ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ, ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 24
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.08.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

29 օգոստոսի 2023 թվականի

թիվ 24

քաղ. Մոսկվա

 

ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ, ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 18-րդ կետն իրականացնելու նպատակով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 96 որոշմամբ հաստատված՝ Վստահության անդրսահմանային տարածքի ստեղծմանը, զարգացմանը և գործունեությանը ներկայացվող պահանջներին էլեկտրոնային տարբերակով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի բաղադրիչների համապատասխանության ստուգման հարցերով հանձնաժողովի մասին հիմնադրույթի 4-րդ կետին համապատասխան՝

1. Հաստատել վստահության անդրսահմանային տարածքի ստեղծմանը, զարգացմանը և գործունեությանը ներկայացվող պահանջներին էլեկտրոնային տարբերակով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի բաղադրիչների համապատասխանության ստուգման հարցերով հանձնաժողովի կից ներկայացվող կազմը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2023 թվականի օգոստոսի 29-ի

թիվ 24 կարգադրությամբ

 

ԿԱԶՄ

 

Վստահության անդրսահմանային տարածքի ստեղծմանը, զարգացմանը և գործունեությանը ներկայացվող պահանջներին էլեկտրոնային տարբերակով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի բաղադրիչների համապատասխանության ստուգման հարցերով հանձնաժողովի

Սիմոնյան Վարոս Հարությունի՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝

ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-

հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամ

(նախարար) (հանձնաժողովի նախագահ)

Ջապարով Ռուստամ Տուրդուբեկի՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական

տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրենի տեղակալ

(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետությունից՝

Գասպարյան Հրաչյա Արմենի՝

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության

ծառայության աշխատակից

Մանուկյան Լուսինե Նուրիջանի՝

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարության թվայնացման

վարչության գլխավոր մասնագետ

Մորալյան Հայկ Ռոբերտի՝

«ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերության ԵԱՏՄ

համակարգերի ինտեգրման բաժնի առաջատար մասնագետ

Բելառուսի Հանրապետությունից՝

Մոսկալյով Դմիտրի Վլադիմիրի՝

«Էլեկտրոնային ծառայությունների ազգային կենտրոն»

հանրապետական ունիտար ձեռնարկության հանրապետական

հավաստագրման կենտրոնի պետի տեղակալ

Նոսկով Ալեքսեյ Վասիլիի՝

Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման

նախարարության ռազմավարական զարգացման վարչության

պետի տեղակալ

Ֆիլիպենկո Անդրեյ Ալեքսանդրի՝

«Էլեկտրոնային ծառայությունների ազգային կենտրոն»

հանրապետական ունիտար ձեռնարկության տնօրենի

առաջին տեղակալ

Շիբկով Ալեքսանդր Վլադիմիրի՝

Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր

օպերատիվ-վերլուծական կենտրոնի աշխատակից

Ղազախստանի Հանրապետությունից՝

Աբդիև Երբոլաթ Երժումարտի՝

Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման,

նորարարությունների և աերոտիեզերական արդյունաբերության

նախարարության թվային լուծումների դեպարտամենտի թվային

ծառայությունների վարչության ղեկավար

Աբուլաիսով Գալիմժան Ամանժոլի՝

Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման

նախարարության տնտեսական ինտեգրման

դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Ադիլխանով Ալմազ Ադիլխանի՝

Ղազախստանի Հանրապետության արդարադատության

նախարարության միջազգային տնտեսական ինտեգրման

նախագծերի փորձաքննության դեպարտամենտի

տնտեսության, ֆինանսների և առևտրի ոլորտում

նախագծերի փորձաքննության վարչության ղեկավար

Այտմուխանով Կայրատ Սերիկի՝

Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման,

նորարարությունների և աերոտիեզերական

արդյունաբերության նախարարության ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների վարչության գլխավոր փորձագետ

Դյուսենբեկ Ժենիս Դումանուլի՝

Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման

նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի

ինտեգրման զարգացման վարչության գլխավոր փորձագետ

Կաբդեշ Ադլետխան Կանատի՝

Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման,

նորարարությունների և աերոտիեզերական

արդյունաբերության նախարարության տեղեկատվական

անվտանգության հարցերով կոմիտեի անձնական տվյալների պաշտպանության վարչության ղեկավար

Կադիլբեկով Կամբար Կադիլբեկի՝

Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման,

նորարարությունների և աերոտիեզերական արդյունաբերության

նախարարության թվային լուծումների դեպարտամենտի թվային

ծառայությունների վարչության գլխավոր փորձագետ

Քայմուլդինա Գուլնարա Ամանգելդի՝

Ղազախստանի Հանրապետության արդարադատության

նախարարության մտավոր սեփականության իրավունքների

 հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալի

պաշտոնակատար

Կալդիբեկով Ալգազի Երգազիի՝

«Ազգային տեղեկատվական տեխնոլոգիաներ»

բաժնետիրական ընկերության բաց բանալիների

ենթակառուցվածքի ուղեկցման և զարգացման

վարչության պետ

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Այդիև Նուրլան Կալիբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության թվային զարգացման

նախարարությանն առընթեր «Ինֆոկոմ» պետական

ձեռնարկության տնօրենի տեղակալ

Բակտիբեկով Ուզակ Բակտիբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության թվային զարգացման

նախարարությանն առընթեր «Ինֆոկոմ» պետական

ձեռնարկության նախագծային գործունեության

վարչության վերլուծաբան

Ժուկովին Եվգենի Ալեքսեյի՝

Ղրղզստանի Հանրապետության թվային զարգացման

նախարարությանն առընթեր «Ինֆոկոմ» պետական

ձեռնարկության ենթակառուցվածքի կառավարման

գլխավոր համակարգային ադմինիստրատոր

Կուբանիչբեկով Տեմիրլան Կուբանիչբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության

պետական կոմիտեի կիբեռանվտանգության ապահովման

հարցերով համակարգող կենտրոնի աշխատակից

Մամբետկազիև Նուրլան Տինիմսեիտի՝

Ղրղզստանի Հանրապետության թվային զարգացման

նախարարության էլեկտրոնային թվային ստորագրության

և հավատարմագրման կարգավորման հարցերով բաժնի

գլխավոր մասնագետ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Դրոբադենկո Կոնստանտին Վալերիի՝

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային

ծառայության կենտրոնի վարչության պետ

Ժիվով Անդրեյ Սերգեյի՝

Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի

ևզանգվածային հաղորդակցության նախարարության

զանգվածային հաղորդակցության և միջազգային

համագործակցության զարգացման դեպարտամենտի

տնօրենի տեղակալ

Պալեյ Անատոլի Անատոլիի՝

Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի

և զանգվածային հաղորդակցության նախարարության

էլեկտրոնային կառավարության ենթակառուցվածքի

զարգացման դեպարտամենտի բաժնի պետի տեղակալ

Յարոպոլով Յարոսլավ Օլեգի՝

Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի

և զանգվածային հաղորդակցության նախարարության

էլեկտրոնային կառավարության ենթակառուցվածքի

զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովից՝

Ալեքսանյան Ալեքսանդր Սերգեյի՝

Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի

տնօրեն

Կովալչուկ Սերգեյ Անատոլիի՝

Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի

վստահության անդրսահմանային տարածքի տարրերի

շահագործման բաժնի պետ

Խարախորդին Յուրի Վադիմի՝

Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի

տեղեկատվական անվտանգության բաժնի պետ