ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ «ԱՐԵՎԵԼՔ-ԱՐԵՎՄՈՒՏՔ» ԵՎ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ «ՄԵԿ ԳՈՏԻ՝ ՄԵԿ ՈՒՂԻ» ՉԻՆԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԶՈՒԳԱԿՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ (ՆԵՐԱՌՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի ԹԻՎ 8 ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ)

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 6
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
04.06.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
04.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

4 հունիսի 2024 թվականի

թիվ 6

քաղ. Նեսվիժ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ «ԱՐԵՎԵԼՔ-ԱՐԵՎՄՈՒՏՔ» ԵՎ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ «ՄԵԿ ԳՈՏԻ՝ ՄԵԿ ՈՒՂԻ» ՉԻՆԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԶՈՒԳԱԿՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ (ՆԵՐԱՌՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի ԹԻՎ 8 ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ)

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծման և զարգացման մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2023 թվականի զեկույցին, այդ թվում՝ «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնության հետ զուգակցման շրջանակներում (ներառյալ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի հունիսի 21-ի թիվ 8 հանձնարարականի իրագործման մասին տեղեկատվությունը) (կցվում է որպես տեղեկատվական նյութ)։

2 Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողով

 

 

2023 թվականի զեկույցը

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծման և զարգացման մասին, այդ թվում՝ «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնության հետ զուգակցման շրջանակներում (ներառյալ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի հունիսի 21-ի թիվ 8 հանձնարարականի իրագործման մասին տեղեկատվությունը)

 

2024 թվական

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Հապավումների եւ պայմանական նշագրերի ցանկը

44

Ներածություն

55

1. Եվրասիական տնտեսական միությունում տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման համակարգման մասին

19

2. Եվրասիական տրանսպորտային միջանցքների եւ, այդ թվում, “Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքում ներառված երթուղիների զարգացման ուղղությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների` 2023 թվականին կատարած աշխատանքների մասին

349

3. Տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային պլանների իրագործման մասին

454

Եզրակացությունը

455

Աղբյուրների ցանկը

458

 

Հավելված 1.1. Եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների քարտեզը

Հավելված 1.2. «Աշխարհի խաչմերուկ» նախաձեռնությունը

Հավելված 2. Տրանսպորտի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկի իրագործման մասին։

Հավելված 3. Տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված ազգային պլանների իրագործման մասին` ներառյալ հետևյալ տեղեկատվությունը՝

- ենթակառուցվածքային զարգացման ազգային պլաններին և ռազմավարություններին համապատասխան՝ ենթակառուցվածքի օբյեկտների կառուցման, վերակառուցման, արդիականացման նախագծերի իրագործման մասին

- ազգային պլաններին և չինական «Մեկ գոտի՝ մեկ ուղի» նախաձեռնությանը համապատասխան իրագործվող նախագծերի զուգակցման վերաբերյալ առաջարկների մշակման մասին․ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման համատեղ նախագծերի իրագործմանն ուղղված առաջարկների նախապատրաստման մասին, այդ թվում՝ «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնության հետ զուգակցման շրջանակներում

- Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում «Արևելք-Արևմուտք» և» «Հյուսիս-Հարավ» ուղղություններով տրանսպորտային ենթակառուցվածքի «խցանումների» (սահմանափակումների) մասին

Հավելված 4. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների անցման կետերի մասին (մշակվել է ԵՏՀ մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտի կողմից)

Հապավումների և պայմանական նշագրերի ցանկը

 

Անդամ պետություններ՝

- Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները

ԵԱՏՄ-ի մասին պայմանագիր՝

- «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիրը

ՀՏՔՀՈՒ ՃՔ՝

- Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների եւ իրականացման փուլերի իրագործմանն ուղղված միջոցառումների պլանը («ճանապարհային քարտեզ»)

Հանձնաժողով, ԵՏՀ՝

- Եվրասիական տնտեսական հանձնաժողովը

ՄՏՄ՝

- Միջազգային տրանսպորտային միջանցքը

Միություն, ԵԱՏՄ՝

- Եվրասիական տնտեսական միությունը

ԵՏԲԽ՝

- Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը

ԵՄԿԽ՝

- Եվրասիական միջկառավարական խորհուրդը

 

Ներածություն

 

Տրանսպորտը ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունների խոշորագույն բազային ճյուղերից մեկն է, որն ապահովում է տարածքների տարածական կապվածությունը և տրանսպորտային մատչելիությունը, ինչպես նաև բնակչության շարժունակությունը։

«Արևելք-Արևմուտք» և» «Հյուսիս-Հարավ» ուղղություններով միջազգային տրանսպորտային միջանցքների տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը ԵԱՏՄ մասին պայմանագրի երկրների տնտեսությունների կարևորագույն երկարաժամկետ ռազմավարական խնդիրն է, որն ուղղված է համաշխարհային տրանսպորտային շղթաներում ինտեգրման միջոցով աշխարհագրական առավելությունների օգտագործմանը և հնգյակի երկրների տարանցիկ ներուժի իրացմանը, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում։

ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքներում «Արևելք-Արևմուտք» և» «Հյուսիս-Հարավ» ուղղություններով տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծման և զարգացման նպատակների առաջնահերթությունը նշում են մեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարները՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերի արդյունքներով հանդես բերած նախաձեռնություններում։

Աշխարհաքաղաքական իրադարձությունների արդյունքում տեղի ունեցող համաշխարհային լոգիստիկ շղթաների և դրանց մասնակիցների գլոբալ փոփոխությունը փոխել է ավանդական միջազգային տրանսպորտային այն միջանցքների պատկերը, որոնց մասնակիցներն են ԵԱՏՄ անդամ պետությունները, և դարձել է նոր տրանսպորտային ուղիների ստեղծման և զարգացման կատալիզատոր։

Բազմազանեցման և նոր լոգիստիկ երթուղիների ձևավորման՝ 2022 թվականին տեղի ունեցած գործընթացները թույլ են տվել 2023 թվականին կայուն աշխատանք ապահովել ոչ միայն նոր երթուղիների վրա, այլև բարձրացնել գործող, առանձնապես՝ «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի և Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (ՏՄՏՄ) արդյունավետությունը։

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծման և զարգացման մասին, այդ թվում՝ «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնության հետ զուգակցման շրջանակներում (ներառյալ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի հունիսի 21-ի թիվ 8 հանձնարարականի իրագործման մասին տեղեկատվությունը)» 2023 թվականի սույն զեկույցը (այսուհետ՝ զեկույց) պատրաստվել է ի կատարումն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների 7.4.1 կետի (այսուհետ՝ ռազմավարական ուղղություններ) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի 7.4.1 համապատասխան կետի (այսուհետ՝ ռազմավարական ուղղությունների իրագործմանն ուղղված միջոցառումների պլան)։

Զեկույցը պատրաստվել Է ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից Հանձնաժողովի տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտի հարթակում՝ Հանձնաժողովի շահագրգիռ դեպարտամենտների մասնակցությամբ:

Ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի 7.4.1 կետի համապատասխան՝ զեկույցը պատրաստվում է ամենամյա կտրվածքով:

Զեկույցի նպատակն է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի իրագործման մասին տեղեկատվության և տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման համակարգմանը, եվրասիական տրանսպորտային միջանցքների ստեղծմանը և զարգացմանը վերաբերող մասով Միության իրավունքի համակարգումն ու վերլուծությունը, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում տրանսպորտային ենթակառուցվածքի հետագա զարգացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը։

Զեկույցում ներառված են ռազմավարական ուղղությունների 7.4.1 կետով նախատեսված հետևյալ հարցերը՝

ենթակառուցվածքային զարգացման ազգային ծրագրերին և ռազմավարություններին համապատասխան ենթակառուցվածքի օբյեկտների կառուցման, վերակառուցման, արդիականացման նախագծերի իրագործման մասին․

ազգային ծրագրերին և չինական «Մեկ գոտի՝ մեկ ուղի» նախաձեռնությանը համապատասխան իրագործվող նախագծերի զուգակցման վերաբերյալ առաջարկների մշակման մասին․

անդամ պետությունների տարածքներում «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման համատեղ նախագծերի իրագործմանն ուղղված առաջարկների նախապատրաստման մասին, այդ թվում՝ «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնության հետ զուգակցման շրջանակներում։

Միաժամանակ՝ զեկույցն ուղարկվել է հետևյալի մշակման համար՝

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կ․Կ․Տոկաևի՝ Տրանսկասպյան երթուղու հետ զուգակցելով՝ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման անհրաժեշտության, ապրանքների տարանցման թվային համակարգի ստեղծմանն ուղղված առարկայական լուծումների մշակման վերաբերյալ նախաձեռնություններ (Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2023 թվականի մայիսի 25-ի նիստի արդյունքներով)․

Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ս․Ն․Ժապարովի՝ տրանսպորտային ենթակառուցվածքի և լոգիստիկայի զարգացման, Միության ներսում անցման կետերի թողունակության ընդլայնման վերաբերյալ նախաձեռնություն (Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի նիստի արդյունքներով)․

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ․Վ․Պուտինի՝ 2023 թվականին Միության մարմիններում Ռուսաստանի Դաշնության նախագահության կապակցությամբ, ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին ուղղված ուղերձում ներկայացված նախաձեռնություն․

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Վ․Փաշինյանի՝ 2024 թվականին Միության մարմիններում Հայաստանի նախագահության կապակցությամբ, ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին ուղղված նախաձեռնություն

Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռ․Ա․Գոլովչենկոյի՝ դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ տրանսպորտային փոխադրման անխափան և հարմարավետ երթուղու ստեղծման վերաբերյալ նախաձեռնություն (Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թվականի փետրվարի 2-3-ի նիստի արդյունքներով)․

Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռ․Ա․Գոլովչենկոյի՝ գերակա ենթակառուցվածքային նախագծերի ցանկի ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ նախաձեռնություն (Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թվականի օգոստոսի 24-25-ի նիստի արդյունքներով)․

Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ա․Ա․ Սմաիլովի՝ ԵԱՏՄ երկրների արտահանման աշխարհագրության ընդլայնման համար տարանցիկ ներուժի զարգացման վերաբերյալ նախաձեռնություն (Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թվականի հունիսի 7-8-ի նիստի արդյունքներով)․

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի հունիսի 21-ի թիվ 8 հանձնարարականի կատարում (այսուհետ՝ ԵՄԿԽ թիվ 8 հանձնարարական)․

ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի իրագործման մշտադիտարկման հարցեր։

Զեկույցը ներառում է տեղեկատվություն եվրասիական տրանսպորտային միջանցքների և, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքում ներառված երթուղիների զարգացման ուղղությամբ անդամ պետությունների 2023 թվականին կատարած աշխատանքների մասին։

Զեկույցի պատրաստման ժամանակ օգտագործվել է ԵԱՏՄ անդամ պետությունների լիազորված մարմինների՝ տրանսպորտի ոլորտին վերաբերող տեղեկատվությունը, Հանձնաժողովի վերլուծական նյութերը, ինչպես նաև բաց հասանելիություն ունեցող աղբյուրներից վերլուծական նյութերը։

 

I. Եվրասիական տնտեսական միությունում

տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման համակարգման մասին

 

2023 թվականին շարունակվել է կողմերի և Հանձնաժողովի աշխատանքը տրանսպորտային ենթակառուցվածքին վերաբերող մասով Միության իրավունքի ձևավորման վերաբերյալ։

ԵԱՏՄ անդամ պետությունները ԵԱՏՄ մասին պայմանագրում սահմանել են համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային ենթակառուցվածքին վերաբերող՝ ԵԱՏՄ-ում իրականացվող տրանսպորտային քաղաքականության հիմնական գերակայությունները՝

եվրասիական տրանսպորտային միջանցքների ստեղծում և զարգացում (86-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետ)․

տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման համակարգում (86-րդ հոդվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետ)։

 

 

Եվրասիական տրանսպորտային միջանցքների ստեղծման և զարգացման, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման համակարգման հարցերը մշակվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով) ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համատեղ՝ ի կատարումն ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրագործման հիմնական ուղղությունների և փուլերի (հաստատված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 19 որոշմամբ) և եռամյա ժամանակաշրջանի համար Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից ընդունվող «ճանապարհային քարտեզների» միջոցառումների պլանների, և՝ ի կատարումն ռազմավարական ուղղությունների։

2023 թվականին «հնգյակի» երկրների պետությունների ղեկավարների կողմից ստորագրվել է մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման վերաբերյալ «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագիրը (այսուհետ՝ հռչակագիր), որի ուղղություններից մեկն է ընդհանուր տրանսպորտային լոգիստիկ տարածության ձևավորումը, ինչը նախատեսում է միջազգային տրանսպորտային միջանցքներում տրանսպորտային լոգիստիկ և թվային ենթակառուցվածքի համատեղ զարգացմանն ուղղված՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ջանքերի կորդինացումը բեռների տարանցիկ փոխադրումներն ավելացնելու նպատակով՝ ներառյալ հենակետային տրանսպորտային հանգույցների և լոգիստիկ կենտրոնների ստեղծումը, գոյություն ունեցող երթուղիների անցունակության ավելացումը։

2023 թվականին ԵԱՏՄ-ում՝

ընդունվել է եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համալիր պլանը (ԵՏՀ կոլեգիայի 2023 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 179 կարգադրություն)․

Ղազախստանյան Կողմի և Ղրղզական Կողմի առաջարկների առումով քննարկվել է ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկը նոր նախագծերով համալրելու մասին հարցը (2024 թվականի փետրվարի 2-ին ընդունվել է ԵՄԿԽ թիվ 1 կարգադրությունը՝ ցանկում փոփոխություններ կատարելու մասին)․

որոշումներ են ընդունվել «նեղ հատվածների» ցանկի մասին հարցի վերաբերյալ։ Նախատեսվում է հարցը մշակել Հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի դեկտեմբերի 5-ի «Եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համալիր ծրագրի մասին» թիվ 179 հաստատված կարգադրությանը (4-րդ կետ), ինչպես նաև 2024-2026 թվականների համար ՀՏՔՀՈՒ ՃՔ նախագծին (10-րդ կետ) համապատասխան։

Եզրափակիչ փուլում է գտնվում ԵԱՏՄ անդամ պետություններում ներպետական ընթացակարգերի անցկացումը, որոնք անհրաժեշտ են եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու ժամանակ տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնու բեռնվածքների և եզրաչափերի մասին համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար:

Հատուկ պետք է նշել, որ 2023 թվականին տրանսպորտային ոլորտը շարունակել է ապահովել ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունների կայունությունը։

2023 թվականին Միության անդամ պետությունները չեն նվազեցրել տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման տեմպերը և կարողացել են ոչ միայն հաղթահարել առաջացող դժվարությունները, այլև իրագործել նաև մի շարք մասշտաբային տրանսպորտային նախագծեր։

Այսպես, Ղազախստանի Հանրապետությունում տրվել է Բախտի-Այագոզ և Դարբազա-Մակտաարալ նոր երկաթուղային գծերի շինարարության մեկնարկը։

 

Ռուսաստանի Դաշնությունում ժամկետներից շուտ շահագործման է հանձնվել «Եվրոպա-Արևմտյան Չինաստան» միջազգային տրանսպորտային միջանցքի մաս կազմող Մ-12 Վոստոկ (Մոսկվայի և Կազանի միջև) արագընթաց ավտոմոբիլային ճանապարհը:

2023 թվականի արդյունքները հաստատում են ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտային համալիրների աշխատանքի հուսալիությունը և կայունությունը։

Փոխադրումների ծավալներն ու բեռնաշրջանառությունը, ըստ տրանսպորտի տեսակների, բերված են 1-ին և 2-րդ աղյուսակներում1։

 

Աղյուսակ 1

Բեռների փոխադրումները, ըստ տրանսպորտի տեսակների, 2023 թվականի հունվար-դեկտեմբեր, միլիոն տոննա

 

 

2023 թվականի հունվար-դեկտեմբեր

մլն. տոննա

%-ով՝ 2022 թվականի

հունվար-դեկտեմբեր ամիսների

համեմատ

 

Բեռների փոխադրման ծավալը (երկաթուղային,

ավտոմոբիլային, օդային)՝ ընդամենը

ԵԱՏՄ

...

...

Հայաստան

16,53

...

Բելառուս

...

...

Ղազախստան*

727,4

...

Ղրղզստան

50,71

...

Ռուսաստան

7460,67

...

 

Որից՝ երկաթուղային տրանսպորտով

ԵԱՏՄ

...

...

Հայաստան

2,1

59,9

Բելառուս

...

...

Ղազախստան

416,4

102,8

Ղրղզստան

9,4

116,8

Ռուսաստան

1235,3

99,99

 

ավտոմոբիլային տրանսպորտով

ԵԱՏՄ

...

...

Հայաստան**

14,4

108,7

Բելառուս

...

...

Ղազախստան*

287,2

110,6

Ղրղզստան

41,3

115,0

Ռուսաստան

6224,9

100,2

 

օդային տրանսպորտով, հազ. տոննա

ԵԱՏՄ

...

...

Հայաստան**

33,9

145,5

Բելառուս

...

...

Ղազախստան

23,8

97,2

Ղրղզստան

12,6

42,0 անգամ

Ռուսաստան****

467,4

77,1

 

* Տվյալները ձևավորվել են՝ հաշվի առնելով ավտոմոբիլային տրանսպորտով բեռների առևտրային փոխադրումներ իրականացնող անհատ ձեռնարկատերերի գործունեության ցուցանիշների ձևավորման համար մեթոդաբանական մոտեցման փոփոխությունը։

** Տվյալներում արտացոլված են նաև բեռների փոխադրումներն այլ երկրների տրանսպորտով։

** Տվյալներում արտացոլված են նաև բեռների փոխադրումները՝ կատարված այլ երկրների ավիաընկերությունների կողմից։

**** Ռոսավիացիայի տվյալներով։

 

 

Աղյուսակ 2

Բեռնաշրջանառությունն ըստ տրանսպորտի տեսակների, 2023 թվականի հունվար-դեկտեմբեր, միլիարդ տոննա/կիլոմետր

 

 

2023 թվականի հունվար-դեկտեմբեր

մլրդ տ/կմ

%-ով՝ 2022 թվականի

հունվար-դեկտեմբեր ամիսների

համեմատ

 

Բեռնաշրջանառությունն ընդամենը (երկաթուղային,

ավտոմոբիլային, օդային)՝ ընդամենը

ԵԱՏՄ

...

...

Հայաստան

1,62

...

Բելառուս

...

...

Ղազախստան*

356,65

...

Ղրղզստան

2,73

...

Ռուսաստան

3023,02

...

 

Որից՝ երկաթուղային տրանսպորտի

ԵԱՏՄ

...

...

Հայաստան

0,5

58,3

Բելառուս

...

...

Ղազախստան

326,8

104,8

Ղրղզստան

1,1

107,2

Ռուսաստան

2638,0

100,0

 

ավտոմոբիլային տրանսպորտի

ԵԱՏՄ

...

...

Հայաստան**

1,1

110,4

Բելառուս

...

...

Ղազախստան*

29,8

101,7

Ղրղզստան

1,4

96,5

Ռուսաստան

383,3

122,1

 

օդային տրանսպորտի, մլն․ տոննա/կմ

ԵԱՏՄ

...

 

Հայաստան***

17,7

2,3 անգամ

Բելառուս

   

Ղազախստան

53,7

98,5

     

Ղրղզստան

231,1

13,1 անգամ

Ռուսաստան****

1723,7

61,0

 

1 https://eec.eaeunion.org/upload/files/dep_stat/econstat/analytics/indicators2023_12.pdf

* Տվյալները ձևավորվել են՝ հաշվի առնելով ավտոմոբիլային տրանսպորտով բեռների առևտրային փոխադրումներ իրականացնող անհատ ձեռնարկատերերի գործունեության ցուցանիշների ձևավորման համար մեթոդաբանական մոտեցման փոփոխությունը։

** Տվյալ ցուցանիշը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության շարժակազմով բեռների փոխադրումների համար:

*** Տվյալ ցուցանիշը հաշվարկվում է միայն Հայաստանի Հանրապետության ավիաընկերությունների բեռների փոխադրումների գծով:

**** Ռոսավիացիայի տվյալներով:

 

 

 

Միությունում ստեղծված տրանսպորտային հաղորդակցությունների զարգացած և ճյուղավորված ցանցը թույլ է տալիս ապահովել փոխադրումների անխափանությունը «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով։

Այսպես, Արևելյան պոլիգոնով բեռների փոխադրումների ծավալը 2023 թվականի արդյունքներով կազմել է 300 մլն տոննայից ավելի, ինչը 11%-ով բարձր է 2021 թվականի մակարդակից, Ազով-Սևծովյան միջանցքով փոխադրումները հասել են 220 մլն տոննայի։

2023 թվականին տրանսպորտային լոգիստիկ կապերի բազմազանեցման և նոր ուղղությունների զարգացման շրջանակներում զգալիորեն աճել են փոխադրումների ծավալները «Հյուսիս-Հարավ» միջանցքներով և Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղով։

Այսպես, 2023 թվականին 38%-ով աճել են փոխադրումների ծավալները «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով՝ գերազանցելով 19 մլն տոննան2, 86%-ով աճել են Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղով փոխադրումների ծավալները, որոնք հասել են 2,8 մլն տոննայի 3։ Երթուղին այսօրվա դրությամբ ապահովում է առաքման մրցունակ ժամկետ՝ միջինը 12 օր։ Միջնաժամկետ հեռանկարում պլանավորում է բեռների փոխադրման ծավալները տվյալ միջանցքով հասցնել մինչև 10 մլն տոննայի։

Եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համալիր պլանի մասին

2023 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համալիր պլանի մասին» թիվ 179 կարգադրությունը (այսուհետ՝ կարգադրություն, համալիր պլան)։

Համալիր պլանի պատրաստումը եվրասիական տրանսպորտային միջանցքների ստեղծման և զարգացման ուղղությամբ աշխատանքի շարունակությունն է, որոնց ցանկը հաստատված է Հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 175 կարգադրությամբ։

Եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների հաստատված ցանկը ներառում է եվրասիական միամոդալ երկաթուղային երթուղիներ, եվրասիական բազմամոդալ երթուղի, ինչպես նաև եվրասիական ավտոմոբիլային միջանցքներ և երթուղիներ։ Եվրասիական տրանսպորտային միջանցքների կազմում են ներառված «Ակտաու» ծովային նավահանգիստ» և «Կուրիկ» ծովային նավահանգիստ» ղազախստանյան նավահանգիստները և «Կալինինգրադ» ծովային նավահանգիստ», «Մախաչկալա» ծովային նավահանգիստ», «Նովոռոսիյսկ» ծովային նավահանգիստ», «Ուստ-Լուգա» ծովային նավահանգիստ» ռուսաստանյան նավահանգիստները։

 


2. https://finance.rambler.rU/business/51988130-belousov-ozhidaet-rost-perevozok-po-vostochnomu-poligonu-v-2023-godu-do-bolee-300-mln-tonn/

3. https://railways.kz/ru/news/preimushestva-tmtm-obespechivayut-rost-eksporta/

 

Եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների քարտեզն ու ԵԱՏՄ անդամ պետությունների գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերը տրանսպորտի ոլորտում ներկայացված են 1-1 հավելվածում։

Համալիր պլանին կցվում է եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների զարգացմանն ուղղված՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջոցառումների մասին տեղեկատվությունը, որը տեղադրված է ԵԱՏՄ պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ https://eec.eaeunion.org/upload/clcr/etkim.pdf.

Մինչև 2025 թվականը եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացմանն ուղղված անդամ պետությունների միջոցառումների իրականացումը թույլ կտա իրականացնել 1000 կմ-ից ավելի նոր երկաթուղային գծերի շինարարություն և շուրջ 800 կմ երկաթուղային գծերի էլեկտրականացում (էլեկտրաֆիկացում), 1000 կմ-ից ավելի նոր ավտոմոբիլային ճանապարհների կառուցում, 3000 կմ-ից ավելի ավտոճանապարհների վերակառուցում և հիմնանորոգում։

Համալիր պլանի համաձայն՝ ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի հարթակում խորացված ուսումնասիրության արդյունքներով կպատրաստվեն Միության մարմինների ակտերի նախապատրաստման նպատակահարմարության վերաբերյալ որոշումներ, առաջարկություններ և հանձնարարականներ հետևյալի մասին՝

եվրասիական տրանսպորտային միջանցքների (երթուղիների) զարգացման նպատակային ցուցիչների (ցուցանիշների)․

եվրասիական տրանսպորտային միջանցքների (երթուղիների) անձնագրերի․

եվրասիական տրանսպորտային միջանցքներին (երթուղիներին) ներկայացվող պահանջների․

եվրասիական տրանսպորտային միջանցքների (երթուղիների) առանձին հատվածների զարգացման, «նեղ հատվածների» հայտնաբերման և վերացման։

Միևնույն ժամանակ, ԵՄԿԽ-ն յուրաքանչյուր տարի քննարկելու է սույն զեկույցի կազմում պարունակվող համալիր պլանի միջոցառումների իրագործման վերաբերյալ տեղեկատվությունը:

Կարգադրությամբ նախատեսվում է ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի մասին հիմնադրույթում փոփոխություններ կատարելու մասին հարցի մշակում (հաստատված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի մայիսի 14-ի թիվ 13 որոշմամբ) ղեկավարների խորհուրդը լիազորություններով օժտելու մասով, այդ թվում՝ նրանք, որոնք անհրաժեշտ են համալիր պլանով նախատեսված միջոցառումների իրագործման համար։

Կողմերը և Հանձնաժողովն սկսել են տվյալ հարցի մշակումը 2023 թվականի դեկտեմբերի 21-ին՝ տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեի ենթակառուցվածքի և լոգիստիկայի հարցերով ենթակոմիտեի 22-րդ նիստում։

Համալիր պլանին համապատասխան՝ ամենամյա կտրվածքով նախատեսվում է տեղեկատվության պատրաստումը և Կոլեգիայի ու Հանձնաժողովի խորհրդի նիստին քննարկումը հետևյալի վերլուծության առումով՝

եվրասիական տրանսպորտային միջանցքների (երթուղիների) մեջ ներառվող՝ երկաթուղային, ավտոճանապարհային և նավահանգստային ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջոցառումների իրագործման արդյունքներ

ԵՄԿԽ 2022 թվականի օգոստոսի 26-ի թիվ 19 կարգադրությամբ հավանության են արժանացած՝ ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտում գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի իրագործում։

Տրանսպորտային ենթակառուցվածքի թողունակության (փոխադրման) հնարավորությունները բեռնահոսքի աճող ծավալներին և արագությանը համապատասխանեցնելու նպատակով՝ համալիր պլանով նախատեսվում է եվրասիական տրանսպորտային միջանցքների (երթուղիների) առանձին հատվածների զարգացմանը, «նեղ հատվածների» հայտնաբերմանն ու վերացմանն ուղղված միջոցառումների իրականացում, որոնք պետք է քննարկվեն Միության անդամ պետությունների տրանսպորտի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի նիստում։

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով տրանսպորտային ենթակառուցվածքի «նեղ հատվածների» (սահմանափակումների) մասին ԵԱՏՄ անդամ պետությունների տրամադրած տեղեկատվության հիման վրա պատրաստված տեղեկատվությունը հաշվի է առնվել 3-րդ հավելվածում:

 

ԵԱՏՄ անդամ պետությունների 2024-2026 թվականների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրագործման հիմնական ուղղությունների և փուլերի իրականացմանն ուղղված միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») նախագծի «ճանապարհային քարտեզի» նախագծի նախապատրաստում

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրագործման փուլերի մասին» թիվ 19 որոշմանը համապատասխան՝ աշխատանք է տարվում ԵԱՏՄ անդամ պետությունների 2024-2026 թվականների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրագործման հիմնական ուղղությունների և փուլերի իրականացման միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») նախագծի նախապատրաստման ուղղությամբ:

«Ճանապարհային քարտեզի» նախագիծը ներառում է տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացմանը վերաբերող՝ «Տարանցիկ ներուժի արդյունավետ օգտագործում», «Եվրասիական տրանսպորտային միջանցքների ստեղծում և զարգացում» բաժինները:

Նախատեսվում է, որ 2024 թվականին փաստաթուղթը կընդունվի ԵՄԿԽ-ի կողմից

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի ոլորտում գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի մասին

 

Ի կատարումն ռազմավարական ուղղությունների 6.1.5 կետի՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 26-ի թիվ 19 կարգադրությամբ հավանության է արժանացել անդամ պետությունների տրանսպորտի ոլորտում գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկը (այսուհետ՝ գերակա նախագծեր, ցանկ), որն ի սկզբանե ներառել է 7 նախագիծ։

Ներկայումս Ղազախստանյան կողմի և Ղրղզական կողմի առաջարկների ցանկում կատարվել են փոփոխություններ (ԵՄԿԽ 2024 թվականի փետրվարի 2-ի թիվ 1 կարգադրություն) և ցանկը ներառում է 11 գերակա նախագծեր, որոնք ուղղված են եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների զարգացմանը, ինչպես նաև Միության շրջանակներում տարանցիկ ներուժի և «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով միջազգային տրանսպորտային միջանցքների մեջ ներառված տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացմանը, այդ թվում՝ «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնության զուգակցման շրջանակներում, դրանցից՝

Հայաստանի Հանրապետության 1 նախագիծ, Բելառուսի Հանրապետության 2 նախագիծ, Ղազախստանի Հանրապետության 3 նախագիծ, Ղրղզստանի Հանրապետության 3 նախագիծ, Ռուսաստանի Դաշնության 2 նախագիծ։

Ալմաթիում 2024 թվականի փետրվարի 1-2-ը կայացած ԵՄԿԽ-ի նիստում քննարկվել է Բելառուսի Հանրապետության նախաձեռնողական առաջարկը՝ ցանկում երկու գերակա նախագծերի ներառման վերաբերյալ, որոնք ուղղված են ինչպես Բելառուսի Հանրապետության, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության երկաթուղային հատվածների զարգացմանը։

Այս հարցի հետագա քննարկումը շարունակվում է Ռուսաստանյան կողմի հետ երկկողմ փոխգործակցության ձևաչափով և Միութենական պետության հարթակներում։

Միաժամանակ առաջարկվում է՝ տրանսպորտի ոլորտում գերակա ենթակառուցվածքային նախագծերի իրականացումից ԵԱՏՄ-ի համար ստացված ինտեգրացիոն արդյունքի գնահատման նպատակով նախագծերի ցանկի վերաբերյալ առաջարկները նախապես քննարկել Հանձնաժողովի հարթակում բոլոր կողմերի հետ, որից հետո այդ առաջարկները ներկայացնել Միության մարմինների քննարկմանը։

Հարկ է նաև նշել, որ գերակա նախագծերի իրագործումը Կողմերն իրականացնում են ազգային մակարդակով:

ԵԱՏՄ մակարդակով նախաձեռնություն չի եղել՝ գերակա նախագծերի համատեղ իրագործմանն ու նախագծերի ֆինանսավորմանը ԵԱՏՄ բյուջեի մասնակցության մասին որոշումներն ընդունելու համար։

ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտում գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկի իրագործման մասին լրացուցիչ տեղեկատվությունը հաշվի է առնվել 2-րդ հավելվածում:

 

Հայաստանի Հանրապետության գերակա նախագծերը

 

1. Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր, 4-րդ հերթ (Տրանշ-4)

Նախատեսվում է կառուցել ճանապարհային միջանցքի հետևյալ հատվածները՝

Արտաշատ-Սիսիան՝ երկարությունը կազմում է մոտ 162 կմ, շահագործման հանձնելու ժամկետները որոշված չեն, նախագիծը մշակման փուլում է, իրագործման ընդհանուր արժեքը որոշված չէ, ֆինանսավորման հարցը քննարկման փուլում է:

Սիսիան-Քաջարան՝ երկարությունը կազմում է մոտ 60 կմ, շահագործման հանձնելու ժամկետը՝ մինչև 2030 թվականը, աշխատանքային նախագիծն առկա է, շինարարական աշխատանքները կսկսվեն մրցույթի ավարտից հետո (անցկացվել է վերաորակավորման փուլը), ֆինանսավորման հարցը բանակցությունների ավարտի փուլում է:

Քաջարան-Ագարակ՝ երկարությունը կազմում է մոտ 32 կմ, շահագործման հանձնելու ժամկետը՝ մինչև 2026-2027թթ., աշխատանքային նախագիծն առկա է, նախատեսվում է շինարարական աշխատանքներն սկսել 2024 թվականի մարտի վերջին-ապրիլի սկզբին:

Քաջարան-Ագարակ՝ մոտ 10,3 կմ (ներառյալ 7 կմ թունելը), շահագործման հանձնելու մոտավոր ժամկետը՝ մինչև 2030 թվականը, աշխատանքային նախագիծը պատրաստ է, նախագծի իրագործման մոտավոր գումարը կազմում է մոտ 153 մլրդ հայկական դրամ, ֆինանսավորման հարցը բանակցությունների փուլում է։

Ավտոճանապարհը ԱՆ 82 միջազգային մայրուղու մասն է և «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի մասն է։

 

Ներմուծեք նկարագրությունը_24306

 

«Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր չորրորդ հերթ (Տրանշ-4)«Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ն ստեղծվել է Հնդկաստանից, Իրանից և Պարսից ծոցի այլ երկրներից Կասպյան տարածաշրջանով և այնուհետև դեպի Հյուսիսային և Արևմտյան Եվրոպա տարանցիկ բեռնահոսքերի ներգրավման համար։

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության նախագծով փոփոխվել են ճանապարհային միջանցքի առանձին հատվածների՝ շահագործման հանձնելու ժամկետները, որոշվել են Քաջարան-Ագարակ հատվածի մասով իրագործման մոտավոր գումարը և ֆինանսավորման աղբյուրները։

 

Բելառուսի Հանրապետության գերակա նախագծերը

 

Ներմուծեք նկարագրությունը_24307

 

 

 

2. Բրեստ (Կոզլովիչի)-Մինսկ-Ռուսաստանի Դաշնության սահման (Ռեդկի)՝ Մ-1/Ե 30 ավտոմոբիլային ճանապարհի վերակառուցում։

Նախագծի իրագործման՝ պետության ղեկավարի կողմից համաձայնեցված հայեցակարգին համապատասխան (2020 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 09/582 П1129 բանաձև)՝ մշակվել են Մ-1/Ե 30 ավտոճանապարհի Բրեստի մարզի հատվածի (երկարությունը՝ 252 կմ) վերակառուցման մինչնախագծային փաստաթղթերը։

Զգալի ծավալի ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտության և ավտոմոբիլային ճանապարհի արդիականացման համար օտարերկրյա փոխառությունների ներգրավման սահմանափակ հնարավորության պատճառով Վիտեբսկի և Մինսկի մարզերի համար մինչնախագծային փաստաթղթերի մշակումը դադարեցվել է:

Հաշվի առնելով վերանորոգման միջոցառումների անցկացումը՝ ճանապարհը հասցվել է տրանսպորտային շահագործման համար պատշաճ վիճակի, ինչն ապահովում է ճանապարհային երթևեկության մասնակիցների անվտանգությունը և չի պահանջում դրա վերակառուցման հրատապ միջոցառումների իրականացում:

Մ-1/Ե 30 ավտոմոբիլային ճանապարհի վերակառուցման հարցը՝ հաշվի առնելով հանրապետության առավել լարված տրանսպորտային երթուղիների արդիականացման անհրաժեշտությունը, քննարկվելու է 2026-2030 թվականների համար «Բելառուսի ճանապարհներ» պետական ծրագրի ձևավորման ժամանակ։

3. Ռուսաստանի Դաշնության սահման (Սելիշչե)-Գոմել-Կոբրին` Մ-10 ավտոմոբիլային ճանապարհի վերակառուցում։

Մ 10 ավտոմոբիլային ճանապարհն անցնում է Գոմելի և Բրեստի մարզերի տարածքներով։ Երթուղին միջազգային տրանսպորտային նշանակալի երթուղիներից մեկն է, որի երկարությունը կազմում է 608 կմ:

Ներկայումս մշակվել են Ռուսաստանի Դաշնության սահման (Սելիշչե)-Գոմել-Կոբրին 109,9 կմ - 195,19 կմ՝ Մ-10 հանրապետական ավտոմոբիլային ճանապարհի վերակառուցման նախագծային փաստաթղթերը:

Հաշվի առնելով այն, որ Մ-10 ավտոճանապարհի վերակառուցման համար փոխառու ֆինանսական միջոցների ներգրավման համար ձեռնարկված միջոցներն արդյունք չեն տվել, իսկ դրա տրանսպորտային շահագործման վիճակը պահանջում է անհապաղ աշխատանքներ իրականացնել, 2024 թվականին դրա վերակառուցման աշխատանքների իրականացումը նախատեսվում է սկսել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:

 

Ղազախստանի Հանրապետության գերակա ծրագրերը

 

4. «Եվրոպա-Արևմտյան Չինաստան» միջազգային տրանսպորտային երթուղուն պատկանող՝ Մ-32 ավտոմոբիլային ճանապարհի ղազախստանյան հատվածների վերակառուցում:

«Եվրոպա-Արևմտյան Չինաստան» միջանցքի երկարությունը 8440 կմ է, այդ թվում ՝ Ղազախստանի Հանրապետության տարածքով ՝ 2747 կմ, որից՝

I կատեգորիան 4-գոտիանոց երթևեկությամբ՝ 1424 կմ («Կիզիլորդա-Թուրքեստան-Շիմկենտ-Տարազ-Ալմաթի-Խորգոս»)․

II կատեգորիան՝ 1323 կմ («Ռուսաստանի Դաշնության հետ սահման-Ակտոբե-Ուլգայսին-Կիզիլորդա»):

Ղազախստանի Հանրապետության կողմից վերակառուցումն ամբողջությամբ ավարտվել է 2017 թվականին (աշխատանքներն իրականացվել են 2009 թվականից սկսած):

Ղազախստանի Հանրապետությունը նախատեսում է «Արևմտյան Եվրոպա-Արևմտյան Չինաստան» միջանցքը մի քանի փուլով դարձնել առաջին տեխնիկական կատեգորիայի՝ 4-գոտիանոց երթևեկությամբ ավտոմայրուղու ամբողջ երկարությամբ։

Այդ նպատակով 2023-2025 թվականների ընթացքում նախատեսվում է ավարտել Ակտոբեից մինչև Ուլգայսին (262 կմ) հատվածի վերակառուցման աշխատանքները, իսկ հետագայում՝ 2025-2030 թվականների ընթացքում, վերակառուցել մնացած հատվածները Ուլգայսինից մինչև Կիզիլորդա (960 կմ), Ակտոբեից մինչև Ռուսաստանի Դաշնության հետ սահման (101 կմ)։

Այսպիսով, մինչև 2030 թվականը Կիզիլորդա քաղաքից մինչև Ռուսաստանի Դաշնության հետ սահմանն ընկած ճանապարհների 1323 կմ երկարությամբ հատվածները կլինեն առաջին տեխնիկական կատեգորիայի։

41. «Հյուսիս-Հարավ» արևելյան միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումը՝ «Օրսկ-Կանդիագաշ-Մակատ-Բեյնեու-Բոլաշակ», «Իլեցկ-1-Ակտոբե», «Չելյաբինսկ-Տոբոլ-Նիկելտաու», «Ակսարայսկայա-Մակատ», «Շալկար-Բեյնեու-Մանգիստաու» հատվածներում գոյություն ունեցող երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացման միջոցով։

42. «Ռուսաստան-Կենտրոնական Ասիայի երկրներ» միջանցքի զարգացում՝

«Դրբազա-Մակտաարալ» երկաթուղային գծի կառուցում․

«Կազալի-Առիս» հատվածում երկրորդ երկաթուղային ճանապարհի կառուցում:

 

Ներմուծեք նկարագրությունը_24308

 

Ղրղզստանի Հանրապետության գերակա նախագծերը

 

Ներմուծեք նկարագրությունը_24309

 

5. «Լուգավայա-Բալիկչի» երկաթուղային հատվածի էլեկտրականացում (էլեկտրաֆիկացում)։

Հատվածի երկարությունը կազմում է 321,5 կմ։ Անհրաժեշտ է ՏՏՀ-ի մշակում։

«Լուգավայա-Բալիկչի» երկաթուղային հատվածը Ղրղզստանը Ղազախստանի և այլ երկրների հետ կապող տրանսպորտային գլխավոր ուղին է։ Հատվածը միագիծ է, շահագործման երկարությունը՝ 321,5 կմ, որից 60,3 կմ-ը Ղազախստանի տարածքում, իսկ 261,2 կմ-ը Ղրղզստանի տարածքում։

Իրագործման մոտավոր արժեքը կազմում է 300,0 մլն ԱՄՆ դոլար։

Ֆինանսավորման համակարգը որոշված չէ։

51. «Բալիկչի-Կոչկոր-Կարա-Կեչե-Մակմալ-Ջալալ-Աբադ» երկաթուղու նախագիծը։

Երկաթուղու ընդհանուր երկարությունը Բալիկչի կայարանից մինչև Ջալալ-Աբադ կայարանը «Բալիկչի-Կոչկոր-Կարա-Կեչե-Մակմալ-Ջալալ-Աբադ» երթուղով 405 կիլոմետր է։

Փոխադրումների նախատեսվող ծավալները՝ տարեկան 3,7-ից մինչև 4,3 մլն տոննա։

Ներդրումների պահանջը (2018 թվականի գներով)՝ 4,06 մլրդ ԱՄՆ դոլար է։

52. «Բիշքեկ քաղաքի հյուսիսային շրջանցիկ ճանապարհի վերակառուցում» ավտոմոբիլային ճանապարհի նախագիծը»:

Բիշքեկ քաղաքի հյուսիսային շրջանցիկ ճանապարհի ընդհանուր երկարությունը 33,4 կմ է։

Նախագիծը բաղկացած է 2 հատվածներից՝

Հատված 1։

24,3 կմ երկարությամբ Ալմաթի-Բիշքեկ-Տաշքենդ ավտոմոբիլային ճանապարհի վերակառուցում․

Հատված 2։

Բիշքեկ-Նարին-Տորուգարտ ավտոմոբիլային ճանապարհի վերակառուցում 0 կմ-9,1 կմ՝ 9 կմ երկարությամբ։

Ներդրումների պահանջը 45,6 մլն ԱՄՆ դոլար է։

 

Ռուսաստանի Դաշնության գերակա ծրագրերը

6. «Եվրոպա-Արևմտյան Չինաստան» միջազգային տրանսպորտային երթուղուն պատկանող՝ ավտոմոբիլային ճանապարհների ռուսաստանյան հատվածների կառուցում և արդիականացում։

Ռուսաստանի Դաշնության տարածքում երթուղու ընդհանուր երկարությունը մոտ 2,4 հազար կմ է։

Երթուղին կազմված է երեք հիմնական մասերից՝

1) Սանկտ Պետերբուրգից մինչև Մոսկվա՝ ներառյալ Մ-11 «Նեվա» Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ դաշնային ավտոճանապարհները (Տվեր քաղաքի շրջանցուղու կառուցում 2022-2024 թվականներին, 74 մլրդ ռուբլի) և կենտրոնական օղակաձև ավտոմոբիլային ճանապարհը։

2) Մոսկվա-Նիժնի Նովգորոդ-Կազան Մ-12 ավտոմոբիլային ճանապարհը՝ 810 կմ երկարությամբ (2020-2023 թվականներ, 901,5 մլրդ ռուբլի) և Տոլյատի քաղաքի շրջանցուղին Վոլգա գետի կամրջային անցումով՝ 99,3 կմ երկարությամբ (2022-2024 թվականներ, 140,7 մլրդ ռուբլի)։

3) ճանապարհային ցանցի գոյություն ունեցող հատվածը Մոսկվա-Նիժնի Նովգորոդ-Կազան Մ-12 ավտոճանապարհի հետ հատումից մինչև Ղազախստանի հետ սահմանը (Ցիվիլսկ-Ուլյանովսկ Ա-151, «Ուրալ» Մ-5, Կազան-Օրենբուրգ-Ակբուլակ Ռ-239 ավտոճանապարհներ, Ղազախստանի Հանրապետության հետ սահման)։

7. «Մերիդիան» մասնավոր ավտոմայրուղու ռուսաստանյան հատվածի կառուցում։

Երթուղու ուղեգծում՝ Բելառուսի Հանրապետություն-Բրյանսկ-Սարատով-Ղազախստանի Հանրապետություն։

Երթուղու ընդհանուր երկարությունը կազմում է 1411 կմ։

Իրագործման ընդհանուր արժեքը՝ 1,5 տրլն ռուբլի։

Ֆինանսավորման համակարգը կորոշվի լրացուցիչ՝ նախագծի ֆինանսական մոդելի մշակման ընթացքում։

Երթուղին կազմված է երեք հիմնական հատվածներից՝

1) Բելառուսի Հանրապետություն-Բրյանսկ.

2) Բրյանսկ-Սարատով (իրագործման համար առաջնահերթ հատված, երկարությունը՝ 871 կմ, նախնական արժեքը՝ շուրջ 1 տրլն ռուբլի)․

3) Սարատով-Ղազախստանի Հանրապետություն։

2022 թվականին ապահովվել է նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակումը։ Հաշվի առնելով նախագծի զգալի կապիտալատարությունը և գերակայությունը՝ «Մերիդիան» ավտոմոբիլային ճանապարհի նախագծի փուլային իրագործման հարցերի քննարկումը հնարավոր է 2028 թվականից հետո։

 

Ներմուծեք նկարագրությունը_24310

 

 

Տրանսպորտի թվայնացման մասին ԵԱՏՄ անդամ պետությունների ծովային անցման կետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման մասին

 

2023 թվականին, հիմնվելով Միության իրավունքի և կողմերի ազգային օրենսդրության զարգացման հիմնական ասպեկտների ուսումնասիրության արդյունքների վրա, զգալի դրական դինամիկա է նշվել ծովային անցման կետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացմանը վերաբերող մասով։

2023 թվականի հունիսի 8-ին Եվրասիական միջկառավարական խորհրդին ներկայացվել է տեղեկատվություն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծովային անցման կետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման միջոցառումների 2021-2022 թվականների պլանի կատարման արդյունքների մասին (Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի փետրվարի 5-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ծովային անցման կետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման հայեցակարգի հավելված)

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թղթային կրիչի վրա փաստաթղթերի առկայությունը պահպանվում է, ԵԱՏՄ անդամ պետություններին հանձնարարվել է ծովային անցման կետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման ոլորտում քաղաքականության իրագործման ժամանակ հիմք ընդունել ծովային անցման կետերում ամբողջությամբ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության անցնելու և թվային տեխնոլոգիաներ կիրառելու համար պայմաններ ստեղծելու, տվյալների մեկանգամյա ներկայացման և բազմակի օգտագործման սկզբունքի պահպանումն ապահովելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով վերլուծական նյութերը, ինչպես նաև դիտարկել նշված ոլորտը կարգավորող՝ ԵԱՏՄ անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելու հնարավորությունը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թվականի հունիսի 8-ի թիվ 12 կարգադրությամբ ընդունվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծովային անցման կետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման 2023-2025 թվականների միջոցառումների պլանը՝ ուղղված անդամ պետությունների ծովային անցման կետերում ամբողջությամբ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության անցնելու նպատակին հասնելուն և թվային տեխնոլոգիաների կիրառմանը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության շրջանակներում տվյալների միասնականացման ապահովմանը:

 

Հանձնաժողովի կոլեգիայի առաջարկությունների մասին

 

Հանձնաժողովը մշտական հիմունքներով մշտական աշխատանք է տանում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից Հանձնաժողովի Կոլեգիայի ընդունած հետևյալ հանձնարարականների իրագործման մշտադիտարկման մասով՝

Ոչ թղթային տեխնոլոգիաների ներդրման միջոցով երկաթուղային բեռնափոխադրումների կազմակերպման կատարելագործմանն ուղղված՝ Հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի նոյեմբերի 26-ի «Միջազգային հաղորդակցության մեջ բեռների փոխադրումների կազմակերպման ու ձևակերպման ժամանակ ոչ թղթային տեխնոլոգիաների ներդրման և գնացքների երթևեկության կազմակերպման հետ կապված թերությունների վերացման համաձայնեցված մոտեցումների մասին» թիվ 38 հանձնարարական․

Տրանսպորտի ոլորտում թվային տեխնոլոգիաների զարգացման պայմաններ սահմանող և տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացմանը նպաստող՝ Հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի հունիսի 7-ի «Եվրասիական տնտեսական միությունում թվային լոգիստիկայի հարցերին ընդհանուր մոտեցումների մասին» թիվ 23 հանձնարարական․

ԵԱՏՄ անդամ պետություններում տրանսպորտային-լոգիստիկ կենտրոնների ստեղծման և զարգացման գործընթացների համակարգմանն ուղղված՝ հաշվի առնելով եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների գերակա զարգացման ապահովումը՝ Հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի հունիսի 7-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տրանսպորտային-լոգիստիկ կենտրոնների զարգացման մասին» թիվ 24 հանձնարարական․

ԵԱՏՄ շրջանակներում բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ժամանակ փոխադրումների կազմակերպման պարզեցմանը, ծախսերի նվազեցմանը և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդրմանն ուղղված՝ Հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միությունում բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ժամանակ էլեկտրոնային ձևով փաստաթղթերի կիրառման փուլային անցման մասին» թիվ 41 հանձնարարական։

Հանձնաժողովի կոլեգիայի նշված հանձնարարականների իրագործման մշտադիտարկման մասին տեղեկատվությունը քննարկվում է Հանձնաժողովի տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեի պրոֆիլային ենթակոմիտեների հարթակներում։

 

Երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացման ծրագրի մասին

2018 թվականի մայիսի 17-ին Աստանայում (Ղազախստանի Հանրապետություն) ստորագրվել է«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)։

 

Փաստաթուղթն ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերի 25-ին։

Համաձայնագրին համապատասխան կողմերը ճանաչել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Եվրասիայում տնտեսական ինտեգրման կարևորությունը, ինչպես նաև տարածաշրջանում՝ որպես ամուր և կայուն առևտրային կապերի ստեղծման գործիք՝ Եվրասիական տնտեսական միության և «Մեկ գոտի՝ մեկ ուղի» նախաձեռնության զուգակցման կարևորությունը, ինչի համար նախատեսվում է ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի միջև ճյուղային համագործակցության զարգացումը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ գյուղատնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտը, արդյունաբերական կոոպերացիան, տեխնոլոգիաները և նորարարությունները, տեղեկատվական և հաղորդակցական ենթակառուցվածքը, ֆինանսները և շրջակա միջավայրը։

2021 թվականի մայիսի 21-ի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում նշված համաձայնագրի հետ կապված՝ մեծ ուշադրություն է դարձվել թվային տրանսպորտային միջանցքների թեմատիկային և ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտային ներուժի զարգացմանը, ինչպես նաև երրորդ երկրների հետ առևտրի ծավալների ավելացմանը։

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 20-ի թիվ 17 կարգադրությամբ՝ Չոլպոն-Աթա քաղաքում (Ղրղզստանի Հանրապետություն) հաստատվել է ԵԱՏՄ անդամ պետությունների երկաթուղային փոխադրողների մասնակցությամբ պատրաստված՝ երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացմանն ուղղված առաջնահերթ միջոցառումների պլանը, ելնելով ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման շահերից (այսուհետ՝ միջոցառումների պլան), և որով ենթադրվում է ԵԱՏՄ անդամ պետությունների միջև բեռների երկկողմ և տարանցիկ փոխադրումների ժամանակ անցումը երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման համալիր էլեկտրոնային տեխնոլոգիային՝ ներառյալ անցումը իրավաբանորեն նշանակալի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը՝ փոխադրման և ապրանքաուղեկից փաստաթղթերի մասով։

Եվրասիական մասի միջոցառումների պլանի իրագործման և ԵԱՏՄ ու ՉԺՀ առևտրատնտեսական համագործակցության զարգացման պլանի (ճանապարհային քարտեզի) նախագծի նախապատրաստման շրջանակներում, որը ենթադրում է երկաթուղային փոխադրումների թվայնացում, այդ թվում՝ ՉԺՀ մակարդակով, ստեղծվել է թվային տրանսպորտային միջանցքների հարցերով աշխատանքային խումբ՝ տրանսպորտային գերատեսչությունների, մաքսային ծառայությունների, անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների երկաթուղային փոխադրողների մակարդակով։

Կանոնավոր փոխգործակցության և նշված փաստաթղթերի վերաբերյալ ծագող հարցերի օպերատիվ լուծման համար ձևավորվել է փոխգործակցության և ծագող հարցերի օպերատիվ լուծման հարցերով փորձագիտական ենթախումբ։

2023 թվականի փետրվարի 16-ին «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրի իրագործման հարցերով համատեղ հանձնաժողովի (այսուհետ՝ համատեղ հանձնաժողով) երրորդ նիստում ստորագրվել է ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման պլանը (ճանապարհային քարտեզը)։

ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման վերջնական պլանը (ճանապարհային քարտեզը) ներառում է տրանսպորտային միջանցքների թվայնացմանն ուղղված աշխատանքը, ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի արտաքին առևտրային քաղաքականության հարցերով երկխոսության ապահովումը և առևտրատնտեսական համագործակցության խորացման տարբեր սցենարների արդյունքների համատեղ ուսումնասիրությունը՝ ներառյալ ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի միջև առևտրի ազատականացումը և դրա ընթացակարգերի պարզեցումը։

2023 թվականի հունիսի 8-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում ընդունվել է թիվ 10 կարգադրությունը, որով նախատեսվում է մինչև 2026 թվականը Եվրասիական մասի 2021 թվականի օգոստոսի 20-ի միջոցառումների պլանի՝ ըստ ԵՏՀ թվային տրանսպորտային միջանցքների հարցերով աշխատանքային խմբի կողմից անցկացված՝ դրա իրականացման մշտադիտարկման արդյունքների, ինչպես նաև 2023 թվականի փետրվարի 16-ի պլանի իրագործումը։

Կարգադրությանը համապատասխան՝ պետք է ապահովվի փոխգործակցություն չինական կողմի հետ՝ 2023 թվականի փետրվարի 16-ի պլանով, իսկ մինչև 2026 թվականը պետք է կատարվի եվրասիական մասի միջոցառումների պլանը։

2023 թվականի սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել թվային տրանսպորտային միջանցքների հարցերով աշխատանքային խմբի նիստը, որի շրջանակներում ներկայացվել են ԵԱՏՄ անդամ պետությունների մասնակից կողմերի զեկույցները եվրասիական մասի 2021 թվականի օգոստոսի 20-ի միջոցառումների պլանի և 2023 թվականի փետրվարի 16-ի պլանի (ճանապարհային քարտեզի) իրագործման կարգավիճակի վերաբերյալ։

2024 թվականի ապրիլի 19-ին Պեկին քաղաքում կայացել է համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը։ Նիստի ընթացքում նշվել է, որ ԵԱՏՄ կողմն առաջարկել է տրանսպորտի ոլորտում երկխոսություն հաստատել այնպիսի հարցերի քննարկման նպատակով, ինչպիսիք են տրանսպորտային ենթակառուցվածքի ռազմավարական փաստաթղթերի և զարգացման պրակտիկաների, տրանսպորտի ոլորտում ԵԱՏՄ-ի և Չինաստանի գերակա ենթակառուցվածքային նախագծերի իրագործման և եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը։

 

 

Թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման նախագծի մասին (ԹՏՄԷ)

 

2017 թվականի հոկտեմբերի 11-ին ընդունվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մինչև 2025 թվականն իրագործելու հիմնական ուղղությունների մասին» թիվ 12 որոշումը։

ԹՏՄԷ-ի վերաբերյալ ընդունվել են Միության մարմինների հետևյալ ակտերը՝

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի հունվարի 31-ի «Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների ձևավորման մասին»՝ ԹՏՄԷ-ի ձևավորման միջոցառումների պլանով թիվ 4 կարգադրությունը․

Հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի «Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման նպատակով իրագործվող ծառայությունների և թվային ենթակառուցվածքի ցանկի մասին» թիվ 29 կարգադրությունը․

Հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի «ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ստեղծում» նախագծի իրագործման մասին» թիվ 87 որոշումը:

«Ցուցափեղկ» նախագիծն իրագործման է ընդունվել 2021 թվականին։

«Ցուցափեղկ» նախագծի իրագործումը պետք է նախանշեր ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների ամբողջ էկոհամակարգի ձևավորման սկիզբը, իսկ ցանկով իրագործման համար առաջարկված (Հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 29 կարգադրություն) ծառայությունների և թվային ենթակառուցվածքի վերաբերյալ պետք է ստեղծվեին և փորձարկվեին նախատիպեր։

Միևնույն ժամանակ, մրցույթի արդյունքների հիման վրա որոշված կապալառուի կողմից «Ցուցափեղկ» նախագծի շրջանակներում նախատեսված աշխատանքները չի հաջողվել կատարել և այդ կապակցությամբ 2023 թվականի ապրիլի 5-ին Հանձնաժողովի և կատարողի միջև ստորագրվել է պայմանագրի լուծման և դրանով նախատեսված պարտավորությունների դադարեցման մասին համաձայնագիր։

Հանձնաժողովի կողմից նախաձեռնվել են «Ցուցափեղկ» նախագծի արդիականացման աշխատանքները՝ հաշվի առնելով արդի մարտահրավերներն ու նպատակները:

Հաշվի առնելով անցկացված խորհրդակցությունների արդյունքները՝ պատրաստվել է «Ցուցափեղկ» նախագծի արդիակացման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ:

ԹՏՄԷ-ի ձևավորման նպատակով իրագործվող ծառայությունների և թվային ենթակառուցվածքի ցանկի մասով առաջարկվում է արդիականացնել տվյալ ցանկը հետևյալ տարբերակով՝

 

1. Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկը»։

2. Անդամ պետության ավտոմոբիլային անցման կետում հերթի ամրագրման մասով ծառայություն (այդպիսի կետում էլեկտրոնային հերթի համակարգի առկայության դեպքում)։

3. Միջազգային երկաթուղային բեռնափոխադրումների համար էլեկտրոնային տրանսպորտային (փոխադրման) և(կամ) ապրանքաուղեկից փաստաթղթերի կիրառման մասով ծառայություն։

4. Էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրի կիրառման մասով ծառայություն (ավտոմոբիլային տրանսպորտի համար)։

5. Մեծ եզրաչափերով և ծանրաքաշ բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրման էլեկտրոնային թույլտվությունների կիրառման, ինչպես նաև միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների ժամանակ քաշաեզրաչափքային հսկողության իրականացման մասով ծառայություն․

6. Էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասով ծառայություն։

Հարկ է նշել, որ նշված ծառայությունների վերաբերյալ առկա են Բելառուսական կողմի առաջարկները։ Մասնավորապես, Բելառուսական կողմն անհրաժեշտ է համարում երկաթուղային բեռնափոխադրողների համար էլեկտրոնային տրանսպորտային (փոխադրման) և(կամ) ապրանքաուղեկից փաստաթղթերի կիրառման մասով ծառայությունը բաժանել երկու առանձին ծառայությունների՝

31. Էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրի կիրառման մասով ծառայություն (երկաթուղային տրանսպորտի համար)։

32. Տրանսպորտի տարբեր տեսակներով բեռների փոխադրման ժամանակ էլեկտրոնային ապրանքաուղեկից փաստաթղթերի կիրառման մասով ծառայություն։

Բելառուսական կողմի դիրքորոշումը հիմնավորվում է նրանով, որ էլեկտրոնային տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի ձևակերպման ծառայությունը տրամադրվում է փոխադրողի (երկաթուղիների) կողմից։ Ուղեկցող փաստաթղթերի նկատմամբ՝ դրանք բեռնագրին կցելու պարտականությունը «Միջազգային բեռնային հաղորդակցության մասին» համաձայնագրի (ՄԲՀՀ) 22-րդ հոդվածի 1-ին պարբերությանը համապատասխան՝ դրված է ուղարկողի վրա, այսինքն՝ էլեկտրոնային ապրանքաուղեկցող փաստաթղթերի ձևակերպումը փոխադրողի իրավասությունը չէ՝ համաձայնագրի 22-րդ հոդվածի 2-րդ պարբերությանը համապատասխան։

Բելառուսական երկաթուղին ունի «Էլեկտրոնային փոխադրում» սեփական ավտոմատացված համակարգը, որը թույլ է տալիս բելառուսական երկաթուղու հաճախորդներին ձևակերպել էլեկտրոնային փոխադրման փաստաթղթեր, այդ թվում՝ միջազգային երկաթուղային հաղորդակցությունում՝ բեռների փոխադրման ժամանակ։ Նշված համակարգը մշակվել է ՄԲՀՀ-ի պահանջներին համապատասխան։

«Ցուցափեղկ» նախագծի վերաբերյալ փաստաթղթերի արդիականացման հարցը Հանձնաժողովի կոլեգիայի կողմից քննարկվել է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին և Հանձնաժողովի խորհրդի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 20-ին, որի արդյունքում ուղարկվել է լրամշակման՝ հաշվի առնելով Ռուսաստանյան կողմի դիրքորոշումը։

2023 թվականի հոկտեմբերի 24-ին Հանձնաժողովի կողմից ուղարկվել են «Ցուցափեղկ» նախագծի էությունը բացահայտող լրացուցիչ տեղեկատու նյութեր, այդ թվում՝ նախագծի ծառայությունների իրագործման բիզնես գործընթացների նկարագրությունը:

2024 թվականի փետրվարի 16-ին Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը Հանձնաժողով է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության համալիր դիրքորոշումը «Ցուցափեղկ» նախագծի նյութերի համաձայնեցման վերաբերյալ՝ հաշվի առնելով նախագծի փաստաթղթերում «Ցուցափեղկ» նախագծի շրջանակներում իրագործման համար առաջարկվող ծառայությունների միավորման և արդյունաբերական շահագործման հանձնման հետ կապված՝ ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների պարտավորությունների ամրագրման անհրաժեշտությունը:

Համակարգող խմբի 2024 թվականի փետրվարի 29-ի նիստի ընթացքում կողմերը (Հայաստանի Հանրապետությունը՝ աշխատանքային կարգով, Բելառուսի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը) համաձայնեցրել են, հաշվի առնելով Ռուսաստանյան կողմի դիրքորոշումը, Հանձնաժողովի կողմից լրամշակված՝ «Ցուցափեղկ» նախագծի վերագործարկման մասին Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծի տեքստը։

Ընդ որում, «Ցուցափեղկ» նախագծի վերաբերյալ Բելառուսական կողմն ունի դիրքորոշում ծառայությունների ծավալի և դրանց բովանդակության առումով։ Դիտողությունները ներկայացվել են գրավոր և անմիջականորեն «Ցուցափեղկ» նախագծի իրագործման հարցերով համակարգող խմբի՝ 2024 թվականի փետրվարի 29-ին կայացած նիստի ընթացքում։

Ի պատասխան Բելառուսի Հանրապետության ներկայացրած դիտողությունների՝ Հանձնաժողովի տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի կողմից, հաշվի առնելով համակարգող խմբի նշված նիստի արդյունքները, Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարարության հասցեին ներկայացված դիտողությունների վերաբերյալ ուղարկվել է մեկնաբանություններով և պարզաբանումներով դիրքորոշում:

Հնարավորինս արագ վերագործարկման նպատակով՝ «Ցուցափեղկ» նախագծի հարցը քննարկման է ներկայացվել Հանձնաժողովի Կոլեգիայի 2024 թվականի հունիսի 25-ի նիստում:

 

 

Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների միջև՝ վստահված երրորդ կողմի մեխանիզմի կիրառմամբ e-CMR էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրի (ավտոմոբիլային տրանսպորտի համար) փոխանակման վերաբերյալ փորձնական նախագծի մասին

 

2022-2023 թվականներին միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների իրականացման ժամանակ իրավաբանական նշանակություն ունեցող էլեկտրոնային փաստաթղթերի կիրառմանն անցնելու ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված քաղաքականության իրագործման նպատակով՝ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության կողմից իրականացվել է էլեկտրոնային միջազգային ավտոմոբիլային տրանսպորտային բեռնագրի (e-CMR) կիրառման ապրոբացիայի փորձնական նախագիծը՝ ՄԱԿ-ի ԱԷՊԿ-ի կողմից հաստատված ձևաչափով, որը մշակվել է ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջազգային փոխադրման պայմանագրի մասին կոնվենցիային կից ընդունված լրացուցիչ արձանագրությանը համապատասխան։

Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկված փորձնական նախագծի անցկացման արդյունքները հաստատել են e-CMR-ի կիրառմամբ միջազգային ավտոմոբիլային փոխադրումների իրականացման տեխնիկական և գործնական կարևորությունը:

Տվյալ նախագծի իրագործման վերաբերյալ հրապարակված հաշվետվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ https://eec.eaeunion.org/upload/medialibrary/476/2shmw0ouneo4xge42jqt3tqqpj2x4i2b/4.1-Otchet-transgranichnyy-pilot-e_CMR.pdf.

 

Եվրասիական տնտեսական միությունում նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի վերաբերյալ

 

Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիրը Միության անդամ պետությունների ղեկավարների կողմից ստորագրվել է 2022 թվականի ապրիլի 19-ին (այսուհետ՝ համաձայնագիր) և ուժի մեջ է մտել 2023 թվականի ապրիլի 3-ին։

Փաստաթուղթն ունի միջազգային պայմանագրի կարգավիճակ և սահմանում է իրավական հիմք՝ ԵԱՏՄ-ում ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրումների ժամանակ հսկողության նոր տեխնոլոգիական գործիքի՝ նավիգացիոն կապարակնիքների կիրառման համար: Նշված տեխնոլոգիայի կիրառումը թույլ է տալիս հեռավորության վրա օնլայն ռեժիմով հետևել տրանսպորտային միջոցին և ֆիքսել կապարակնքված բեռնախցիկում գտնվող ապրանքների հետ կապված յուրաքանչյուր անօրինական գործողություն, ինչի հաշվին ապահովվում է փոխադրումների «թափանցիկությունը»։

Համաձայնագիրն ուղղված է ապրանքների փոխադրման ժամանակ (տարանցման, արտահանման դեպքում և փոխադարձ առևտրի շրջանակներում) պետական հսկողության միջոցների նվազեցմանը և Միության տարածքում դրանց օրինական շրջանառության ապահովմանը։

Համաձայնագրի գործողության ոլորտը տարածվում է բացառապես Միության երկու և ավելի երկրների տարածքներով իրականացվող փոխադրումների վրա։

Համաձայնագրով նախատեսվում է հետագծման ներդրումը փուլերով՝ հաշվի առնելով ապրանքների կատեգորիաները և տրանսպորտի այն տեսակները, որոնցով դրանք տեղափոխվելու են։ Նման մոտեցումը կապահովի փոխադրումների մասնակիցների և պետական մարմինների աստիճանական հարմարեցումը նոր՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող աշխատանքային պայմաններին:

Համաձայնագրի գործնական կիրառումն սկսելու համար անհրաժեշտ է մի շարք միջոցառումների իրականացում՝ ինչպես Հանձնաժողովի մակարդակով, այնպես էլ ազգային մակարդակով: Այդ միջոցառումների ցանկն ամրագրված է Հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի ապրիլի 21-ի թիվ 12 կարգադրությամբ հաստատված միջոցառումների պլանում («ճանապարհային քարտեզում»)։

Պլանով նախատեսված է Կոլեգիայի և Հանձնաժողովի խորհրդի մի շարք առաջնահերթ որոշումների ընդունում, որոնք անհրաժեշտ են նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ հետագծումը գործարկելու համար։ Փոխադրումների հետագծման մեխանիզմի հետագա կատարելագործմանն ուղղված պլանի որոշ միջոցառումների իրագործումն ավարտվում է 2025 թվականին:

Պլանը ներառում է նաև պարտադիր բնույթ չունեցող՝ Հանձնաժողովի որոշումների նախապատրաստում, որոնց մշակման և ընդունման ժամկետները որոշված չեն և որոնք կարող են նախապատրաստվել կողմերի և (կամ) Հանձնաժողովի նախաձեռնությունների առկայության դեպքում։

Պլանը ձևավորվել է՝ հաշվի առնելով համաձայնագրի դրույթները, որոնք նախատեսում են այդ թվում՝ անդամ պետությունների կողմից նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ հետագծման մեխանիզմի առանձին ուղղությունները կանոնակարգող ազգային օրենսդրության ակտերի ընդունում և ժամանակավոր ինտեգրացիոն տեխնիկական լուծումների ստեղծում, որոնք ապահովում են հետագծման մասնակիցների կողմից անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումը։

Այսօր ամբողջ անհրաժեշտ նորմատիվ իրավական բազան Հանձնաժողովի մակարդակով նախապատրաստվել է (բոլոր պարտադիր առաջնահերթ որոշումներն ընդունվել են)։

Անդամ պետությունների կողմից ավարտվում են նաև համաձայնագրի գործնական իրագործումն սկսելու համար անհրաժեշտ միջոցառումները:

 

ԵԱՏՄ անդամ պետությունների անցման կետերը

 

Սույն զեկույցի պատրաստման շրջանակներում, ընդունելով ԵԱՏՄ անդամ պետությունների անցման կետերի կայուն գործունեության կարևորությունը՝ բեռնահոսքերի ավելացման ու արտահանման և ներմուծման արտադրանքի ներմուծման/արտահանման արագացման համար, ԵՏՀ մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտի կողմից մշակված 4-րդ հավելվածում ԵԱՏՄ մաքսային ենթակառուցվածքի զարգացման և կատարելագործման վերաբերյալ ներկայացված է մանրամասն տեղեկատվություն։

 

Միջազգային համագործակցության, Իրանի Իսլամական Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համագործակցության զարգացման մասին՝ «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի զարգացման համատեքստում

 

Կողմերը և Հանձնաժողովը բազմակողմանի փոխգործակցություն են իրականացնում ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների, ԵԱՏՄ առևտրի համաձայնագրերի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ-ի ԵՏՀ, ՇՀԿ, ԱԽՏՍՀ և այլն) հետ փոխգործակցության հուշագրերի իրագործման շրջանակներում։

ԵԱՏՄ-ի և նրա անդամ պետությունների կողմից կնքվել են առևտրի համաձայնագրեր (Վիետնամ, Սերբիա, ՉԺՀ, Իրան):

ԵԱՏՄ-ը ակտիվորեն բանակցություններ է վարում ազատ առևտրի մասին համաձայնագրերի կնքման շուրջ (ԱՄԷ, Ինդոնեզիա, Եգիպտոս): Նշված բոլոր առևտրի համաձայնագրերը և առևտրի համաձայնագրերի նախագծերը նախատեսում են բազմակողմանի համագործակցություն տրանսպորտի ոլորտում։

Ազատ առևտրի գոտիների ստեղծման շուրջ ընթացող բանակցությունների լույսի ներքո հատուկ նշանակություն են ստանում տրանսպորտային միջանցքների զարգացման հարցերը՝ առևտրի արդյունավետ գործընթացներն ապահովելու համար։

Ի կատարումն Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռ․Ա․ Գոլովչենկոյի՝ ԵՄԿԽ-ի 2023 թվականի փետրվարի 2-3-ի նիստին ներկայացրած նախաձեռնության, Հանձնաժողովի կողմից աշխատանք է սկսվել Իրանի Իսլամական Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համագործակցության կարգավորման ուղղությամբ՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման և դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ ապրանքների տրանսպորտային փոխադրման առավել անխափան և հարմարավետ ուղու ստեղծման հարցերով։

Այդ նպատակով՝ 2023 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի բլոկի կողմից աշխատանք է իրականացվել ԵԱՏՄ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համագործակցության կարգավորման ուղղությամբ՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման համատեքստում։

Այս ուղղությամբ կատարված աշխատանքի միջանկյալ արդյունքներն էին՝

ԵԱՏՄ երկրների ծովային անցման կետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման հարցերով հանձնաժողովի փորձագիտական խմբի խորհրդակցությունների անցկացումը Abu-Dhabi Ports Group (ԱՄԷ) ընկերությունների խմբի ներկայացուցիչների հետ՝ ընկերության գործունեության մեջ կիրառվող առաջադեմ, մտավոր և նորարարական թվային լուծումների և ծովային տրանսպորտի ծառայությունների արդյունավետության և որակի բարձրացման վերաբերյալ, որոնք նպաստում են թափանցիկությանն ու տեղեկատվության հասանելիությանը իրական ժամանակի ռեժիմում․

նախնական պայմանավորվածություն Արաբական Միացյալ Էմիրությունների Էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարության և Աբու-Dhabi Ports Group ընկերությունների խմբի հետ համագործակցության խորացման վերաբերյալ:

 

Տեղեկատվություն՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի հունիսի 21-ի թիվ 8 հանձնարարականի 2024 թվականի

առաջին կիսամյակի կատարման արդյունքների մասին

 

Ի կատարումն ԵՄԿԽ-ի թիվ 8 հանձնարարականի՝ կողմերը Հանձնաժողովի հետ համատեղ 2024 թվականի առաջին կիսամյակում՝

շարունակել են աշխատանքը Միության իրավունքի ձևավորման ուղղությամբ՝ տրանսպորտային ենթակառուցվածքին վերաբերող մասով, այն է՝ ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտում ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Ընդունվել են Ղազախստանյան կողմի և Ղրղզական կողմի առաջարկները նախագծերի ցանկում փոփոխություններ կատարելու վերաբերյալ (ԵՄԿԽ-ի 2024 թվականի փետրվարի 2-ի թիվ 1 կարգադրություն)․

սկսվել է եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համալիր պլանի իրագործումը․

շարունակվում է աշխատանքը ԵԱՏՄ զարգացման ինստիտուտների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) միջև համագործակցության կարգավորման վերաբերյալ միջոցառումների իրագործման ուղղությամբ։

Միության զարգացման ինստիտուտների և ՉԺՀ-ի միջև համագործակցության կարգավորման հարցերը քննարկվել են Հանձնաժողովի տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտի և Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ներկայացուցիչների 2023 թվականի հոկտեմբերի 25-ին կայացած հերթական հանդիպման ժամանակ։

Նշված հանդիպման ընթացքում նշվել է ԵԱԶԲ-ի ներկայացուցիչների շահագրգռվածությունը «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրի իրագործման Համատեղ հանձնաժողովի նիստերին մասնակցելու առումով։

2024 թվականի ապրիլի 19-ին Պեկին քաղաքում կայացել է համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը։ Նիստի ընթացքում նշվել է, որ ԵԱՏՄ կողմն առաջարկել է տրանսպորտի ոլորտում երկխոսություն հաստատել այնպիսի հարցերի քննարկման նպատակով, ինչպիսիք են տրանսպորտային ենթակառուցվածքի ռազմավարական փաստաթղթերի և զարգացման պրակտիկաների, տրանսպորտի ոլորտում ԵԱՏՄ-ի և Չինաստանի գերակա ենթակառուցվածքային նախագծերի իրագործման և եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը։

ԵՄԿԽ-ի թիվ 8 հանձնարարականի 2-րդ կետին համապատասխան՝ առաջարկվում է՝

շարունակել տրանսպորտային ենթակառուցվածքին վերաբերող մասով Միության իրավունքի ձևավորմանն ուղղված աշխատանքը․

ապահովել՝

եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համալիր պլանի միջոցառումների իրագործումը և ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի մասին հիմնադրույթում փոփոխություններ կատարելու մասին հարցի մշակումը (հաստատված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի մայիսի 14-ի թիվ 13 որոշմամբ)՝ ղեկավարների խորհուրդը լիազորություններով օժտելու մասով, այդ թվում՝ որոնք անհրաժեշտ են եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համալիր պլանով նախատեսված միջոցառումների իրագործման համար․

տրանսպորտի և ենթակառուցվածքի ոլորտում ՉԺՀ-ի, ԱՄԷ-ի, Իրանի, Հնդկաստանի հետ հետագա համագործակցության կարգավորումը․

Հանձնաժողովի և AD Ports Group (ԱՄԷ) միջև համագործակցության մասին փաստաթղթի կնքման վերաբերյալ հարցի մշակումը։

 

II. Եվրասիական տրանսպորտային միջանցքների և, այդ թվում, «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքում ներառված երթուղիների զարգացման ուղղությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2023 թվականին կատարած աշխատանքների մասին

 

Կողմերը ազգային մակարդակով աշխատանք են տանում ազգային տրանսպորտային ենթակառուցվածքի, այդ թվում՝ «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով միջազգային տրանսպորտային միջանցքների մեջ ներառված հատվածների՝ զարգացման, լոգիստիկ ծառայությունների ստեղծման, տրանսպորտային միջանցքների զարգացման հարցերով գործընկերների հետ միջազգային պայմանագրերի և հուշագրերի կնքման ուղղությամբ։

Հայաստանի Հանրապետությունում ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որի նպատակն է բոլոր շահագրգիռ պետությունների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ձևավորումը, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի լոգիստիկ ներուժի զգալի ավելացումը՝ երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգանքի, ինչպես նաև իրավահավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Տվյալ նախաձեռնության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը տեղադրված է 1-2 հավելվածում։

Եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների, այդ թվում՝ «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով միջազգային տրանսպորտային միջանցքների մեջ ներառվածների զարգացման նպատակով Ռուսաստանյան կողմը աշխատանք է տանում «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մասին համաձայնագրին Թուրքմենստանի միանալու ուղղությամբ (քաղ․ Սանկտ-Պետերբուրգ, 12-ը սեպտեմբերի 2000 թվականի)։

Ռուսաստանի Դաշնության կառավարության 2023 թվականի հուլիսի 11-ի թիվ 1852-r կարգադրությամբ ընդունվել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության առաջարկը՝ տվյալ համաձայնագրին Թուրքմենստանի միանալու վերաբերյալ Ռուսաստանյան կողմի համաձայնությունը հայտնելու մասին։

Շարունակվում է աշխատանքը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (այսուհետ՝ «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ) հարավային հատվածի՝ տրանսկասպյան, արևմտյան և արևելյան՝ երեք հիմնական երթուղիների զարգացման ուղղությամբ։

«Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի տրանսկասպյան երթուղին նախատեսում է Աստրախան, Օլյա, Մախաչկալա ռուսաստանյան ծովային նավահանգիստների և Բենդեր-Էնզելի, Նոուշեխր և Բենդեր-Ամիրաբադ Իրանի նավահանգիստների օգտագործումը, այնուհետ Իրանի տարածքով (ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտով) մինչև Բենդեր-Աբբաս նավահանգիստը և ծովային տրանսպորտով մինչև հնդկական Մումբայ նավահանգիստը։

«Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի տվյալ երթուղու զարգացման նպատակով աշխատանք է տարվում փոխադրման համընդգրկող ծառայությունների կազմակերպման ուղղությամբ, ինչպիսիք են գծային նավագնացությունը Աստրախան/Օլյա ծովային նավահանգիստների-Կասպիի իրանական ծովային նավահանգիստների միջև (ուղղակի լաստանավային և կոնտեյներային հաղորդակցության կարգավորում)։

Շարունակվում է նաև Մախաչկալա և Օլյա ծովային նավահանգիստներում նավահանգստային ենթակառուցվածքի զարգացմանը, ինչպես նաև Վոլգա-Կասպյան ծովային նավարկելի ջրանցքում հատակափորիչ աշխատանքների իրականացմանն ուղղված միջոցառումների իրագործումը։

Բացի այդ, Իրանական կողմի, ինչպես նաև երրորդ երկրների (Կատար, ԱՄԷ, Օման) հետ մշակվում է այդ միջանցքով երկկողմ և տարանցիկ փոխադրումների զարգացման մեջ նրանց մասնակցության պատրաստակամության հարցը։

«Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի արևմտյան երթուղին ենթադրում է հաղորդակցությունը Ադրբեջանի տարածքով՝ այնուհետև մուտք գործելով Իրանի երկաթուղային և ավտոճանապարհային ցանց Աստարա (ադրբեջանական)-Աստարա (իրանական) սահմանային անցումով, այնուհետև Իրանի տարածքով (ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտով) մինչև Բենդեր-Աբբաս նավահանգիստ և ծովային տրանսպորտով մինչև հնդկական Մումբայ նավահանգիստ։

Այս երթուղու զարգացման նպատակով աշխատանքներ են տարվում համընդգրկող լոգիստիկ ծառայությունների ստեղծման և Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափերով պայմանավորվածությունների ձեռքբերման ուղղությամբ։ Նշենք, որ Իրանական կողմը ստորագրել է տրանսպորտի և տարանցման բնագավառում փոխըմբռնման միջգերատեսչական հուշագիր։

Նույնանման հուշագրի ստորագրման հարցը ներկայումս քննարկվում է Հնդկաստանի, Օմանի, Կատարի, Քենիայի, Բահրեյնի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի հետ։

Աշխատանք է տարվում ավտոմոբիլային անցման կետերի գերծանրաբեռնվածության խնդրի լուծման, երկաթուղային տրանսպորտի միջոցով բեռնահոսքի մի մասի վերաբաշխման, համատեղ իրագործման ենթակառուցվածքային նախագծերի մշակման, մաքսային հսկողության արագացման և ընթացակարգերի, մասնավորապես` «կանաչ միջանցք» և «պարզեցված մաքսային միջանցք» նախագծերի օպտիմալացման ուղղությամբ։

Նաև «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի արևմտյան երթուղու միասնական երկաթուղային ցանցի ստեղծման նպատակով որոշում է ընդունվել Ռուսաստանի Դաշնության մասնակցության մասին «Ռեշտ-Աստարա» երկաթուղային գծի կառուցման ծրագրին։

«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով փոխադրումների զարգացման համար Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում «Ռեշտ-Աստարա» երկաթուղու ստեղծման համար նախագծման, կառուցման և ապրանքների ու ծառայությունների մատակարարման ֆինանսավորման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագիրն ստորագրվել է 2023 թվականի մայիսի 17-ին։

«Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի արևելյան երթուղին ենթադրում է հաղորդակցությունը Ղազախստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի միջոցով՝ մուտք գործելով Իրանի երկաթուղային և ավտոճանապարհային ցանց Սարախս (Թուրքմենստան)-Սերախս (Իրան) սահմանային անցումով, այնուհետև Իրանի տարածքով (ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտով) մինչև Բենդեր-Աբբաս նավահանգիստ և ծովային տրանսպորտով` մինչև հնդկական Մումբայ նավահանգիստ, կամ մուտք գործելով Աֆղանստանի, Պակիստանի (հնարավոր է նաև Հնդկաստանի) տարածք ավտոմոբիլային տրանսպորտով։

Այս երթուղու զարգացման նպատակով աշխատանքներ են տարվում համընդգրկող փոխադրման ծառայությունների ստեղծման և Ղազախստանի Հանրապետության և Թուրքմենստանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով պայմանավորվածությունների ձեռքբերման ուղղությամբ։

Մինչև այսօր Թուրքմենստանական կողմի հետ ստորագրվել է տրանսպորտի և տարանցման ոլորտում փոխըմբռնման միջգերատեսչական հուշագիր, «Ռուսաստանյան երկաթուղիներ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ «Ռուսաստանյան երկաթուղիներ» ԲԲԸ) և թուրքմենական երկաթուղիների միջև փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաև «Ռուսաստանյան երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերության՝ «Ռուսաստանյան երկաթուղիներ Լոգիստիկա» ԲԸ-ի և «Թուրքմենստանի տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն» ԲԲԸ-ի միջև միջազգային տարանցիկ և բեռնային փոխադրումների ոլորտում համագործակցության հուշագիր:

Նաև 2023 թվականի մայիսի 19-ին «Ռուսաստան-Իսլամական աշխարհ՝ KazanForum»-2023 XIV միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության և Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարության միջև տրանսպորտի և տարանցման ոլորտում:

Շարունակվում է գնացքների թողունակության և երթևեկության արագության ավելացմանն ուղղված միջոցառումների իրագործումը՝ Գամսար-Ինչե Բուրուն երկաթուղային գծի արդիականացման նախագծի համաձայն։

Միևնույն ժամանակ, այս երթուղու «փորձարկման» նպատակով, «Ռուսական երկաթուղիներ Լոգիստիկա» ԲԸ-ի միջոցով 2022 թվականին ռուսական շինարարական արտադրանքով կոնտեյներային գնացք է ուղարկվել Հնդկաստան՝ Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքով։ Բեռը վերջնական նշանակման կետ է ժամանել 32 օրվա ընթացքում, ինչը երեք օրով ավելի արագ է, քան սևծովյան նավահանգիստներից ավանդական ծովային երթուղով (35 օր)՝ փոխադրման համադրելի արժեքով:

Այս ուղարկման արդյունքների վրա հիմնվելով՝ «Ռուսաստանյան երկաթուղիներ» ԲԲԸ-ն 2022 թվականի հոկտեմբերից կազմակերպել է Կասպից ծովի արևելյան շրջանցման կանոնավոր կոնտեյներային ծառայություն։ Կոնտեյներային ծառայությունը հասցվել է ամսական 2 գնացքի։

Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի երկաթուղիների հետ համատեղ՝ որոշում է ընդունվել 2023 թվականի համար հատուկ սակագնային պայմաններ սահմանելու մասին «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ արևելյան երթուղով Ռուսաստանի Դաշնություն/ից մասնավոր վագոններում բեռնված խոշորատոննաժ վարձված կոնտեյներների փոխադրման համար։

 

III. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված ազգային պլանների իրագործման մասին

 

Միության անդամ պետությունների կողմից 2023 թվականին ազգային մակարդակով ակտիվ աշխատանք է տարվել տրանսպորտային ենթակառուցվածքի առաջանցիկ զարգացման ուղղությամբ: Այդ նպատակով իրականացվում են տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների կառուցման և արդիականացման միջոցառումներ։

3-րդ հավելվածում բերված է ԵԱՏՄ անդամ պետությունների տեղեկատվությունը ներառող՝ավելի մանրամասն տեղեկատվություն հետևյալի վերաբերյալ՝

ենթակառուցվածքային զարգացման ազգային պլաններին և ռազմավարություններին համապատասխան ենթակառուցվածքի օբյեկտների կառուցման, վերակառուցման, արդիականացման նախագծերի իրագործում

ազգային պլաններին և չինական «Մեկ գոտի՝ մեկ ուղի» նախաձեռնությանը համապատասխան իրագործվող նախագծերի զուգակցման վերաբերյալ առաջարկների մշակում․

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման համատեղ նախագծերի իրագործմանն ուղղված առաջարկների նախապատրաստում, այդ թվում՝ «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնության հետ զուգակցման շրջանակներում․

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով տրանսպորտային ենթակառուցվածքի «նեղ հատվածներ» (սահմանափակումներ)։

 

Եզրակացություն

 

ԵԱՏՄ անդամ պետություններն ունեն բավականին ճյուղավորված և կայուն գործող տրանսպորտային ցանց, որը հուսալիորեն ապահովում է ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունների կայունությունը և հնարավորություն է տալիս համահարթել արտաքին գործոնների ազդեցությունը տրանսպորտային-լոգիստիկ ծառայությունների շուկայի վրա։

2023 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից ակտիվ աշխատանք է տարվել ազգային տրանսպորտային ենթակառուցվածքի հատվածների, այդ թվում՝ «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով միջազգային տրանսպորտային միջանցքների մեջ ներառված հատվածների՝ առաջանցիկ զարգացման, լոգիստիկ ծառայությունների ստեղծման, տրանսպորտային միջանցքների զարգացման հարցերով գործընկերների հետ միջազգային պայմանագրերի և հուշագրերի կնքման ուղղությամբ։

Շարունակվում է աշխատանքը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարավային հատվածի՝ տրանսկասպյան, արևմտյան և արևելյան՝ երեք հիմնական երթուղիների զարգացման ուղղությամբ։

Աշխատանք է տարվում ավտոմոբիլային անցման կետերի գերծանրաբեռնվածության խնդրի լուծման, երկաթուղային տրանսպորտի միջոցով բեռնահոսքի մի մասի վերաբաշխման, համատեղ իրագործման ենթակառուցվածքային նախագծերի մշակման, մաքսային հսկողության արագացման և ընթացակարգերի, մասնավորապես՝ «կանաչ միջանցք» և «պարզեցված մաքսային միջանցք» նախագծերի օպտիմալացման ուղղությամբ։

2023 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունները չեն նվազեցրել տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման տեմպերը և կարողացել են ոչ միայն հաղթահարել առաջացող դժվարությունները, այլ նաև իրականացնել մի շարք մասշտաբային տրանսպորտային նախագծեր։

Այսպես, Ղազախստանի Հանրապետությունում սկսվել է Բախտի-Այագոզ և Դարբազա-Մակտաարալ նոր երկաթուղային գծերի շինարարությունը։

Ռուսաստանի Դաշնությունում ժամկետներից շուտ շահագործման է հանձնվել «Եվրոպա-Արևմտյան Չինաստան» միջազգային տրանսպորտային միջանցքի մաս կազմող՝ Մ-12 Վոստոկ (Մոսկվայի և Կազանի միջև) արագընթաց ավտոմոբիլային ճանապարհը:

2023 թվականին շարունակվել է տրանսպորտային ենթակառուցվածքին վերաբերող մասով կողմերի և Հանձնաժողովի աշխատանքը Միության իրավունքի ձևավորման ուղղությամբ՝

ընդունվել է եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համալիր պլանը․

Ղազախստանյան կողմի և Ղրղզական կողմի առաջարկներով ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտում գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկը համալրվել է նոր նախագծերով:

Եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման նպատակով՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից մինչև 2025 թվականը պլանավորվում է իրականացնել 1000 կմ-ից ավելի նոր երկաթուղային գծերի շինարարություն և շուրջ 800 կմ երկաթուղային գծերի էլեկտրականացում (էլեկտրաֆիկացում), 1000 կմ-ից ավելի նոր ավտոմոբիլային ճանապարհների կառուցում, 3000 կմ-ից ավելի ավտոճանապարհների վերակառուցում և հիմնանորոգում:

Եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համալիր պլանին համապատասխան՝ ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի հարթակում խորը մշակման արդյունքների հիման վրա պլանավորվում է նախապատրաստել որոշումներ, առաջարկներ և հանձնարարականներ Միության մարմինների ակտերի նախապատրաստման նպատակահարմարության մասին հետևյալի վերաբերյալ՝

եվրասիական տրանսպորտային միջանցքների (երթուղիների) զարգացման նպատակային ցուցիչներ (ցուցանիշներ)

եվրասիական տրանսպորտային միջանցքների (երթուղիների) անձնագրեր․

եվրասիական տրանսպորտային միջանցքներին (երթուղիներին) ներկայացվող պահանջներ․

եվրասիական տրանսպորտային միջանցքների (երթուղիների) առանձին հատվածների զարգացում, «նեղ հատվածների» հայտնաբերում և վերացում։

Ընդ որում, Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը յուրաքանչյուր տարի կներկայացվի եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման՝ սույն զեկույցի կազմում պարունակվող համալիր պլանի միջոցառումների իրականացման վերաբերյալ տեղեկատվությունը։

Սպասվում է ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից ներպետական ընթացակարգերի ավարտը, որոնք անհրաժեշտ են եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու ժամանակ տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնու բեռնվածքների և եզրաչափերի մասին համաձայնագրի ստորագրման համար:

Ժամանակակից պայմաններում ակտիվ միջազգային համագործակցությունը տրանսպորտի ոլորտում կարևոր տարր է՝ Միության արտահանման-ներմուծման և տարանցիկ ներուժի իրացումն ապահովելու համար։

Այդ նպատակով կողմերը՝ ազգային մակարդակով, և կողմերը՝ Հանձնաժողովի հետ համատեղ, Միության մակարդակով աշխատանք են տանում ՉԺՀ-ի, ԱՄԷ-ի, Իրանի, Հնդկաստանի հետ տրանսպորտի և ենթակառուցվածքի ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով փոխադրումների զարգացման համատեքստում, ինչպես նաև միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ՝ «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական տրանսպորտային նախաձեռնության հետ զուգակցման համատեքստում։

 

Աղբյուրների ցանկը

 

 


1. https://finance.rambler.ru/business/51988130-belousov-ozhidaet-rost-perevozok-po-vostochnomu- poligonu-v-2023-godu-do-bolee-300-mln-tonn/

2. https://railways.kz/m/news/preimushestva-tmtm-obespechivayut-rost-eksporta/