի նիստերի օրակարգերում ներառվող հարցերի և փոխգործակցության հարթակներում քննարկման ենթակա այլ հարցերի մշակման ապահովում, որոնց ձևավորումը նախատեսված է Համաձայնագրով, մասնավորապես՝ Համաձայնագրի 10.2 հոդվածի 2-րդ կետում նշված ոլորտային համագործակցության ուղղությունների վերաբերյալ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում | |
|
7. Համաձայնագրի 10.7 հոդվածին համապատասխան ստեղծված տրանսպորտի և տարանցման ոլորտում համագործակցության հարցերով ենթակոմիտեի օրակարգի ձևավորման և առաջին նիստի անցկացման ապահովում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում | |
|
8. Միջոցառումների իրականացում Համաձայնագրի կողմերի շահագրգիռ ներկայացուցիչների համար՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ առևտրում Համաձայնագրով նախատեսված առանձնաշնորհումներին վերաբերող հարցերի շուրջ |
Հանձնաժողով |
2024 թվական | |
|
9. Համաձայնագրի 10.3 հոդվածին համապատասխան համագործակցության իրականացմանն ուղղված՝ Համաձայնագրի կողմերի առևտրին աջակցող կազմակերպությունների համատեղ միջոցառումների պլանի նախագծի մշակում, որը ներառում է այնպիսի համատեղ միջոցառումների կազմակերպում, ինչպիսիք են բիզնես ֆորումները, ցուցահանդեսները, բիզնես առաքելությունները և այլն: |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
2024 թվական | |
|
10. Եվրասիական վերաապահովագրական ընկերության ստեղծման մասին Իրանական կողմի տեղեկացում և Եվրասիական վերաապահովագրական ընկերության հետ համագործակցության ձևաչափերի զարգացման հարցի մշակում (Իրանական կողմի շահագրգռվածության դեպքում): |
Եվրասիական վերաապահովագրական ընկերություն (համաձայնությամբ), Հանձնաժողով |
2024 թվական | |